User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Իմ թախիծը լուսավոր է...

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմ թախիծը լուսավոր է...

    Ողջույն ...ՈՒզում եմ հրավիրել ձեզ դիտելու իմ ստեղծագործություններից մի քանիսը: Սպասում եմ ձեր մեկնաբանություններին, հուսալով, որ շատ խիստ չեք դատի:
    Նկարները ավելի մեծ կարելի է տեսնել իմ կայքում՝
    www.manuu.mylivepage.ru
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մանոն, եթե սա քո թախիծն է, ապա այն իսկապես շատ լուսավոր է։
    Գեղեցիկ ես նկարում։ «Լուսավոր» բառն, իմ կարծիքով, իրոք սազում է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մանոն իրոք քո թախիծը շաաատ լուսավոր է
    Շատ գեղեցիկ ես նկարում, շատ լավն են նկարներդ Չնայած ես նկարչությունից շատ եմ հեռու,նման շնորհք աստված ինձ չի տվել,բայց գեղեցիկ նկարներ շատ եմ սիրում
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. #4
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մինչ թեմայիդ բացելը ես արդեն քո կայքից տեսել էի նկարներդ և ինձ մոտ դրանք պահպանել, այնպես որ իրոք շատ հավանում եմ նկարներդ, ուր կա գույների նրբություն ու ներդաշնակություն, այլ կերպ ասած գեղեցկություն և որ ամենակարևորն է դրանցով դիտողին ես փոխանցում քո գեղեցիկի ընկալումն ու կիսվում նրա հետ այն զգացողություններով ու մտքերով, որ ինքդ ունեցել ես այդ պահին՝ ինչը ամեն մի արվեստի նպատակն է: Այնպես որ, իսկապես արվեստի արժանի գործեր են, ափսոս որ քիչ ես նկարել, բայց հուսով եմ, որ կշարունակես քո այդ գեղեցիկ գործը և մեզ էլ կուրախացնես նորանոր քո նկարներով: ?

    Գեղեցիկն ու նրա գիտակցումը կփրկեն աշխարհը: - երբ նույնիսկ թախիծը լուսավոր ու գեղեցիկ կլինի:
    Վերջին խմբագրող՝ ihusik: 16.02.2007, 18:43:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  5. #5
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Միքիչ գլուխ հանում եմ նկարչությունից, ինձ մի երկու բառ թույլ կտամ
    Բնապատկերը քեզ 100-ով իարկանա տրվում
    Մենակ կտորեղենի պահը միքիչ արհեստականա: Բայց երևի ժամանակի հարցա
    Բնութագրիչ ա , պարզ պատկերումա նկարի նպատակը, ու հոգեվիճակը:
    գույների համադրությունը շատ հաճելիա, աչք շոյող :
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  6. #6
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մանո՛ն, նայեցի բոլոր նկարներդ։ Մի տեսակ շատ մեծ խաղաղություն ու հանգստություն կա դրանց մեջ, շատ հարազատ են գույներդ։
    Միայն թե ինձ թվաց, որ որոշ նկարներում մի փոոոքր տարածականությունն ու խորությունը չէին խանգարի։ Բայց դե ինձ թվալը շատ քիչ է
    Քեզ ստեղծագործական մեծ հաջողություններ

  7. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Ապրես Մանոն ջան…
    Շատ հավանեցի…գույների ներդաշնակություն կա…ու բարություն քո լուսավոր թախիծի մեջ…
    Հատկապես սիրեցի «Հրեշտակ»-ը ։
    ՀԻմա էլ էկրանիս ա…

  8. #8
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Լավն են, ափսոս չեմ կարա մտնեմ քո սայթից նայեմ: որտեղ ես սովորում՞
    ...ներկերս վերջացել են...

  9. #9
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մեջբերում ihusik-ի խոսքերից
    ...իսկապես արվեստի արժանի գործեր են, ափսոս որ քիչ ես նկարել, բայց հուսով եմ, որ կշարունակես քո այդ գեղեցիկ գործը և մեզ էլ կուրախացնես նորանոր քո նկարներով: ?

    Գեղեցիկն ու նրա գիտակցումը կփրկեն աշխարհը: - երբ նույնիսկ թախիծը լուսավոր ու գեղեցիկ կլինի:
    Շնորհակալ եմ բոլոր արձագանքողներին ընկալման ու խրախուսական խոսքերի համար: Դրանք ինձ երբեմն օդ ու ջրի պես անհրաժեշտ են դառնում: Ես ընդունում եմ մյուս անդամների արած դիտողություններն էլ (մեկ առ մեկ չմեջբերեմ լա՞վ), Enipra-ի տարածականության, Հայ-ի կտորների պահի վերաբերյալ: Ես դրանք տեսնում ու հասկանում եմ, բայց չունենալով նկարչական ոչ մի կրթություն (հարգելի Arss սա երևի Ձեր հարցի պատասխանն է), դժվարանում եմ շա՜տ հարցերում, ինչ խոսք ինձ տեխնիկան պակասում է: Ու երբեմն ինքս ինձ մտածում եմ. արժե՞ արդյոք նկարել: Բայց ինչպես ասում են, եթե ստեղծագործությունը հասկացվել է գոնե մեկի կողմից, ուրեմն արժե շարունակել ստեղծագործել

  10. #10
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մեջբերում Manon-ի խոսքերից
    ...Ու երբեմն ինքս ինձ մտածում եմ. արժե՞ արդյոք նկարել:
    Manon ջան, քո այդ փոքրիկ բացթողումներն այնքան չնչին են՝ համեմատած այն հսկայական էներգիայի ու լույսի հետ, որ փոխանցում են նկարներդ, որ նման բան մտածելու իրավունք անգամ չունես
    Անպայման շարունակիր նկարել

  11. #11
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մեջբերում Enipra-ի խոսքերից
    Manon ջան, քո այդ փոքրիկ բացթողումներն այնքան չնչին են՝ համեմատած այն հսկայական էներգիայի ու լույսի հետ, որ փոխանցում են նկարներդ, որ նման բան մտածելու իրավունք անգամ չունես
    Անպայման շարունակիր նկարել
    Էն , ինչ ես պիտի ասեի
    Մենակ էն, որ դու կարում ես քո նկարներով արտահայտել քո պատկերացումներն ու կարում ես քո նկարներով զգացումներ արտահայտել, արդեն անգնահատելիա:
    Մի խոսքով, ձգտելով արվեստի, լինելով արվեստի մարդ, ուղակի ինքդ քեզ դավաճանած կլինես ,եթե մտածես, որ ինչ որ բան կարա ստիպի քեզ հեռու մնալ նկարչությունից
    Իմիջայլոց, ի սրտե ցանկանում եմ քեզ մեծ հաջողություններ, հուսով եմ թե կրթություն ստանալու թե դրա բացակայության դեպքում, կհասնես արդյունքների, ու էդ ժամանակ, երբ ասենք անհատական ցուցադրություններ կունենաս, արդեն սովորական բան կդառնա քննադատություններ լսելը, ու դրանից սխալ մտքեր չեն առաջանա
    Առաջ....
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  12. #12
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Մեջբերում Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն , ինչ ես պիտի ասեի
    Մենակ էն, որ դու կարում ես քո նկարներով արտահայտել քո պատկերացումներն ու կարում ես քո նկարներով զգացումներ արտահայտել, արդեն անգնահատելիա:
    Մի խոսքով, ձգտելով արվեստի, լինելով արվեստի մարդ, ուղակի ինքդ քեզ դավաճանած կլինես ,եթե մտածես, որ ինչ որ բան կարա ստիպի քեզ հեռու մնալ նկարչությունից
    Այո…ձեր բոլորիդ ոգևորող խոսքերից ներշնչված՝ նոր նկար եմ նկարել, որը սակայն դեռ չեմ վերնագրել: Կուզենայի ամենքդ գրեիք ձեր մտածած վերնագիրը, ու որը դրանցից կհամընկնի իմ մտքում եղած վերնագրի հետ, այն էլ կտեղադրեմ իմ կայքում: Դրանով էլ կորոշեմ, թե որքանով է ինձ հայողվել նկարը: (Ի դեպ այն կայքում ավելի մեծ ու որակով կարելի է դիտել)
    Դե....սպասում եմ վերնագրի ձեր տարբերակներին
    Կցված նկարներ Կցված նկարներ

  13. #13
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Դե միանշանակ հնարավոր չի վերնագրել, երկար նայելուց տարբեր մտքեր են առաջանում՝ Երազ, Գարուն աղջիկ, Նազանք, Կյանք......եսի՞մ
    Ավելի ճիշտ կլինի դու քո տարբերակն ասես միանգամից, որ ավելի հեշտ լինի հասկանալ քո մտքերը:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  14. #14
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    կարելի ա «Իգություն»: Նկարում անգամ կակտուսն ա կանացի…

  15. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ թախիծը լուսավոր է...

    Կարելի է դնել «Արտացոլանք» կամ «Սիրո արտացոլանքը»։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ աստղազարդ թախիծը
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 71
    Վերջինը: 25.04.2012, 21:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •