Լույս է տեսել ժամանակակից հայ գրող Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուն:
Շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ժամը 17:00-19:00 Բյուրոկրատ խանութում և նույն օրը 20:00-22:00 Ուլիխանյան ակումբում:
Ասում են` մահվան հրեշտակը, որ գալիս է մարդու մոտ` նրա մարմինը հոգուց բաժանելու համար, ամբողջովին ծածկված է աչքերով: Ասում են նաև, որ այդքան շատ աչքերը հրեշտակի համար չեն, ով ամեն ինչ տեսել է երկնքում: Լինում է այնպես, որ մահվան հրեշտակը` գալով հոգու հետևից, համոզվում է, որ շատ վաղ է եկել, որ մարդու համար դեռ չի եկել կյանքը թողնելու ժամանակը: Նա չի դիպչում մարդուն և չի երևում նրան, բայց նրան լքելուց առաջ թողնում է իր անթիվ աչքերից ևս երկու աչք:
Հովհաննես Իշխանյանի պատմվածքների հերոսները կյանքին նայում են սխալ ժամանակ եկած մահվան հրեշտակի պարգևած հավելյալ աչքերով: Հայտնի էլ չի` այն, ինչին հերոսները նայում են, կյա՞նքն է, թե՞ մահը, բանա՞կը, թե՞ քաղաքացիական կյանքը: Հստակ պատասխան չկա:
Սեդա Շեկոյան
Էջանիշներ