BMW-ն բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա փաթաթվել երկաթե սյանը
Իսակովի պողոտայում, Ոստիկանության ակադեմիայի հարեւանությամբ այսօր` ապրիլի 25-ի առավոտյան BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:30-ի սահմաններում, BMW մակնիշի 03 ՍՕ 029 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ընստ նախնական տեղեկությունների, բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշին` ապա նաեւ երկաթե սյանը:
Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենան փաթաթվել է սյանը: Վարորդին` 45-ամյա Տիգրան Հարությունյանին մեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով մասնատեցին ավտոմեքենայի վթարված մասը եւ վարորդին դուրս բերեցին: Վարորդը տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել ՃՈ տուգանային հրապարակ:
Հղում:
Էջանիշներ