«Կեղծ Ընկեր»
Լայն օրերուս ուրախացող, կեղծ ընկեր,
Այժմ նեղն եմ ընկել, արի, ո՞ւրտեղ ես,
Պատառներուս կտորներու շատակեր,
Մեծը քեզ եմ տվել, արի, ո՞ւրտեղ ես։
Երբ ունեի փայլուն մետաղ բավական,
Ինձ կասեիր, «չկա մարդ քեզի նման»,
Քու ձեռքովդ կազմում էիր ճոխ սեղան․
Ո՞ր անկյունն ես մտել, արի, ո՞ւրտեղ ես։
Քանի տունս կար, չէիր պակասի,
Կուգայիր, կանչելու չէիր սպասի,
Իմ ունեցած կարողությանս մասի
Շատը դո՛ւ ես խլել, արի, ո՞ւրտեղ ես։
Ասում էիր, «մի վախենա փորձանքից,
Քեզ ավելի կսիրեմ իմ բոլոր կյանքից․․․»
Եթե հնարք ունես, փրկե վտանգից,
Վերջին օրս է հասել, ո՞ւրտեղ ես։
Ջիվանը հասկացավ քո կեցությունը,
Հետազոտեց սրտիդ ամեն անկյունը,
Շողոքորթելով ծծում ես արյունը,
Արդյոք ո՞ւմ ես գտել, արի, ո՞ւրտեղ ես։
ՔԱՆՔԱՐԱՎՈՐ ԸՆԿԵՐ
Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր,
Գոյությունս գաղափարիդ վնաս չէ,
Դու քաղաքացի ես, ես գեղականցի,
Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ, վնաս չէ:
Ես խսիր եմ գործում, դու ընտիր գորգեր,
Իզուր ես նեղանում ինձնից մարդ ընկեր,
Ես եզներ եմ լծում, դու նժույգ ձիեր,
Սայլապանս կառավարիդ վնաս չէ, վնաս չէ:
Սրտով քեզ հարգում է, պատվում Ջիվանին,
Դու միամիտ եղիր, գնա քո բանին,
Նա չի կարող հասնել այն աստիճանին,
Խեղճ բլուրս բարցր սարիդ վնաս չէ, վնաս չէ:
մեկ էլ Ջիվանուց ֆրագմենտներ, որ հիշում եմ պապիս երգերից, բայց ինտերնետում չգտա
***
Սուրբ ավետարանը ծալեցեք հայեր,
Ինքնապաշտպանության գրքեր կարդացեք
Ժամանակը փոխվեց, վե՛ր առեք զենքեր
Տկարներուն պաշտպանելու գնացեք...
***
Մարդկության մեջ նա է ուժեղը,
Որ պահում է ամուր հայրական ցեղը
Անհայրենիք, թափառական թույլ ցեղը
Երկրեերիկիր ընկնող մուրացիկ է նա:
Որ ոք հարգ ու պատիվ չի տալիս, Ջիվա՛ն,
Թե հարգել չգիտե մարդը ինքն իրան,
Ինչ ժողովուրդ երկիր չունի սեփական
Ուրիշների ձեռքին խաղալիք է նա:
***
Պատերազմ կա Հայաստանում
Հայրենքի սիրողը թող գա
Թույլը գործ չունի այս բանում
Յուր գլխից անցնո՛ղը թող գա
-----------------------------------
-----------------------------------
Անխիղճ թշնամու արյունը
Ջրի պես թափողը թող գա:
-----------------------------------
-----------------------------------
Արյան ահեղ ավազանում
Նորից մկրտվողը թող գա....
Էջանիշներ