news.amՈստիկանության Կոտայքի բաժնում հուլիսի 16-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19։40-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը եւ վարորդի տվյալները պարզվում են) Սեւան-Երեւան ճանապարհի 22-րդ կիլոմետրին բախվել է 73-ամյա Ժորժիկ Բադալյանի վարած «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետեւանքով Ժ. Բադալյանը եւ ուղեւորներ Լարիսան (մնացած տվյալները ճշտվում են), 11-ամյա Անի Իսպիրյանը եւ Աստղիկ Բադալյանը (մնացած տվյալները ճշտվում են) տեղում մահացել են, իսկ մյուս ուղեւորներ` 43-ամյա Վարդան Կարապետյանը, 7-ամյա Ռազմիկ եւ Արգիշտի Բադալյանները (մնացած տվյալները ճշտվում են) եւ 31-ամյա Աիդա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարից հետո «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
Բոլոր զոհվածները մեր գյուղից են...
Անասունի մեկը... Էնպիսի թափով է խփել, որ մեքենան երկու անգամ բախվել է ծառին։ Ահավոր է։ Մարդուն զանգում Մոսկվայից հետ են կանչում, որովհետև զոհվել են ծնողները, կինը, քրոջ աղջիկը, երեխաներից մեկը կոմայի մեջ է...
Էջանիշներ