User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Կարո՞ղ ենք վերջ դնել պատերազմներին

  1. #1
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարո՞ղ ենք վերջ դնել պատերազմներին

    Ինձ անհանգստացնում է մեր հասարակությունում իշխող տրամադրությունները: Խոսքս մեր հարևանների հետ հարաբերությունների մասին է. ամեն մի իրավիճակի սրում, ամեն մի կրակոց սահմանի վրա անհասկանալի ցնծությամբ ենք ընդունում... վրեժի կոչեր, ֆանատիկ ելույթներ: Իհարկե, հասկանում եմ որ «իրանց» մոտ այս տրամադրությունները, ցավոք, նույնպես կան և իմ դիտարկմամբ ավելի ֆանատիկ են, և նման պայմաններում մեր խոհեմությունը որպես թուլություն է ընկալվելու և ֆանատիկներին ավելի մեծ ոգևորության առիթ տա:

    Բայց ինչքա՞ն պետք է շարունակվի, ե՞րբ է գալու այն սերունդը, որը խիզախություն է ունենալու վերջ տալու այս հիմար պատերազմներին..... չեմ կարծում որ այնտեղ չկան պատերազմներից կուշտ մարդիկ, բայց նրանք մեզ են սպասում, մենք նրանց և այպես հազարամյակներ շարունակ: Ինչու՞ հազարամյակներ, որովհետև «նրանք» և «մենք» նկատի ունեմ բոլոր պատերազմող ազգերին, մեր պատերազմները չեն տարբերվում այլ պատերազմներից, բոլորն էլ կարծում են, որ իրանց պայքարը արդար է, որ իրանցը տարբեր է, որ իրենք ստիպված են, որ իրենց «թշնամին» չարն է և արյունարբու, և բոլորն էլ այս ասածներիս հետ չէին համաձայնվի, քանի որ իրենց համոզմամբ հենց կոնկրետ իրանց դրանք չեն վերաբերում:

    Ցանկացած պատերազմ սկսվել է միայն մարդկային հիմարության շնորհիվ: Միայն հիմարությունն է, որ մարդկանց ստիպել է կործանել սեփական կյանքերը:

    Ես չեմ ասում, թե ինչ է պետք անել պատերազմի ժամանակ՝ գիտատակցելով որ այդ ժամանակ զենքով տունդ, ընտանիքդ, երկիրդ պաշտպանելուն այլընտրանք չկա. չնայած եթե կարողանայի սահմանին կանգնել և կողմերին թույլ չտայի պատերազմել, ապա կանեի:
    Խոսքս նրա մասին է, թե ինչ է կարելի անել, մինչև ազգերը գլուխները կորցրած հրեշների նման իրենց կգցեն այդ աղետի մեջ. ինչպե՞ս է կարելի բուժել մարդկանց ուղեղները: Ամեն մեկս պատասխանատու ենք առաջին հերթին մեր հասարակաթյան համար:

    Հասկանում եմ, որ միանշանակ չի ընկալվի գրառումս՝ իմ ուղեղն էլ էր մի քանի տարի առաջ Ստամբուլը արյան մեջ խեղդելու մտքերով լցված: Պարտավոր ենք օտար ֆանատիկներից պաշտպանել մեր արժեքները, սակայն ոչ պակաս պարտավոր ենք նաև մեր մեջ նստած ֆանատիկներին վերացնել:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.05.2011), erexa (04.05.2011), Jarre (04.05.2011), Tig (04.05.2011), Yellow Raven (06.05.2011), յոգի (04.05.2011), Նետ (03.05.2011)

  3. #2
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարո՞ղ ենք վերջ դնել պատերազմներին

    Իհարկե կարող ենք, նախորոք պայմանավորվում ենք օր/ժամ/տարի, ու բոլորով անխտիր ինքնասպանվում ենք.

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.05.2011), Tig (04.05.2011), tikopx (04.05.2011), Արամ (04.05.2011), Նաիրուհի (05.05.2011)

  5. #3
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,748
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարո՞ղ ենք վերջ դնել պատերազմներին
    Պոստերում թուրք տենամ սպանելու եմ, որ 5 օրով օտպուսկ գամ: => Ոչ:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (07.05.2011), Freeman (04.05.2011), Quyr Qery (04.05.2011), tikopx (04.05.2011)

  7. #4
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    28
    Գրառումներ
    3,942
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարո՞ղ ենք վերջ դնել պատերազմներին
    Պոստերում թուրք տենամ սպանելու եմ, որ 5 օրով օտպուսկ գամ: => Ոչ:
    5 օր ա՞,ես գիտեի 3 ա,փաստորեն թուրքերի կյանքի գինն էդքան շատ ա=>ես էլ եմ տենց անելու
    The cake is a lie.

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (07.05.2011), Quyr Qery (04.05.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարո՞ղ ենք վերջ դնել պատերազմներին
    Պոստերում թուրք տենամ սպանելու եմ, որ 5 օրով օտպուսկ գամ: => Ոչ:
    թեմա փոխում եմ, բայց ասեմ, սարքել են 10 օր օտպուսկը + սրան չաստտ են փոխում, հնարավորա բերեն Երևան

    Իսկ թեմայով ասեմ, հնարավոր չի, մինչև մի հատել պատերազմ չլինի ու մեկը վերջնական չհաղթի:
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (05.05.2011), Freeman (04.05.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարո՞ղ ենք վերջ դնել պատերազմներին
    Քանի դեռ մարդու բնույթը այնպիսին է ինչպիսին որ է՝ պատասխանը միանշանակ "ոչ" է…
    Կարող ենք մի քանի անհատների բնույթն ու մտածելակերպը փոխել… Կարող ենք նույնիսկ մի ողջ հասարակության մտածողությունը փոխենք, բայց դրանով պատերազմներին վերջ չի դրվի:
    Քանի դեռ մոլորոկի վրա կա գոնե մեկ մարդ, ով տենչում է ուրիշի հաշվին ապրել՝ պատերազմները անխուսափելի են...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (04.05.2011), Monk (02.06.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցանկանում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի։ © Մեզնից մի քանի հազար տարի առաջ ապրած, բայց շատ խելոք մարդիկ

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.05.2011), Monk (02.06.2011), tikopx (05.05.2011), Նաիրուհի (05.05.2011), Շինարար (04.05.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,261
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ, պատերազմներին չենք կարող վերջ դնել և ուտոպիաներով պետք չէ տարվել: Քանի մարդկությունը կա և այն արտադրում է նյութական բարիքներ` պատերազմները կլինեն: Ի դեպ ասեմ - երևի թե դժվար է գտնել 5.000-ամյա մի ժողովուրդ, որ իր պատմության ընթացքում "արդար" պատերազմների տոկոսային նման բարձր ցուցանիշ ունենա, որքան հայերը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ ասեմ - երևի թե դժվար է գտնել 5.000-ամյա մի ժողովուրդ, որ իր պատմության ընթացքում "արդար" պատերազմների տոկոսային նման բարձր ցուցանիշ ունենա, որքան հայերը:
    Լիոն, բայց դու վերջն ես։

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (04.05.2011), Yellow Raven (06.05.2011), Արամ (05.05.2011), Շինարար (04.05.2011)

  18. #10
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,069
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքս նրա մասին է, թե ինչ է կարելի անել, մինչև ազգերը գլուխները կորցրած հրեշների նման իրենց կգցեն այդ աղետի մեջ. ինչպե՞ս է կարելի բուժել մարդկանց ուղեղները: Ամեն մեկս պատասխանատու ենք առաջին հերթին մեր հասարակաթյան համար:

    Հասկանում եմ, որ միանշանակ չի ընկալվի գրառումս՝ իմ ուղեղն էլ էր մի քանի տարի առաջ Ստամբուլը արյան մեջ խեղդելու մտքերով լցված: Պարտավոր ենք օտար ֆանատիկներից պաշտպանել մեր արժեքները, սակայն ոչ պակաս պարտավոր ենք նաև մեր մեջ նստած ֆանատիկներին վերացնել:
    Առաջին հերթին պայքարել է պետք ագրեսիայի դեմ, համատարած ագրեսիա է տիրում և այդ ամեն ինչն ավելի է կատաղացնում մարդկանց: Հլը մի հատ ձեր շուրջը նայեք ու տեսեք թե ինչքա՜ն ագրեսիա կա միայն համասեռամոլների նկատմամբ, հաշմանդամների, երեխաների, կանանց, հլը եկեք այս ամենի համար պայքարենք հետո նոր հասնենք պատերազմներին: Եկեք մի հատ հիշենք թե այսքան դարեր ինչի են պատերազմներ մղել, որի հիմնական պատճառը եղել ա փողը, կրոնը և իշխանությունը: Ես կրոնի դեմ ոչինի չունեմ, բայց ագրեսիայի պատճառ ա դառնում նաև կրոնը,փողը, իշխանությունը, որոնք չեն թողնում մարդկանց ազատ ապրել: Մարդկանց ազատություն ա պետք, հանգստություն, երեխաներին հոգեբանորեն ճիշտ դաստիարակություն, որը իսպառ բացակայում է շատ երկրներում, մարդկանց հոգեբանական օգնություն է հարկավոր, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել իրենց ագրեսիան:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.05.2011), Sagittarius (05.05.2011), Tig (05.05.2011), յոգի (05.05.2011)

  20. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,261
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, բայց դու վերջն ես։
    Սխալ բան ասացի, davidus ջան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ բան ասացի, davidus ջան
    Իհարկե ոչ։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (05.05.2011)

  23. #13

  24. #14
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի դեռ մարդու բնույթը այնպիսին է ինչպիսին որ է՝ պատասխանը միանշանակ "ոչ" է…
    Կարող ենք մի քանի անհատների բնույթն ու մտածելակերպը փոխել… Կարող ենք նույնիսկ մի ողջ հասարակության մտածողությունը փոխենք, բայց դրանով պատերազմներին վերջ չի դրվի:
    Քանի դեռ մոլորոկի վրա կա գոնե մեկ մարդ, ով տենչում է ուրիշի հաշվին ապրել՝ պատերազմները անխուսափելի են...
    Միանշանակ ոչինչ չի լինում, Tig, ուղղակի պետք է, որ ուրիշի հաշվին ապրել չտենչացողները այնքան խելոք գտնվեն, որ կարողանան փոխել գոնե ինչ-որ չափով <<ֆանատիկների>> մտածելակերպը: Գործընթացը միանգամից չի լինի, բայց հիմա մենք էն ժամանակներում ենք ապրում, որ ցանկացած մարդու ասածդ կարող ես հասանելի դարձնել... Բայց էսօրվա դրությամբ մենակ կարամ փաստեմ, որ մարդիկ ոչ թե չեն կարողանում պայքարել պատերազմների դեմ, այլ ուղղակի չեն ուզում:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (06.05.2011), Tig (06.05.2011)

  26. #15
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Հարվածենք ավտոմրցավազքով թափթփվածությանը, բյուրոկրատիզմին և ագրեսիային! Այո ընկերներ! հառաջ դեպի խաղաղ գոյակցությունը"; մոտավորապես այսպիսին կլիներ Օստապ Բենդերի ելույթը այս կապակցությամբ, իսկ եթե լուրջ խոսենք, ագրեսիան ծնվում է անկատարությունից և ինչ որ բանի պակասից:Մենք չենք խնդրել ազերի թուրքերի պապերին մորեխի անալոգիայով հավաքվել և գալ մեր երկրին տիրանալու:Հետեքրքիր բացահայտում են իրականացրել գիտնականները; պարզվում է, որ խաղաղասեր մորեխները դառնում են ագրեսիվ սննդի մեջ սպիտակուցի պակասից:http://www.pravda.ru/video/science/405.html
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (02.06.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողը պահել բարձի տակ, թե դնել շրջանառության մեջ:
    Հեղինակ՝ Economist, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 11.02.2016, 23:16
  2. Աշխարհի վերջ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 92
    Վերջինը: 22.12.2012, 16:43
  3. Վերջ ԱՄՆ-ի գերիշխանությանը աշխարհում?
    Հեղինակ՝ Vitelios, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 23:35
  4. Էջի վերջ
    Հեղինակ՝ david, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.09.2008, 16:57
  5. Վերջ հանրահավաքներին
    Հեղինակ՝ Artashes, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 03.07.2008, 01:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •