Պարոն / տիկին
Ձաձա / տոտա
Ձյաձ / ծյոծ
Աշխատանքի բերումով ես ինձանից տարիքով շատ մեծերին անունով եմ դիմել/դիմում, ու ոմանց նույնիսկ Դու-ով, որովհետև իրենք են տենց ուզում: Շատ անբնական ա, բայց լրիվ ընդունելի ա. ասել է թե ՝ նորմալ:
Ու հորաքրոջս էլ անունով եմ դիմում ու հեչ էլ վատ չեմ զգում:
Մի զավեշտալի դեպք պատմեմ էդ դիմելու մասին:
Դպրոցական բարձր դասարաններում եմ: Գնում եմ հորաքրոջ տուն: Պիտի հյուր գնանք իրենց ընկերներին ու հորաքույրս զգուշացնում ա, որ իրեն Ջուլ չասեմ (անունը Ջուլիետա ա), ու ես ամբողջ երեկոյի ընթացքում հորքուրիս չեմ դիմում, որ չշփոթվեմ, մեկ էլ մի պահ անկախ ինձանից ինչ-որ բան էի ուզում ասել, ու ասեցի.
-Ջուլ-լլլլլ-լիկ հորքուր: - ու մի խինդ, մի ուրախություն
Վերջին խմբագրող՝ Dayana: 04.05.2011, 15:32:
Նաիրուհի (04.05.2011)
Ի դեպ, մեր շեֆն էլ է հիմնարկում էդպես դրել դրվածքը, որ բոլորը իրեն անունով դիմեն, ու մյուսներին էլ 50անց մարդիկ են, բայց անունով ենք դիմում և Դուք–ով, աշխատանքի մեջ կարծում եմ ճիշտ է։ Ու հանկարծ մեր նախագահը մտնի ու լսի, որ ինչ որ մեկը խոսում է մեր աշխատակցի հետ ու դիմում անուն հայրանունով, սև անուն հայրանուն կսարքի գլխներին՝ թե դիմողի, թե դիմվողի
When life gives you lemons, make lemonade
Չգիտեմ, ինձ սենց են դաստիրակել: Աշխատաավայրումս բոլորն էլ 35-45 տարեկան սահմանում էին, բոլորին տիկին կամ պարոն էի դիմում: Ըստ Ձեզ գեղեցիկ կլիներ, որ ես նրանց հետ անունով խոսաի կամ դու-ով:
Հ.Գ. հա ով էլ որ մոտիկ ա եղել ինձ, տոտա ու ձյաձյա եմ ասել
When life gives you lemons, make lemonade
Արիադնա, բառարաններում գրված չի և քերականությունը չի սահմանում՝ ինչ կոննոնատիվ իմաստ կարող է կրել բառը կամ առհասարակ մաներաները սպեցիֆիկ համատեքստում/իրադրության մեջ
սա սուբյեկտիվ մշակութային և էմոցիոնալ ասոցիացիա է, որը զգալու համար պետք է բավականաչափ նրբանկատ լինել
կարծիքը թյուր որակելուց առաջ մտածեք, որ ձեր գրառումներն էլ անընդունելի և տարօրինակ կարող են լինել դիմացինի համար)
Վերջին խմբագրող՝ Անահիտ: 04.05.2011, 15:49:
Արամ, երբ մեծանաս, աշխատանքի անցնես, քեզանից տարիքով մեծ աշխատողներին կասես պարոն կամ տիկին, տարօրինակ հայացքով քեզ կնայեն, այդ ժամանակ կմտածես ինչպես դիմել
When life gives you lemons, make lemonade
When life gives you lemons, make lemonade
Անահիտ, կներես իհարկե, կարող է հույսերդ չարդարացան բայց 2-3 տարի է աշխատում եմ, ու իմ աշխատակիցների հետ տիկին, պարոնով, երբեմն ազգանունով, երբեմն ձյաձյաով երբեմն տոտայով: Գուշակելով հաջորդ գրառմանտ բովանդակությունը, չէ քուչի բուտկայում չեմ աշխատում: Աշխատել եմ Ավտոաշխարհ թերթի խմագրությունում, հիմա էլ ոչ պակաս կոկիկ ու կրթված միջավայրում: (դէ արդեն չէ...)
Լավ իսկ դու առաջարկում ես անունով շփվել ?
Ահա, գործնական հարաբերություններում ես էլ եմ շատ հաճախ անունով դիմում, անկախ տարիքից, և Դուք-ով: Այլընտրանքային տարբերակը բնականաբար պարոն-տիկինն է: Բայց սա գործնական հարաբերություններում:
Ոչ գործնականում պարոն/տիկինը սառնություն, արհեստական գործնականություն է մտցնում: Գուցե և դա իմ սուբյեկտիվ ընկալումն է, բայց հիմնականում չեմ ուզում հարազատ մարդկանց, այդ թվում ընկերների ծնողների, ծնողների ընկերների, հարևանների և այլնի հետ շփվելիս օգտագործեմ այդ պարոն/տիկինը, որպեսզի զրույցն ավելի անմիջական ստացվի:
Էնպես որ հայտարարում եմ պայքա՛ր:
Եկե՛ք մեր բառապաշարում արմատավորենք քեռի և մորաքույր դիմելաձևերը: Պա՛յ-քա՛ր, պա՛յ-քա՛ր, մինչև վե՛րջ:
Քե՛-ռի՛, քե՛-ռի՛, քե՛-ռի՛...
Մո՛-րա՛-քու՛յր, Մո՛-րա՛-քու՛յր, Մո՛-րա՛-քու՛յր...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ