User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: DAV

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    DAV

    Միայն իմ ստեղծագործությունները…
    Վերջին խմբագրող՝ **David**: 07.05.2011, 12:53:

  2. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՌԱՆՑ ԳՏՆԵԼ ԿՈՐՑՐԵՑԻ

    Ես փակեցի կուռ դարպասը անառիկ ամրոց սրտիս
    Եվ մերժեցի նրա մուտքը դեպի խորքը դղյակիս:
    Այդ հրաշքը դռան առջև երկար կանգնեց ձեռնունայն,
    Արտասուքով խոցեց սիրտը խորհրդավոր լռության:

    Ես մի դաժան դահիճի պես հայացք վրան նետեցի,
    Դաշույնի մոտ ինձ սպասող մեղապարտին սաստեցի:
    Սակայն նրա դալուկ դեմքի ծանր հայացքն ինձ կարծես,
    Մի գեղեցիկ,խորհրդավոր պատում նկարագրեց ասես:

    Այդ փոթորկից սիրտս մի պահ անօգնական ցնցվեց,
    Ամայացավ,աննշան ու մի անլույս խորշի վերածվեց:
    Պատուհանի փեղկերը ես սարսուռով փակեցի
    Եվ այդ պատկերը դժվարությամբ մտքերիցս ջնջեցի:

    Գաղտնախորհուրդ այդ օրվանից անցան բազում տարիներ,
    Աչքիս առջև եկան անցան անթիվ զանցառուներ:
    Թեև հաճախ ոմանց հայացքն ինձ հուզեց ու գրավեց,
    Սակայն երբեք այն լուսերես մեղադրյալի պես չցնցեց:

    Այժմ դժբաղտ ես խորհում եմ և փորձում եմ հասկանալ,
    Եթե այնժամ ես փնտրում էի և փորձում էի տիրանալ
    Սրտիս միակ գեղեցկուհուն,դղյակիս վեհ թագուհուն,
    Ինչու՞ խափանեցի քայլերը նրա խոհուն:

    Որովհետև սա է կյանքը իր բոլոր բարդ կողմերով,
    Մեկը կորցնում է,մեկը գտնում իր հեռատես քայլերով:
    Երբ նա կանգնեց վհատ ժպիտը դեմքին,
    Չհասկացա,որ նա պետք է լինի սրտիս միակ տիրուհին:

    Այժմ,երբ նա լողում է մտքերիս հորձանուտում,
    Հասկանում եմ,որ այս խրթին աշխարհում,
    Շատ հաճախ մենք գտնում ենք այն,ինչ փնտրել ենք,
    Սակայն չենք գիտակցում,որ մենք դա գտել ենք:

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (07.05.2011), E-la Via (07.05.2011), Lusinamara (07.05.2011), Mark Pauler (08.05.2011), Meme (07.05.2011)

  4. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դաժան էջեր

    Կյանքիս ևս մեկ էջ թերթեցի,
    Եվ այդ տողերի վրա թողեցի,
    Նորավեպ գրված`բազում հույսերի
    Եվ չկատարված անհաս իղձերի:
    Պատմություն,որ վերջակետն ավաղ,
    Թերևս դրվել էր շատ ավելի վաղ:

    Դուք,երկրորդ տողի ամեհի հողմեր,
    Որ խորտակեցիք անթիվ նավակներ,
    Ալեհույզ ծովի հորձանքն ընկնելով`
    Անհետացան դանդաղ սուզվելով,
    Թեև դեռ պետք է ափեզր իջնեին
    Հոգուս վրա լույսի շող սփռեին:

    Եթե մեր սիրո նավակներն այնժամ,
    Ափ իջնեին,որպես ծաղիկ անթառամ,
    Ստեղծեին մի նոր պարբերություն
    Գրված էջերին իմ այս պատմության,
    Գուցե վերջակետը դառնար ստորակետ,
    Իսկ գրքի վերջում դրվեր բազմակետ...

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (13.05.2011), Mark Pauler (08.05.2011), Meme (09.05.2011)

  6. #4
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավիդ յան շատ լավ է,որ փորձում ես ստեղծագործել ու մտքերդ պոետիկ ձևով արտահայտել,բայց բանաստեղծություններդ դեռևս հղկված չեն:Բանաստեղծություներիդ մի հատվածը շատ լավ է հանգավորված մի մասում էլ այն թերի է: Հաճախ մտքերդ խրթին ես արտահայտում, ու ընթերցողը խճճվում է քո մտքերի սարդոստայնում:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (09.05.2011)

  8. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ բոլոր կարծրքների համար:Հատկապես շատ ուրախալիա ու ես էլ լավ եմ վերաբերում առողջ քննադատությանը:Mersi

  9. #6
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավիդ ջան ես էլ կուզեի քո քննադատությունները լսել իմ ստեղծագործությունների վերաբերյալ: Թեմաներում կա եթե կցանկանաս ծանոթացիր:

  10. #7
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում **David**-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաժան էջեր

    Կյանքիս ևս մեկ էջ թերթեցի,
    Եվ այդ տողերի վրա թողեցի,
    Նորավեպ գրված`բազում հույսերի
    Եվ չկատարված անհաս իղձերի:
    Պատմություն,որ վերջակետն ավաղ,
    Թերևս դրվել էր շատ ավելի վաղ:

    Դուք,երկրորդ տողի ամեհի հողմեր,
    Որ խորտակեցիք անթիվ նավակներ,
    Ալեհույզ ծովի հորձանքն ընկնելով`
    Անհետացան դանդաղ սուզվելով,
    Թեև դեռ պետք է ափեզր իջնեին
    Հոգուս վրա լույսի շող սփռեին:

    Եթե մեր սիրո նավակներն այնժամ,
    Ափ իջնեին,որպես ծաղիկ անթառամ,
    Ստեղծեին մի նոր պարբերություն
    Գրված էջերին իմ այս պատմության,
    Գուցե վերջակետը դառնար ստորակետ,
    Իսկ գրքի վերջում դրվեր բազմակետ...




    էս վերջին տողերը հրաշալի էին....
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  11. #8
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Meme-ի խոսքերից Նայել գրառումը
    [/B]


    էս վերջին տողերը հրաշալի էին....
    Այ այդ մեկի հետ լիովին համաձայն եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (09.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •