User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: DAV

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    DAV

    Միայն իմ ստեղծագործությունները…
    Վերջին խմբագրող՝ **David**: 07.05.2011, 12:53:

  2. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՌԱՆՑ ԳՏՆԵԼ ԿՈՐՑՐԵՑԻ

    Ես փակեցի կուռ դարպասը անառիկ ամրոց սրտիս
    Եվ մերժեցի նրա մուտքը դեպի խորքը դղյակիս:
    Այդ հրաշքը դռան առջև երկար կանգնեց ձեռնունայն,
    Արտասուքով խոցեց սիրտը խորհրդավոր լռության:

    Ես մի դաժան դահիճի պես հայացք վրան նետեցի,
    Դաշույնի մոտ ինձ սպասող մեղապարտին սաստեցի:
    Սակայն նրա դալուկ դեմքի ծանր հայացքն ինձ կարծես,
    Մի գեղեցիկ,խորհրդավոր պատում նկարագրեց ասես:

    Այդ փոթորկից սիրտս մի պահ անօգնական ցնցվեց,
    Ամայացավ,աննշան ու մի անլույս խորշի վերածվեց:
    Պատուհանի փեղկերը ես սարսուռով փակեցի
    Եվ այդ պատկերը դժվարությամբ մտքերիցս ջնջեցի:

    Գաղտնախորհուրդ այդ օրվանից անցան բազում տարիներ,
    Աչքիս առջև եկան անցան անթիվ զանցառուներ:
    Թեև հաճախ ոմանց հայացքն ինձ հուզեց ու գրավեց,
    Սակայն երբեք այն լուսերես մեղադրյալի պես չցնցեց:

    Այժմ դժբաղտ ես խորհում եմ և փորձում եմ հասկանալ,
    Եթե այնժամ ես փնտրում էի և փորձում էի տիրանալ
    Սրտիս միակ գեղեցկուհուն,դղյակիս վեհ թագուհուն,
    Ինչու՞ խափանեցի քայլերը նրա խոհուն:

    Որովհետև սա է կյանքը իր բոլոր բարդ կողմերով,
    Մեկը կորցնում է,մեկը գտնում իր հեռատես քայլերով:
    Երբ նա կանգնեց վհատ ժպիտը դեմքին,
    Չհասկացա,որ նա պետք է լինի սրտիս միակ տիրուհին:

    Այժմ,երբ նա լողում է մտքերիս հորձանուտում,
    Հասկանում եմ,որ այս խրթին աշխարհում,
    Շատ հաճախ մենք գտնում ենք այն,ինչ փնտրել ենք,
    Սակայն չենք գիտակցում,որ մենք դա գտել ենք:

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (07.05.2011), E-la Via (07.05.2011), Lusinamara (07.05.2011), Mark Pauler (08.05.2011), Meme (07.05.2011)

  4. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դաժան էջեր

    Կյանքիս ևս մեկ էջ թերթեցի,
    Եվ այդ տողերի վրա թողեցի,
    Նորավեպ գրված`բազում հույսերի
    Եվ չկատարված անհաս իղձերի:
    Պատմություն,որ վերջակետն ավաղ,
    Թերևս դրվել էր շատ ավելի վաղ:

    Դուք,երկրորդ տողի ամեհի հողմեր,
    Որ խորտակեցիք անթիվ նավակներ,
    Ալեհույզ ծովի հորձանքն ընկնելով`
    Անհետացան դանդաղ սուզվելով,
    Թեև դեռ պետք է ափեզր իջնեին
    Հոգուս վրա լույսի շող սփռեին:

    Եթե մեր սիրո նավակներն այնժամ,
    Ափ իջնեին,որպես ծաղիկ անթառամ,
    Ստեղծեին մի նոր պարբերություն
    Գրված էջերին իմ այս պատմության,
    Գուցե վերջակետը դառնար ստորակետ,
    Իսկ գրքի վերջում դրվեր բազմակետ...

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (13.05.2011), Mark Pauler (08.05.2011), Meme (09.05.2011)

  6. #4
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավիդ յան շատ լավ է,որ փորձում ես ստեղծագործել ու մտքերդ պոետիկ ձևով արտահայտել,բայց բանաստեղծություններդ դեռևս հղկված չեն:Բանաստեղծություներիդ մի հատվածը շատ լավ է հանգավորված մի մասում էլ այն թերի է: Հաճախ մտքերդ խրթին ես արտահայտում, ու ընթերցողը խճճվում է քո մտքերի սարդոստայնում:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (09.05.2011)

  8. #5
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում **David**-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաժան էջեր

    Կյանքիս ևս մեկ էջ թերթեցի,
    Եվ այդ տողերի վրա թողեցի,
    Նորավեպ գրված`բազում հույսերի
    Եվ չկատարված անհաս իղձերի:
    Պատմություն,որ վերջակետն ավաղ,
    Թերևս դրվել էր շատ ավելի վաղ:

    Դուք,երկրորդ տողի ամեհի հողմեր,
    Որ խորտակեցիք անթիվ նավակներ,
    Ալեհույզ ծովի հորձանքն ընկնելով`
    Անհետացան դանդաղ սուզվելով,
    Թեև դեռ պետք է ափեզր իջնեին
    Հոգուս վրա լույսի շող սփռեին:

    Եթե մեր սիրո նավակներն այնժամ,
    Ափ իջնեին,որպես ծաղիկ անթառամ,
    Ստեղծեին մի նոր պարբերություն
    Գրված էջերին իմ այս պատմության,
    Գուցե վերջակետը դառնար ստորակետ,
    Իսկ գրքի վերջում դրվեր բազմակետ...




    էս վերջին տողերը հրաշալի էին....
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  9. #6
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Meme-ի խոսքերից Նայել գրառումը
    [/B]


    էս վերջին տողերը հրաշալի էին....
    Այ այդ մեկի հետ լիովին համաձայն եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (09.05.2011)

  11. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ բոլոր կարծրքների համար:Հատկապես շատ ուրախալիա ու ես էլ լավ եմ վերաբերում առողջ քննադատությանը:Mersi

  12. #8
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավիդ ջան ես էլ կուզեի քո քննադատությունները լսել իմ ստեղծագործությունների վերաբերյալ: Թեմաներում կա եթե կցանկանաս ծանոթացիր:

  13. #9
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե Անի ջան:Ես ուղակի հաճախ չեմ մտնում ժամանակի առումով,դրա համար չէի տեսել:Իսկ էստեղ նորերն ավելացնեմ? ու նաև ասեք որ հատվածը լավ չի միասին փոխենք

  14. #10
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա մի քանի հատ ավելացրու... Լավ կկարդամ ավելի խորը ու կասեմ լավ Դավիդ ջան

  15. #11
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ դաժանոտներ կան որ չեի ուզում քցեի,,,հիմնականում ես գրում եմ տխուր պահերիս երբ ուզում եմ մենակ լինեմ,,իսկ ուրախպահերիս ,որոնք ավելի շատ են ուղակի վայելում եմ ու մոռանում գրելու մասին,,,դրա համար տխուր կթվան գրածներս ,,բայց ես ուրախ մարդ եմ:

  16. #12
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հույսի,լույսի վերջին մի շող

    Հույսի,լույսի վերջին մի շող`
    Բանտարկյալի հայացք շենշող:
    Սակայն մռայլ ու մութ պատեր,
    Որ մարում են լույսի շողեր,
    Սպանում են սրտի խորքում,
    Լուռ ու փոքրիկ մի անկյունում
    Ծածուկ նստած բազում հույսեր:

    Այս աշխարհից ինձ հուշ մնաց տառապանքի մի հսկա քար,
    Որ ժայռեղեն իր մեծությամբ բազմել է իմ ուսերն ի վար:
    Սրտիս աղբյուրներից սնվող արյան գետին է հետևում,
    Եվ օր-օրի վարարող ու հորդացող վտակներից սնվում:

    Եվ մտքերիս անծայրածիր ճանապարհով լուռ քայլելիս,
    Ես փնտրում եմ այս բավիղից ինձ դուրս տանող մի բանալի:
    Սակայն ծով են իմ մտքերը,և անեզերք ուղիները
    Եվ չեմ գտնում այս անեծքից ինձ դուրս հանող դուռը ելքի:

    Դաժան կյանքի մռայլ քամին,
    Որ պարուրեց իմ սեգ հոգին,
    Ուղեկցում է ինձ այդ անծայր ճանապարհով
    Եվ ականջիս մրմնջում է իր բիրտ ձայնով:

    Ձեռքեր,որոնք ինձ նետեցին այս զնդանը,
    Մինչև այսօր վայելում են իրենց համար այդքան
    պայծառ ու լուսավոր,վառ թվացող զվարթ կյանքը:
    Թեև բյուր են իմ ցավերն ու տանջանքները,
    Բյուր կլինեն գամփռները,որ կեղեքեն նրանց սիրտը:

    Սակայն մինչև վրա հասնի դատաստանը,
    Անմեղ հոգուս մեղքերը լոկ
    Ցանկանում են ամրագրվել ուղեղիս ծալքերում ողորկ:
    Ցավոք այս մի դարդիս նույնպես ես չեմ գտնում սպեղանի,
    Քանզի մռայլ այս աշխարհում կա՞ գոնե մեկ սպեղանի:

  17. #13
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի դաժան դահիճի պես հայացք վրան նետեցի,
    Դաշույնի մոտ ինձ սպասող մեղապարտին սաստեցի:
    Սակայն նրա դալուկ դեմքի ծանր հայացքն ինձ կարծես,
    Մի գեղեցիկ,խորհրդավոր պատում նկարագրեց ասես:

    Այ օրիանկ այստեղ Դավիդ ջան վերջին տողի վերջը ամբողջ տան հանգի հետ չի գալիս
    Երջանկությունը լավագույնս արտացոլվում է լոկ մարդու աչքերի մեջ:

  18. #14
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mersi էս ես էլ եմ մտածել բայց էդ 2 բառին լուծում չգտա:

  19. #15
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենասարսափելի չարագործը

    Բաց ճակատով ես կանգնեցի գլուխս կախ,
    Սեգ կեցվածքով,ավաղ սրտումս անսպառ վախ,
    Սպասում եի դատավճռիս կատարմանը`
    Գիտակցելով իմ անհաշիվ հանցանքները:

    Արվարձանի մոռացված մի անկյունում,
    Մեռյալ փողոցի հենց կենտրոնում,
    Փայտի մի կույտ սովահար,
    Քաղցի դեմ փնտրում էր ավար:

    Թող ինձ այրե´ն,թող հալածե´ն,
    Սակայն ցավիս դարման գտնեն:
    Եթե մեղքս պիտի այսպես թեթևացնեն,
    Թող դժոխքի կրակներում անգամ այրեն:

    Կախաղանի փայտերը թող ինձ հոշոտեն,
    Կնետեմ ինձ դահճի ձեռքը այնպես,ինչպես գեհեն,
    Որովհետև այս հանցանքից չի գտնվի ոչ մի ներում,
    Սակայն նաև ոչ մի պատիժ այս ցավերս չի մեղմացնում:

    Եվ հավիտյան ականջներումս կթնդան,
    Այս խոսքերը որպես դաժան մի շարական.
    <<Դու´,մեղսագո´րծ,որ սպանեցիր այդ հրաշքը
    Պիտի տանջվես և ճաշակես ցավի համը:

    Չարագործի կյանքը կարճ է,մի ակնթարթ,
    Դու էլ կապրես այդ վայկյանը աչքդ անթարթ,
    Սակայն պահիր սրտիդ խորքում այն փաստարկը,
    Որ սպանեցիր դաժանորեն քո մեծ սերը>>:

    Եվ այդ պահից ես հասկացա,որ այս կյանքում,
    Ինչ էլ անես,ինչ մեղք գործես բարդ է ներվում:
    Մի ոճիր կա դրանց մեկտեղ,որ չի ներվում.
    Հար հավիտյան հիշի´ր.<<Սերը չեն սպանում>>:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •