User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 119 հատից

Թեմա: Արտակարգ պատահարներ

  1. #46
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Bruno-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահավոր ա:
    Բայց ոնց հասկացա կադրերից, այստեղ բալոնի պայթյուն չկար: Հավանաբար բախման հետևանքով վնասվել է գազի բալոններից մինչև գազի ռեդուկտոր եկող խողովակը ու տեղի է ունեցել բարձր ճնշմամբ գազի արտահոսք:
    Հա, ես էլ եմ տենց հասկացել, որ բալոնը չի պայթել: Ամենաահավորը էն ա, որ էսօր Երեւանի երթուղայինների մեծ մասը գազել են, թերեւս բոլորն անխտիր գազով են աշխատում, ու վստահ եմ, որ մեծ մասամբ գազի տեղադրման առումով ոչ մի անվտանգության կանոն պահպանված չի: Ինչի՞ պահպանել, եթե տեխզննման թուղթը փողը տալ վերցնելով ա…

    Փաստորեն եկանք նրան, որ Բոգդան ավտոբուսները հազար անգամ անվտանգ են, որտեւ դիզելով են աշխատում: Դե միրոավտոբուսների մեջ էլ անվտանգ են Ֆորդերն ու Մերսեդեսները: Հաշվի պետք ա առնել:

  2. #47
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայտնի է դարձել Երեւանի Արցախի փողոցում երեկ` մայիսի 17-ին տեղի ունեցած վթարի (ֆոտոռեպորտաժ) հետեւանքով տուժած 9 քաղաքացիների ինքնությունը:

    Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նրանք են` Երեւան քաղաքի բնակիչներ, 54-ամյա Վալերի Պետրոսյանը, 54-ամյա Հովսեփ Փափազյանը, 33-ամյա Աննա Խաչատրյանը, 15-ամյա Մարիաննա Մուրադյանը, 20-ամյա Հռիփսիմե Ստեփանյանը, Սիսիան քաղաքի բնակիչներ, 7-ամյա Գոռ Հայրապետյանը եւ 21-ամյա Գեղամ Գաբրիելյանը, Գյումրի քաղաքի բնակիչ, 27-ամյա Մուշեղ Գեւորգյանը եւ Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 18-ամյա Գոռ Պապոյանը:

    Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

    Գոռ Հայրապետյանը տեղափոխվել է այրվածքների կենտրոն. առողջական վիճակը գնահատվում է ծանր` ստացել է ոտքերի եւ նստատեղի այրվածքներ (25%), գտնվում է շոկային վիճակում:

    Ըստ հերթապահ բժիշկների՝ Գ.Հայրապետյանի, Գ.Պապոյանի, Հ.Ստեփանյանի եւ Մ.Մուրադյանի առողջական վիճակը կայուն ծանր է, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

    Վթարի հետեւանքով մահացած 4 զոհերից հայտնի է միայն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Նա 24-ամյա Սերգեյ Բաղշյանն է: Մյուս զոհվածների ինքնությունը դեռ անհայտ է:

    Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները: Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել է եւ հրդեհ է բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի են վերածվել: Մարդիկ մեքենաների մեջ կենդանի-կենդանի այրվել են:

    Դեպքի վայր է ուղարկվել երկու մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22:35-ին։

    news.am

  3. #48
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն մի նյութում տարբեր քանաքկի զոհեր են նշվում: Եվ գրեթե բոլորում նշվում էր, որ երեխան մահացել է
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. #49
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն մի նյութում տարբեր քանաքկի զոհեր են նշվում: Եվ գրեթե բոլորում նշվում էր, որ երեխան մահացել է
    news.am - ը կարծես թե ճշգրիտ ինֆորմացիա է տրամադրում:

  5. #50
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն մի նյութում տարբեր քանաքկի զոհեր են նշվում: Եվ գրեթե բոլորում նշվում էր, որ երեխան մահացել է
    Դա ես էլ եմ նկատել, բայց իրականությանը համապատասխանում է այն, որ 4 զոհ և 9 վիարավոր կան: Զոհվել են Մերսեդեսի և գազելի վարորդները, ինչպես նաև գաեզելից 2 ուղևոր
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  6. #51
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ այս նյութի երեխան հիվանդանոցում է, բայց վիճակը ծանր է
    http://youtu.be/0WJ0-t6xHjg

    Երեքշաբթի երեկոյան Երեւանի Արցախի փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում այրվածքներ ստացած 7-ամյա Գոռ Հայրապետյանի վիճակը, բժիշկների գնահատմամբ, ծանր է: Երեխան այժմ գտնվում է Երեւանի Այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

    Հիշեցնենք, որ խոշոր վթարի արդյունքում զոհվել է 4 մարդ, 9-ը վիրավորվել են: Ոստիկանության տվյալներով` իրար են բախվել թիվ 76 երթուղու «Գազել» մակնիշի երթուղային տաքսին եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի արդյունքում մեքենաները հրդեհվել են: «Մերսեդես»-ի եւ «Գազել»-ի վարորդները, ինչպես նաեւ «Գազել»-ի երկու ուղեւորները տեղում մահացել են: Հայտնի են «Մերսեդես»-ի եւ «Գազել»-ի վարորդների ինքնությունները` համապատասխանաբար 24- ամյա Սերգեյ Բախշյան եւ 62-ամյա Աշոտ Հովհաննիսյան: Վթարի ժամանակ «Գազել»-ում գտնվող ուղեւորներից շատերը ստացել են խորը այրվածքներ:

    Այրվածքաբանական կենտրոնի ավագ օրդինատոր Կարինե Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե 7-ամյա երեխան խորը այրվածքներ է ստացել մարմնի տարբեր հատվածներում:

    «Ստացել է դեմքի, նստատեղի, շեքի, ստորին եւ վերին վերջույթների [այրվածքներ]` մոտավորապես 25 տոկոս այրվածքային մակերես: Երեխան այրվածքային ծանր շոկով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Երեխայի համար 20-25 տոկոս խորը վերքային մակերեսները արդեն բավականին ծանր տրավմա է: Կարող ենք ասել, որ գտնվում է ծանր վիճակում», - ասաց Բաբայանը` հավելելով, թե բժիշկները պայքարում են, որ երեխան առողջանա:

    Այսօր միջին ծանր վիճակով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել նաեւ 21-ամյա Գեղամ Գաբրիելյանը` 7-ամյա երեխայի մորեղբայրը, ով 2-րդ եւ 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ ունի դեմքի, պարանոցի, դաստակների, աջ ծնկան հոդի շրջանում, ինչպես նաեւ կտրվածք` գլխի շրջանում: Նա կարողացավ մի փոքր զրուցել «Ազատություն» ռադիոկայանի հետ եւ ասաց, թե դեպքի մասին ոչինչ չի հիշում, քանի որ ուշագնաց է եղել: Միայն հիշում է, որ իրեն հաջողվել է հրդեհով բռնկված «Գազել»-ից հանել քրոջ 7-ամյա երեխային, ինչպես նաեւ իր հղի կնոջը, ով նույնպես այրվածքներ է ստացել:

    «Ես միանգամից դուրս եմ եկել, հետո կնոջս ու քրոջս երեխային եմ հանել [երթուղայինի] միջից, հետո էլ մնացածը չեմ հիշում», - ասաց Գաբրիելյանը:

    7-ամյա երեխայի հայրը` Գրիգոր Հայրապետյանը, ով նույնպես վարորդ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ միջադեպի համար մեղավոր է նա, ով թույլ է տալիս ցանկացած մեկին նստել ղեկին: Նրա համոզմամբ` «Գազել»-ները իբրեւ փոխադրամիջոց վտանգավոր են:

    Առայժմ ոստիկանությունը ձեռնպահ է մնում ասել, թե ով է մեղավոր այս ողբերգական միջադեպի համար: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

    «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, որ եթե «Գազել»-ի փոխարեն նորմալ փոխադրամիջոց լիներ, հնարավոր կլինե՞ր խուսափել մեծաթիվ զոհերից, Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ասաց, թե դեպքը առնչություն չունի մեքենայի տեսակի հետ: Նրա տեղեկություններով` «Մերսեդես»-ը դուրս է եկել հանդիպակաց փողոց եւ հարվածել ճանապարհով ընթացող երթուղայինին:

    Նավասարդյանը փաստեց, որ «Գազել»-ը` որպես միկրոավտոբուս նախատեսված է ուղեւորափոխադրումների համար, սակայն համաձայնվեց, որ Երեւանում «Գազել»-ներով միկրոավտոբուսները իսկապես խնդիրներ ունեն եւ անհարմար են:

    «Ոչ բավարար սպասարկման տարբերակ է դա», - ասաց նա:

    Տրանսպորտի վարչության պետը հավաստիացրեց, որ առաջիկայում կտրուկ կկրճատվի միկրոավտոբուսների քանակը եւ մինչեւ տարեվերջ Երեւան կներկրվեն չինական 150 ավտոբուս: Նավասարդյանի փոխանցմամբ` Երեւան քաղաքը ամբողջությամբ չի կարող սպասարկվել ավտոբուսներով, քանի որ կան նեղ փողոցներ:
    http://www.azatutyun.am/content/article/24178446.html
    Վերջին խմբագրող՝ Lianik: 18.05.2011, 19:33:

  7. #52
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արգենտինայի մայրաքաղաքից 1850 կմ հեռավորության վրա տեղի ունեցած օդանավի վթարի հետեւանքով զոհվել են անձնակազմի բոլոր անդամներն ու ուղեւորները` 22 մարդ:

    Նախնական տեղեկություններով, Saab 340 մեքենան, որ նախատեսված է 40 անձի համար, թռել էր Նեուկեն քաղաքից եւ ուղեւորվում էր Կոմոդորո-Ռիվադավիա: Օդանավում եղել են նավթագազային ընկերության աշխատակիցներ:

    Օդանավում եղել են 19 ուղեւորներ, այդ թվում մեկ անչափահաս, երկու օդաչուներն ու ուղեկցորդուհին, հաղորդում է «ՌԻԱ ՆՈվոստին» վկայակոչելով արգենտինական C5N հեռուստաալիքը:

    news.am

  8. #53
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիվան շրջվել է Երեւան-Սեւան մայրուղում. մեկ զոհ եւ 3 վիրավոր


    Այսօր մայիսի 22-ին ժամը 20.40-ի սահմաններում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նիվա» մակնիշի 23 ՍԼ 333 համարանիշի ավտոմեքենաի վարորդը վարելով ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում Սեւանից դեպի Երեւան ընթանալիս, ըստ նախնական տեղեկությունների, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հարվածել է բաժանարար արգելապատնեշներին եւ դուրս եկել հանդիպակաց գոտի: Ավտոմեքենան շրջվել է, որի արդյունքում մեկ հոգի մահացել, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Փայտյանը: Քննչական աշխատանքներ կատարելուց հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ: Դեպքի վայրում հավաքված անձինք նշում են, որ եղել են նաեւ վիրավորներ: Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 8-րդ հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա Վոլոդյա Կարապետյանը, Նաիրի բժշկական կենտրոն 18-ամյա Աշոտ Կարինյանը, իսկ 20-ամյա Հարություն Գեւորգյանը Էրեբունի բժշկական կենտրոն։ Իսկ դեպքի վայրից մահացած վիճակում Աբովյանի հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա Նարեկ Սմբատյանը։ Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ի դեպ, վթարի վայրից մինչեւ ավտոմեքենայի շրջվելու հատվածը մոտ 15-20 մետր առկա էր արգելակման հետքեր:


    news.am

  9. #54
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կասկադի հարթակից երիտասարդ աղջիկ է ինքնասպանություն գործել

    Կասկադի վերեւի հատվածից, Երեւանի խորհրդանիշի հարեւանությամբ գտնվող Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիրի դիտահարթակից, ինքնասպանություն գործելու նպատակով երիտասարդ աղջիկ է նետվել:

    Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգը ստացվել է ժամը 22.30 սահմաներում: Շամշյանի փոխանցմամբ, դեպքի վայրում են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը, բաժնի պետ ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ, եւ Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության փրկարարները, ովքեր ճոպանների օգնությամբ դիակը դուրս են հանել հարթակի ներքեւում գտնվող քարքարոտ տարածքից:

    Ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ երիտասարդ աղջիկը ինքնասպան է եղել եւ նետվելուց առաջ հարթակին է թողել իր բջջային հեռախոսը:

    Դեպքի վայր ժամանած դիահերձարանի աշխատակիցները դիակը տեղափոխել են դիահերձարան:

    Դեպքի վայրում է նաեւ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քննչական բաժնի քննիչը: Արաբկիրի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ Վլադ Ավակիմյանը հանձնարարել է տեղամասային տեսուչներին, որպեսզի ճշտեն կնոջ ինքնությունը:

    news.am
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  10. #55
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Կասկադի հարթակից երիտասարդ աղջիկ է ինքնասպանություն գործել
    Մայիս 29, 2011 | 00:55

    Քիչ առաջ պարզվել է մայիսի 28-ին Կասկադի վերեւի հատվածի Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիրի դիտահարթակից նետված աղջկա ինքնությունը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա 1995թ ծնված, 16-ամյա Տաթեւիկ Սերոբյանն է: Ըստ տեղեկության, նա վերջերս էր Հայաստան ժամանել Ռուսաստանից:
    news.am
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  11. #56
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16-ամյա աղջնակը Կասկադից ցած է նետվել , որովհետեւ եղբայրն իր վրա ղումա՞ր է խաղացել

    Կասկադից մայիսի 28-ին ցած նետված 16-ամյա աղջկա ինքնասպանության փաստի վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքրքիր մանրամասներ են քննարկվում: Վարկած կա, որ աղջիկը ինքնասպան է եղել, որովհետեւ նրա եղբայրը ղումար է խաղացել իր վրա:

    Եւ այսպես, մայիսի 29-ի կեսգիշերին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն է ստացվում, որ մեկ-երկու օր առաջ Աբովյան քաղաքի թիվ 7-րդ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել 18-ամյա Վիգեն Գասպարյանի հետ, ով ինքնասպան եղած 16-ամյա Տաթեւիկ Սերոբյանի եղբայրն է (հորից տարբեր են):

    Ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկված Վիգեն Գասպարյանը պատմում է, որ ինքը Աբովյանում գործող բիլիարդանոցում 100 հազար դրամ խաղագումար է տարվել Արդարադատության նախարարության “Աբովյան” ՔԿՀ պետ Մարատ Գրիգորյանի եղբոր` Աշոտի որդուն` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող Մամիկոն Գրիգորյանին` Մամոյին:

    Վիգենի խաղագումար պարտվելու մասին իմանում են նրա բարեկամները: Հարազատներից մեկը Բելգիայից կարողանում է զանգով 100 հազարը դարձնել 50 հազար: 50 հազարը Վիգենին ուղարկում է թոշակառու տատը, սակայն գումարը ստանալուց հետո Վիգենը “Տոտո” բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք է կատարում եւ պարտվում գումարը:

    Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում աբովյանցիները նշել են, որ ոստիկանությունը պետք է պարզի, թե արդյոք Տաթեւիկը ինքնասպանության է դիմել այն պատճառով, որ ինչ-որ անձինք եղբոր ղումարը փակվելու դիմաց պահանջել են իրեն: Աբովյանցիները չեն բացառում, որ հնարավոր է, որ Տաթեւիկի նկատմամբ սեռական ոտնձգություններ էլ կատարած լինեն:

    Հիշեցնենք, որ մայիսի 28-ի երեկոյան ժամը 22:30-ին Կասկադի վերեւի հատվածից, ցած է նետվել 16-ամյա Տաթեւիկ Սերոբյանը եւ տեղում մահացել: Պարզվել է, որ ինքնասպան աղջիկը վերջերս է վերադարձել Ռուսաստանից` անձնագիր ստանալու համար: Ինքնասպանություն գործելուց առաջ աղջիկը հարթակի երկու կողմերում է թողել բջջային հեռախոսն ու դրամապանակը, որի մեջ եղել է 6 հազար ՌԴ ռուբլի:

    Աղբյուր

  12. #57
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, կարծում եմ չէ: 50.000 դրամը էն գումարը չի, որ "աղջկանով փակվեն": Համ էլ հենց իր` աղջկա, մոտ, ինչքան հասկացա, մոտավորապես այդքան գումար է եղել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.06.2011), Moonwalker (01.06.2011), V!k (01.06.2011), Լուսաբեր (01.06.2011), Նաիրուհի (01.06.2011)

  14. #58
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում 2011թ. 574 ավտովթարներից մահացել է 60 մարդ

    Հայաստանում 2011 թ. հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 574 ճանապարհային պատահար, այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից: Արձանագրված պատահարների հետեւանքով 60 մարդ զոհվել է, 832-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ արձանագրված տվյալների` ՃՏ պատահարներից 16-ը տեղի է ունեցել ոչ սթափ վիճակում մեքենան վարելու հետեւանքով, որից 2 մարդ զոհվել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

    Անցած չորս ամիսներին ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու համար ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124 եւ 126 հոդվածներին համապատասխան կազմել են 478 արձանագրություն, որից 279-ը վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար:

    News.am

  15. #59
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2010 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 1974 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 294 մարդ զոհվել է, 2670-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    2009 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 2002 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 325 մարդ զոհվել է, 2753-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    2010 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված 1974 ճանապարհատրանսպորտային պատահարներից 654-ը բախման դեպքեր են, որոնց հետեւանքով 61 մարդ զոհվել է, 1175-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ: Արձանագրված 313 շրջման դեպքերի հետեւանքով զոհվել է՝ 65, մարմնական վնասվածք ստացել՝ 474 մարդ: Արձանագրվել էվրաերթի 752 դեպք, որոնց հետեւանքով 137 մարդ զոհվել է, 683-ը՝ ստացել մարմնական վնասվածք: Արձանագրվածից 165-ըխոչընդոտի վրաերթի դեպքերն են, որոնց հետեւանքով 23 մարդ զոհվել է, 238-ը ստացել մարմնական վնասվածքներ:

    2010 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված1974 ճանապարհատրանսպորտային պատահարներից 206-ը տեղի է ունեցել մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ, ինչի հետեւանքով 16 անչափահաս զոհվել է, 222-ը՝ ստացե տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշված դեպքերից 119-ը մինչեւ 16 տարեկանների վրաերթերի դեպքեր են, ինչի հետեւանքով 11 անչափահաս զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

    2010 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 306-ն արձանագրվել է երկուշաբթի օրերին, 37 մարդ զոհվել է, 433-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    Երեքշաբթի արձանագրվել է 250 ՃՏ պատահար. 41 մարդ զոհվել է, 349-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    Չորեքշաբթի արձանագրվել է 232 ՃՏ պատահար. 31 մարդ զոհվել է, 281-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    Հինգշաբթի արձանագրվել է 286 ՃՏ պատահար. 40 մարդ զոհվել է, 348-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    Ուրբաթ արձանագրվել է 218 ՃՏ պատահար. 50 մարդ զոհվել է, 420-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    Շաբաթ արձանագրվել է 269 ՃՏ պատահար. 48 մարդ զոհվել է, 371-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    Կիրակի արձանագրվել է 313 ՃՏ պատահար. 47 մարդ զոհվել է, 468-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    2010 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 297-ն արձանագրվել է ժամը 00-ից 06-ն ընկած ժամանակահատվածում. 54 մարդ զոհվել է, 133-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    Ժամը 06-ից 09-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 114 ՃՏ պատահար. 19 մարդ զոհվել է, 158-ը ստացել մարմնական վնասվածքներ:

    Ժամը 06-ից12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 197 ՃՏ պատահար. 20 մարդ զոհվել է, 248-ը ստացել մարմնական վնասվածքներ:

    Ժամը 06-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 261 ՃՏ պատահար. 25 մարդ զոհվել է, 338-ը ստացել մարմնական վնասվածքներ:

    Ժամը 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 309 ՃՏ պատահար. 37 մարդ զոհվել է, 416-ը ստացել մարմնական վնասվածքներ:

    Ժամը 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 406 ՃՏ պատահար. 72 մարդ զոհվել է, 538-ը ստացել մարմնական վնասվածքներ:

    Ժամը 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 390 ՃՏ պատահար. 67 մարդ զոհվել է, 639-ը ստացել մարմնական վնասվածքներ:

    2011 թ. հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 145 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 15 մարդ զոհվել է, 228-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    2010 թ. նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 18 մարդ զոհվել է, 184-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    աղբյուր՝ police.am


    բա որ ասում եմ վթարները շատանում են.....


    2011 թ. հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 145 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 15 մարդ զոհվել է, 228-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

    2010 թ. նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 18 մարդ զոհվել է, 184-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 01.06.2011, 12:54:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. #60
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    [CENTER]Իրար են բախվել երկու Mercedes ավտոմեքենաներ. Մեկը գլխիվայր շրջվել է, մյուսի վարորդն է մահացել

    Ջիփ մեքենայի վարորդը` Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 22-ամյա Գեւորգ Սերգեյի Մելիքյանը ինքնակամ ներկայացել է քննիչին: Նա հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գող» «Օշականցի Գեւորիկ» մականունով Գեւորգ Մելիքյանի եղբոր որդին է: Վերջինս, ի դեպ, ֆոտոլրագրողին հայհոյողն ու աշխատանքը խոչընդոտողն էր:
    Իմիջայլոց, արդեն Գեւորգ Մելիքյանին համաներմամբ ազատ են արձակել:

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 16. Արտակարգ դրություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 33
    Վերջինը: 06.04.2011, 22:53
  2. Հաճելի/տհաճ պատահարներ՝ Վարդավառի օրը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 25
    Վերջինը: 20.07.2009, 00:15
  3. Արտակարգ իրավիճակ Երևանում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 06.05.2008, 20:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •