Ու՞մ եք զանգահարելու, Ghostbusters !!!
![]()
Alphaone (13.04.2013), armspecialist (13.04.2013), Smokie (02.11.2013), VisTolog (13.04.2013), Աթեիստ (13.04.2013)
http://tert.am/am/news/2013/04/15/Boston-marathon/ԱՄՆ-ում Բոստոնյան մարաթոնի ժամանակ երկու պայթյուն է որոտացել. հաղորդվում է 12 զոհի մասին
Երկուշաբթի կեսօրին, տեղի ժամանակով ժամը 14.45 Բոստոնի Քոփլի հրապարակում երկու պայթյուն է որոտացել հաղորդում է CNN-ը:
Պայթյունները տեղի են ունեցել Բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ՝ 1 ժամ անց այն պահից, երբ առաջին վազորդները հատել էին այն: Պայթյունները միմյանց հաջորդել են մի քանի վայրկյանների ընթացքում: The New York Post-ի հաղորդմամբ 12 մարդ զոհվել է, իսկ 50-ը վնասվածքներ են ստացել: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ կասկածյալ հանցագործը հայտնաբերվել է և նա նույնպես գտնվում է հիվանդանոցում՝ ոստիկանների հսկողության ներքո:
Բոստոնյան մարաթոնը դասվում է աշխարհի ամենահայտնի 5 մարաթոնների թվին: Այս տարի այն անցկացվում էր 117-րդ անգամ, մասնակցում էին 24.000 մարզիկներ, իսկ վազքուղու երկարությունը 47 կմ է:
Մանրամասները օնլայն կարող եք դիտել այստեղ:
http://live.foxnews.com/#/1155606216001
Վերջին խմբագրող՝ Bruno: 16.04.2013, 01:00:
Երևանում տեղի ունեցած խոշոր և շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել 12 անձ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ նոյեմբերի 1-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:00-ի սահմաններում՝ Հալաբյան փողոցի թիվ 34/1 շենքի դիմաց, բախվել էին 7 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով 12 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ: Քննիչ Ա. Վանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ բախվել են Երևանի բնակիչ, 62-ամյա Վահրամ Մարտիրոսյանի վարած թիվ 52Ա եթուղին սպասարկող ГАЗ 32 213 մակնիշի 22 36 Տ համարանիշի միկրոավտոբուսը, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 49-ամյա Արայիկ Թարխանյանի վարած ГАЗ 32 213 մակնիշի 34 ՏM 174 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Հենրիկ Գյուրջյանի վարած «Ժանժակ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 37 երթուղին սպասրկող ГАЗ 32 213 մակնիշի 28 38 Տ համարանիշի, Երևանի բնակիչ, 33-ամյա Լևոն Հարությունյանի վարած Mercdes մակնիշի 96 QC 006 համարանիշի, Երևանի բնակիչ 40-ամյա Էդուարդ Հովհաննիսյանի վարած «Վիար» ՍՊԸ-ին պատկանող թիվ 27 երթուղին սպասարկող ГАЗ 32 213 մակնիշի 08 51 Տ համարանիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Ռուբիկ Մարգարյանի վարած «Տարոն-Ռոբերտ» ՍՊԸ-ում հաշվառված թիվ 5 երթուղին սպասարկող ГАЗ 32 213 մակնիշի 43 11 Տ համարանիշի և Երևանի բնակիչ, Երվանդ Մարտիրոսյանի վարած Wolksvagen մակնիշի 34 VՍ 795 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ГАЗ 32 213 մակնիշի 34 ՏM 174 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Թարխանյանը, նրա ուղևոր 48-ամյա Աիդա Պողոսյանը և թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի ուղևորներից 64-ամյա Վլադիկ Առաքելյանը, 39-ամյա Անդրանիկ Առաքելյանը, 60-ամյա Անժելա Ջհանգիրյանը, 54-ամյա Մարգարիտ Մարգարյանը, 35-ամյա Արթուր Երգենյանը, 26-ամյա Նելլի Մարտիրոսյանը, թիվ 5 երթուղու միկրոավտուբուսի ուղևորներ 29-ամյա Սաթենիկ Մինասյանը, Mercedes-ի ուղևոր 61-ամյա Գայանե Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Իսկ թիվ 37 երթուղու ուղևորներից 3-ամյա Նարե Երգենյանը, 5-ամյա Նարեկ Երգենյանը տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել քաղաքացիները և կարճ ժամանակում օպերատիվորեն ժամանած Երևանի շտապ օգնության 8-ից ավելի բրիգադներ, Երևանի ճանապարհային ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները
http://shamshyan.com/arm/2013-11-01-...383312682.html
Վերջին խմբագրող՝ V!k: 02.11.2013, 13:04:
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Փոքրիկ շրջմոլիկ (02.11.2013)
И смех и грех, ստեղ են ասել ..
Երևանի սրճարաններից մեկում փուչիկների պայթյունից երեք երեխա տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել
Լրիվ չաո բամբինո են արել, էլի ...Երևանի մանկական սրճարաններից մեկում փուչիկների պայթյունից երեք երեխա տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:Միջադեպը տեղի է ունեցել Երեւանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում`տոնական տորթը կտրելու պահին: Տուժած երեխաների ծնողները դիմել են Ոստիկանություն:
Ստեղ վիդեոն էլ կա:
Միշտ տրաքել եմ տորթերի վրա դրվող էդ վառվող անասունություններից, որոնք հերիք չի շան հոտ են գցում, համ էլ վտանգավոր են: Ու էդ անկախ նրանից, որ հավանաբար փուչիկները գազով են փչած եղել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինչ մըըըըըըըլիցա ժողովուրդ ունենք մենք բայց, շատ վատ ա,ահավոր վատ ա, որ երեխաներ են տուժել, բայց արա ոստիկանություն ինչի համար եք դիմել, ով կարա երաշխավորի, որ էդ պայթող փուչիկները դրսից չի բերված կամ եթե դու սեղանի կողքը նստած կալգոտկիդ ռազմեռն ես քննարկում, իսկ երեխեդ անտերի պես գնում ա փուչիկը ձեռին կրակի վրա, բա էլ ումից ինչ ես ուզում:
Հիմի, որ էդ տորթի վրի դրած սալյուտը պայթեր, չինաստանցի Կուն Ծյու ի վրով էին բողոքվելու՞, որ լավ սալյուտ չի արտադրել իրա գարաժում, գնային վրով մի լավ գրեին:
Դե բնականաբար, նրանք հերոսական քայլ են արել, ապագայում նմանաատիպ սարսափելի իրավիճակներից խուսափելու համար:
Ախպեր, եթե ուզում ես նմանատիպ իրավիճակներից խուսափես, որ երեխուդ հետ մի երեկոյի գնում ես, մանավանդ որ էդ երեկոն երեխուդ համար են կազմակերպել, ոռդ աթոռից պոկի ու երեխուդ հետևից ֆռա, ոչ մի փուչիկ չի պայթի, ոչ մի վնաս էլ չի լինի:
Անկախ նրանից, դրսից ա բերված թե ներսից ա, պետք ա աղբյուրը գտնվի:
Նույն էդ մանկական սրճարանն ասում ա, որ ինքը փուչիկները ձեռք ա բերել այլ կազմակերպությունից, ով լիցենզիա ունի փուչիկ փչելու: Եթե էդպես ա, նշանակում ա, որ հավնական ա, որ էդ կազմակերպությունը միշտ էլ մեթանով ա լցնում: Թողնվի որ շարունակի՞ լցնելը: Ջհանդամ, որ վաղը մի ուրիշ երեխա էլ թեկուզ ծնողի անզգուշության պատճառով չի՞ վառվելու, գուցե աչքի՞ց ա զրկվելու:
Զզվում եմ «մըլիցա ժողովուրդ»-ատիպ արտահայտություններից ու նման մտածելակերպը չեմ ընդունում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մդյա...
ըստ Արմենպրեսի իրականում մի հոգի ա վնասվածք ստացել, էն ոչ լուրջ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ, գործ չունես, վրեդ դուրս-մուրս կտա:
Մեկա, էդ մըըըլիցա ըլնելու հատկությունը կա մեր ժողովրդի մեջ ու դա ողջունվում ա ցավոք, որ աննպատակ քայլ անելու համար խելքներն իրանցը չի:
Մի օր հաջողացնեմ, մի քանի սվոդկա բերեմ, թե ինչի համար ու ինչ պատճառներով են մարդիկ իրար վրա գրում, կոնկրետ խժալու ա, կոնկրետ լացելու ու էս էդ դեպքերից մեկն ա:
Հով, նման դեպքերում ոստիկանություն չզանգելը խելքից դուրս ա։ Ի՞նչ ա նշանակում ՝ մլիցա ժողովուրդ։ Երեխեք են վնասվել, ու պարզ չի, թե ինչ աստիճանի վնասվածք ա, կարող էր նույնիսկ ամբողջ սրճարանը այրվել, ու պետք ա պարզել, թե ինչ հնարավոր անվտանգության կանոններ են խախտվել, որ հետագայում նման բան չկրկնվի։ Էդ՝ «ես գործ տվող չեմ» սկզբունքից ա, որ ինչ կատարվում֊չի կատարվում, մեկ ա, մեզ մոտ ոստիկան կանչելը ամոթ ա, ու ոստիկան կանչում են մենակ առաջին հարկի տատիկները, երբ երեխեքը երեկոյան աղմուկով են խաղում, իսկ ռեալ խնդիրների դեպքում ՝ նի֊նի֊նի։
Վերջին խմբագրող՝ Dayana: 20.11.2014, 19:24:
Chuk (21.11.2014), Sagittarius (23.11.2014), Աթեիստ (20.11.2014), Նաիրուհի (25.11.2014), Շինարար (20.11.2014)
Սովետական գողական ռոմանտիզմից եկող մոտեցում ա, մեղադրելու էլ չի տենց մոտեցումը, որովհետև տենց ենք մեծացել: Ես որ սենց մեծ-մեծ խոսում եմ, իրականում ոստիկանություն դիմելուն բանը հասնի, եսիմ ոնց կվարվեմ, որովհետև ներքին հոգեբանական լիքը արգելքներ կան: Լավ թեմա ա, կարելի ա առանձնացնել ու քննարկել էդ ոստիկան դիմելու հարցը:
Էս արդեն Քիբորդի ասածից դուրս մի դեպք ասեմ: Մեզ մոտ ռեստորանի դեմը ինչ-որ տեղ կռիվ ա եղել, երեքով տվել են էն մեկին սպանել, ռեստորանի անձնակազմից, հաճախորդներից ոչ մեկը չի խառնվել, ու միլիցա էլ չեն զանգել, որովհետև մլիցա չեն իրանք, որ միլիցա զանգեն,ու իրեք ջահել տղա իմ դատվում են, որ գուցե ոստիկանները գային, անջատեին, իրանք էլ նենց էդ թայֆեքից են, կանցներ-կգնար, կյանքները չէր կործանվի, էն մյուսն էլ դե մահացավ: Եթե չես զանգում ոտիկանություն, ուրեմն պիտի ինքնդ էդ հարցը առնվազն կարողանաս ինքնուրույն լուծել: Եթե չէ, էդ չզանգելն էլ էն լավ տղությունը չի ոնց որ, ու էսքանի հետ եթե ես էդ ռեստորանում լինեի, դեպքին մոտիկ լինեի, ի՞նչ կանեի, չեմ կարա պատասխանեմ, այսինքն՝ մոտավոր ենթադրում եմ, ու էդ պատասխանը դուրս չի գալիս:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ