Այն, ինչ ասացի բանավոր, ասեմ նաև գրավոր, համաձայն մեր «պայմանավորվածության»:
Շատ հավանեցի թե՛ գաղափարը, թե իրականացումը, թե՛ ձևավորումը:
Կեցցես, լավ նախագիծ է:
Բայց ավելացնեմ նաև դիտողություններս, կամ ավելի ճիշտ առաջարկներս.
1. Ցանկանում եմ հեղինակների ու խմբերի անունները տեսնել հայերեն տառերով (կայքի այցելուի ընտրությամբ կա՛մ հայերեն, կա՛մ անգլերեն);
2. Կայքի այցելուներին հնարավորություն տալ գրանցվել կայքում և «թարգմանել» իրենց հավանած ստեղծագործության բառերը: Այսինքն երբ համապատասխան ստեղծագործությունը բացվի, նրա օրիգինալ լեզվի ներքևում երևա նաև այդ երգի թարգմանությունը (բայց դա դուք չանեք), որպեսզի լեզվին չտիրապետող այցելուները նույնպես կարողանան հասկանալ ստեղծագործության բովանդակությունը:
Կարծեմ այսքանն էր, չէ՞:
Էջանիշներ