User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Աշուղ Ջիվանի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշուղ Ջիվանի

    Երկար ժամանակ տատանվում էի, թե ո՞ր բաժնում բացեմ այս թեման՝ երաժշտությո՞ւն, թե՞ գրականություն: Վերջապես կանգ առա գրականության վրա, որովհետև Ջիվանու երգերը չեն սահմափակվում միայն երգ լինլով, դրանք նաև պոեզիայի հիանալի նմուշներ են, որոնցում նաև իր ժամանակների համար հիանալի քաղաքական մեկնաբանություններ կան:

    Շուտով կտեղադրեմ նաև Ջիվանու ոչ այնքան հանրահայտ գործերը...

    ԱՇՈԻՂԸ
    Անթև թռչնակ է աշուղը -
    Այսօր այստեղ, վաղը՝ այլ տեղ.
    Դարձող ճախրիկ է աշուղը,
    Այսօր, այստեղ, վաղը՝ այլ տեղ։


    Մերթ անսվաղ, ծարավ, պապակ,
    Մերթ անհաջող, մերթ հաջողակ,
    Թափառում է նա շարունակ,
    Այսօր այստեղ, վաղը՝ այլ տեղ։


    Մի տեսակ լուսատըտիկ է,
    Լուր տարածող մունետիկ է,
    Հողմից հալածված ամպիկ է,
    Այսօր այստեղ, վաղը` այլ տեղ։


    Զուր հույսերով խարխափում է,
    Գեղեր, քաղաքներ չափում է,
    Կայծակի նմտն խփում է,
    Այսօր այստեղ, վաղը՝ այլ տեղ։


    Ջիվան, մի տեղ դադար չունի,
    Մեղվի պես միշտ կթռչկոտի,
    Այս ընթացքով պիտի մեռնի,
    Գուցե այստեղ, գուցե՝ այլ տեղ։


    ՄԱՅՐԻԿ
    Ջուխտակ շամամներդ դրախտ ծոցիդ մեջ,
    Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,
    Տատրակի պես շատ եմ արել ելէջ,
    Կրծքիդ վրա մաքուր՝ սուրբ տաճար, մայրիկ։


    Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել,
    Հրճվել, ուրախացել, վրաս ես աշել,
    Մինչ մեծանալս ինչե՞ր ես քաշել,
    Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ։


    Փոխարենը ես քեզ ոչինչ չեմ արել,
    Մոտդ չեմ մնացել, չեմ մխիթարել,
    Քու սուրբ պատվերներդ ճիշտ չեմ կատարել,
    Թողել եմ իղձերդ անկատար, մայրիկ։


    Ջիվանին եմ, սխալմունքս զգում եմ,
    Ես քու հոգուդ համար միշտ աղոթում եմ.
    Ներիր քու մեղավոր որդուդ, խնդրում եմ,
    Եղիր երկնքումը ինձ սատար, մայրիկ։
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (05.11.2012), Claudia Mori (23.04.2011), Inna (23.04.2011), Milli (12.08.2011), Reh32 (23.04.2011), sharick (12.11.2012), Varzor (16.05.2011), Արէա (16.05.2011), Նաիրուհի (24.04.2011), ՆանՍ (05.05.2011), Շինարար (23.04.2011), Ֆոտոն (13.05.2011)

  3. #2
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՅԵՐԻՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    Հայերս մեկ լեզու, մեկ կրոն ունինք,
    Ուրիշ ոչինչ մեզի սեփական չկա.
    Մենք հայկական հագուստ, հայ տարազ չունինք,
    Կորչել է հին ձևը, մեկ նշան չկա:

    Պապերս մեկ բանով շատ անգին էին,
    Նպատակով տաճարներ կշինեին,
    Հին մնացած վանքերը չլինեին,
    Օտարք հեշտ կասեին` «Հայաստան չկա»:

    Մի հատ եկեղեցի ունինք` մերն է զուտ,
    Պարզ է, չունի այնքան բաներ նորամուտ.
    Երգերը գրավիչ, մեղմ, հոգեօգուտ,
    Մեր շարականի պես շարական չկա:

    Տեր, պահե Արամյան հոգևոր գահը,
    Մի մարե հայերուս մի հատիկ ջահը,
    Նրա հետ կապված է մեր ազգի շահը,
    Բացի սուրբ աթոռը մեզ պաշտպան չկա:

    Ջիվանի, մեկ-մեկու կյանք նվիրելով,
    Հայ ապրինք` հայության գանձին տիրելով.
    Ինչ որ ունինք, պահենք իրար սիրելով,
    Դրանից մեզի լավ` ուրիշ բան չկա:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (24.04.2011), Claudia Mori (23.04.2011), Inna (23.04.2011), Reh32 (23.04.2011), Varzor (16.05.2011), Արէա (24.04.2011), Նաիրուհի (24.04.2011), ՆանՍ (05.05.2011), Շինարար (23.04.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խելքի աշեցեք

    Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
    Ուզում է որս խլել, խելքի՛ աշեցեք.
    Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
    Պատերազմ է մտել, խելքի՛ աշեցեք։

    Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
    Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
    Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
    Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։

    Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
    Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
    Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
    Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք։

    Գայլը վրան ոչխարի մորթի առած,
    Գառներուն պահապան հսկող է դառած.
    Աքլորը քարոզչի վերարկու հագած
    Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք։

    Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
    Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.
    Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
    Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։

    Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
    Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
    Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
    Կողքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք։

    Ուրացողը խիղճ չունի ամենևին,
    Չըզգալով, սպիտա՛կ ասում է սևին,
    Կույրը չտեսնելով լույսը արևին,
    Աշխատում է ստել, խելքի՛ աշեցեք։

    Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
    Ուրիշի ցավերը առնելով վզին,
    Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
    Խենթը սև է հագել, խելքի՛ աշեցեք։

    Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
    Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
    Ւրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
    Էշը մեջ է ընկել, խելքի՛ աշեցեք.

    Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
    Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
    Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
    Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։

    Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
    Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
    Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով
    Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք։

    Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք,
    Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
    Այլոց համար կանե ձայնով պատարագ,
    Իրան ժամ չի անել, խելքի՛ աշեցեք։

    Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
    Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
    Իրանք սնունդ չունին ապրելու համար,
    Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։

    Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
    Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
    Նապաստակը առյուծի դեմ համարձակ
    Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։

    Ցորենը մի անգամ լինելով տկար,
    Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
    Կորեկ հացը իրան կարծելով հարմար
    Սեղան է բարձրացել, խելքի՛ աշեցեք։

    Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
    Ասպարեզը համբակներուն են թողած.
    Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած
    Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (24.04.2011), Elmo (31.08.2016), Inna (23.04.2011), Milli (12.08.2011), My World My Space (23.04.2011), Shah (02.05.2011), sharick (12.11.2012), Tig (24.04.2011), Varzor (16.05.2011), Արէա (24.04.2011), Նաիրուհի (24.04.2011), ՆանՍ (05.05.2011), Նետ (23.04.2011), Ֆոտոն (13.05.2011)

  7. #4
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԱՐԾԻՔ

    Երեք բան կա ազգին պահող հաստատուն,
    Իմ կարծիքով, կրոն, լեզու, հայրենիք.
    Այդ երեքով նա կլինի մնայուն,
    Թեկուզ գլխեն անցնի լեռնաչափ ալիք,


    Կրոնն է, որ ազգի իսկ հոգաբարձու,
    Հայրենիքն է նրա տունը ահարկու.
    Երբ որ ունի իրան սեփական լեզու,
    նա չի դառնար օտար ազգաց խաղալիք։


    Անհայրենիք ազգն է մոլորված թռչուն,
    Որսորդից հալածված ման կուգա անբուն.
    Թե որ չունի անկախ կրոն, իր լեզուն,
    Շուտ կկորչի օտարաց մեջ անկարծիք։


    Ջիվան, այդ երեքը մեզ օգնական են,
    Ազգի գոյությունը միշտ կպահպանեն,
    Հայրենիքը, լեզուն երևացող բան են,
    Բայց կրոնն է աստվածային մի գաղտնիք:




    ՇԱՏ ՈԻՆԻՆՔ

    Ձրիակեր, մարդ կողոպտող կեղծ հեղափոխական շատ ունինք,
    Իզուր տեղը արյուն թափող անխիղճ մարդ-գազան շատ ունինք,
    Գայլը գառան մորթի առած մտել է մարդկության մեջը,
    Դիմակավոր շանտաժիստներ, ագահ խուլիգան շատ ունինք։


    Դու բոլորին ուսում առած՝ խղճով, բարի մարդ մի կարծիլ,
    Միամիտ գյուղացուն խաբող խարդախ փաստաբան շատ ունինք.
    Կծողին բարեկամ լինենք, փայտը պահենք ձեռքներումս,
    Մեր գոյության սպառնացող նախանձ հարևան շատ ունինք։


    Ամեն մի գրիչ վերցնող չի կարող լինել հռետոր,
    Իրան խոսքը չըճանաչող պատառած-բերան շատ ունինք.
    Մինչև մարդիկ իրարու հետ եղբայրանան, շատ ջուր կանցնի,
    Ջիվան, ագահներու ոհմակ, դեռ արան-տարան շատ ունինք։
    1907




    ՀԱՅԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻՆ

    Մենք հայերս մի մեծ թշնամի ունենք,
    Նա է մեզ կործանել, դեռ կկործանե,
    Ե՞րբ պիտի խելքի գանք՝ պիտի պրծնենք,
    Որ այդ գազանը մեզ ճամփուց չհանե։


    Գաղթականությունն է մեր մեծ թշամին
    Ու չենք կարող հաղթել այդ անզգամին,
    Մտել է պնչերս օտարի քամին
    Մեզի յուր շահերին խաղալիք կանե։


    Մինչ ե՞րբ հայրենիքի հարգը չիմանանք,
    Անդառնալի կորուստ գնանք ու գնանք,
    Թե քաղցած էլ լինեք, մեր տեղը մնանք,
    Էլի մեր երկիրը մեզ կպաշտպանե։


    Աշխարհի երեսին ո՞ւր կուզես գնա,
    Կտեսնես այնտեղ էլ մի քանի հայ կա,
    Անհայ մնացել էր միայն Ամերիկա,
    Որ նա էլ հիմա ողբալու արժան է։


    Ջիվան, պատմությունը դու չես քրքրել,
    Այդ մեծ ցավի վրա շատերն են գրել,
    Հային նա է թշվառության հասցրել
    Գաղթականությունը՝ աստված խափանե։




    Ի՞ՆՉ ՕԳՈԻՏ

    Կրոնդ հայի է, լեզուդ էլ հայի,
    Բայց որ գործդ թշնամու է, ի՞նչ օգուտ.
    Քո մանուկդ քաղցած կուգա՛, կնայի,
    Կուրծքդ այլոց ստնտու է, ի՞նչ օգուտ։


    Վատ եղբորից լավ է բարեկամ հյուրը,
    Կեցած տանը վրա չի խոսվիլ թյուրը,
    Օրինակ Կազբեկի սառն աղբյուրը,
    Որ Թիֆլիսից շատ հեռու է, ի՞նչ օգուտ։


    Ցանկանում է Ջիվանիիս կլանել,
    Պապիս կայքը եղբոր վրա բաժանել,
    Ոչ օգնել է ուզում, և ոչ պաշտպանել,
    Ազնիվ քեռիս ահարկու է, ի՞նչ օգուտ:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (05.11.2012), Varzor (16.05.2011), Արէա (16.05.2011), Նաիրուհի (04.05.2011), ՆանՍ (05.05.2011), Շինարար (04.05.2011)

  9. #5
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՊԵՏՔ ՉԷ

    Թող ինչպես ընկել եմ, այնպես վեր կենամ,
    Դիմակավոր ընկեր, խրատդ պետք չէ,
    Թող իմ հորս, պապիս ճամփովը գնամ,
    Հավատ ունեմ, քու նոր հավատդ պետք չէ։


    Այն գույնով կմեռնիմ, ինչով որ ծնա,
    Ձեռք մի տար իմ վերքիս, թող այնպես մնա,
    Մի կտրատիր ծառիս ճյուղերը, գնա,
    Վնասատու, կոպիտ մկրատդ պետք չէ։


    Միայն Ջիվանուն դու եղբայր անվանե,
    Մյուս ծրագիրդ մտքիցդ հանե,
    Իմ խղճուկ տնակս ինձ բավական է,
    Քեզ լինի, բարեկամ, պալատդ պետք չէ։
    1899
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (05.11.2012), sharick (12.11.2012), Varzor (16.05.2011), Արէա (16.05.2011), Լուսաբեր (05.05.2011), Նաիրուհի (04.05.2011), ՆանՍ (05.05.2011), Շինարար (04.05.2011)

  11. #6
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «ՀՈ» ՏԱՌԸ

    Երբ որ գլխատառից հասարակ դարձավ,
    Գլորեցին աստիճանից «հո» տառը.
    Փոքրանալով «թո»-ին հպատակ դարձավ,
    Զրկվեցավ բառարանից «հո» տառը։


    Մտավ ելավ հարյուր տեսակ տպարան,
    Ձևը չկորցրեց, պահեց ինքն իրան.
    Շատ էլ մամուլի տակ սեղմեցին նորան
    Ազատ պրծավ ոլորանից «հո» տառը։


    Երբ «ռա»-ն սկսեց «թո»-ի հետ մեծ դատ,
    «Սե»-ն, «բեն»-ը բառագրքում տեղ գտան ազատ,
    Մեծ «կեն»-ի շնորհիվ նրանց համեմատ
    Դուրս գալ կուզե տանջարանից «հո» տառը։


    Ջիվան, չլինելով գեղագիր, նոտար,
    Կոպիտ «քեն» էլ նորան չէ թողնում դադար.
    Ախն ու վախը յուր ճակատին գրված կար,
    Երբ դուրս ելավ ձուլարանից «հո» տառը:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (05.11.2012), Varzor (16.05.2011), Նաիրուհի (04.05.2011), ՆանՍ (05.05.2011), Շինարար (04.05.2011)

  13. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Կեղծ Ընկեր»
    Լայն օրերուս ուրախացող, կեղծ ընկեր,
    Այժմ նեղն եմ ընկել, արի, ո՞ւրտեղ ես,
    Պատառներուս կտորներու շատակեր,
    Մեծը քեզ եմ տվել, արի, ո՞ւրտեղ ես։

    Երբ ունեի փայլուն մետաղ բավական,
    Ինձ կասեիր, «չկա մարդ քեզի նման»,
    Քու ձեռքովդ կազմում էիր ճոխ սեղան․
    Ո՞ր անկյունն ես մտել, արի, ո՞ւրտեղ ես։

    Քանի տունս կար, չէիր պակասի,
    Կուգայիր, կանչելու չէիր սպասի,
    Իմ ունեցած կարողությանս մասի
    Շատը դո՛ւ ես խլել, արի, ո՞ւրտեղ ես։

    Ասում էիր, «մի վախենա փորձանքից,
    Քեզ ավելի կսիրեմ իմ բոլոր կյանքից․․․»
    Եթե հնարք ունես, փրկե վտանգից,
    Վերջին օրս է հասել, ո՞ւրտեղ ես։

    Ջիվանը հասկացավ քո կեցությունը,
    Հետազոտեց սրտիդ ամեն անկյունը,
    Շողոքորթելով ծծում ես արյունը,
    Արդյոք ո՞ւմ ես գտել, արի, ո՞ւրտեղ ես։


    ՔԱՆՔԱՐԱՎՈՐ ԸՆԿԵՐ

    Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր,
    Գոյությունս գաղափարիդ վնաս չէ,
    Դու քաղաքացի ես, ես գեղականցի,
    Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ, վնաս չէ:

    Ես խսիր եմ գործում, դու ընտիր գորգեր,
    Իզուր ես նեղանում ինձնից մարդ ընկեր,
    Ես եզներ եմ լծում, դու նժույգ ձիեր,
    Սայլապանս կառավարիդ վնաս չէ, վնաս չէ:

    Սրտով քեզ հարգում է, պատվում Ջիվանին,
    Դու միամիտ եղիր, գնա քո բանին,
    Նա չի կարող հասնել այն աստիճանին,
    Խեղճ բլուրս բարցր սարիդ վնաս չէ, վնաս չէ:



    մեկ էլ Ջիվանուց ֆրագմենտներ, որ հիշում եմ պապիս երգերից, բայց ինտերնետում չգտա

    ***
    Սուրբ ավետարանը ծալեցեք հայեր,
    Ինքնապաշտպանության գրքեր կարդացեք
    Ժամանակը փոխվեց, վե՛ր առեք զենքեր
    Տկարներուն պաշտպանելու գնացեք...



    ***
    Մարդկության մեջ նա է ուժեղը,
    Որ պահում է ամուր հայրական ցեղը
    Անհայրենիք, թափառական թույլ ցեղը
    Երկրեերիկիր ընկնող մուրացիկ է նա:

    Որ ոք հարգ ու պատիվ չի տալիս, Ջիվա՛ն,
    Թե հարգել չգիտե մարդը ինքն իրան,
    Ինչ ժողովուրդ երկիր չունի սեփական
    Ուրիշների ձեռքին խաղալիք է նա:



    ***
    Պատերազմ կա Հայաստանում
    Հայրենքի սիրողը թող գա
    Թույլը գործ չունի այս բանում
    Յուր գլխից անցնո՛ղը թող գա

    -----------------------------------
    -----------------------------------
    Անխիղճ թշնամու արյունը
    Ջրի պես թափողը թող գա:

    -----------------------------------
    -----------------------------------
    Արյան ահեղ ավազանում
    Նորից մկրտվողը թող գա....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (05.11.2012), Claudia Mori (13.05.2011), Lusinamara (13.05.2011), Varzor (16.05.2011), Արէա (13.05.2011), Շինարար (13.05.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    «ՀՈ» ՏԱՌԸ

    Երբ որ գլխատառից հասարակ դարձավ,
    Գլորեցին աստիճանից «հո» տառը.
    Փոքրանալով «թո»-ին հպատակ դարձավ,
    Զրկվեցավ բառարանից «հո» տառը։


    Մտավ ելավ հարյուր տեսակ տպարան,
    Ձևը չկորցրեց, պահեց ինքն իրան.
    Շատ էլ մամուլի տակ սեղմեցին նորան
    Ազատ պրծավ ոլորանից «հո» տառը։


    Երբ «ռա»-ն սկսեց «թո»-ի հետ մեծ դատ,
    «Սե»-ն, «բեն»-ը բառագրքում տեղ գտան ազատ,
    Մեծ «կեն»-ի շնորհիվ նրանց համեմատ
    Դուրս գալ կուզե տանջարանից «հո» տառը։


    Ջիվան, չլինելով գեղագիր, նոտար,
    Կոպիտ «քեն» էլ նորան չէ թողնում դադար.
    Ախն ու վախը յուր ճակատին գրված կար,
    Երբ դուրս ելավ ձուլարանից «հո» տառը:
    Էս մեկը կուզեի առանձնահատուկ քննարկենք, առաջին հայացքից ղարահեջա ա, բայց, ի տարբերություն ղարահեջայի, բառերի միայն սկզբնատառերն են, իսկ ղարահեջայում բերվում են տվյալ բառի մեջ առկա բոլոր տառերի այբբենական անվանումները, սա դժվարացնում ա ամբողջական մտքի ընկալումը: Ինչքանով ես հասկացա, խոսքը գնում է Հայաստանի մասին` "հո"-ն Հայաստանն է, "թո"-ն` Թուրքիան, "ռա"-ն` Ռուսաստանը, մնացածը ավելի դժվար է. "սե"-ն և "բեն"-ը երևի Սերբիան ու Բուլղարիան են, "կեն"-ը չեմ հասկանում, "քեն"-ը երևի քրդերի մասին ա խոսքը: Եթե ինչ-որ մեկը գիտի տվյալ ստեղծագործության իրական կմաստը, կխնդրեի մանրամասնել:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (16.05.2011)

  17. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2010
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց փնտրում եմ Ջիվանու մի բանաստեղծություն, որ երգում էր հայրս, այսպիսի տողեր կային
    Սև բախտը ծռել է սյունս
    Պղտորել է պարզ արյունս,
    Շինծու է իմ խնդությունս
    Ես կխնդամ, սիրտս կուլա...

    Կարող եք օգնել
    Առավոտը միշտ խոստանում է......
    Օրվա համբերատար սպասումից հետո, երեկոն թախծում է ու ներում.......

  18. #10
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alex-Grig-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող եք օգնել

    ՀԱՄ ԿՈՒԼԱՄ, ՀԱՄ ԿԽՆԴԱՄ

    Ուզում եմ ինձ ուրախ ցույց տալ,
    Ես կխնդամ, սի՛րտս կուլա,
    Աշխատում եմ զվարթ ման գալ,
    Ես կխնդամ՝ սի՛րտս կուլա։

    Գոնե մի օր չի գալ միտս,
    Չը տխրեմ, չը ծռեմ ճիտս,
    Համարյա կեղծ է ժպիտս,
    Ես կխնդամ՝ սի՛րտս կուլա:

    Կուզեմ բանի տեղ չդնել,
    Հին ցավերս չքննել,
    Մորիցս այսպես եմ ծնվել,
    Ես կխնդամ՝ սի՛րտս կուլա։

    Սև բախտս ծռել է սյունս,
    Պղտորել է պարզ արյունս,
    Շինծու է իմ ցնծությունս,
    Ես կխնդամ՝ սիրտս կուլա։

    Բերանս երգում է հրճվանք,
    Հոգիս նեղություն, տառապանք,
    Այնպես ժամանակի հասանք,
    Ես կխնդամ՝ սիրտս կուլա։

  19. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2010
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրտանց շնորհակալ եմ, վաղուց էի փնտրում
    Առավոտը միշտ խոստանում է......
    Օրվա համբերատար սպասումից հետո, երեկոն թախծում է ու ներում.......

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (06.11.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշուղ Աստղանուշի ձեռնադրումը` համերգ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.07.2009, 09:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •