Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
Մանուլ ջան ես հո չեմ ասում, թե ինքը մեղավոր է, քավ լիցի, ես նրան չեմ մեղադրում, "նման" որ ասում եմ նկատի ունեմ միայն այն մարդուն, ով սեր է խոստովանում, ու հետո լքում:
Ամելի ջան, ինքը սեր չի խոստովանել, հետո էլ լքել: Այսինքն` հետո լքել ա, բայց արդեն էն ժամանակ, երբ չի սիրել: Անազնիվ ոչինչ չկա: Իսկ երբ սեր էր խոստովանում, չէր խաբում: Համենայն դեպս, թեմայի հեղինակի գրառումները դրա մասին են վկայում:
Հասկանում եմ, որ քեզ հետ վատ են վարվել, դրա համար էդպես ես խոսում: Բայց սենց դեպքերում էդ մարդը ուղղակի ոչ մի մեղք չունի :

Մեջբերում precario-ի խոսքերից Նայել գրառումը
Դե բոլորը ասում են, որ ինքն իր կյանքն ունի ու պետք չի իրան անհանգստացնել: Ես հենց դրանից եմ ջղայնանում: Ինչ, ոչ մի բան չանեմ? Չպայքարեմ հետ բերելու համար? Նորից չարթնացնեմ էն նույն զգացմունքները?
Դե, եթե կարող ես արթնացնել, արթնացրու :