User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: 25 ամենահամարձակ քայլերը երաժիշտների կարիերաներում

  1. #16
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13. David Bowie-ին երգում է Nine Inch Nails-ից հետո ու ոչ մի հիթ չի կատարում



    1990թ-ին Դեյվիդ Բոուին սկսեց շրջագայություն, հայտարարելով, որ սա իր երկրպագուների վերջին հնարավորությունն է՝ իր հայտնի հիթերը կենդանի լսելու համար: Հինգ տարի անց նա սկսեց նոր շրջագայություն Nine Inch Nails խմբի հետ: Սա Nine Inch Nails-ի կարիերայի ամենաբարձր կետն էր, իսկ Բոուիի՝ ամենացածր, չնայած այս ամենին NIN-ի վոկալիստ Trent Reznor-ը խնդրում էր Բոուիին փակել բոլոր համերգները: Համերգի վերջում Բոուին միանում էր NIN խմբին, իսկ դրանից հետո սկսում էր երգել իր երգերը: Սակայն այն պահին, երբ Trent Reznor-ը լքում էր բեմը, երկրպագուների մեծ մասը դուրս էին գալիս դահլիճից, իսկ նրանք ովքեր մնում էին Բոուիից ոչ մի հայտնի հիթ չէին լսում: Փոխարենը Բոուին երգում էր կամ լրիվ նոր երգեր, կամ էլ հին, մոռացված, քիչ հայտնի երգեր, ինչպիսիք են "Andy Warhol"-ը և "Teenage Wildlife"-ը: Եվ այդպես յուրաքանչյուր համերգին Բոուին բեմ էր բարձրանում ու չէր գոհացնում երկրպագուներին՝ հրաժարվելով կատարել օրինակ "Ziggy Stardust"-ը կամ "Rebel Rebel"-ը: Բայց երբ Բոուին սկսեց միայնակ շրջագայել 1999թ-ին, հիթերը վերադարձան նրա երգացանկ
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 15:10:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2011), Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Աթեիստ (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  3. #17
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12. Pearl Jam-ը դադարեցնում է տեսահոլովակներ նկարահանել և հրաժարվում է աշխատել Ticketmaster ընկերության հետ



    1991թ-ին Pearl Jam խմբի դեբյուտային Ten ալբոմը նրանց դարձրեց աշխարհի ամենահանրահայտ ռոք խմբերից մեկը, հիմնական պատճառներից մեկն այն էր, որ MTV-ն ամբողջ օրը ցուցադրում էր "Jeremy" և "Even Flow" երգերի տեսահոլովակները: Սակայն երբ խումբը թողարկեց հաջորդ ալբոմը՝ Vs. անվանումով, նրանք որոշեցին այլևս տեսահոլովակներ չնկարահանել: Միևնույնն է, ալբոմը վաճառվեց միլիոնավոր օրինակներով: 1994թ-ին խումբը մեկ այլ որոշում կայացրեց, նրանք հրաժարվեցին նվագել Ticketmaster ընկերության դահլիճներում, երբ պարզեցին, որ ընկերությունը երկրպագուներից լրացուցիչ գումար է գանձում ծառայության համար: Բնականաբար այս երկու որոշումների հետևանքով խումբը մեծ դժվարություններ ունեցավ լայն մասսաներին հասնելու համար և նրանց ալբոմների վաճառքի թվերը սկսեցին նվազել: Սակայն փոխարենը խումբը ձեռք բերեց երկրպագուների հսկայական ու խիստ նվիրված բանակ, որոնք խմբի բոլոր համերգներին ապահովում են լեփ-լեցուն դահլիճներ: Իսկ վերջին տարիներին խումբը սկսել է թե տեսահոլովակներ նկարահանել, թե համագործակցել Ticketmaster ընկերության հետ:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 19:02:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Sagittarius (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  5. #18
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11. Sinead O'Connor-ը ուղիղ եթերում պատռում է Հռոմի պապի նկարը



    Եթե խոսենք խիստ համարձակ քայլի մասին, ապա Շինեդ Օ՛Քոննորի արարքը իսկական հերոսություն է: 1992թ-ի հոկտեմբերին իռլանդացի երգչուհի Շինեդ Օ՛Քոննորն այնքան էր զայրացրած կաթոլիկ եկեղեցու հետ կապված երեխաների նկատմամբ ոտնձգությունների սկանդալներով, որ նա որոշեց Saturday Night Live շոուի ժամանակ մասսաների ուշադրությունը հառել դրա վրա: Առանց նախօրոք պրոդյուսերներին տեղյակ պահելու, Բոբ Մարլիի "War" երգի կատարման ժամանակ Շինեդը պատռեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-ի լուսանկարը: Այս թվերին հասարակությունը տեղյակ չէր կաթոլիկ եկեղեցու մութ գործերից և Օ՛Քոննորի արարքը իսկական սկանդալ դարձավ: Մինչ օրս Օ՛Քոննորը ասում է, որ նա չի զղջում իր արարքի համար, նույնիսկ այն դեպքում, երբ այն ողբերգական ազդեցություն ունեցավ իր հետագա կարիերայի վրա:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2011), Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Sagittarius (27.04.2011), Skeptic (27.04.2011), StrangeLittleGirl (28.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011), Նաիրուհի (28.04.2011)

  7. #19
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Բրիթնի Սպիրսը սափրում է գլուխը



    Շատ քիչ հայտնի մարդիկ են ունեցել այնպիսի դժվար օրեր, ինչպես Բրիթնին՝ 2007թ-ին: Այդ թվականի փետրվար ամսին փոփ երգչուհին լքեց Անտիգուայում գտնվող թմրամոլության կախվածությունը բուժող կենտրոնը՝ մեկ օրյա բուժումից հետո ու վերադարձավ Լոս Անջելես, որտեղ նրան հետևում էին բազմաթիվ պապարացցիներ: Նրա կարիերայի ամենաապշեցուցիչ քայլն այն էր, երբ վարսահարդարման սրահում Բրիթնին սեփական ձեռքերով սափրեց գլուխը: Բրիթնիի համար, ում ամբողջ կարիերան հիմնված էր գեղեցիկ արտաքինի վրա, սա իրոք որ համարձակ քայլ էր:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2011), Lusina (29.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011), Նաիրուհի (28.04.2011), Ուլուանա (27.04.2011)

  9. #20
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. Lauryn Hill-ը թողարկում է Unplugged 2.0 ալբոմը



    Ջորջ Մայքլի նման Լորին Հիլլը այնքան էլ չհամակերպվեց իր գերաստղ կարգավիճակի հետ: Նրա 1998թ-ի դեբյուտային The Miseducation of Lauryn Hill ալբոմը համարվում է 90-ականների լավագույն ալբոմներից մեկը: Սակայն մինչ օրս Հիլլը ոչ մի նոր ալբոմ չի թողարկել, եթե հաշվի չառնենք 2002թ-ի Unplugged 2.0 ալբոմը, որը բաղկացած է երգերի սևագիր տարբերակներից և կիսատ պռատ նոր երգերից: Նրա ձայնագրման ընկերությունը այնքան էր ուզում նոր ալբոմ թողարկել, որ որոշեց այս ալբոմը ի ցույց դնել հանրության: Սակայն երկրպագուները շատ վատ ընդունեցին այս ձայնասկավառակը ու այն շատ արագ անհետացավ չարթերից ու մոռացվեց...
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 15:32:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Աթեիստ (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  11. #21
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8. Ջորջ Մայքլը ընդհատում է իր կարիերան



    Եթե հիշում եք, 80-ականների երկրորդ կեսին Ջորջ Մայքլը ամենահայտնի ռոք աստղերից մեկն էր աշխարհում: Ինչին Մայքլը դիպչում էր, այն վերածվում էր ոսկու, սակայն 1991թ-ին Մայքլը ջղայնացավ, երբ պարզեց, որ Սոնի ընկերությունը չի ուզում միջոցներ ծախսել իր Listen Without Prejudice Vol. 1 ալբոմին աջակցելու համար: Որպես բողոք Ջորջ Մայքլը պարզապես հայտարարեց, որ ինքը այլևս ոչ կերգի, ոչ նոր ալբոմներ կձայնագրի, ոչ էլ համերգներ կտա: Հետագա հինգ տարիների ընթացքում երաժշտական ինդուստրիայի ասպարեզում ռադիկալ փոփոխություններ տեղի ունեցան, և երբ 1996թ-ին Ջորջ Մայքլը վերադարձավ Older ալբոմով, պարզվեց, որ իր երկրպագուներից շատերը արդեն լքել են իրեն: Մայքլը հասավ իր նպատակին, սակայն շատ թանկ գնով:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2011), Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Աթեիստ (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011), Ուլուանա (27.04.2011)

  13. #22
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Քրիս Քորնելլը համագործակցում է Թիմբալանդի հետ



    2008թ-ին Interscope ընկերության տնօրեն Jimmy Iovine-ը բոլոր խնդիրներին մեկ լուծում ուներ. «Ավելացրեք Թիմբալանդին»: Weezer խումբը ծաղրեց Իովինին իրենց "Pork and Beans" հիթում, սակայն Soundgarden ու Audioslave խմբերի նախկին վոկալիստ Քրիս Քորնելլը հիմարաբար համաձայնվեց համագործակցել ռեպպերի հետ: Soundgarden-ը վաղուց անցել էր պատմության գիրկը, իսկ Audioslave-ը կրկին վերամիավորվել էր որպես Rage Against The Machine: Արդյունքում ձայնագրվեց Քորնելլի Scream ալբոմը, որը կարծես շոկոլադով ջնարակված համբուրգեր լիներ: Մարդիկ սիրում են թե շոկոլադը, թե համբուրգերը, սակայն երկուսն իրար հետ սրտխառնոց են առաջացնում: Քորնելլը գիտակցեց իր սխալը և հաջորդ տարի վերամիավորված Soundgarden-ի հետ կոկորդը պատռելով սկսեց երգել "Spoonman"-ը Lollapallooza փառատոնի ժամանակ: Տիեզերական բալանսը վերականգնված էր
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 16:25:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Sagittarius (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Աթեիստ (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  15. #23
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Lil Wayne-ը ռոք ալբոմ է ձայնագրում



    Lil Wayne-ը 2008թ-ի ամենահայտնի ռեպպերն էր, երբ որոշեց ռոք ալբոմ ձայնագրել: Ալբոմի ձայնագրությունը անընդհատ հետաձգվում էր և երբ Rebirth-ը վերջապես 2010թ-ի փետրվարին թողարկվեց, քննադատները անգթորեն խայտառակեցին նրան՝ ալբոմը համարելով տարվա ամենավատ ալբոմներից մեկը… Ուեյնը գիտակցեց իր սխալը և հաջորդ ալբոմում կրկին վերադարձավ հարազատ ռեփին: Դա նույնն է ինչ ասենք Մայքլ Ջորդանը որոշեր ֆուտբոլ խաղալ, ինչը նույնպես շատ վատ գաղափար է:
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.04.2011), Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Աթեիստ (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  17. #24
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Բրյուս Սպրինգստինը ցրում է E Street Band-ը



    1989թ-ին Բրյուս Սպրինգստինը ծանր ժամանակներ էր ապրում: Ավելի քան 17 տարի նա նվագում էր E Street Band խմբի հետ ու կարծում էր, որ խումբը արգելակում է իր ստեղծագործական հնարավորությունները: 1988թ-ին Ստինգի հետ համատեղ շրջագայության ժամանակ Բրյուսը նկատեց, թե ինչքան ազատ է Ստինգը առանց The Police խմբի: Հաջորդը օրը նա զանգահարեց E Street Band խմբի բոլոր անդամներին ու հայտնեց, որ խումբը ցրվում է: Նույն օրը նա թողարկեց երկու ալբոմ (Human Touch և Lucky Town), որոնք ձայնագրվել էին տարբեր երաժիշտների համագործակցությամբ: Սակայն ալբոմները քննադատների կողմից արժանացան իր կարիերայի ամենացածր գնահատականներին: «90-ականների սկզբներին ես փորձում էի ուրախ երգեր գրել, սակայն հասարակությանը դրանք դուր չեկան», հայտնեց Բրյուսը 1999թ-ին: Հենց այդ տարվա ընթացքում նա վերամիավորեց E Street Band-ը և սկսեց համերգային նոր շրջագայություն:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  19. #25
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Prince-ը սեփական անունը դարձնում է անընթեռնելի սիմվոլ



    1993թ-ին Փրինսը հոգնել էր իր ձայնագրման ընկերությունից՝ Warner Bros-ից: Ընկերությունը պահանջում էր, որպեսզի Փրինսը քիչ թվով ալբոմներ ձայնագրի և իրենք կարողանան ավելի լավ աջակցեն արտիստին: Քանի որ Փրինսը չէր կարող խզել պայմանագիրը, նա որպես վրեժ որոշեց իր անունը դարձնել անընթեռնելի սիմվոլ, որը լատինական տառերով մոտավորապես կարելի է պատկերել այսպես. O(+>: Լրագրողները Փրինսին սկսեցին անվանել «արտիստ, ով նախկինում հայտնի էր Փրինս անվանումով» (կրճատ՝ "TAFKAP"), սակայն 2000թ-ին, երբ պայմանագրի ժամկետը լրացավ, Փրինսը վերականգնեց իր անունը: Այս ժամանակաընթացքում Փրինսի ալբոմների վաճառքը զգալիորեն նվազեց, սակայն Փրինսը կարողացավ իր տեսակետը պաշտպանել:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 18:21:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  21. #26
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Garth Brooks-ը վերածվում է Chris Gaines-ի



    90-ական թվականներին քանթրի երգիչ Գարթ Բրուքսը ամենաշատ ալբոմ վաճառած արտիստն էր, սակայն տասնյամյակի վերջում հոգնելով ինքն իրենից, նա արմատական քայլ արեց՝ ստեղծելով իր երաժշտական ալտեր-էգոյին Քրիս Գեյնզ անունով: Այս նոր «անձնավորությունը» երգում էր փոփ երգեր, Բրուքսը ամենայն մանրամասներով կենսագրություն էր գրել, նույնիսկ պատրաստվում էր նրա վերաբերյալ ֆիլմ նկարահանել՝ The Lamb անունով: Սակայն երկրպագուները ատելությամբ լցվեցին Քրիս Գեյնզի նկատմամբ, ինչը շատ ծանր հետևանքներ ունեցավ Գարթի հետագա կարիերայի վրա:
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  23. #27
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Neil Young-ը անցնում է New Wave-ի



    Նիլ Յանգը իր կարիերայի առաջին 15 տարիների ընթացքում հավաքեց ռոք երկրպագուների մեծ բանակ: Իսկ 80-ական թվականներին նրանցից հեռացավ՝ իրար հետևից թողարկելով մի շարք տարբեր ժանրերի ալբոմներ: Ամեն ինչ սկսվեց 1982թ-ին թողարկված Trans ալբոմից: "Heart of Gold" և "Old Man" երգերի տակ մեծացած մարդիկ չէին կարող պատկերացնել, թե ինչպես էր իրենց սիրած երգիչը երգում "Computer Age" երգը վոկոդերի միջոցով, ինչը երգի բառերը գրեթե անհասկանալի էր դարձնում: Դա ավելի շատ Kraftwerk էր հիշեցնում, քան թե Crazy Horse: Չնայած այս ամենին Նիլ Յանգը տարիների ընթացքում ձեռք բերեց երկրպագուների նոր բանակ: Իսկ նրա ձայնագրման ընկերության տնօրեն Դեյվիդ Գեֆֆենը այնքան վիրավորված էր, որ դատի տվեց Յանգին «իրեն ոչ բնորոշ ստեղծագործություններ գրելու» մեղադրանքով:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 19:08:
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Աթեիստ (27.04.2011), Ամպ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  25. #28
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Բոբ Դիլանը վերածնվում է



    1965թ-ին "Subterranean Homesick Blues" երգում Դիլանը երգում էր «Մի հետևեք առաջնորդներին...», սակայն 1979թ-ին Դիլանը սկսեց ուրիշ երգ երգել, երբ դարձավ «վերածնված» քրիստոնյա: Երբ Slow Train Coming ալբոմից հետո (որը հիմնականում պարունակում էր գոսպելներ) նա սկսեց շրջագայել, երկրպագուները չափից դուրս թշնամաբար էին վերաբերվում Դիլանին: Դիլանը դիմում էր երկրպագուներին. «Երբ ես ձեզ ասում էի, որ «Ժամանակները փոխվում են» ('The Times They Are A-Changing'), ժամանակները իրոք փոխվեցին: Ես ասացի, որ պատասխանը «Փչելն է քամու ուղղությամբ» ('Blowin’ In The Wind') և այդպես էլ եղավ: Իսկ հիմա ասում եմ, որ Հիսուսը վերադառնում է և ահա նա: Փրկության ուրիշ ճանապարհ չկա»:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.04.2011, 21:18:
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), StrangeLittleGirl (28.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Աթեիստ (27.04.2011), Հայկօ (27.04.2011)

  27. #29
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի լրացումներ, որոնք տարբեր տեղերից եմ ճարել:

    Բոնուս 1. Marillion-ը փոխում է վոկալիստին, սակայն մոռանում է փոխել խմբի անվանումը



    80-ական թվականներին Մարիլլիոն խումբը թերևս միակ պրոգրեսիվ ռոք խումբն էր, ով բարձր էր պահում ժանրի պատիվը: Նրանց Kaylegh երգը մի քանի շաբաթ շարունակ մնաց բրիտանական չարթերի բարձր հորիզոնականներում: Սակայն 1988թ-ին վոկալիստ Fish-ը լքեց խումբը, իսկ խմբի նոր վոկալիստ դարձավ Steve Hogarth-ը: Յուրահատուկ վոկալային տվյալներ ունեցող Ստիվը արմատական փոփոխություններ մտցրեց խմբի երաժշտության մեջ, Մարիլիոնը հեռացավ պրոգրեսիվ ռոքից և սկսեց ալտերնատիվ ռոք նվագել: Սակայն քննադատները կարծես թե չնկատեցին այս փոփոխությունները: Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում քննադատները շարունակում էին Մարիլլիոնին պիտակել որպես «պրոգրեսիվ ռոք», «Genesis»-ի ու Peter Gabriel-ի կլոն, իսկ ռադիոները հրաժարվում էին նվագել Մարիլլիոնի նոր երգերը:

    Բանը հասավ նրան, որ Anoraknophobia ալբոմի թողարկումից հետո Ստիվ Հոգարթը նամակ ուղարկեց երաժշտական քննադատներին, խնդրելով գրել ալբոմի օբյեկտիվ ռեվյու՝ չօգտագործելով «պրոգրեսիվ ռոք», «Genesis», «Fish», «հեվի մետալ», «դինոզավրներ», «կանխատեսելի», «կոնցեպտուալ ալբոմ» բառերը: Ըստ Մարիլիոնի անդամների իրենց ճակատագրական սխալն այն էր, որ Ստիվ Հոգարթին խումբ ընդունելուց հետո չփոխեցին խմբի անունը և չկարողացան երաժշտական քննադատներին ապացուցել, որ Հոգարթի շրջանի Մարիլլիոնը ոչ մի ընդհանուր բան չունի Fish-ի շրջանի Մարիլլիոնի հետ:

    Չնայած այս ամենին Մարիլլիոնը ունի նվիրված երկրպագուների մեծ բանակ, ովքեր ամեն ինչով աջակցում են իրենց սիրելի խմբին:
    I may be paranoid but no android!

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Tar (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Աթեիստ (27.04.2011)

  29. #30
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    11. Sinead O'Connor-ը ուղիղ եթերում պատռում է Հռոմի պապի նկարը



    Եթե խոսենք խիստ համարձակ քայլի մասին, ապա Շինեդ Օ՛Քոննորի արարքը իսկական հերոսություն է: 1992թ-ի հոկտեմբերին իռլանդացի երգչուհի Շինեդ Օ՛Քոննորն այնքան էր զայրացրած կաթոլիկ եկեղեցու հետ կապված երեխաների նկատմամբ ոտնձգությունների սկանդալներով, որ նա որոշեց Saturday Night Live շոուի ժամանակ մասսաների ուշադրությունը հառել դրա վրա: Առանց նախօրոք պրոդյուսերներին տեղյակ պահելու, Բոբ Մարլիի "War" երգի կատարման ժամանակ Շինեդը պատռեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-ի լուսանկարը: Այս թվերին հասարակությունը տեղյակ չէր կաթոլիկ եկեղեցու մութ գործերից և Օ՛Քոննորի արարքը իսկական սկանդալ դարձավ: Մինչ օրս Օ՛Քոննորը ասում է, որ նա չի զղջում իր արարքի համար, նույնիսկ այն դեպքում, երբ այն ողբերգական ազդեցություն ունեցավ իր հետագա կարիերայի վրա:
    Այս դեպքից 2 շաբաթ անց Շինեդ Օ՛Քոննորը պետք է ելույթ ունենար Բոբ Դիլանի ստեղծագործական կարիերայի 30-ամյակին նվիրված համերգին Նյու Յորքի Madison Square Garden-ում և երգեր Դիլանի "I Believe In You" երգը: Սակայն ժողովուրդը չի ընդումում Շինեդին, և նա ստիպված հեռանում է բեմից՝ առանց այդ երգը երգելու: Փոխարենը մինչ հեռանալը նա դարձյալ երգում է Բոբ Մարլիի "War" երգը և մի քանի անգամ հատուկ շեշտում "Child abuse" բառերը: Վիդեոյում երևում է, թե ինչպես է ստեղնահարը մի քանի անգամ սկսում նվագել "I Believe In You" երգի առաջին նոտաները, սակայն ժողովուրդը չի թողնում շարունակել:

    Վերջին խմբագրող՝ Tar: 27.04.2011, 20:33:

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), Moonwalker (27.04.2011), Skeptic (27.04.2011), Yellow Raven (28.04.2011), Ռուֆուս (27.04.2011)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիշենք մեր առաջին քայլերը «ԴԱՐ» Ակումբ
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 100
    Վերջինը: 02.05.2020, 21:18
  2. Առաջին քայլերը PHP-ում
    Հեղինակ՝ Wisper, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 113
    Վերջինը: 07.07.2011, 22:17
  3. Հոդված. 25 ամենահամարձակ քայլերը երաժիշտների կ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.04.2011, 18:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •