User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ ս եք դիմում

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պարոն / տիկին

    22 64.71%
  • Ձաձա / տոտա

    9 26.47%
  • Ձյաձ / ծյոծ

    3 8.82%
Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: Տիկի՞ ն, պարո՞ն, թե՞ ծյոծ, ձյաձ

  1. #16
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ այսպես,
    "Մեծապատիվ Ameli, ՔԵԶ եմ դիմում որպես խնդրի բուն էությունը լավ հասկացող մարդ" )))))))
    վայ ինչ հաչելի է, իրոք

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեռի Սերոբ, խնդրում եմ տուր ինձ այն գարեջրի բաժակը:
    Մորաքույր Եփրաքսյա, շնորհակալություն սուրճի համար:
    Մայրիկ ջան, թույլ տվեք օգնել Ձեզ անցնել փողոցը:
    Հայրիկ, վա՞տ եք զգում:
    Չէ, շատերը դա էլ են աղավաղում, ու հետո, ինչի՞ պիտի լրիվ անծանոթին հորեղբայր ասեմ կամ քեռի, մեկ է մնում եմ իմ կարծիքին՝ տիկինն ու պարոնն ավելի հարմար են:

    Ես էլ Փափազյանի հետ լիովին համամիտ եմ
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (02.05.2011), Sophie (03.05.2011)

  3. #17
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց էդ ձյաձյա/ծյոծյա դիմելաձևն էլ մենակ Ռուսաստանում ա տարածված, համենայն դեպս մինչև հիմա ոչ մի ուրիշ լեզվում չեն տեսել, որ անծանոթներին կամ բարեկամական կապեր չունեցող մարդկանց հորաքույր/մորաքույր/հորեղբայր/քեռի բառերով դիմեն:
    "Ձաձա" և "Տոտա" (իհարկե իրենց համարժեքներով ) դիմելաձևը կիրառվում է նաև եվրոպական ազգերի կողմից, ինչպես նաև համարյա բոլոր մոնղոլոիդ (սիբիր, չինաստան, հնդկաչին, ճապոնիա) ազգերի կողմից:
    Օրինակ նույնիսկ ամերիկյան անգլերենում դիմում են այդպես` "անքըլ" - քեռի դիմելաձևը բավականին տարածված է:

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհակառակը, օրինակ անգլերենում Mr./Ms./Mrs. տարբերակները էդքան տարածված չեն, քան էլ ավելի պաշտոնական Sir/Madam(Ma'am) տարբերակները: Համենայն դեպս ԻՄՀԿ պարոնն ու տիկինը ամենահարմար փոխարինողներն են, իսկ օրիորդ տարբերակը ինձ էլ հեչ դուր չի գալիս: Օրինակ անգլերենում կա Ms. (կարդացվում ա Մըզ) տարբերակը, որով կարող ես դիմել թե ամուսնացած կնոջը, թե չամուսնացածին: Ընդ որում Ms.-ով դիմելաձևը շատ ավելի նախընտրելի ա, քան Mrs.-ն կամ Miss-ը: Այ եթե հայերենում էլ նմանատիպ դիմելաձև գտնեինք, ամեն ինչ տեղը կընկներ
    հայերը չեն ունեցել կանանց դիմելու "ունիվերսալ" նեյտրալ ձև 2 պատճառով.
    1. Իսկապես շատ կարևոր էր, թե ինչ "կարգավիճակում է" գտնվում կինը
    2. Հին հայերի մոտ հստակ, հագուստի և հարդարանքի որոշ էլէմենտներով միանշանակ տարբերվում էր, թե դիմացինը "կին է", "օրիորդ է", "ամուսնացած է": Նույնիսկ այդ սիմվոլիկայի կեղծման, սխալ օգտագործման համար սահմանված էին որոշ հասարակական պատիճներ: Նույնիսկ մինչև 19-րդ դարի վերջը հայաստանում ըստ հագուստի տարբերվում էին ամուսնացած և չամուսնացած կանայք: Առավել պահպահվել է Սյունիքի և Արցախի տարազներում:
    Հագուստով և այլ արտաքին ատրիբուտներով տարբերակումը ընդունված է եղել շատ ազգերի կողմից, նույնիսկ արտաքին տեսքից երևում էր, որ աղջիկը պատրաստ է ամուսնանալու!

    Չգիտեմ ինչու, բայց զուտ անձի տեսանկյունից ավելի ճիշտ եմ գտնում անունով դիմելը` միթե մարդուն ավելի հաճելի է, որ իրեն ասեն "տոտա" կամ "քեռի", քան թե անունով դիմեն, ավելացնելով, օրինակ "հարգելի" բառը:

    Իսկ անծանոթ մեծահասակներին դիմելու հարցը մնում է "օդում կախված": Ավելի լավ է լուծումը փնտրել մեր հին հայկական գրականությունում, ասենք, ալեի հարմար է Վարդան Այգեկցի և Մխիթար Գոշ:

  4. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց էդ ձյաձյա/ծյոծյա դիմելաձևն էլ մենակ Ռուսաստանում ա տարածված, համենայն դեպս մինչև հիմա ոչ մի ուրիշ լեզվում չեն տեսել, որ անծանոթներին կամ բարեկամական կապեր չունեցող մարդկանց հորաքույր/մորաքույր/հորեղբայր/քեռի բառերով դիմեն:

    Ընդհակառակը, օրինակ անգլերենում Mr./Ms./Mrs. տարբերակները էդքան տարածված չեն, քան էլ ավելի պաշտոնական Sir/Madam(Ma'am) տարբերակները: Համենայն դեպս ԻՄՀԿ պարոնն ու տիկինը ամենահարմար փոխարինողներն են, իսկ օրիորդ տարբերակը ինձ էլ հեչ դուր չի գալիս: Օրինակ անգլերենում կա Ms. (կարդացվում ա Մըզ) տարբերակը, որով կարող ես դիմել թե ամուսնացած կնոջը, թե չամուսնացածին: Ընդ որում Ms.-ով դիմելաձևը շատ ավելի նախընտրելի ա, քան Mrs.-ն կամ Miss-ը: Այ եթե հայերենում էլ նմանատիպ դիմելաձև գտնեինք, ամեն ինչ տեղը կընկներ
    Հայկ ջան, նույն Ամերիկա-մամերիկաներում ավելի հաճախ, որքան նկատել եմ, ուղղակի անունով են դիմում՝ առանց տարիք-մարիք-կարգավիճակ և այլն հաշվի առնելու: Գուցե և վատ բան չի:

    Իսկ հիմա գանք հայերենին: Ինքս էլ քեռի, մորաքույր գրեթե չեմ օգտագործում: Բայց գիտես, արժի: Հաճախ, ոչ բոլոր դեպքերում: Որովհետև էդ բառերի մեջ մի տեսակ հոգի ու հարազատություն կա, ի տարբերություն չոր ու ցամաք, կոշտ, սառը պարոն/տիկին-ի:

    Ու մեր մեջ ասած լրիվ թքած ունեմ, թե որ երկրում ու որ լեզվում են տենց բառեր օգտագործում կամ չեն օգտագործում, կշեռքի նժարներին եմ դնում մի կողմից ջերմությունը, մյուս կողմից՝ սառնությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (03.05.2011), Նաիրուհի (03.05.2011)

  6. #19
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր գյուղում միշտ հոպար (հոփար արտասանությամբ) և քուրիկ դիմելաձևերն եմ լսել։ Երբ մի քիչ մեծ տարիքում (7-8 տարեկանում) առաջին անգամ գնացի շրջկենտրոնում ապրող հորաքրոջս տուն, իսկական շոկ ապրեցի՝ լսելով, թե քույրիկներս ինչ սարսափելի կերպով են դիմում իրենց հարևանուհիներին։ Տոտա կամ ծյոծյա էլ չէ, է՜, ոչ ավել-ոչ պակաս ծոցյա ։ Էդ ժամանակվանից մեջս արմատավորվեց համոզմունքը, որ էդ ռուսական դիմելաձևերը քաղքենի միջավայրում գոյատևելու հարմար պայմաններ գտած պարազիտներ են

    Հիմա իմ հին ու բարի հոփար, քուրիկ բառերը պահում եմ միայն համերկրացիներիս համար, ծյոծյա-ն կտրականապես հրաժարվում եմ օգտագործել, ձյաձյա ասում եմ հազարից մեկ (մենակ մեր դիմացի հարևանին ), անծանոթներին ու տարիքով մեծերին էլ դիմում եմ ընկեր, ընկերուհի, պարոն, տիկին, մայրիկ, հայրիկ, պապիկ, տատիկ բառերով (վերջին 4-ի հետ անպայման գործածում եմ ջան-ը)։ Ինձ էս բառերը լիովին հերիքում են։ Ծայրահեղ դեպքում էլ, երբ չեմ կարողանում կողմնորոշվել, թե ինչ ասեմ, սահմանափակվում եմ Դուք-ով։

    Ես որ իմ լեզվից հեչ դժգոհ չեմ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.05.2011), Smokie (03.05.2011)

  8. #20
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեռի Սերոբ, խնդրում եմ տուր ինձ այն գարեջրի բաժակը:
    Մորաքույր Եփրաքսյա, շնորհակալություն սուրճի համար:
    Մայրիկ ջան, թույլ տվեք օգնել Ձեզ անցնել փողոցը:
    Հայրիկ, վա՞տ եք զգում:
    Շատ պաշտոնակա ստացվում, ու էդ դառնում ա արդեն ձևականություն:

  9. #21
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ պաշտոնակա ստացվում, ու էդ դառնում ա արդեն ձևականություն:
    Է դու էլ ասա, «Քեռի Սերոբ, ո՞նց ես, ցավդ տանեմ, մեռնեմ սրտիդ ձախ կլապանիդ»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (03.05.2011)

  11. #22
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Է դու էլ ասա, «Քեռի Սերոբ, ո՞նց ես, ցավդ տանեմ, մեռնեմ սրտիդ ձախ կլապանիդ»:
    Հա՞,
    էդ էլ քյառթուոտա ստացվում, ուրիշ բան մտածի:

  12. #23
    լիլիթ
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2009
    Գրառումներ
    220
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    21րդ դարում ակտուալ է ԲՈԼՈՐԻՆ անունով դիմելը)
    միայն եթե շատ պահպանողական ծեր տատիկ կամ պապիկ է, կարելի է տիկին ու պարոն ավելացնել
    եթե անծանոթ է, ու անունը չգիտենք՝ պարզապես տիկին կամ պարոն

    օրինակ երբեմն երբ հեռուստահաղորդման հյուր է լինում տարիքով կին, ու երիտասարդ հաղորդավարը «տիկին»-ով է դիմում, շատ անտեղի է ստացվում ու տգեղ, իմհկ)

  13. #24
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անահիտ-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ դարը դիմելաձևի հետ ինչ կապ ունի ?

    Չեմ հավատում, որ դու քեզնից 20-30 տարի մեծ անձնավորության հետ, անունով ես խոսում:

  14. #25
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անահիտ-ի խոսքերից Նայել գրառումը
    21րդ դարում ակտուալ է ԲՈԼՈՐԻՆ անունով դիմելը)
    միայն եթե շատ պահպանողական ծեր տատիկ կամ պապիկ է, կարելի է տիկին ու պարոն ավելացնել
    եթե անծանոթ է, ու անունը չգիտենք՝ պարզապես տիկին կամ պարոն

    օրինակ երբեմն երբ հեռուստահաղորդման հյուր է լինում տարիքով կին, ու երիտասարդ հաղորդավարը «տիկին»-ով է դիմում, շատ անտեղի է ստացվում ու տգեղ, իմհկ)
    Ճիշտն ասած ես էլ չհասկացա, տարիքով կնոջը տիկին–ով դիմելու ի՞նչն է անտեղի և տգեղ։
    When life gives you lemons, make lemonade

  15. #26
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած ես էլ չհասկացա, տարիքով կնոջը տիկին–ով դիմելու ի՞նչն է անտեղի և տգեղ։
    Դրանով ստիպում ես, որ կինն իրեն ավելի մեծ զգա, իսկ կանանց դա հե՜չ դուր չի գալիս (ասում են)...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. #27
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանով ստիպում ես, որ կինն իրեն ավելի մեծ զգա, իսկ կանանց դա հե՜չ դուր չի գալիս (ասում են)...
    Հա, բայց ասում ա տարիքով կին, որ ինձ տիկինով դիմեն, կնեղվեմ, բայց մի 20 տարի հետո, հաստատ նորմալ կվերաբերվեմ դրան։
    When life gives you lemons, make lemonade

  17. #28
    լիլիթ
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2009
    Գրառումներ
    220
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արամ քո տարիքում կարող ես հանգիստ չհավատալ)
    Արիադնա, բացատրում եմ․ կնոջ տարիքը շեշտելը իմհկ տգեղ է, իսկ քոհկ՞…

    հ․գ․ 20 տարի հետո հաստատ կնեղվես)

  18. #29
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անահիտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամ քո տարիքում կարող ես հանգիստ չհավատալ)
    Արիադնա, բացատրում եմ․ կնոջ տարիքը շեշտելը իմհկ տգեղ է, իսկ քոհկ՞…

    հ․գ․ 20 տարի հետո հաստատ կնեղվես)
    Եթե չնկատեցիք, ես Ձեզանից չէի հարցնում կարող եմ հավատալ, թե ոչ:
    Իհարկե հասկանում եմ, որ կնոջ տարիքը Ձհմկ շեշտելը տգեղ է, բայց կխնդրեի ինձ` 18 տարեկան նվաստիս, շեշտել Ձեր տարիքը:
    Վերջին խմբագրող՝ Արամ: 04.05.2011, 12:56:

  19. #30
    լիլիթ
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2009
    Գրառումներ
    220
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չնկատեցիք, ես Ձեզանից չէի հարցնում կարող եմ հավատալ, թե ոչ:
    Իհարկե հասկանում եմ, որ կնոջ տարիքը Ձհմկ շեշտելը տգեղ է, բայց կխնդրեի ինձ` 18 տարեկան նվաստիս, շեշտել Ձեր տարիքը:
    18'ն ա'նց)

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •