User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Բնական ռեսուրսների պահպանում «save water» ծրագրի միջոցով

  1. #1
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բնական ռեսուրսների պահպանում «save water» ծրագրի միջոցով

    http://www.facebook.com/pages/Save-W...12322488795711

    Ջուրը ավելի խնայողաբար օգտագործելու համար մշակվել է մի ծրագիր: Եթե այն դուր գա ձեզ կարող եք 'Like' անել մեր facebook-ի էջում:

    Սպասում ենք նաև ձեր առաջարկների:

    ԳԱՂԱՓԱՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

    Մեր հիմնական նպատակն է գտնել ևս մեկ միջոց խմելու քաղցրահամ ջրի խնայողության համար՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները: Շատ սպառողներ գիտեն երկրագնդի այս խնդրի մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկում, մյուսներն էլ պարզապես տեղյակ չեն: Մեր նպատակն է ինտերակտիվ ծրագրի միջոցով տեղեկացնել և դրդել սպառողներին ջուրն ավելի գիտակցված (խնայողաբար) օգտագործել: Առաջին անգամ մշակվել է թեսթ-ծրագիր բջջային հեռախոսների համար, որի օգնությամբ սպառողը տեղեկանում է իր օգտագործած ջրի քանակի մասին և այն օգնում է սպառողին էլ ավելի խնայող լինել` ժամանակ առ ժամանակ առաջարկներ և հիշեցումներ կատարելով: Ծրագիրն առավելագույնս պարզ և մատչելի է, ինչպես նաև` դյուրին իր օգտագործման մեջ: Արտաքուստ այն թեսթ է, որը լրացնելուց հետո մարդը տեղեկացվում է, թե ինչ տեսակ սպառող և տնտեսող է ինքը հանդիսանում: Սկզբնական տվյալները մուտքագրելուց հետո ծրագիրը սպառողին ջուրը խնայելու միջոցներ է առաջարկում, ինչպես նաև պարբերաբար հիշեցնում` կատարել դրանք: Ծրագիրը նաև հաշվիչ է, որը թեսթի արդյունքների հիման վրա տեղեկացնում է, թե ինչքան ջրի խնայողություն է կատարվել սպառողի կողմից և դեռ ինչքան կարող է կատարվել: Մուտքային տվյալների մեջ սպառողը կարող է նշել, թե որտեղից է տեղեկացել այս ծրագրի մասին: Եթե աղբյուրն հանդիսանում է մեկ այլ օգտագործող, ապա ծրագիրը աղբյուր-օգտագործողին իր խնայած ջրի հաշվարկներից զատ ցույց է տալիս նաև իր միջոցով ծրագրին տեղեկացված օգտագործողների խնայած ջրի քանակը:
    Մրցակցության հետևանքով ծրագրի օգտագործումը կդառնա ավելի հետաքրքիր, իսկ ակտիվ բնապահպանների օգնությամբ կարճ ժամանակում այն մեծ տարածում կգտնի: Եվ եթե այս ծրագրի միջոցով մարդիկ սկսեն ավելի խնայողաբար օգտագործել ջուրը, ապա մենք ինքնաբերաբար կնպաստենք քաղցրահամ խմելու ջրի խնդրի մասնակի լուծմանը:


    ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

    Օգտագործողը մեր ծրագիրը ներմուծում է իր հեռախոս և ներմուծումն ավարտելուց անմիջապես հետո պատասխանում է մի շարք հարցերի: Ըստ հարցերի պատասխանների ծրագիրը պատկերացում է կազմում, թե օգտագործողն ինչպես է ծախսում քաղցրահամ խմելու ջուրը և սկսում է նրան առաջարկել ջուրն ավելի խնայողաբար օգտագործելու միջոցներ, նաև նշում է թե ինչ քանակությամբ ջուր կխնայի օգտագործողը այս կամ այն առաջարկը ընդունելու դեպքում: Ծրագիրը ջուրը խնայելու ավելի քան 110 միջոց գիտի, սակայն օգտագործողը ստիպված չէ միանգամից պատասխանել բոլոր հարցերին: Հարց-պատասխան ընթացքը կարող է դադարեցվել ցանկացած պահի և շարունակվել օգտագործողին հարմար ժամանակ: Ծրագիրը նաև հետաքրքրաշարժ է նրանով, որ այն պարբերաբար տեղեկացնում է, թե ինչ քանակությամբ քաղցրահամ խմելու ջուր է խնայել օգտագործողը ծրագրի առաջարկներն ընդունելուց հետո: Օրինակ` ծրագիրը հարցնում է օգտագործողին <<Փակում եք արդյոք Դուք ծորակը ատամները լվանալիս>>, եթե օգտագործողը պատասխանել է <<Ոչ>>, ապա նրան առաջարկվում է ամեն անգամ ատամները լվանալիս ծորակը փակել և նշվում, թե ինչքան ջուր կխնայի նա: Եթե օգտագործողը ընդունում է այդ առաջարկը, ապա ծրագիրը սկսում է հաշվել նրա խնայած ջրի քանակ սկսած առաջարկի ընդունման օրից և պարբերաբար տեղեկացնում է: Օգտագործողին ոգևորելու համար ծրագիրը նաև սահմանում է վիրտուալ մրացանակներ 1տոննա խնայած ջրի համար, 10 տոննա, 100 և այլն: Օգտագործողին հնարավորություն է տրվում ինտերնետի միջոցով սոց. կայքերում կիսվել իր առաջընթացներով, շահած մրցանակներով և այլն: Սա ստեղծում է թեթև մրցակցություն օգտագործողների միջև, ինչն ավելի մեծ խթան է հանդիսանում ծրագիրն օգտագործելու համար:
    Իհարկե ծրագրի հաշվարկները մոտավոր են, դրանք միջին հաշվարկներ են, չէ որ մեր նպատակն է ջրի խնայողությունը, այլ ոչ թե այդ խնայողության ճշգրիտ հաշվարկը:
    Ծրագրի առավելություններն են.
    այն նախատեսված է ձեռքի հեռախոսների համար, այն պարզ է իր օգտագործման մեջ և հետևաբար կարող է ընդգրկել օգտագործողների բոլոր տարիքային խմբերը, մի օգտագործողը հեշտությամբ կարող է փոխանցել ծրագիրը նոր օգտագործողի:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.04.2011), Tig (28.04.2011), yerevanci (28.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրադարանի ծրագրի աշխատանք - մրցույթ
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.02.2013, 12:07
  2. Սեփական առողջության պահպանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2011, 05:27
  3. Հարաբերությունների պահպանում «սեփականատեր» զուգընկերոջ հետ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 91
    Վերջինը: 09.02.2011, 12:25
  4. JustVoip Ծրագրի Հնարավորությունները
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2010, 11:42
  5. H2O just add water
    Հեղինակ՝ Kinder Surprise, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 29.10.2009, 22:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •