User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր թիմը կդառնա այս տարվա չեմպիոն

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բարսելոնա

    13 39.39%
  • Մանչեսթեր Յունայթեդ

    20 60.61%
Էջ 39 41-ից ԱռաջինԱռաջին ... 2935363738394041 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 571 համարից մինչև 585 համարի արդյունքները՝ ընդհանուր 601 հատից

Թեմա: Չեմպիոնների Լիգա 2010/2011

  1. #571
    Լիարժեք անդամ Sinigami-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2010
    Գրառումներ
    140
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն անիմաստ էր:
    Անիմաստ չէր իմ ասածը,ավելի շատ անիմաստ էր իրա գրածը ու ես ետ էի ասում
    Վերջին խմբագրող՝ Sinigami: 05.05.2011, 13:35:

  2. #572
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչինչ բան չմնաց ես ձեզ Մայիսի 28 կասեմ
    Դե ուրեմն սպասենք, որ մայիսի 29-ին մեզ շնորհավորես
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  3. #573
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չեմպիոնների Լիգա 2010/2011

    Մոդերատորական. թեմայի հարցումը թարմացվել է: Ահա նախորդ հարցման արդյունքները`





    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 05.05.2011, 15:56: Պատճառ: Լավ եմ արել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (05.05.2011), Ապե Ջան (05.05.2011), Ջուզեպե Բալզամո (06.05.2011)

  5. #574
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարսելոնա-Մանչեստր Յունայտեդ
    Չեմպիոնների լիգայի ֆինալին նվիրված տրեյլեր
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  6. #575
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանչեստրին հաղթելն ի՞նչ ա որ, խաղ ու պար ... չէ՞ որ մինչ այդ (կիսաեզրափակիչում) ֆուկ ենք արել աշխարհի հզորագույն ակումբին
    Հը՞ , Բարսին անգամ 11 հոգուց բաղկացած դերասանները չեն փրկի:
    Երբ ֆինալը ավարտվի Մանչը գավաթը վեկալի Բարսի տղերքին էլ Օսկարի կարժանացնեն

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.05.2011), Armen.181 (06.05.2011), Moonwalker (28.05.2011), REAL_ist (06.05.2011), Sinigami (06.05.2011), Ungrateful (06.05.2011), Vaho (07.05.2011), Արծիվ (06.05.2011), Սերխիո (07.05.2011)

  8. #576
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմպիոնների լիգա. Թվեր ու փաստեր



    16:52 05.05.2011

    Մայիսի 28-ին “Ուեմբլիում” կհանդիպեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն թիմերը` “Մանչեսթեր Յունայթեդը” և “Բարսելոնան”: Թե նրանցից ով ավելի ուժեղ կգտնվի, կիմանանք միայն որոշիչ հանդիպումից հետո, իսկ Eurosport.ru-ն ներկայացրել է “Մանչեսթեր Յունայթեդ”-“Շալկե” կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման և եզրափակչին առնչվող թվեր ու փաստեր:

    “Մանչեսթեր Յունայթեդի” դարպասապահ Էդվին վան դեր Սարը, “Շալկեի” հանդեպ տոնած հաղթանակի շնորհիվ, դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած ամենատարեց ֆուտբոլիստը: Հոլանդացին շրջանցեց Պաոլո Մալդինիի ռեկորդը, ով խաղացել էր եզրափակչում` լինելով 38 տարեկան և 331 օրեկան:

    Անտոնիո Վալենսիան “Մանչեսթեր Յունայթեդի” 300-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայում:

    Դարոն Գիբոսնը խփեց իր երկրորդ գնդակը հեղինակավոր մրցաշարում։ Իր առաջին գնդակը նա ևս ուղարկել էր գերմանական ակումբի դարպասը: Նախորդ մրցաշրջանում “Մանչեսթեր Յունայթեդը” 1/4 եզրափակչում հանդիպել էր “Բավարիայի” հետ, և այն ժամանակ երիտասարդ կիսապաշտպանը բացել էր հաշիվը “Օլդ Թրաֆորդում” կայացած պատասխան խաղի ժամանակ:

    ”Շալկեի” հետ հանդիպմանը ավագի թևկապը կրում էր Ջոն Օ’Շին, ով Չեմպիոնների լիգայում դարձավ 19-րդ ավագը թիմի պատմության մեջ: Այսպիսով, շրջանցվեց “Արսենալի” սահմանած ռեկորդը` 18 ավագ:

    “Շալկեի” հետ պատասխան մրցավեճում Անդերսենը դուբլի հեղինակ դարձավ: Բրազիլացին իր արդյունքով հավասարվեց Լեո Մեսսիին, ով ևս երկու գոլ էր ուղարկել “Ռեալի” դարպասը:

    Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում խփած 11 գնդակներից 6-ի հեղինկաներ են դարձել Հարավային Ամերիկայի ֆուտբոլիստները:

    Այժմ մի քանի խոսք առաջիկա եզրափակչի մասին: Նախկինում “Մանչեսթեր Յունայթեդն” ու “Բարսան” 10 հանդիպում են անցկացրել` տոնելով երեքական հաղթանակ և 4 անգամ խաղալով ոչ-ոքի: Առաջին անգամ նրանց ուղիները հատվել են 1983/84թթ. գավաթների գավաթի ¼ եզրափակչում: Այն ժամանակ բախտը ժպտացել է “կարմիր սատանաներին”:

    Երկու անգամ այս թիմերը մրցել են եվրագավաթների որոշիչ խաղերում: Բացի 2008/09թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչից, “Յունայթեդն” ու “Բարսելոնան” 1990/91թթ. պայքարել են գավաթների գավաթի համար: Այն ժամանակ Ռոտերդամում Ալեքս Ֆերգյուսոնի սաները հաղթել են 2:1 հաշվով:

    “Կարմիր սատանաների” կազմում դուբլի հեղինակ է դարձել “Բարսայի” նախկին հարձակվող Մարկ Հյուզը, մինչդեռ կատալոնացիների դարպասը պաշտպանում էր Կառլոս Բուսկետսը` կապտանռնագույնների կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հայրը:

    “Մանչեսթեր Յունայթեդն” ու “Բարսելոնան” նաև հայտնվել են միևնույն խմբում 1994/95 և 1998/99թթ. Չեմպիոների լիգաներում: Մրցել են նրանք նաև 2007/08թթ. խաղարկության կիսաեզրափակչում: Այն ժամանակ հաջողությունը ժպտացել է Ֆերգյուսոնի թիմին, իսկ 2009թ. կայացած հռոմեական եզրափակչում “Բարսելոնան” վստահ ռևանշի է հասել “Մանչեսթեր Յունայթեդի” նկատմամբ:

    Մի խոսքով, այս թիմերի հանդիպումների վիճակագրությունը ոչ մի լավ բան չի խոստանում Խոսեպ Գվարդիոլայի թիմին: Բանը նրանում է, որ թիմերից և ոչ մեկին չի հաջողվել հաղթել մրցակցին երկու խաղ անընդմեջ, հաղորդում է eurosport-ը:

    Արմսպորտ
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 06.05.2011, 21:43:

  9. #577
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վան դեր Սար. 2009թ. եզրափակիչը լավ դաս եղավ մեզ համար



    13:37 05.05.2011

    “Մանչեսթեր Յունայթեդի” դարպասապահ Էդվին վան դեր Սարը կարծում է, որ 2009թ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությունը լավ դաս է հանդիսացել նրա թիմի համար, հաղորդում է football.ua-ն:

    Երեկ “Շալկեի” հետ կայացած հանդիպումը բավական հեշտ տրվեց մեզ: Մենք շատ հանգիստ էինք զգում մեզ խաղադաշտում առաջին մրցավեճում տոնած հաղթանակից հետո”, - ասել է լեգենդար հոլանդացին:

    “Սակայն ամեն ինչ բոլորովին այլ կերպ կլինի եզրափակչում: Այնտեղ մենք պետք է մրցենք “Բարսելոնայի” հետ, որն այժմ պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Կարծում եմ, երկու տարի առաջ կայացած եզրափակիչը լավ դաս է եղել մեզ համար, և այս տարի մենք այլ կերպ կգործենք կատալոնացիների դեմ”:

    Արմսպորտ

  10. #578
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆերգյուսոն. Հիանալի եզրափակիչ է սպասվում



    09:21 05.05.2011

    «Շալկեի» հետ պատասխան հանդիպումից հետո սըր Ալեքս Ֆերգյուսոնը շատ ուրախ էր, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդին» 4-րդ անգամ հաջողվեց դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, և, այդպիսով, նրա թիմին ռևանշի հնարավորություն ընձեռնվեց 2009թ. «Բարսայից» կրած պարտության համար։

    «Պետք է վստահել ֆուտբոլիստներին։ Շատ դժվար էր կողմնորոշվել հիմնական կազմի վերաբերյալ, ես մի քանի օր չէի կարողանում որոշեի, սակայն «Արսենալի» հետ հանդիպման արդյունքը մղեց ինձ այս քայլին։ Կիրակի մենք էմոցիոնալ դատարկություն էինք զգում: Այդպես լինում է եվրագավաթային հանդիպումներից հետո։ Դրա համար ես ստիպված էի նման որոշում կայացնել։ Եթե առաջին հանդիպումը հաջող չլիներ մեզ համար, ես ոչ մի դեպքում չէի կատարի 9 փոփոխություն, իսկ այս դեպքում մենք ունեինք երկու գնդակի առավելություն։ Այսպիսով, կիրակի օրը մենք կունենանք թարմ թիմ և կկարողանանք ցուցադրել մեր ողջ ուժը», - Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում soccer.ru-ն։

    «Անցյալ անգամ մենք ֆավորիտ էինք «Բարսելոնայի» հետ հանդիպմանը։ Միգուցե, մենք մի փոքր ավելի փորձառու ենք, սակայն, եթե խոսենք երկու թիմերի զարգացման մասին մեր վերջին հանդիպումից հետո, ապա այժմ «Բարսան» վերելքում է։ Սակայն փորձը, միևնույն է, զգացնել է տալիս։ Դա ապացուցվում է նաև մեր արտագնա խաղերում։ Կարծում եմ, մեզ հիանալի եզրափակիչ է սպասվում»։

    «Ինչու՞ մենք պետք է կասկածենք մեր ուժերի վրա։ Այո, այս մրցացրջանում «Բարսելոնան» հիանալի է ելույթ ունենում Եվրոպայում, այո, մեզ դիմակայում է բարձրակարգ թիմ, բայց դա դեռ առիթ չէ սարսափելու համար։ Մեր խնդիրն է մտածել, թե ինչպես պայքարել կատալոնացիների դեմ։ «Ուեմբլիում» կայանալիք հանդիպումը կախված կլինի այն որակներից, որոնք կարելի է տեսնել երկու ակումբների պատմության և ավանդույթների մեջ։ Ես չեմ կասկածում, որ հինալաի հանդիպում կլինի», - հավելել է Ֆերգյուսոնը։

    Արմսպորտ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (08.05.2011)

  12. #579
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    <<Ուեմբլի>> մարզադաշտի խոտածածկում կխաղան ավելի քան 670 միլիոն եվրո արժողությամբ ֆուտբոլիստներ:
    <<Frontier Economics>> պարբերականը գնահատել է երկու թմերի խաղացողներին ըստ որի Բարսայի խաղացողների ընդհանուր արժեքը կազմում է 454 միլիոն եվրո, իսկ Մանչեստրի խաղացողներինը 216,5 միլիոն եվրո:
    Ամենաբարձր արժեք ունեցող ֆուտբոլիստը Բարսայի հարձակվող Լեոնել Մեսսին է ,որի արժեքը կազմում է ավելի քան 140 միիոն եվրո:Այս տարի արգենտինացին 54 խաղերում դարձել է 52 գոլի հեղինակ այսինքն յորաքանչյուր խաղում խփել է 0,96 գոլ: Չմոռանանք որ նա այս տարի նա արժանացավ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
    Մանչեստրում <<ամենաթանկը>> Ռունին է, որի գինը տատանվում է 59,3 միլիոն եվրոյի սահմաններում:

    Աղբյուրը
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (28.05.2011), Ապե Ջան (26.05.2011)

  14. #580
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն տեղ ենք առաջին հորիզոնականում:
    Հալալա Բարսա, դու ամեաուժեղն էս աշխարհում ամեն առումով:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (27.05.2011)

  16. #581
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ութոտնուկ Իկերը կանխագուշակել է Մանչեսթեր Յունայթեդի հաղթանակը

    Ութոտնուկ Իկերը, որը բնակվում է Մալագայի օվկիանարիումում, իր հերթական կանխագուշակումն է արել Չեմպիոնների լիգայի` “Մանչեսթեր Յունայթեդ”-“Բարսելոնա” եզրափակիչ հանդիպման նախաշեմին, հաղորդում է AS-ը:


    Համաձայն ութոտնուկի կանխատեսման` այդ հանդիպմանը հաղթանակ են տոնելու “կարմիր սատանաները”: Իկերը 20 րոպե տատանվելուց հետո կատարել է իր ընտրությունը` հօգուտ Ալեքս Ֆերգյուսոնի սաների:


    Հարկ է նշել, որ այդ ութոտնուկը կանխագուշակել էր Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից թիմերին:

    ArmSport.am

    Հ.Գ Իսկ մենք գիտենք, որ արդեն Ութոտնուկը մեկ անգամ սխալվել է, երկրորդ անգամնել հեռու չէ:

  17. #582
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՉԼ - ի եզրափակիչ / թվեր և փաստեր


    ► Սա արդեն 5 - րդ մրցաշրջանն է, ինչ թիմերը հանդիպում են իրար ՉԼ - ում: Առաջին անգամ նրանք բախվել են իրար 1994/1995 , իսկ 2 - րդ անգամ 1998/1999 մրցաշրջաններում, երբ ընդգրկված են եղել նույն խմբում: 3 - րդը եղել է 2007/2008 մրցաշրջանի կիսաեզրափակչում, որտեղ մանկունիանցիները հաղթել են ընդհանուր դիմակայությունում 1 - 0 հաշվով, սակայն հաջորդ մրցաշրջանում Բարսան հաղթեց կարմիր սատանաներին 2 - 0 հաշվով եզրափակչում և այդպիսով հասավ արժանի ռևանշի:



    ► Մրցաշարը Չեմպիոնների լիգա վերանվանվելուց հետո, ինչը տեղի ունեցավ 1992/1993 թվականների մրցաշրջանից սկսած, Բարսելոնան ու Մանչեսթեր Յունայթեդը նույնքան գոլեր են խփել և բաց թողել (303 խփած, 158 բաց թողած):



    ► Յունայթեդն ՈՒեմբլիում 9 հանդիպում է անցկացրել, որից 5 - ում հաղթողը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:



    ► Վերջին անգամ Բարսան ՈՒեմբլիում պաշտոնական հանդիպում է անցկացրել 1999/2000 մրցաշրջանում, երբ ՉԼ - ի խմբային փուլի շրջանակներում 2 - 4 հաշվով հաղթել է Արսենալին:



    ► Գվարդիոլայի Բարսան արդեն խաղացել է նոր վերաբացված ՈՒեմբլիում: Դա եղել են Թոթենհեմի և Ալ Ահլի դեմ 2 ընկերական հանդիպումները:



    ► ՉԼ - ի ընթացիկ մրցաշրջանում Բարսան ամենաշատն է գոլեր հեղինակել` 27: Փոխարեն Մանչեսթերն ամենաքիչն է գնդակ ընդունել սեփական դարպասը` 4:



    ► Սեռ Ալեքսի թիմը ամենաշատն է անկյունայիններ վաստակել` 76:



    ► Այս խաղը վերջինը կլինի Էդվին Վան դեր Սարի համար, քանզի նա ավարտում է իր կարիերան: Իր 40 տարեկան հասակում նա հասցրել է 2 անգամ հռչակվել ՉԼ - ի չեմպիոն:

    ► Կասկած չի հարուցում այն, որ Լեո Մեսսին 3 - րդ տարին անըդմեջ կճանաչվի ՉԼ - ի գլխավոր ռմբարկու: Նման բան անել հաջողվել է միայն Գերդ Մյուլերին և Ժան - Պյեր Պապենին:



    ► Բացի այդ, եթե Լիոնելը գրավի Մանչեսթերի դարպասը, ապա կհավասավի Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդին, ով ՉԼ - ի 2002/2003 թվականների մրցաշրջանում 12 գոլ է հեղինակել:



    ► Մեսսին ամենաշտն է հարվածել դարպասին ՉԼ - ի ընթացիկ խաղարկությունում (31): Բացի այդ, ամենաշատը հենց նրա նկատմամբ են խախտել կանոնները (30):

    barca.am

  18. #583
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու՜խ, գավաթը նվաճելուն բան չմնաց

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (28.05.2011)

  20. #584
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գվարդիոլա. Մեծ հաճույքով կսեղմեմ Ֆերգյուսոնի ձեռքը



    «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Լոնդոնում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչի նախօրեին 40 րոպե շփվել է մամուլի ներկայացուցիչների հետ, հայտնում է sport-express.ru-ն։

    - Ալեքս Ֆերգյուսոնը այսօր հայտարարել է, որ այդ հանդիպումը կարող է լինել լավագույնը Չմեպիոնների լիգայի պատմության մեջ։ Դուք համաձա՞յն եք նրա հետ։
    - Տեսականորեն՝ այո։ Սակայն, վաղը մենք և «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ապացուցենք, որ արժանի ենք այդպիսի կոչմանը։ Թղթի վրա հանդիպումը կարող է լինել լավագույնը, սակայն հաճախ է պատահում, որ իրականում ամեն ինչ այլ է։ Ի՞նչ է պետք անել, որ հանդիպումը արդարացնի սպասելիքները։ Ուղղակի հակառակորդները պետք է ցանկանան հաղթեն, և ավելի շատ խաղան հարձակվողական ֆուտբոլ։ Ապա, այդ դեպքում, հաշվի առնելով եզրափակչի մասնակից թիմերի խաղամակարդակը, հիանալի եզրափակիչը երաշխավորված է։

    - Ինչպե՞ս եք դուք վերաբերվում Ֆերգյուսոնին։
    - Շատ մեծ հարգանքով։ Եվ չեմ թաքցնում, որ հպարտ եմ, քանի որ ինձ արդեն երկրորդ անգամ է հաջողվում նրա դեմ խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Նա միշտ վերաբերվել և խոսել է մեր մասին մեծ հարգանքով։ Եվ անկախ հանդիպման արդյունքից, մեծ հաճույքով կսեղմեմ նրա ձեռքը։

    ArmSport.am

  21. #585
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանչեսթեր Յունայթեդ-Բարսելոնա. Գեղեցիկ ներկայացման ակնկալիքով


    Այսօր երեկոյան, Լոնդոնի լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում կտրվի ֆուտբոլային մրցաշրջանի ամենագլխավոր հարցի պատասխանը: Այս խաղին բոլոր ֆուտբոլասերներն սպասել են մեծ անհամբերությամբ: Դիմակայություն, որը բոլոր առումներով կլինի լավագույններից մեկը' Չեմպիոնների լիգայի ամբողջ պատմության ընթացքում:

    Հետաքրքիր կլինի հետեւել, թե երիտասարդ Խոսեպ Գվարդիոլան ինչ է հակադրելու առավել քան փորձառու Ալեքս Ֆերգյուսոնին: "Բարսելոնայի" հնարավոր հաղթանակի պարագայում, կարծում ենք, չպետք է խոսենք մարզչական մտքի հաղթանակից, քանի որ "Բարսելոնան" ներկայիս "Մանչեսթեր Յունայթեդին" կարող է հաղթել հենց միայն ֆուտբոլիստների բարձր վարպետության եւ խաղային այն ուրույն ձեռագրի շնորհիվ, որը վերջին մի քանի տարվա ընթացքում հասու չէ աշխարհի որեւիցէ այլ թիմի:

    Իսկ ահա "Մանչեսթեր Յունայթեդի" հնարավոր հաղթանակում, անկասկած, ներդրված կլինի փայլուն մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի երկարամյա փորձը, քանի որ այն "Բարսելոնային", որին այսօր տեսնում ենք բոլորս, հնարավոր է հաղթել մարզչական ճկուն մտքի շնորհիվ' ունենալով հրաշալի կատարողներ, բնականաբար: Իսկ այն, որ Ալեքս Ֆերգյուսոնի տրամադրության տակ կան անհրաժեշտ կատարողներ, կասկած չի հարուցում:

    «Բարսելոնայի» մասին մանրամասն եւ երկար խոսելու հարկ, կարծում եմ, չկա, քանի որ այս թիմն' իր ցուցադրած խաղով, ներկա պահին երեւի թե աշխարհի ամենաուժեղ թիմն է, որի խաղը հաճելիորեն աչք է շոյում:
    Ամեն դեպքում, «Բարսելոնայի» դասական ֆուտբոլը հակադրվելու է տիպիկ բրիտանական ոճին, ինչից շահելու ենք բոլորս' սկսած ամենահասարակ երկրպագուից:


    Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության իր ճանապարհն Անգլիայի նորընծա չեմպիոնն սկսեց C խմբից' իսպանական "Վալենսիայի", շոտլանդական "Ռեյնջերսի" եւ թուրքական "Բուրսասփորի" ընկերակցությամբ:

    Խմբային փուլն ավարտելով առաջին հորիզոնականում, մանկունյանցիները 1/8 եզրափակիչում հաղթահարեցին ֆրանսիական "Մարսելի" արգելքը: Հաջորդ փուլում Ալեքս Ֆերգյուսոնի թիմին սպասում էր ներքին առաջնությունում իր ավանդական մրցակից Լոնդոնի "Չելսին", որին "Մանչեսթեր Յունայթեդը"' երկու խաղերի արդյունքներով, դուրս թողեց Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից:

    Կիսաեզրափակիչում "Մանչեսթեր Յունայթեդը" հանդիպեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը հրաշալի անցկացրած "Շալկե-04"-ին, որի համար, դատելով ամենից, կիսաեզրափակիչը ամենաբարձր նշաձողն էր: Երկու խաղերի արդյունքով գրանցված 6-1 հաշիվը եզրափակչի բաղձալի ուղեգիր պարգեւեց "կարմիր սատանաներին":

    Անգլիայի գլխավոր մարզադաշտում կայանալիք դիմակայությունը պատմական կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար, քանի որ հենց «Ուեմբլի» մարզադաշտում են մանկունյանցիներն առաջին անգամ տիրացել Չեմպիոնների գավաթին' 1968թ.-ի եզրափակիչում առավելության հասնելով պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ: Լեգենդար այս մարզադաշտում շուտով «Մանչեսթեր Յունայթեդի» համար կրկին կարող է տոն լինել, սակայն դրա համար անհրաժեշտ է «Բարսելոնայից» ռեւանշ վերցնել' 2009թ.-ի եզրափակիչում կրած պարտության դիմաց:

    Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» փայլուն մարզավիճակում է գտնվում. բավական է նշել, որ ամբողջ մրցաշարի ընթացքում Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը բաց է թողել ընդամենը 4 գնդակ:

    ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված եւ անցկացվող մրցաշարերում «Յունայթեդը» հաջողություններ արձանագրել է. 1968, 1999, 2008թթ. թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ 2009թ.-ին հասել է մինչեւ եզրափակիչ:

    1991թ.-ին "Մանչեսթեր Յունայթեդը" դարձել է Գավաթակիրների գավաթակիր եւ նույն թվականին էլ դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր: Եւս երկու անգամ մանկունյանցիները խաղացել են ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչում, սակայն երկու դեպքում էլ անհաջողության են մատնվել (1999, 2008թթ.):

    Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակներում "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր ռմբարկուն Խավիեր Էռնանդեսն է, ով սյա մրցաշարում դարձել է 4 գոլի հեղինակ:

    Ի դեպ նշենք, որ "Մանչեսթեր Յունայթեդը" դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ակումբը, որին հաջողվել է եզրափակիչ հասնել առանց արտագնա խաղերում բաց թողած գնդակի:

    Ինչ վերաբերում է "Բարսելոնային", ապա հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընացիկ խաղարկությունը համաշխարհային ֆուտբոլի գրանդն սկսեց D խմբից, եւ գերազանցեց խմբում իր հետ ընդգրկված հունական "Պանատինաիկոսին", դանիական "Կոպենհագենին" եւ ռուսական "Ռուբինին"` հայտնվելով եվրապական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչում, որտեղ նրան սպասում էր Լոնդոնի "Արսենալը", որն իր խաղաոճով բավական նման էր "Բարսելոնային": Հենց դա էր պատճառը, որ "Արսենալի" արգելքը հաղթահարել` "Բարսելոնային" հաջողվեց դժվարությամբ: Առաջին խաղում 2-1 հաշվով հաջողությունն ուղեկցեց Արսեն Վենգերի թիմին, սակայն պատասխան խաղում կատալոնացիները կարողացան հասնել իրենց համար ձեռնտու արդյունքի. հաղթեցին 3-1 հաշվով եւ հայտնվեցին արդեն 1/4 եզրափակիչում:

    Մրցաշարի քառորդ եզրափակիչում "Բարսելոնան" հանդիպեց Դոնեցկի "Շախտյորի" հետ եւ այդ դիմակայությունն ուղիղ կապով առնչվեց նաեւ հայկական ֆուտբոլի պատմությանը, քանզի հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հայ ֆուտբոլիստը խաղում էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում: Ցավոք, Հենրիխ Մխիթարյանին եւ նրա թիմին չհաջողվեց հաղթահարել գերհզոր արգելքը եւ "Բարսելոնան"` երկու խաղերի արդյունքներով հաղթելով 6-1 հաշվով, քայլեց դեպի կիսաեզրափակիչ` խաղալու համար իսպանական "Էլ-Կլասիկոյի" հերթական սերիայում:

    Կիսաեզրափակիչ երկու խաղերի արդյունքներով "Բարսելոնան" "Ռեալի" նկատմամբ առավելության հասավ 3-1 հաշվով եւ իր տեղն ամրագրեց "Ուեմբլի" մարզադաշտում նախատեսված եզրափակիչ խաղում:

    Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, Չեմպիոնների լիգայում իր առաջին չեմպիոնական տիտղոսը "Բարսելոնան" եւս նվաճել է հենց "Ուեմբլիում". կատալոնական ակումբի համար պատմական այդ իրադարձությունը տեղի է ունեցել 1992թ.-ին:

    Այսօր արդեն վերակառուցված լեգենդը կրկին հյուրընկալելու է "կապտանռնագույններին", որոնք, ինչպես եւ 2009թ.-ին, ակումբային ամենագլխավոր մրցանակը վիճարկելու են "Մանչեսթեր Յունայթեդի" հետ:

    2009թ.-ին "Բարսելոնան" ուժեղ գտնվեց իր մրցակցից: Այժմ նույնպես հենց նրանք են համարվում եզրափակիչ հանդիպման գլխավոր ֆավորիտները` շնորհիվ խաղային իրենց փայլուն ձեռագրի, որը միտված է դեպի հարձակողական ֆուտբոլը եւ շնորհիվ եզրափակիչ հանդիպման ճանապարհին խփված 27 գնդակների:

    Ի դեպ, հետաքրքիր եւ, միեւնույն ժամանակ, պատմական եւս մեկ իրադարձության մասին, որն ուղղակիորեն կապված է այս մարզադաշտի եւ այս մրցաշարի հետ. "Բարսելոնայի" ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 1992թ.-ին անձամբ է խաղացել "Ուեմբլիում" կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որը հաղթական ավարտ ունեցավ կատալոնացիները համար: Այժմ արդեն Գվարդիոլան հույս ունի ակումբի համար այս մրցանակը նվաճել արդեն որպես "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ:

    Հնարավոր է, որ երիտասարդ մարզչի համար սա նախավերջին հնարավորությունն է, քանի որ Գվարդիոլայի պայմանագիրն ավարտվում է 2012թ.-ին եւ մարզիչն արդեն իսկ նշել է, որ իր աշխատանքը Կատալոնիայում մոտենում է ավարտին:

    ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված եւ անցկացվող մրցաշարերում «Բարսելոնան» հաջողություններ արձանագրել է. 1992, 2006, 2009թթ. թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ 1961, 1986 եւ 1994թթ.-ին հասել է մինչեւ եզրափակիչ:


    1979, 1982, 1989 եւ 1997թ.-ին "Բարսելոնան" դարձել է Գավաթակիրների գավաթակիր, 1969 եւ 1991թթ. հասել է մինչեւ Գավաթակիրների գավաթի եզրափակիչ` 1991թ.-ին զիջելով հենց "Մանչեսթեր Յունայթեդին", իսկ 1992, 1997 եւ 2009թթ. դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր: Եւս չորս անգամ կատալոնացիները խաղացել են ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչում, սակայն բոլոր դեպքերում էլ անհաջողության են մատնվել (1979, 1982, 1989 եւ 2006թթ.):

    Չեմպիոնների լիգայի շրջանակներում "Բարսելոնայի" լավագույն ռմբարկուն արգենտինացի Լիոնել Մեսսին է, ով հասցրել է մրցաշարի ընթացքում դառնալ 11 գոլի հեղինակ:

    Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության բոլոր հանդիպումներում, ընդհանուր առմամբ, "կապտանռնագույնները" դարձել են 140 գոլի հեղինակ. եւս 28 անգամ "Բարսելոնայի" ֆուտբոլիստների հարվածներից հետո ցնցվել են մրցակից թիմերի դարպասաձողերը:

    Հարկ է նշել նաեւ, որ ՈՒԵՖԱ-ի ակումբային դասակարգման աղյուսակում "Մանչեսթեր Յունայթեդը" գերազանցում է "Բարսելոնային". հենց այս երկու ակումբներն են զբացեղնում դասակարգման աղյուսակի առաջին եւ երկրորդ հորիզոնականները` համապատասխանաբար:

    Ինչեւէ: Սպասենք եւս մի քանի ժամ եւ միասին կիմանանք այն ակումբի անունը, որը հերթական անգամ կնվաճի ակումբային ֆուտբոլի բարձունքը:

    23.45-ին Վիկտոր Կասսայը կազդարարի Չեմպիոնների լիգայի 2010-11թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպման մեկնարկը` գեղեցիկ ներկայացման ակնկալիքով:

    Լուսանկարները:

    ArmSport.am

Էջ 39 41-ից ԱռաջինԱռաջին ... 2935363738394041 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չեմպիոնների լիգա 17-18
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.05.2018, 01:07
  2. Չեմպիոնների լիգա (2011-2012թթ.)
    Հեղինակ՝ John, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 275
    Վերջինը: 20.05.2012, 12:28
  3. Լա Լիգա / La Liga (2010-2011)
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 22.06.2011, 19:56
  4. Չեմպիոնների Լիգա 2009/2010
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 617
    Վերջինը: 27.05.2010, 01:27
  5. Չեմպիոնների Լիգա
    Հեղինակ՝ BOBO, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 280
    Վերջինը: 31.08.2007, 10:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •