13. David Bowie-ին երգում է Nine Inch Nails-ից հետո ու ոչ մի հիթ չի կատարում
1990թ-ին Դեյվիդ Բոուին սկսեց շրջագայություն, հայտարարելով, որ սա իր երկրպագուների վերջին հնարավորությունն է՝ իր հայտնի հիթերը կենդանի լսելու համար: Հինգ տարի անց նա սկսեց նոր շրջագայություն Nine Inch Nails խմբի հետ: Սա Nine Inch Nails-ի կարիերայի ամենաբարձր կետն էր, իսկ Բոուիի՝ ամենացածր, չնայած այս ամենին NIN-ի վոկալիստ Trent Reznor-ը խնդրում էր Բոուիին փակել բոլոր համերգները: Համերգի վերջում Բոուին միանում էր NIN խմբին, իսկ դրանից հետո սկսում էր երգել իր երգերը: Սակայն այն պահին, երբ Trent Reznor-ը լքում էր բեմը, երկրպագուների մեծ մասը դուրս էին գալիս դահլիճից, իսկ նրանք ովքեր մնում էին Բոուիից ոչ մի հայտնի հիթ չէին լսում: Փոխարենը Բոուին երգում էր կամ լրիվ նոր երգեր, կամ էլ հին, մոռացված, քիչ հայտնի երգեր, ինչպիսիք են "Andy Warhol"-ը և "Teenage Wildlife"-ը: Եվ այդպես յուրաքանչյուր համերգին Բոուին բեմ էր բարձրանում ու չէր գոհացնում երկրպագուներին՝ հրաժարվելով կատարել օրինակ "Ziggy Stardust"-ը կամ "Rebel Rebel"-ը: Բայց երբ Բոուին սկսեց միայնակ շրջագայել 1999թ-ին, հիթերը վերադարձան նրա երգացանկ![]()
Էջանիշներ