Ողջույն:
Մինչ պատմվածքը տեղադրելը` ցանկանում եմ մի քանի բան ասել:
Չապրելու դատապարտվածները մի խումբ կանայք են, ովքեր ճակատագրի բերումով, կամ սեփական սխալ ընտրության, կամ հաճախ իրենց կյանքին հարազտների միջամտության շնորհիվ հայտնվել են մի այնպիսի փակուղու առաջ, որտեղից կարծես թե ելք չկա: Ու ելք չկա ոչ թե նրա համար, որ իրոք չկա, այլ որովհետև նրանք դա չեն տեսնում: Այս կանայք ապրում եմ մեր կողքին, բայց երբ ավելի ուշադիր ես նայում` հասկանում ես, որ նրանք ուղղակի գոյատևում են:
Այս աշխատնաքը ես ստեղծագործություն չեմ համարում, ավելի շատ սա սեփական դիտարկումներից են, որոնք խտացված կերպով մի սյուժեի մեջ փորձել եմ վերարտադրել: Մեկ այլ հարմար բաժին էի փնտրում սրա համար, բայց չգտնելով` որոշեցի այստեղ տեղադրել: Գրելուս հիմնական նպատակը` մեր կողիքն ապրող, փողոցով մեր կողքով քայլող, հաճախ մեզ հարազատ կանանց պատմությունները ներկայացնելն ու դրանց հանդեպ մեր վերաբերմունքն ի ցույց դնելն է:
Շարադրանքիս վերջում դնելով բազմակետեր` ասում եմ, որ պատմվածքս ավարտված չէ, դեռ կան շատ կյանքեր, ճակատագրեր, որոնց մասին կարելի է պատմել, բայց քանի որ հիմա զբաղված եմ լինելու ու դժվար թե շարունակեմ մոտ ապագայում` ձեր դատին եմ հանձնում միայն այս մասը:
Ձեզ բարի ընթերցում: Հուսով եմ իզուր չեք ծախսի այս պատմվածքին հատկացրած ձեր ժամանակը:


:
Մեջբերել
, սպասում ենք շարունակությանը, մեծ հաճույքով կկարդամ՝ չնայած որ դառը ճշմարտությունն ես երեսներովս տալիս

, ու ասեմ, որ այո, արժեր 
ու ի՞նչ մնաց իրեն դրանից... ամուսինը շուտ մահացավ, կիսուրին ու սկեսրայրին հիվանդ պահեց կյանքի վերջին տարիներին, երեխաները ամենքը իրենց կյանքով աշխարհի տարբեր մասերում ապրում են ու մնացելա մենակ իր 4 պատի մեջ.... մի բան էլ հարցնում ես, ոնցա եղել, ինչա տեսել ես կյանքից հուզմունքը մի կերպ թաքցնելով պատասխանումա, որ ոչ մի լավ օր, ոչ մի հաճույք ես կյանքից.... Հետո էլ ասում եմ, ախր այ տատ, ինչի՞ չես բաժանվել պապիկից, գնայիր քո համար ապրեիր երեխեքիդ հետ, նենց չի որ կախված ես եղել ֆինանսապես կամ մինչև ականջիդ ծերը սիրահարված... ասումա. «բա՞ ամոթ չէր լինի հետ գնայի դեռ երիտասարդ տարիքում այրիացած մոր տուն ապրելու, բա ի՞նչ կասեին» ... չեմ հասկանում նման մտածելակերպը, բայց մեկ էլ մտածում էի էն ժամանակ այլ էր, հնարավորա դրա համարա տենց եղել, բայց արի ու տես, որ հիմա էլ կան նման ընտանիքներ ու մարդիկ տենց էլ շարունակում են ապրել:


Էջանիշներ