Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Ան, դու ոնց որ թե ավելի շատ երկարաժամկետ նպատակների մասին ես խոսում, որն, իմ կարծիքով, մի քիչ ուրիշ երևույթ է։ Էդ նպատակասլացությունն է։ Ես խոսում էի կարճաժամկետ՝ «այստեղ և հիմա» դեպքերի մասին։ Թե չէ ես էլ եմ քչով բավարարվում ընդհանուր առմամբ (որի թերություն կամ արժանիք լինելը նույնպես վիճելի է՝ երևի էլի կախված չափերից), այսինքն՝ ոչ թե ձգտում եմ հնարավորինս շատ բաների հասնել, շատ բաներ անել, այլ ուղղակի ձգտում եմ կատարյալ անել էն, ինչ անում եմ, թեկուզ քիչ բան անեմ։ Դրանք տարբեր բաներ են։
Ան,ես ոնց որ թե (ոնց որ թե–ով եմ ասում, քանզի մինչ այդ դրա շուրջ չէի խորհել) նաև կարճաժամկետ նպատակների դեպքում եմ էլի հանգիստ նայում, այսինքն եթե գլխառադ տարբերակով ինչ որ բան մոտս ստացվում է, երբեք չեմ մանրանում։ Բայց, օրինակ, Impression-ի նշած տարբերակներում՝ իմ ընկերներ, իմ անձ, ես էլ եմ թերևս պերֆեկցիոնիստ։ Մի խոսքով՝ բարդ ա