Նաև վերջինիս անմեղ ու անբացատրելի հիասթափությունը, թե այս մուլտերը ոչ մի կերպ չեն ավելացնում իր հայրենասիրությունը՝ հետևաբար առաջ է քաշում դրանց իզուր լինելը: ( Մինչդեռ այս մուլտերը իր հայրենասիրությունը բարձրացնելու նպատակ չեն հետապնդում)… Երևի այս հայտարարության հեղինակը, հետևողականություն ցուցաբերելով իր մոտեցմանը, պետք է որ նաև իզուր համարի այն աշխատությունների կարևորությունը, որոնք թարգմանվում են, ասենք արաբերեն, ֆրանսերեն, իտալերեն, ճապոներեն… Չէ որ ո՛չ միայն վերջինս չի կարող ընթերցել

այդ լեզուներով, այլև շատ շատերը չեն կարող: Հետևաբար չի ավելանում հայրենասիրությունը ու գործն իզուր է կատարված:
Որոշ գրառումներ ընթերցելուց հետո, ակամայից տպավորություն է ստեղծվում ու խափուսիկ հպարտություն, թե շրջապատված ես այսօրվա իրական Նժդեհներով, որոնք իրականում ու ավաղ փայլում են առավելապես կայքի շրջանակներում: Բայց միանգամից ժպիտ է առաջանում, քանի որ դա հիշեցնում է շատերիս կողմից դեռ մանկությունից սիրված, ու դեռ շատ ավելիների կողմից այդպես էլ չընկալված, իրականում հեչ էլ չմանկական << Մկների ժողով >> ը:
P.S. Զանգ կա, զանգ կախող չկա…
Էջանիշներ