Սիրո ջութակ
Խորհրդավոր սիրո ջութակ
Հոգուս միակ բարեկամ,
Աշխարհիս մեջ անփառունակ
Սակայն ցավերիս դարման:
Ամեն պահի կատարել ես
Զվարթ,ուրախ մեղեդի
Իմ սրտին տվել ես
Զգացմունքներ հաճելի:
Անդավաճան նվագել ես
Անգամ տխուր պահերին
Տառապանքիս ուղեկցել ես
Դարձել սրտիս սիրելին:
Քեզ աշխարհում շատ են տանջել`
Լարերդ հերթով պոկելով,
Կյանքդ դժոխքից է փրկվել,
Նվագել նույնիսկ մեկ լարով:
Էջանիշներ