Մանոն ջան, ես էլ եմ գունավոր նկարներդ ավելի շատ հավանում, բայց իրոք արժեր սրանց միջով էլ անցնել՝ տեխնիկան կատարելագործելու համար։ Գնահատելի է, որ նման բան ես նախաձեռնել։ Նույնիսկ նախանձեցի։
Կարոտել էի նկարներդ։![]()

Մանոն ջան, ես էլ եմ գունավոր նկարներդ ավելի շատ հավանում, բայց իրոք արժեր սրանց միջով էլ անցնել՝ տեխնիկան կատարելագործելու համար։ Գնահատելի է, որ նման բան ես նախաձեռնել։ Նույնիսկ նախանձեցի։
Կարոտել էի նկարներդ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մանոն (21.07.2009)
Մանոն ջան, բարի վերադարձՇնորհաշատ ձեռքդ նոր հրաշքներ արարելու հավակնություններ ունի ոնց որ թե
Ստացվելու են, Աստված վկա
Եթե համարենք, որ սրանք ընդամենը փորձարկումներ էին, ապա հույզերիդ ավելի քան անհամբեր եմ սպասում
![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Մանոն (26.07.2009)
Հրաշալի են ես սա փոխանցում եմ մեր տան երկու նկարիչների կարծիքը իսկ ինձ դուր եկավ:
Մանոն (31.07.2009)
Ողջույն սիրելի ակուբցիներ, ինչ կասեք նոր նկարներիս մասին, որոնց ամռանն եմ նկարել: Մարդիկ լողանում, հանգստանում էին, ես՝ նկարում
Բայց դե չափը փոքրացնելուց նկարի որակը կորել է, գույներն այն չեն:
Ambrosine (17.10.2009), Ariadna (05.11.2009), CactuSoul (04.11.2009), Cassiopeia (05.11.2009), Chuk (16.10.2009), cold skin (17.10.2009), Empty`Tears (05.11.2009), Enipra (04.11.2009), ihusik (26.11.2009), Kita (16.10.2009), Lion (17.10.2009), Nadine (06.11.2009), Sona_Yar (16.10.2009), Tig (29.10.2009), Ungrateful (17.10.2009), Yeghoyan (04.11.2009), Երկնային (16.10.2009), Ծով (04.11.2009), Կաթիլ (04.11.2009), ԿԳԴ (16.10.2009), Շինարար (19.11.2009), Ուլուանա (16.10.2009), Ռուֆուս (17.10.2009), Ֆոտոն (16.10.2009)
Մանոն ջան, սկզբում ինձ թվաց թե լուսանկարներ են ու միայն մեծ չափով նայելուց հետո կարծիքս հերքվեց: Սիրուն են: Ափսոս որ փոքր են չափերը:![]()
Մանոն (16.10.2009)
Մանոն ջան լավն են նկարներդկարևորն էնա, որ նկարում ես ու նկարում ես բնության մեջ, զգում ես պահի ազդեցությունը, հեռավորությունը, դինամիկան:
Հիմա մի քանի փոքր խորհուրդ: Գունային թեթև ակտիվություն և մի կամ մի քանի ֆիգուրա կամ կենդանի լճի ափին և նկարդ ամբողջական տեսք կստանա և կամպոզիցիայով կհավաքվի...
![]()
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Մանոն (16.10.2009)
Շնորհակալ եմ ԿԳԴ ջան:
Իսկ սա աշնանային նատյուրմորտ է, որ վերջերս եմ նկարել:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Cassiopeia (05.11.2009), Մանոն (04.11.2009), Ուլուանա (04.11.2009)

Մանոն ջան, նկարներդ նայելով այնպիսի տպավորություն ստացա, որ ես քեզ ճանաչում եմ, Ես կերպարվեստ շատ եմ սիրում, շնորհակալ եմ, որ նկարում ես ու այսպես ես նկարում:
Մանոն (04.11.2009)

Մանոն (04.11.2009)
Մանոնը երևի էն եզակի նկարիչներից է, ում նկարներում ոչինչ չեմ կարողանում նկատել, ուղղակի հիանում եմ նայելիս: պատճառը գուցե անձնական է, որովհետև շատ սիրում եմ Մանոնին, բայց բացի այդ, ես նկարներից միայն դրական, տաք էներգիա եմ ստանում ու ամեն մի շտրիխի մեջ էլ չեմ խորանում: Ու Մանոնի թախիծն իսկապես լուսավոր է:![]()
Ոչ միայն ոչինչ, այլ նույնիսկ ավելի լավ, ես խույս չեմ տալիս քննադատություններից: Դրանք ինձ օգնում են կողմնորոշվել ու ավելի ճիշտ նկարել: բայց մի քիչ պաշտպանվեմ էլի
, Անուլիկ ջան այդ կուժն իրականում այդ գույներն ունի, ինձ էլ այնքան էլ դուր չէր գալիս, բայց դե դա էր ձեեռքիս տակ:
Տիգ ջան, համամիտ եմ, շատ կուզենայի մի օր բնօրինակները տեսնեիք, գուցե այդպես ավելի լավ երեվային դետալները:Մանոն ջան Այ սա արդեն մեծ աճի արձանագրումա: Շատ լավնա: Մենակ մի բան եմ ուզում նշեմ, կուժը ոնցոր թե օդում կախված լինի: նրա հիմքը՝ այսինքն այն թե նա ինչի վրա է դրված, լավ չես ցույց տվել, արտահայտիչ չի: Բայց չէ իսկականից շատ լավ գործա, ինձ շատ շատ դուր եկավ
Շնորհակալ եմ, համաքաղաքացիՄանոն ջան, նկարներդ նայելով այնպիսի տպավորություն ստացա, որ ես քեզ ճանաչում եմ, Ես կերպարվեստ շատ եմ սիրում, շնորհակալ եմ, որ նկարում ես ու այսպես ես նկարում:
Դայանա ջաաաան,Մանոնը երևի էն եզակի նկարիչներից է, ում նկարներում ոչինչ չեմ կարողանում նկատել, ուղղակի հիանում եմ նայելիս: պատճառը գուցե անձնական է, որովհետև շատ սիրում եմ Մանոնին, բայց բացի այդ, ես նկարներից միայն դրական, տաք էներգիա եմ ստանում ու ամեն մի շտրիխի մեջ էլ չեմ խորանում: Ու Մանոնի թախիծն իսկապես լուսավոր է:, ես էլ քեզ եմ շատ սիրում, ու անչափ ուրախեմ, որ ինքնուսիս համեստ արվեստով կարողանում եմ դրական էներգիա հաղորդել մարդկանց…
բոլորիդ սիրում եմ![]()
Մանոն (04.11.2009)

Մանոն ջան, հաջորդ անգամ, երբ Վանաձորում լինեմ անպայման ձեզ հյուր կգամ, եթե դեմ չեքՈւ ոչ միայն բնօրինակների դիտումը կվայելենք, այլև վերջապես կծանոթանանք:
Ինչ վերաբերվում է կուժի գույներին, ասեմ, որ դրանք ինձ դուր են գալիս, և անցումներն էլ վատը չեն: Այ լուսաստվերի արտացոլումը լավ չի արված գույներով: Այսինքն ինչպես գրաֆիկայում ես լուսաստվեր ստանում՝ սև ու սպիտակի միջոցով, այնպես էլ գույներով պիտի լուսաստվեր ստանաս, ու կարծում եմ էդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի
Այսինքն նկարելու ընթացքում ինչքան հնարավոր է ավեի շատ համեմատի օբյեկտների լուսավոր, կիսալուսավոր, թույլ լուսավոր ... և մութ մասերը ու հնարավորինս գույներով ստացի այդ տարբերությունները, որպիսի տարածությունը ավելի հստակ երևա:
Մանոն ջան ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում քո ստեղծագործությունները, դրանցից իրոք որ դրական էներգետիկա է բխում և շատ լավ լիցքեր եմ ստանում քո գործերից: Սպասում եմ հաջորդներին:
հ.գ. ափսոս թարգել եմ նկարելը… պարապ ժամանակ ու տրամադրվածություն համարյա թե չի մնում…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ