Խնդիրը ամոթը չէ
Խնդիրը ազգին բնորոշ ձևամոլությունն է, որը դրսևորվելով 300 տարի (նկատի ունեմ ռոսական տիրապետության տարիները) արմատացել է ազգային բառապաշարում
Նույն պատճառով նաև արմատավորվել է "մեռսի" բառը, որը արդեն սովորական է դարձել
Չնայած ֆրանսիական "լծի" տակ չենք եղել
Փոխարենը կարելի է երկար ասել "շնորհակալություն", որն ի դեպ, իմ կարծիքով, սխալ է զուտ Հայոց լեզվի տեսանկյունից: Ավելի ճիշտ է "շնորհակալ եմ", որովհետև եթե վերլուծենք "շնորհակալություն"-ը ավելի շատ վիճակ է
և "շնորհակալություն" հայտնել` տեղեկացնել "շնորհակալ եմ" վիճակի մասին
Սակայն "տիկին" և "պարոնն" էլ ճիշտ չեն: "Տիկին"` տիրոջ կին, "պարոն" - հայկական արմատներ չունի, ավելի շուտ առաջացել է "պատրոն" (լատիներեն) կամ "բարոն" (գերմանական լեզուներ) բառերից:
Այսինքն դիմել հարևանուհուն "տիկին"` իմաստային առումով ճիշտ չէ:
Բայց նաև ճիշտ չէ "ծյոծ" կամ "տոտա" ասելը
Այ ցավում եմ, բայց իրավիճակն ինձ համար փակուղային է` ինֆորմացիայի պակասի պատճառով:
Ինչպես են դիմել միմյանց հայերը???
Էջանիշներ