User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Սիրիր ընկերոջդ...

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրիր ընկերոջդ...

    Սիրիր ընկերոջդ ինչպես քո անձը:
    Եկեք քննարկենք այս արտահայտությունը և պարզենք, թե ինչպես ենք հասկանում և ում ենք համարում մեր ընկերը:
    խոստովանում եմ որ ես՝ ինքս դեռ չեմ ընկալել այս արտահայտության բուն իմաստը: Պատճառն այն է, որ մեր կյանքում « բարի սամարացիներ» չկան: խնդրում եմ արտահայտեք ձեր կարծիքը այս թեմայի շուրջ, որով ինձ օգնած կլինեք: Շնորհակալություն:

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.05.2011), kitty (01.05.2011), յոգի (01.05.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրիր ընկերջդ ինչպես քո անձը???
    Իսկ ինչպես ես սիրում քո անձը??? Քեզ ընդունում ես այնպիսին, ինչպիսին կաս??? Տեսնում ես քեզ բոլոր կողմերց??? Տեսնում ես եսասիրությունդ, նախանձդ, ատելությունդ, գոռոզությունդ, ճղճիմությունդ, ագահությունդ???
    Մենք հաճախ տեսնում ենք միայն մեր լուսավոր կողմերը, իսկ մութը անտեսում ենք,հեռու վանում: Որովհետև, երբ տեսնում ենք, ինքներս մեզ դուր չենք գալիս, որովհետև հասկանում ենք, որ այն չենք, ինչպիսին կցանականյին մեզ տեսնել: Մեր մութ կողմը տեսնելու, դա խոստովանելու, դրա վրա աշխատելու, այն լուսավորելու փոխարեն, մենք մի հոր ենք փորում ու այդ ամենը այնտեղ լավ թաքցնում: Հետո էլ ասում, թե մեզ սիրում ենք: Իսկ միթե մեզ կիսատիս կարող ենք սիրել??? Միթե կարող ենք սիրել միայն մի մասը ու արհամարհել մյուսը??? Չէ, դա ինքնախաբեություն է: Կամ սիրում ես քեզ ամբողջությամբ, կամ չես սիրում:

    Ու եթե քեզ ընդունես, սիրես աբողջությամբ, անպիսին, ինչպիսին կաս, կհասկանաս, որ դիմացինին էլ պետք է ընդունել ու սիրել իր բոլոր կողմերով; Որ դիմացինին չպետք է սիրել ինչ-որ բանի համար, այլ հենց իր ով լինելու համար: Երբ քեզ ես ընդունում, ընդունում ես նաև դիմացինին: Որովհետև հասկանում ես, որ նա չպետք է լինի այնպիսին, ինչպիսին դու ես ցանկանում ու պատկերացնում, ինչպես նաև դու չպետք է այդպիսին լինես:
    Իմ հասկանալով՝ դա է իսկական ընդունումը, սերը: Սիրիր քեզ ու կսիրես ընկերոջդ: Սա իմ ամենասիրելի աստվածաշնչյան արտահայտություններից մեկն է: Դրանով այնքան բան է ասվում:
    Իսկ սրանք ուղղակի խոսքեր չեն: Սա գրում եմ եմ իմ փորձից ու օրինակից ելնելով:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (01.05.2011), Mark Pauler (01.05.2011), Safaryan (01.05.2011), Tig (01.05.2011), Անտիգոնե (01.05.2011), Ավետիք (03.05.2011), հովարս (01.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Truthly.me. ասա ընկերոջդ այն, ինչ չես կարող ասել դեմ առ դեմ
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 540
    Վերջինը: 06.02.2017, 09:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •