User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: 25 ամենահամարձակ քայլերը երաժիշտների կարիերաներում

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    25 ամենահամարձակ քայլերը երաժիշտների կարիերաներում

    ... ըստ Rolling Stone ամսագրի:

    Սկսե՞նք
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 15:56:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (26.04.2011), Yellow Raven (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011), Մաեստրո (27.04.2011)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    25. Panic! At the Disco խումբը անվանումից հանում է ! նշանը և հրաժեշտ տալիս էմո երաժշտությանը



    Երաժշտության պատմության մեջ շատ քիչ խմբեր կան, ովքեր մի անմիտ արարքով այդքան հեշտությամբ փչացրել են իրենց ամբողջ կարիերան: Panic! At the Disco խմբի առաջին ալբոմը՝ A Fever You Can't Sweat Out վաճառվեց ավելի քան 1 միլիոն օրինակով, "I Write Sins Not Tragedies" երգը դարձավ հիթ, նրանք նույնիսկ հայտնվեցին Rolling Stone ամսագրի գլխավոր էջին: Սակայն խումբը չկարողացավ շարունակել իր հաղթարշավը: Հաջորդ ալբոմը ձայնագրելիս, նրանք խմբի անվանումից որոշեցին հանել բացականչական նշանը և ձայնագրեցին Բիթլզյան ոճով փոփ ալբոմ: Թե քննադատները, թե երկրպագուները ատելությամբ լցվեցին նոր ալբոմի նկատմամբ, խմբի չորս անդամներից երկուսը լքեցին խումբը: Իսկ մնացած անդամները արագ հետ բերեցին չարաբաստիկ բացականչական նշանը, սակայն արդեն ուշ էր...
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (26.04.2011), Inna (27.04.2011), Jarre (27.04.2011), Lusina (26.04.2011), Moonwalker (26.04.2011), Sagittarius (27.04.2011), Skeptic (26.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (27.04.2011), Աթեիստ (26.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011), Ուլուանա (27.04.2011)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    24. Motley Crüe-ն վռնդում է Vince Neil-ին



    90-ականների սկզբին Motley Crüe-ն ամերիկյան ամենապոպուլյար խումբն էր: Նրանց Dr. Feelgood ալբոմը իրար հետևից հիթեր էր թողարկում, իսկ խմբի համերգները ստադիոններ էին լցնում: Հենց այս ժամանակ էլ խումբը որոշեց վռնդել վոկալիստ Vince Neil-ին: Մինչ օրս խմբի անդամները պնդում են, որ Վինսն իր կամքով է խմբից դուրս եկել, սակայն Վինսը հակառակն է պնդում: Ամեն դեպքում խումբը ընդունեց John Corabi-ին որպես վոկալիստ և նրա հետ ձայնագրեց խմբի անունը կրող ալբոմը, որը թե՛ քննադատները, թե՛ երկրպագուները այնքան էլ լավ չընդունեցին: Սակայն խմբի անդամները գոհ մնացին ալբոմով, մտածելով, որ Վինսի հետ այդպիսի «ծանր» ալբոմ ի վիճակի չէին լինի ձայնագրել: John Corabi-ն նույնպես խմբում երկար չմնաց, մի քանի տարի անց նրան նունպես վռնդեցին խմբից ու հետ կանչեցին Վինսին:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 12:18:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (26.04.2011), Jarre (27.04.2011), Lusina (26.04.2011), Moonwalker (26.04.2011), Sagittarius (27.04.2011), Skeptic (26.04.2011), Yellow Raven (27.04.2011), Աթեիստ (26.04.2011), Ամպ (27.04.2011), Դավիթ (26.04.2011), Հայկօ (27.04.2011)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    23. Լու Ռիդը թողարկում է Metal Machine Music ալբոմը



    "Walk On The Wild Side" հիթ սինգլի թողարկումից երեք տարի անց Velvet Underground խմբի նախկին վոկալիստ Lou Reed-ը կտրուկ որոշում կայացրեց իր կարիերան ոչ կոմերցիոն ուղու վրա դնել: Նա թողարկեց Metal Machine Music ալբոմը, ինչը բառիս բուն իմաստով 1 ժամ տևողությամբ աղմուկ էր: Երկրպագուներից շատերը ձայնասկավառակը հետ վերադարձրեցին խանութներ, կարծելով, թե այն դեֆեկտներ ունի: Լու Ռիդը վերջին 36 տարիների ընթացքում ոչ մի հիթ չի ունեցել, որովհետև նա պարզապես չի ցանկացել որևէ կոմերցիոն բան ձայնագրել...
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (26.04.2011), Claudia Mori (26.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (26.04.2011), Sagittarius (27.04.2011), Skeptic (26.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (27.04.2011), Աթեիստ (26.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011), Նաիրուհի (28.04.2011)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    22. Էլթոն Ջոնը նվագում է Rush Limbaugh-ի հարսանիքի ժամանակ



    Էլթոնը Ջոնը, ով երեք տասնամյակ ակտիվորեն զբաղվել է համասեռամոլների շահերի պաշտպանությամբ, 2010թ-ին ապշեցրեց բոլորին, երբ համաձայնվեց նվագել Ռաշ Լիմբոյի հարսանիքի ժամանակ: Բանն այն է, որ Ռաշ Լիմբոն՝ աջակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող ռադիոհաղորդավարը բազմաթիվ անգամներ խիստ վիրավորական կերպով է արտահայտվել համասեռամոլների նկատմամբ և կտրուկ դեմ է համասեռամոլական ամուսնություններին: Սակայն Էլթոն Ջոնը ասում է, որ ինքը հաճելիորեն զարմացած էր, երբ Ռաշը դիմել էր իրեն՝ հարսանիքի ժամանակ երգելու խնդանքով: Ըստ Էլթոնի Ռաշը համասեռամոլների դեմ ոչինչ չունի, նա նույնիսկ առաջիններից մեկն է շնորհավորել Էլթոնին ու նրա ամուսին Դեյվիդին՝ զավակի որդեգրման կապակցությամբ:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Inna (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Sagittarius (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (27.04.2011), Աթեիստ (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011), Նաիրուհի (28.04.2011)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    21. Pete Townshend-ը դառնում է խմբագիր



    Երբ լեգենդար The Who խմբի 1982թ-ի համերգային շրջագայության ժամանակ Փիթ Թաունսհենդը հայտարարեց, որ The Who-ն կազմալուծվում է, ոչ մեկի մտքով նույնիսկ չանցավ, որ Փիթը կարող է գնա ու իսկական աշխատանք ճարի: Իսկ Փիթը հենց դա էլ արեց, 1985թ-ին նա դարձավ Faber and Faber հրատարակչության խմբագիրը: Մի քանի տարի այնտեղ աշխատելով Փիթը մի քանի գիրք տպագրեց, սակայն 1989թ-ին աշխատանքից դուրս եկավ ու վերամիավորեց The Who-ն:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 12:00:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (27.04.2011), Աթեիստ (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  13. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    20. Միք Ջագգերը սոլո շրջագայություն է սկսում Ջո Սատրիանիի հետ



    80-ականների կեսերը դժվար ժամանակներ էին Ռոլլինգ Ստոնզ խմբի համար, կրքերը էլ ավելի բորբոքվեցին, երբ Միք Ջագգերը հրաժարվեց շրջագայել 1986թ-ի Dirty Work ալբոմի թողարկումից հետո: Փոխարենը Ջագգերը իր երկրորդ սոլո ալբոմը թողարկեց ու 1988թ-ին սոլո շրջագայություն սկսեց: Շրջագայության ժամանակ Ջագգերը հիմնականում կատարում էր Rolling Stones-ի դասական երգերը, իսկ վիրտուոս կիթառահար Ջո Սատրիանին նվագում էր Քեյթ Ռիչարդսի մասերը: Սա գոտկատեղից ցածր հատված էր Քեյթի ու ամբողջ խմբի համար, ինչի պատճառով քիչ էր մնում խումբը ցրվեր: Սակայն հաջորդ տարի նրանք կարողացան հարթել բոլոր անհամաձայնությունները և միասին սկսեցին Steel Wheels համերգային շրջագայությունը:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  15. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    19. Ռոբերտ Փլանթը հրաժարվում է վերամիավորել Լեդ Զեպպելինը



    Սա ռոքի պատմության մեջ ամենամեծ պրովոկացիան էր: 2007թ-ի դեկտեմբերին Ռոբերտ Փլանթն ու Լեդ Զեպպելին խմբի մնացած անդամները ընդամենը մեկ լեփ լեցուն դահլիճով համերգ տվեցին Լոնդոնի O2 Արենայում: Ջիմմի Փեյջը, Ջոն Փոլ Ջոնսը, Ջեյսոն Բոնհեմը և Երկիր մոլորակի գրեթե ողջ բնակչությունը հույս ունեին, որ խումբը համերգային շրջագայություն կսկսի, սակայն Ռոբերտ Փլանթը կամակորություն արեց ու հրաժարվեց վերամիավորվել: Երկրպագուները հիասթափությունից գլուխներն էին թափարում, սակայն ի՞նչ անենք, շրջագայություն Փլանթի սրտով չէր
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 10:57:
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Maverick (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011), Ուլուանա (27.04.2011)

  17. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18. Van Halen-ը խմբի վոկալիստ է դարձնում Gary Cherone-ին



    Sammy Hagar-ը լքեց Van Halen խումբը 1996թ-ին և նրանց երկրպագուները աղոթում էին, որ խմբի առաջին վոկալիստ David Lee Roth-ը կվերադառնա: Խումբը այդ տարի Roth-ի հետ ներկայացավ MTV Video Music մրցանակաբաշխությանը, սակայն ետնաբեմում կատարված տուրուդմփոցից հետո հրաժարվեց վերամիավորվել Roth-ի հետ և նոր ալբոմ ձայնագրեց Extreme խմբի վոկալիստ Gary Cherone-ի հետ: Ալբոմը իսկական աղետ էր, սակայն Van Halen եղբայրները չկարողացան համաձայնության գալ մի երգչի հետ, ում այդքան ատում էին: 2004թ-ին Van Halen-ը շրջագայեց Sammy Hagar-ի հետ, իսկ 2007թ-ին՝ David Lee Roth-ի հետ: Ասում են, թե Van Halen եղբայրները ետնաբեմում աշխատում էին ընդհանրապես չշփվել Roth-ի հետ:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Yellow Raven (27.04.2011), Ամպ (27.04.2011)

  19. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    17. Radiohead-ի երկրպագուներն են որոշում ալբոմի գինը



    Երբ 2007թ-ին Ռադիոհեդը թողարկեց In Rainbows ալբոմը, նրանք արմատական նոր գնային քաղաքականություն մշակեցին. վճարիր ալբոմի համար այնքան, ինչքան ուզում ես: Խումբը կայք պատրաստեց, որտեղ երկրպագուները կարող էին ալբոմի համար վճարել այնքան, ինչքան ուզում էին, նույնիսկ եթե այդ գումարը 0 էր: Խմբի անդամները համակերպվել էին այն մտքի հետ, որ երկրպագուները այսպես թե այնպես գողանում են իրենց երգերը, այդ դեպքում ինչու՞ դա պաշտոնական կերպով չանեն: Երկրպագուներից շատերը ալբոմը ներբեռնեցին ձրի, սակայն խումբը հսկայական գումար աշխատեց նրանցից, ովքեր վճարեցին: Բացի դրանից Radiohead-ը ոչ մի գումար չտվեց ձայնագրման ընկերություններին, ոչ էլ գումար ծախսեց դիսկեր տպագրելու համար: Խումբը հայտարարեց որ In Rainbows-ի նմանատիպ թողարկումը արդարացրեց բոլոր սպասելիքները, սակայն 2011թ-ին նրանց հերթական The King Of The Limbs ալբոմը արդեն վաճառվեց ֆիքսված գնով:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2011), Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), StrangeLittleGirl (28.04.2011), Yellow Raven (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011), Ձայնալար (27.04.2011), Ուլուանա (27.04.2011)

  21. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16. Green Day-ը նվաճում է Բրոդվեյը



    Փանք ռոքն ու Բրոդվեյը երաժշտական սպեկտրի երկու հակադարձ ու իրարամերժ ծայրերն են, սակայն 2010թ-ին Գրին Դեյ խումբը որոշեց լրացնել այս բացը՝ 2004թ-ի American Idiot ալբոմը դարձնելով Բրոդվեյի ներկայացում: Սա իրոք շատ մեծ ռիսկ էր, Բրոդվեյի ներկայացումները բավականին թանկ արժեն, ներկայացումներից շատերը նույնիսկ չեն էլ ծածկում ծախսերը: Սակայն American Idiot-ի ռեվյուները հիմնականում լավն էին, իսկ երբ տոմսերը սկսեցին քիչ վաճառվել, Գրին Դեյի վոկալիստ Billie Joe Armstrong-ը ինքը սկսեց խաղալ գլխավոր դերը: Բրոդվեյում ներկայացումը ցուցադրվեց մինչև 2011թ-ի ապրիլի 24-ը, սակայն խումբը մտադրություն ունի սկսել համաշխարհային շրջագայություն՝ այն ցուցադրելով աշխարհի տարբեր թատրոններում:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 13:36:
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2011), Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Yellow Raven (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  23. #12
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ ջան, շատ ապրես, որ էսքան ջանք ես ներդնում նյութը ներկայացնելու համար: Բայց որ անկեղծ ասեմ, բավական անիմաստ թեմա է, մեջն էլ համարձակ քայլեր չեմ տեսնում տանջանքիդ արժանի:
    Խմբից դուրս գալը կամ շրջագայությունից հրաժարվելը համարձակի տակ չեն անցնում: (Չմտածես, որ ամսագրի նյութի բովանդակության պատասխանատվությունը քեզ եմ վերագրում: Բայցևայնպես, թարգմանողը որոշ առումով իր ներկայացրածի համար պատասխանատու ա: )
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  24. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15. Էլթոն Ջոնը անկեղծանում է իր սեռական նախասիրությունների մասին



    2011թ-ին գեյ երգիչները բավականին շատ են, բայց հեռավոր 1976թ-ին իրավիճակը փոքր ինչ այլ էր (շատերը նույնիսկ մտածում էին, որ Liberace-ը հետերոսեքսուալ էր): Այն թվերին Էլթոն Ջոնը ամենամեծ ռոք աստղն էր, բայց երբ նա Rolling Stone ամսագրին հայտարարեց, որ ինքը բիսեքսուալ է, նրա կարիերան վարի գնաց: Ամսագիրը հազարավոր նամակներ ստացավ, որոնք Էլթոնին անվանում էին հրեշ ու անբարոյական, իսկ երկրպագուներից շատերը հրաժարվեցին գնել Էլթոնի ձայնասկավառակները, չնայած 80-ական թվականներին ամեն ինչ փոխվեց դեպի լավը:
    I may be paranoid but no android!

  25. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2011), Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Yellow Raven (27.04.2011), Աթեիստ (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011), Նաիրուհի (28.04.2011)

  26. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ ջան, շատ ապրես, որ էսքան ջանք ես ներդնում նյութը ներկայացնելու համար: Բայց որ անկեղծ ասեմ, բավական անիմաստ թեմա է, մեջն էլ համարձակ քայլեր չեմ տեսնում տանջանքիդ արժանի:
    Խմբից դուրս գալը կամ շրջագայությունից հրաժարվելը համարձակի տակ չեն անցնում: (Չմտածես, որ ամսագրի նյութի բովանդակության պատասխանատվությունը քեզ եմ վերագրում: Բայցևայնպես, թարգմանողը որոշ առումով իր ներկայացրածի համար պատասխանատու ա: )
    Ջուլիա ջան, թույլ տուր չհամաձայնվել քո հետ Եթե դու էլ այդ խմբերի երկրպագուներից լինեիր, դու էլ ծանր կտանեիր այն փաստը, որ քո սիրած երգիչը դուրս է գալիս խմբից, կամ էլ 30 տարի համերգ չտալուց հետո հրաժարվում է շրջագայել Բացի դրանից թեմայում եղած շնորհակալություններն ու վարկանիշներն ասում են, որ շատերին հետաքրքրում է այս ցուցակը, էնպես որ անիմաստ չի

    Համ էլ կուզենայի, որ ցուցակը վերջացնեի, հետո նոր սկսեինք քննարկումներն ու լրացումները
    I may be paranoid but no android!

  27. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2011), Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Yellow Raven (27.04.2011), Աթեիստ (27.04.2011), Մաեստրո (27.04.2011), Ֆոտոն (27.04.2011)

  28. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14. Ջիմ Մորրիսոնին մեղադրում են անվայելուչ պահվածքի մեջ



    Բոլորն էլ ընդունում են այն փաստը, որ 1969թ-ին Մայամիում տեղի ունեցած համերգի ժամանակ Ջիմ Մորրիսոնը հարբած էր և զայրացրել էր ոստիկաններին, սակայն նրա ձերբակալությունը և անվայելուչ պահվածքի մեղադրանքները իրոք որ չափազանցություն էր: Սրանից հետո The Doors խմբի կարիերան անդունդ գլորվեց, ոչ մի համերգասրահ թույլ չէր տալիս նրանց ելույթ ունենալ: Եթե Մորրիսոնը ընդուներ մեղադրանքը և ներողություն խնդրեր, միգուցե խմբի գործերը ավելի լավ դասավորվեին, սակայն Մորրիսոնը համառորեն հերքում էր մեղադրանքը: 2010թ-ին Ֆլորիդայի նահանգապետ Չարլի Քրիստը հետմահու ներում շնորհեց Մորրիսոնին:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 14:14:
    I may be paranoid but no android!

  29. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2011), Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Skeptic (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիշենք մեր առաջին քայլերը «ԴԱՐ» Ակումբ
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 100
    Վերջինը: 02.05.2020, 21:18
  2. Առաջին քայլերը PHP-ում
    Հեղինակ՝ Wisper, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 113
    Վերջինը: 07.07.2011, 22:17
  3. Հոդված. 25 ամենահամարձակ քայլերը երաժիշտների կ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.04.2011, 18:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •