Հույսի,լույսի վերջին մի շող
Հույսի,լույսի վերջին մի շող`
Բանտարկյալի հայացք շենշող:
Սակայն մռայլ ու մութ պատեր,
Որ մարում են լույսի շողեր,
Սպանում են սրտի խորքում,
Լուռ ու փոքրիկ մի անկյունում
Ծածուկ նստած բազում հույսեր:
Այս աշխարհից ինձ հուշ մնաց տառապանքի մի հսկա քար,
Որ ժայռեղեն իր մեծությամբ բազմել է իմ ուսերն ի վար:
Սրտիս աղբյուրներից սնվող արյան գետին է հետևում,
Եվ օր-օրի վարարող ու հորդացող վտակներից սնվում:
Եվ մտքերիս անծայրածիր ճանապարհով լուռ քայլելիս,
Ես փնտրում եմ այս բավիղից ինձ դուրս տանող մի բանալի:
Սակայն ծով են իմ մտքերը,և անեզերք ուղիները
Եվ չեմ գտնում այս անեծքից ինձ դուրս հանող դուռը ելքի:
Դաժան կյանքի մռայլ քամին,
Որ պարուրեց իմ սեգ հոգին,
Ուղեկցում է ինձ այդ անծայր ճանապարհով
Եվ ականջիս մրմնջում է իր բիրտ ձայնով:
Ձեռքեր,որոնք ինձ նետեցին այս զնդանը,
Մինչև այսօր վայելում են իրենց համար այդքան
պայծառ ու լուսավոր,վառ թվացող զվարթ կյանքը:
Թեև բյուր են իմ ցավերն ու տանջանքները,
Բյուր կլինեն գամփռները,որ կեղեքեն նրանց սիրտը:
Սակայն մինչև վրա հասնի դատաստանը,
Անմեղ հոգուս մեղքերը լոկ
Ցանկանում են ամրագրվել ուղեղիս ծալքերում ողորկ:
Ցավոք այս մի դարդիս նույնպես ես չեմ գտնում սպեղանի,
Քանզի մռայլ այս աշխարհում կա՞ գոնե մեկ սպեղանի:




Մեջբերել
Էջանիշներ