User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ ձեզ պերֆեկցիոնիզմը դրակա՞ն երևույթ է, թե՞ բացսական..

Քվեարկողներ
21. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Միանշանակ դրական..

    9 42.86%
  • Միանշանակ բացասական..

    0 0%
  • Դժվարանում եմ պատասխանել..

    12 57.14%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Պերֆեկցիոնիզմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, հետևյալ կետը
    հասցեագրված այլ մարդկանց... բերում է շրջապատողների հանդեպ չափից դուրս շատ պահանջկոտության...
    հաճախ շրջապատի կողմից պիտակվում է որպես «քթիմազություն», հատկապես եթե տվյալ մարդիկ իրենք իրենց հանդեպ առանձնապես պահանջկոտ չեն։
    Ամեն դեպքում չեմ պատկերացնում, որ մարդ շրջապատողների հանդեպ չափից դուրս պահանջկոտ լինի, բայց իր հանդեպ՝ ոչ, նկատի ունեմ՝ էն դեպքում, երբ խոսքը իր օգտի համար արվող բաների մասին չէ։ Այսինքն՝ երբ պահանջկոտության նպատակը ոչ թե սեփական շահն է, այլ, ասենք, համատեղ գործում բարձր որակի ապահովումը։ Էս առումով պերֆեկցիոնիստների համար հաճախ իսկական տանջանք է լինում թիմային աշխատանքը, որովհետև նրանք, որպես կանոն, ի սկզբանե նշաձողը բարձր են դնում, ու անձամբ աշխատելով համապատասխան բարձր մակարդակ ապահովել՝ նույնը պահանջում են մյուս թիմակիցներից, ինչը, բնականաբար, ոչ միշտ է լավ ընդունվում վերջիններիս կողմից, քանի որ ոչ բոլորի համար է գործի այդաստիճան բարձր որակը նույնքան կարևոր (որոշ դեպքերում իսկապես կարող է էնքան կարևոր չլինել, որքան պերֆեկցիոնիստին է թվում)։ Նման դեպքերում պերֆեկցիոնիստը կամ կոնֆլիկտի մեջ է մտնում թիմակիցների հետ, կամ էլ իր վրա է վերցնում այն ամենը, ինչը նախատեսված էր բոլորի կողմից մաս–մաս անելու համար, ու չհասցնելու վտանգի ենթարկվելով՝ ինքն իրեն կրակը գցում ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (02.05.2011), Գաղթական (01.05.2011)

  3. #2
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    պերֆեկցիոնիստների համար հաճախ իսկական տանջանք է լինում թիմային աշխատանքը, որովհետև նրանք, որպես կանոն, ի սկզբանե նշաձողը բարձր են դնում, ու անձամբ աշխատելով համապատասխան բարձր մակարդակ ապահովել՝ նույնը պահանջում են մյուս թիմակիցներից, ինչը, բնականաբար, ոչ միշտ է լավ ընդունվում վերջիններիս կողմից, քանի որ ոչ բոլորի համար է գործի այդաստիճան բարձր որակը նույնքան կարևոր (որոշ դեպքերում իսկապես կարող է էնքան կարևոր չլինել, որքան պերֆեկցիոնիստին է թվում)։ Նման դեպքերում պերֆեկցիոնիստը կամ կոնֆլիկտի մեջ է մտնում թիմակիցների հետ, կամ էլ իր վրա է վերցնում այն ամենը, ինչը նախատեսված էր բոլորի կողմից մաս–մաս անելու համար, ու չհասցնելու վտանգի ենթարկվելով՝ ինքն իրեն կրակը գցում ։
    հիանալի և շատ դիպուկ բնորոշում էր

    իսկ չե՞ք կարծում, որ պերֆեկցիոնիզմը, իր դրական ազդեցությունից բացի, նաև բավական լուրջ դժվարացնում է հենց իր՝ պերֆեկցիոնիստի կյանքը.. ո´չ միայն մասնագիտական բնագավառում, այլև՝ մարդկանց հետ հարաբերություններում.. երբ ինքը մի բանը փորձում է կատարյալ անել ու փոքր ինչ հիասթափվում, երբ նկատում է ուրիշի «թերությունները», որոնք, ընդամենը, իր սպասումների չարդարացումն է..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դժվարացել եմ միանշանակ պատասխանել, որովհետև իմ նախընտրած պատասխանը ցանկում չկար
    Պերֆեկցիոնիզմը շատ հարաբերական հասկացողությունը է և ավելի շատ բացասական է քան դրական:
    Կատարելության ձգտումը չի կարող ամեն պարագայում արդարացված լինել հենց թեկուզ այն պատճառով, որ այդ "կատարելությունը" յուրաքանչյուրի մոտ տարբեր է:
    Կատարելության ձգտումը պարադոքսալ երևույթ է:
    Գիտակցում ես, որ կատարյալ ոչինչ չկա, բայց ձգտում ես դրան:
    Երբեմն, և շատ հաճախ, պերֆեկզիոնիզմը բերում է նրան, որ սկսված գործն արդյունք չի տալիս կամ ավարտին այդպես էլ չի հասցվում և ստացվում է, որ կատարելության ձգտման արդյունքում ստացվում է թերությունների կամ կիսատությունների կույտ:
    Օրինակ կոմպոզիտորը գրում է ինչ-որ ստեղագործություն և այդպես էլ չի ավարտում, պոդիումի մոդելը ձգտում է կատարյալ մարմին ունենալ և դառնում է "այլանդակ" սովի և կոմպլեքսների պատճառով:
    Սակայն, ինչպես ասում են, մեդալը 3 երես ունի ("Երեք"-ը չեմ սխալվել սխալ են նրանք որ ասում են, թե 2 է, մեդալը - եռաչափ է )
    Եթե մարդ չձգտի իր գործը բարձր մակարդակով կատարել, ապա կունենանք ամեն ինչում միջինը, կամ ավելի վատը: Բայց հենց էդ "բարձր" մակարդակի բարձրության սահմանի ընտրությունն էլ ինդիվիդուալ է:

    Այս ամենը մարդը գիտակցում է ենթագիտակցական մակարդակով, և դրա համար էլ մարդկանց մեջ բնականից ծնվել է մրցակցելու և համեմատվելու ունակությունը: Իհարկե համեմատական սանդղակի բարձրագույն սահմանը կերտում են "հաջողակ" պերֆեկցիոնիստները
    Վերջին խմբագրող՝ Varzor: 02.05.2011, 12:25:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (02.05.2011)

  6. #4
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    - հասցեագրված ինքդ քեզ.. բերում է անդադար ինքնաքննադատության և կատարելության ձգտման..

    Հարցեր.
    Ըստ ձեզ՝ պերֆեկցիոնիզմը դրակա՞ն երևույթ է, թե՞ բացսական..
    բնականաբար խոսքը տերմինի նորմալ արտահայտչաձևերի մասին է, և ոչ նևրոզի աստիճանի..
    ինչո՞ւ եք այդպես կարծում, և որքանո՞վ է պերֆեկցիոնիզմը համապատասխանում ձեր բնավորությանը..
    Ընդհանրապես ինձ պերֆեկցիոնիստ եմ համարում: Հարցմանը չկարողացա որոշակի պատասխան նշել, քանի որ ընդհանուր առմանբ դրական երևույթ եմ համարում, արդեն շատերն են նշել պատճառները՝ չկրկնվեմ: Միանշանակ դրական էլ չեմ կարող համարել, քանի որ, օրինակ առաջին տեսակի մեջ, մարդը ձգտում է, ամեն ինչ անել կատարյալ ու լինել կատարյալ, որևէ բան թերի լինելու դեպքում (ինչը գրեթե անխուսափելի է) սկսվում է ինքնաքննադատությունը, իսկ ինչի՞ է հանգեցնում անդադար ինքնաքննադատությունը, իհարկե թերարժեքության բարդույթի: Սա, ըստ իս, պերֆեկցիոնիզմի բացասական ազդեցություններից մեկն է միայն:

    Մեջբերում Անտիգոնե-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած ինքս խելագարությունը բացասական երևույթ չեմ համարում ( )
    Ֆրեյդի այս խոսքերը հիշեցի.
    «The madman is a dreamer awake».
    "Non est ad astra mollis e terris via."

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •