Հոգեբանությունում պերֆեկցիոնիզմը դա համոզմունք է, որ ավելի լավ արդյունքի կարելի է և պետք է հասնել..
Կարող է լինել ինչպես նորմալ մարդկային սովորության, այնպես էլ՝ նևրոզի տեսքով արտահայտված..
Կարելի է առանձնացնել պերֆեկցիոնիզմի հետևյալ ձևերը.
- հասցեագրված ինքդ քեզ.. բերում է անդադար ինքնաքննադատության և կատարելության ձգտման..
- հասցեագրված այլ մարդկանց.. բերում է շրջապատողների հանդեպ չափից դուրս շատ պահանջկոտության..
- հասցեագրված ընդհանուր աշխարհին.. բերում է համոզմունքի, թե աշխարհում ամեն ինչ պետք է ճիշտ ու արդարացի լինի..
- սոցիալապես վերագրված.. հանգեցնում է պահանջի՝ անընդհատ համապատասխանել ուրիշների սպասելիքներին և ստանդարտներին..
Արտահայտման տեսքերը.
- ցանկացած գործունեություն կատարյալի հասցման ձգտում
- առանձնահատուկ ուշադրություն մանրուքներին
- ավելի լավ արդյունքի հետևից վազք
Հարցեր.
Ըստ ձեզ՝ պերֆեկցիոնիզմը դրակա՞ն երևույթ է, թե՞ բացսական..
բնականաբար խոսքը տերմինի նորմալ արտահայտչաձևերի մասին է, և ոչ նևրոզի աստիճանի..
ինչո՞ւ եք այդպես կարծում, և որքանո՞վ է պերֆեկցիոնիզմը համապատասխանում ձեր բնավորությանը..
Էջանիշներ