User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ ս եք դիմում

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պարոն / տիկին

    22 64.71%
  • Ձաձա / տոտա

    9 26.47%
  • Ձյաձ / ծյոծ

    3 8.82%
Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: Տիկի՞ ն, պարո՞ն, թե՞ ծյոծ, ձյաձ

  1. #1
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Տիկի՞ ն, պարո՞ն, թե՞ ծյոծ, ձյաձ

    Ինչու՞ են շատերը ամաչում գրական հայերեն խոսելիս, ու իրենց հարևանուհուն օրինակի համար տիկին Սաթիկի փոխարեն դիմում "ծյոծ Սաթիկ"-ով: Ախր մեր լեզվում էլ մսյո, մադամ բառերի պես գեղեցիկ բառեր՝ դիմելաձևեր կան՝ պարոն, տիկին: Պատկերացնում ե՞ ք մենք էլ որ մեծանանք մեզ էլ են էդ ձևով դիմելու, ինձ թվում է դժվար չի մի երկու անգամ որ փորձենք սովորական բան կդառնա
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (02.05.2011), Apsara (03.05.2011), Jarre (02.05.2011), sharick (02.05.2011)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Օրիո՛րդ, խնդրում եմ, բացատրի՛ր, թե ի՞նչ ես ցանկանում ասել այս թեմայով, որը լեցուն է տառասխալներով, կետադրական սխալներով ու վրիպակներով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրիո՛րդ, խնդրում եմ, բացատրի՛ր, թե ի՞նչ ես ցանկանում ասել այս թեմայով, որը լեցուն է տառասխալներով, կետադրական սխալներով ու վրիպակներով:
    հա վրիպակս ես էլ նկատեցի , բայց ինչ է տառասխալ էլ ունեի՞ :
    Կարծում եմ Դուք հասկացաք, որ դիմելիս օրիորդ-ով դիմեն, տիկիններին տիկին ասեն, պարոններին՝ պարոն, ոչ թե ............. ու որ դրանից էլ չամաչեն
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  5. #4
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնդիրը ամոթը չէ
    Խնդիրը ազգին բնորոշ ձևամոլությունն է, որը դրսևորվելով 300 տարի (նկատի ունեմ ռոսական տիրապետության տարիները) արմատացել է ազգային բառապաշարում
    Նույն պատճառով նաև արմատավորվել է "մեռսի" բառը, որը արդեն սովորական է դարձել Չնայած ֆրանսիական "լծի" տակ չենք եղել
    Փոխարենը կարելի է երկար ասել "շնորհակալություն", որն ի դեպ, իմ կարծիքով, սխալ է զուտ Հայոց լեզվի տեսանկյունից: Ավելի ճիշտ է "շնորհակալ եմ", որովհետև եթե վերլուծենք "շնորհակալություն"-ը ավելի շատ վիճակ է և "շնորհակալություն" հայտնել` տեղեկացնել "շնորհակալ եմ" վիճակի մասին
    Սակայն "տիկին" և "պարոնն" էլ ճիշտ չեն: "Տիկին"` տիրոջ կին, "պարոն" - հայկական արմատներ չունի, ավելի շուտ առաջացել է "պատրոն" (լատիներեն) կամ "բարոն" (գերմանական լեզուներ) բառերից:
    Այսինքն դիմել հարևանուհուն "տիկին"` իմաստային առումով ճիշտ չէ:
    Բայց նաև ճիշտ չէ "ծյոծ" կամ "տոտա" ասելը
    Այ ցավում եմ, բայց իրավիճակն ինձ համար փակուղային է` ինֆորմացիայի պակասի պատճառով:
    Ինչպես են դիմել միմյանց հայերը???

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (02.05.2011), Apsara (03.05.2011), Chilly (02.05.2011), h_jak (04.05.2011)

  7. #5
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրը ամոթը չէ
    Խնդիրը ազգին բնորոշ ձևամոլությունն է, որը դրսևորվելով 300 տարի (նկատի ունեմ ռոսական տիրապետության տարիները) արմատացել է ազգային բառապաշարում
    Նույն պատճառով նաև արմատավորվել է "մեռսի" բառը, որը արդեն սովորական է դարձել Չնայած ֆրանսիական "լծի" տակ չենք եղել
    Փոխարենը կարելի է երկար ասել "շնորհակալություն", որն ի դեպ, իմ կարծիքով, սխալ է զուտ Հայոց լեզվի տեսանկյունից: Ավելի ճիշտ է "շնորհակալ եմ", որովհետև եթե վերլուծենք "շնորհակալություն"-ը ավելի շատ վիճակ է և "շնորհակալություն" հայտնել` տեղեկացնել "շնորհակալ եմ" վիճակի մասին
    Սակայն "տիկին" և "պարոնն" էլ ճիշտ չեն: "Տիկին"` տիրոջ կին, "պարոն" - հայկական արմատներ չունի, ավելի շուտ առաջացել է "պատրոն" (լատիներեն) կամ "բարոն" (գերմանական լեզուներ) բառերից:
    Այսինքն դիմել հարևանուհուն "տիկին"` իմաստային առումով ճիշտ չէ:
    Բայց նաև ճիշտ չէ "ծյոծ" կամ "տոտա" ասելը
    Այ ցավում եմ, բայց իրավիճակն ինձ համար փակուղային է` ինֆորմացիայի պակասի պատճառով:
    Ինչպես են դիմել միմյանց հայերը???
    փաստորեն մենք մերը չուենք :
    Իսկ շնորհակալության առումով ես էլ եմ նույն ձևով մտածում, ի դեպ շնորհակալ եմ , որ սրա մասին էլ խոսք բացեցիք, ավելի ճիշտ է ասել "շնորհակալ եմ" , շնորհդ պահող, հիշող, չէ՞, այսպես կարել է "բացել" այս բառը:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  8. #6
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
    փաստորեն մենք մերը չուենք :
    Ոչ, իհարկէ ունենք, ուղղակի չգիտենք: Անհրաժեշտ է կարդալ վաղ միջնադարյան գրականություն, այ հենց այդպիսի տպագիր և էլեկտրոնային գրականության (կարդացածի) պակասն է:
    Ինչքան ես եմ հանդիպել "Տիկին" և "պարոն" չեն տեսել` դիմել են անունով և հավելել են հարգանք նշող բառերով:

  9. #7
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան ես եմ հանդիպել "Տիկին" և "պարոն" չեն տեսել` դիմել են անունով և հավելել են հարգանք նշող բառերով:
    Հա՞ : Հարգանք ներշնչող բառերո՞վ, օրինակ ո՞նց
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  10. #8
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե քանի որ ընդունված ձև է ուզած չուզած ես ել եմ հաճախ տյոտյա կամ դյադյա ասում .... իսկ ինչ վերաբերվում է նրան թէ որ դիմելաձևին եմ կողմ , ապա հաստատ տիկին և պարոն դիմելաձևերին եմ կողմ.. ուղղակի երբեմն կարող է այդպիսի ձևը շատ պաշտոնական թվալ մանավանդ հարևաններին դիմելու համար....
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  11. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա ժամանակի ընթացքում «պարոն/տիկին» տարբերակները կդառնան շատ սովորական բառեր: Համենայն դեպս մեր աշխատավայրում էդպես է, բոլորս տարիքով ու բարձր պաշտոնի մարդկանց պարոն/տիկին-ով ենք դիմում: Նույնիսկ հավաքարարներին ոչ թե ծյոծյայով ենք դիմում, այլ տիկինով Սկզբում շատ խորթ էր, բայց հիմա արդեն սովորել ենք
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (02.05.2011), Ariadna (02.05.2011), Smokie (03.05.2011), Tig (02.05.2011), Ungrateful (02.05.2011), Մանուլ (02.05.2011), Նաիրուհի (03.05.2011)

  13. #10
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ այսպես,
    "Մեծապատիվ Ameli, ՔԵԶ եմ դիմում որպես խնդրի բուն էությունը լավ հասկացող մարդ" )))))))

    Սակայն ուզում եմ նշել, որ "օրիորդ" դիմելաձևը բավականին հին դիմելաձև է, բայց այդպես դիմել են միայն ԱԶՆՎԱԿԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
    Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ այսօրվա կյանքում չամուսնացած "աղջիկ"-ը իսկպաես ազնվական էրևույթ է, ապա հանգիստ կարելի է "օրիորդ"-ով դիմել

  14. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քեռի Սերոբ, խնդրում եմ տուր ինձ այն գարեջրի բաժակը:
    Մորաքույր Եփրաքսյա, շնորհակալություն սուրճի համար:
    Մայրիկ ջան, թույլ տվեք օգնել Ձեզ անցնել փողոցը:
    Հայրիկ, վա՞տ եք զգում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.05.2011), Smokie (03.05.2011), Ungrateful (02.05.2011), Նաիրուհի (03.05.2011)

  16. #12
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն ուզում եմ նշել, որ "օրիորդ" դիմելաձևը բավականին հին դիմելաձև է, բայց այդպես դիմել են միայն ԱԶՆՎԱԿԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
    Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ այսօրվա կյանքում չամուսնացած "աղջիկ"-ը իսկպաես ազնվական էրևույթ է, ապա հանգիստ կարելի է "օրիորդ"-ով դիմել
    Միայն մինչեւ որոշակի տարիք, դրանից հետո այն հաճախ նախկին խրոխտությամբ չի հնչում: Մեջբերեմ Փափազյանից.

    Երկար խորհրդածություններից հետո տնեցիք գտան, որ ժամանակն է ինձ տալ իբրեւ աշակերտ մասնավոր մանկապարտեզ պահող ինչ-որ Բրաբիոն տուտուի մոտ: Սա, մեր տնից ոչ-հեռու, մի խլխլված տնակի մեջ ապրող , ճիվաղի նման կմախքացած, 70 տարին անց մի պառավ էր, որն առանց ամաչելու իրեն անվանում էր օրիորդ Բրաբիոն տուտու: Բրաբիոնը մի շատ գեղեցիկ ծաղկի անուն է, իսկ «օրիորդ» հորջորջումը ծաղկից էլ գեղեցիկ է: Իմ փոքրիկ ուղեղս, ի տես այդ կմախքացած վհուկի, մտածում էր եւ գալիս այն եզրակացության, որ եթե, բախտի բերմամբ, մի Եվայի թոռ դատապարտված է անհաղորդ մնալ ամուսնական կյանքին՝ թող իրեն օրիորդ կարծի, բայց մի որոշ տարիքի հասնելուց հետո չհամարձակվի իրեն օրիորդ անվանել: Բրաբիոն տուտուն, սակայն, իմ կարծիքին չէր:
    «Ծյոծ-ձյաձ»-ը կրոնս թույլ չի տալիս օգտագործել:
    Վերջին խմբագրող՝ Lem: 02.05.2011, 16:50:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.05.2011), Smokie (03.05.2011)

  18. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա ժամանակի ընթացքում «պարոն/տիկին» տարբերակները կդառնան շատ սովորական բառեր: Համենայն դեպս մեր աշխատավայրում էդպես է, բոլորս տարիքով ու բարձր պաշտոնի մարդկանց պարոն/տիկին-ով ենք դիմում: Նույնիսկ հավաքարարներին ոչ թե ծյոծյայով ենք դիմում, այլ տիկինով Սկզբում շատ խորթ էր, բայց հիմա արդեն սովորել ենք
    Հայկ ջան, հնարավոր է: Բայց ախր հասկանանք, որ պարոնն ու տիկինը ձյաձայի ու ծյոծյաի փոխարինողները չեն, ավելի շուտ գասպաձինի ու գասպաժայի փոխարինողներն են: Իսկ հայերենում սիրուն բառերը պակասություն չեն անում (տես նախորդ գրառումս): Ես վստահ եմ, որ այդ դիմելաձևերն էլ լիարժեք հնարավորություն ունեն սովորական դառնալու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (03.05.2011), Ungrateful (02.05.2011), Լեո (02.05.2011), Նաիրուհի (03.05.2011)

  20. #14
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փափազյանի հետ միանշանակ համամիտ եմ:
    Հենց այդ տարիքների համար էլ կան "դեռատի օրիորդ", "հասուն օրիորդ" և "պառաված օրիորդ" հասկացությունները

    "Հայրիկ" և "Մայրիկ" դիմելաձևերը, իմ կարծիքով փոխառություններ են հույն ռուսներից, որոնք էլ իրենց հերթին վերցրել են դա թաթարական ցեղերից: Բոլոր կովկասյան ցեղերի մոտ առկա է մեծահասակին "հայր" ձևով դիմելը:
    Իսկ "Քեռի" և "Մորաքույրը" արդեն մաքուր անորակ թարգմանություններ են ռուսերենի հենց նույն "Ձյաձյա" և "Ծյոծյա"-ից:
    Այդ դեպքում ինչու ոչ "Հորեղբայր" և "Հորաքույր": Ընդ որում "հորեղբայր" դիմելաձևը ավելի վաղուց ընդունված է հայերի կողմից:
    Պատճառը հետևյալն է" մորական կողմի բարեկամները, շատ հաճախ նույնիսկ չեն ճանաչվել` շփում չլինելու հետևանքով և հետո արիական ազգերի մոտ կնոջ կողմին մեջբերելով հարգանք ցուցաբերելն անընդունելի էր
    Ներկայումս հայության ստվար զանգվածի կողմից դեռևս կիրառվում է "Հորեղբայր" ձևը` "հրոխպեր", "հոպար", արդեն նաև "հոպարյուգա", "հոպարաշվիլի" և "հոպար ձյա" )

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.05.2011), Lem (02.05.2011)

  22. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, հնարավոր է: Բայց ախր հասկանանք, որ պարոնն ու տիկինը ձյաձայի ու ծյոծյաի փոխարինողները չեն, ավելի շուտ գասպաձինի ու գասպաժայի փոխարինողներն են: Իսկ հայերենում սիրուն բառերը պակասություն չեն անում (տես նախորդ գրառումս): Ես վստահ եմ, որ այդ դիմելաձևերն էլ լիարժեք հնարավորություն ունեն սովորական դառնալու:
    Հա, բայց էդ ձյաձյա/ծյոծյա դիմելաձևն էլ մենակ Ռուսաստանում ա տարածված, համենայն դեպս մինչև հիմա ոչ մի ուրիշ լեզվում չեն տեսել, որ անծանոթներին կամ բարեկամական կապեր չունեցող մարդկանց հորաքույր/մորաքույր/հորեղբայր/քեռի բառերով դիմեն:

    Ընդհակառակը, օրինակ անգլերենում Mr./Ms./Mrs. տարբերակները էդքան տարածված չեն, քան էլ ավելի պաշտոնական Sir/Madam(Ma'am) տարբերակները: Համենայն դեպս ԻՄՀԿ պարոնն ու տիկինը ամենահարմար փոխարինողներն են, իսկ օրիորդ տարբերակը ինձ էլ հեչ դուր չի գալիս: Օրինակ անգլերենում կա Ms. (կարդացվում ա Մըզ) տարբերակը, որով կարող ես դիմել թե ամուսնացած կնոջը, թե չամուսնացածին: Ընդ որում Ms.-ով դիմելաձևը շատ ավելի նախընտրելի ա, քան Mrs.-ն կամ Miss-ը: Այ եթե հայերենում էլ նմանատիպ դիմելաձև գտնեինք, ամեն ինչ տեղը կընկներ
    I may be paranoid but no android!

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (02.05.2011), Lem (02.05.2011)

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •