User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակներն եք հավանում

Քվեարկողներ
37. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Բախտիյար Նազարը (հեղինաւ՝ Տրիբուն)

    5 13.51%
  • Տարբերակ 2. Ձախ Փանոսը (հեղինակ՝ ivy)

    22 59.46%
  • Տարբերակ 3. Քաջ Նազարը մեր օրերում (հեղինակ՝ romanista)

    4 10.81%
  • Տարբերակ 4. Փանոս - Խրոնիկա (հեղինակ՝ impression)

    14 37.84%
  • Տարբերակ 5. Ձախորդ Փանոսը (հեղինակ՝ Smokie)

    2 5.41%
  • Տարբերակ 6. Ձախորդ Փանոսը. մաս 2 (հեղինակ՝ H.a.y.k.o.)

    2 5.41%
  • Տարբերակ 7. Դև Զոհակի Վրեժը (հեղինակ՝ Leo Negri)

    10 27.03%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 12-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 179 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. «Քաջ Նազարն ու Ձախորդ Փանոսը»

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 4.
    Փանոս - Խրոնիկա


    Փանոսի հիմնադրման պրոցեսն իր բուռն ընթացքի մեջ էր: Ծնողները դեռ նոր էին ամուսնացել, ու գրեթե ոչինչ չունեին, դե ոնց որ հարկն ա, մի լուծ եզ էր, մի ձեռք տեղաշոր, կտուրը ծակ կիսատ-պռատ տուն ու տնամերձ երկու լավաշաչափ հողակտոր, որը դեռ քարերից էլ չէին մաքրել, ուր էր թե մի բան ցանեին, յոլա գնային: Մի խոսքով, հեչ երեխա ունենալու ժամանակը չէր: Բայց դե սիրուց խելագարված կարմրաթուշ գյուղացիներն էդքան խորանալու հավես չունեին, ու Փանոսի հիմնադրման պրոցեսն իր բուռն ընթացքի մեջ էր: Մայրը մտքում աղաչում էր` մենակ թե զգույշ լինի, մենակ թե զգույշ լինի, իսկ հայրը, որ որդուն պատրաստվում էր ժառանգել իր ազնիվ գեները, ամենապատասխանատու պահին հանկարծ մի առողջ ու սրտաբուխ փռշտոց արձակեց, լրիվ կորցրեց ինքնատիրապետումն, ու ահա, խնդրեմ, սկիզբ դրեց Փանոսի հետագա ճակատագրին:

    Ինն ամիս, ինն օրն ու ինը ժամը վաղուց անցել էին, բայց Փանոսի մտքով էլ չէր անցնում լույս աշխարհ գալ: Ճարահատյալ կանչում են գյուղի հայտնի տատմորը, թե` աստված սիրես, արի տես ինչ ես անում: Տատմերը վռազ փեշերը հավաքում, սլանում է Փանոսենց տուն: Գալիս, թևերը քշտում, անցնում է գործի: Մեծ դժվարությամբ Փանոսը լույս աշխարհ է գալիս` պորտալարը ձեռքում պինդ բռնած: Մի կերպ պորտալարն ազատում են ձեռից ու կտրում: Հետագայում, Փանոսի կենսագիրներն էդ փաստը ներկայացնում են առողջապահության ազգային խորհուրդ, ուր և պարզվում է, որ Փանոսի բոլոր ձախորդությունները կապված էին էդ փաստի հետ, նա սեփական պորտալարն էնքան ամուր է ձեռքում սեղմած լինում մոր հղիության ընթացքում, որ գրեթե սնունդ չի ստանում, մնում է թերհաս ու տհաս: Բայց դե փառք աստծո, Փանոսը մի կերպ մեծանում է, գնում մանկապարտեզ, հետո` դպրոց:

    Դպրոցում Փանոսը ուսուցիչների ուշադրության կենտրոնում էր միշտ, որովհետև աչքները թեքում էին թե չէ, մի փորձանք բերում էր թե իր, թե մնացածների գլխին: Հենց դպրոցում է, որ Փանոսին տալիս են Ձախորդ մականունը:

    Մի օր վարժապետը որոշում է Փանոսին պատժել, որովհետև դասը սովորած չի լինում, ու նրան ստիպում է դասերից հետո մնալ դպրոցում, բակն ավլել-պլպլացնել, նոր գնալ տուն: Փանոս դու Փանոս, մի երկու անգամ ավելով ֆշտֆշտացնելուց հետո սիրտը ծխել է ուզում: Դե բակում հո չի ծխի, ամբողջ գյուղը գնում-գալիս է դպրոցի մոտով: Մտնում է ուսուցչանոց, մի մուխ քաշում, մեկ էլ աղմուկ է լսում, վախենում, չի իմանում ծխածոտն ուր պահի, գցում է ուսմասվարի դարակը: Կրակը հազիվ են հանգցնում, բայց մատյաններն էդպես էլ անհետ կորչում են` իրենց հետ տանելով Փանոսի ու ողջ գյուղի առաջադիմության մասին արձանագրությունները: Փանոսին 15 սուտկա են տալիս` գյուղապետարանի պադվալում` նախօրոք մոտից առգրավելով վառվող, կրող, ջրհեղեղ ու տպպահողմ առաջացնող ամեն ինչ:

    Հենց գյուղապետարանի պադվալում էլ Փանոսի գլխին գալիս է հաջորդ փորձանքը` Կիկոս անունով: Մի քանի ժամ անիմաստ նստելուց, քիթը փորելուց ու հանածը պատին քսելուց ձանձրացած Փանոսը մեկ էլ պադվալի մութ անկյունում ինչ-որ բան, ավելի ճիշտ ինչ-որ մեկին է նշմարում: Ավելի ուշադիր նայելով` տեսնում է իր հասակի մի տղա` պոպոզ գդակը գլխին: Ծանոթանում են: Պարզվում է, որ տղայի անունը Կիկոս է, ու Փանոսն ու Կիկոսը դառնում են անբաժան ընկերներ: Մենակ թե, պադվալից դուրս գալուց հետո պարզվում է, որ Կիկոսին մենակ Փանոսն է տեսնում, ուրիշ ոչ ոք: Ինչքան որ Փանոսը տանը փորձում է Կիկոսին ծանոթացնել տնեցիների հետ, չի ստացվում, հայրն ու մայրը կտրականապես հրաժարվում են Կիկոսին տեսնել: Դեռ ավելին, խաչակնքում են ու աղոթքներ մրմնջում: Երբ Փանոսը շատ է համը հանում իր ու Կիկոսի հիմար արկածների մասին պատմություններով, մայրը տղային տանում է գյուղի տերտերի մոտ, որ Փանոսի միջից Կիկոս կոչվող չարքին քշի: Մայրը համոզված է լինում, որ որդու ձախորդությունների ողջ մեղավորը Կիկոսն է որ կա: Քահանան լսում է պատմությունն, ու բացում եկեղեցու մատյանը: Պարզվում է, որ Կիկոսը մանուկ հասակում ծառից վեր է ընկել, դեմ առել քարին ու մահկանացուն կնքել: Փանոսի տեսիլքները քշելու լավագույն միջոցն էն թվերին քոթակն էր: Հայր սուրբն իր սրբազան գոտիով էնքան էր մշակում ճիշտ ուղուց շեղվածի հետույքը, որ մեղանչողը հարազատ մորն էլ էր պատրաստ ուրանալ, մենակ թե իրեն հանգիստ թողնեն:

    Դրանից հետո փանոսն ու Կիկոսը թաքուն էին հանդիպում: Փանոսը տանն աշխատում էր Կիկոսից չպատմել: Նա որոշում է, որ Կիկոսի հետ իր կապի մասին լավ կլինի ոչ ոք չիմանա, ու ծնողների սիրտը շահելու համար փորձում է օգնել օրվա հացը վաստակել:

    Փանոսի հայրը գյուղի չոբանն էր, տարվա կեսը սարերում էր` ոչխարների ու կովերի հետ, մյուս կեսն էլ իրենց տանը փեչի կողքին նստած չիբուխ էր քաշում: Փանոսը հոր հետ բարձրանում է սար, որ անմասն չմնա չոբանության նուրբ գաղտնիքներից: Ոչխարներն ու կովերը միանգամից սիրում են Փանոսին, որովհետև նա ամենադեմոկրատ չոբանն էր, որ երբևէ եղել էր նրանց կյանքում: Միակ չոբանն էր, որ լուծել էր հազարամյակների խնդիրը, այն է` այնպես անել, որ ոչխարները գոհ լինեն, գայլերն էլ` կուշտ: Փանոսն իր համար պառկում էր ծառի շվաքին, բերնին մի խոտ դնում ու զրուցում Կիկոսի հետ կամ մրափում, իսկ ոչխարներն ազատ էին անել սրտների ուզածը: Իսկ ոչխարների ուզածը շատ բան չէր` հեռանալ մինչև դիմացի սարի անտառի խորքերը, ուր դեռ մարդու ոտ չէր դիպել, ու արածել կուսական խոտը: Երկու ամսից Փանոսը քոռուփոշման հետ է գնում գյուղ, առանց կով ու ոչխարի: Գյուղացիք կատաղում են, բայց խնայում են Փանոսի նուրբ հոգեկանն ու էլ գյուղապետարանի պադվալ չեն գցում: Տանում են անտառ, ոտները կապում, բրախում, գալիս: Ողջ իմաստն էն էր, որ Փանոսը կյանքը փրկելու համար պետք է գլխի ընկներ ոտքերի կապը քանդել, ու հասնել տուն: Գյուղում վստահ էին, որ նա էդքան գլխին զոռ տվողը չի: Երեք օրից Փանոսը սողեսող հասնում է գյուղ` ցեխի մեջ կորած, բայց ոտների կապը` տեղում:

    Անցնում է որոշ ժամանակ, գալիս է Փանոսին պսակելու ժամանակը: Դրա մասին գլխի են ընկնում, երբ Փանոսը շատ է սկսում քնած ժամանակ փռշտալ: Ծնողները, որ արդեն բավականին տարիքով էին, տեղները չեն գտնում, օր ու գիշեր միտք են անում, թե ոնց անեն, որ իրենց որդու համար մի կարգին, ու ամենակարևորը` խելքը գլխին աղջիկ ճարեն, որ իրենց անփառունակ ժառանգին ընտանիքի տեր դարձնի: Բայց դե ում կգտնես, որ պատուհաս տղայիդ հետ կյանքը կապել ուզենա: Գցում-բռնում ու որոշում են, որ հարսնացուն պիտի կողքի գյուղից լինի, որ Փանոսի փառքին ու ճանաչմանն անտեղյակ լինի, գնան գլուխը յուղեն, բերեն իրենց հարս: Էդպես էլ անում են: Փանոսի ծնողները գնում են կողքի գյուղ, մի աղջիկ գտնում, բերում իրենց որդուն կնիկ: Գյուղացիք յոթ օր յոթը գիշեր հարսանիք են անում, Փանոսին պսակում, բայց Փանոսը չի մասնակցում սեփական հարսանիքին, որովհետև մի շաբաթ առաջ Կիկոսի հետ բարձրացած է լինում կտուր, որ կաթող մասերը նորոգեն, էն էլ` երկուսի ոտքերն էլ սոթ է տալիս, երկուսով ընկնում անդազահան են լինում, բայց ավելի շատ` Կիկոսը, որ Փանոսի աչքի առաջ իր կյանքում երկրորդ անգամ մահկանացուն է կնքում գլուխը քարին դեմ առնելով, ընդմիշտ ազատում է ընկերոջն իր ներկայությունից, բայց դե հարսանիքի ընթացքում Փանոսը տանը պառկած է լինում` ողբալով իր կոտրված կողերն ու միակ ընկերոջ մահը:

    Փանոսի հետամուսնական կյանքը նկարագրել է նրա կենսագիրներից Հովհաննես Թումանյանը` բաց չթողնելով ոչ մի կարևոր մանրուք, էնպես որ այսքանով ավարտված համարենք Փանոսի ջահել տարիների խրոնիկան:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.05.2011, 23:12:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.05.2011), CactuSoul (02.05.2011), Claudia Mori (02.05.2011), impression (01.05.2011), Jarre (02.05.2011), Mark Pauler (03.05.2011), ministr (05.05.2011), Moonwalker (02.05.2011), murmushka (03.05.2011), Skeptic (02.05.2011), Smokie (02.05.2011), V!k (02.05.2011), Հայկօ (05.05.2011), Նաիրուհի (03.05.2011), Ռուֆուս (02.05.2011)

  3. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 5.
    Ձախորդ Փանոսը



    Ճիշտ է, թե սուտ, հեքիաթ է, թե լուրջ, ո՞վ գիտե, բայց ասում են, որ մի ժամանակ, մի գյուղում, ապրում էր մի մարդ, անունը Փանոս: Փանոո՜ս, ա՛յ թե մարդ եմ ասել հաաա՜, էնքա՜ն բարի էր, ընե՜նց մի հոգի ուներ, որ լսողի հոգին կփառավորվի: Բայց բախտ չուներ... ինչ գործ որ բռնում էր, ձախ էր գնում ու բոլորն իրան ասում էին Ձախորդ Փանոս: Ասում են խելք է՛լ չուներ: Աղքատ փայտահատ էր, լավ չէր ապրում: Բայց իր գործը լավ գիտեր, հասկանում էր ծառերի լեզուն, կարող էր ժամերով նստել անտառում, երկաար հիանալ ծառերով, լսել նրանց խշխշոցը: Վերջում էլ կմոտենար նրանցից մեկին, կնայեր, ձեռքով կշոյեր ու կասեր:

    - Դե՛ ախպեր ջան, տեսնենք ի՞նչ ես ինձ տալու:
    Գյուղացիները Փանոսին շատ էին սիրում, բոլորը իր հետ լավ էին:
    - Փանոս ջան, ախպեր ջան, սիրտդ միշտ տենց լեն մնա, ընկերներդ էլ միշտ կողքիդ լինեն:

    Իսկ իրա ամենալավ ընկերը՝ Կիկոսն էր: Կարգին տղա էր Կիկոսը՝ ջահել, բոյով-բուսաթով, աշխույժ, թռվռան, չարաճճի, կենսուրախ, գյուղում հայտնի էր որպես Թառլան Կիկոս: Կիկոսի սիրած զբաղմունքը՝ ծառ բարձրանալն էր: Մի խոսքով եթե Կիկոսի ու Փանոսի միջեւ ընդհանուր բան կար՝ դա սերն էր ծառերի նկատմամբ, բայց նրանք միշտ իրար հետ լավ լեզու էին գտնում: Ոչ-մեկ, երբեք նրանց վիճելուց չէր տեսել:

    Մի անգամ Փանոսը էլի եզները լծած գնաց անտառը, ծառ կտրելու: Հոգնած էր էդ օրը, տրամադրությունն էլ տեղը չէր, տանը շատ գործ էր արել ու ինչպես միշտ բախտը չէր բերել: Գնաց անտառ, հոգնած նստեց կոճղին, սկսեց նայել ծառերին ու միտք անել:

    - Մարդու գլխին է՞լ մի օրվա մեջ էսքան փորձանք գա, էս ի՞նչ կրակի մեջ ընկա: Դե արի ու էս վիճակում ծառ կտրի ու յեքա գերանը բարձրացրու, դիր սելին:

    Փանոսը տխուր նայեց սելին, եզները հանգիստ որոճում էին, ասես ամեն-ինչ լավ էր, հանկարծ Փանոսի մտքով անցավ:

    - Այ մարդ, իսկ եթե սելը դնեմ ծառի տակը՞, թող հենց ծառը կտրելուց ընկնի մեջը:
    Ասելն ու անելը մեկ եղավ: Ընտրեց մոտակա ամենամեծ ու ամենահաստ ծառը, սելը տարավ ծառի տակ ու գործի անցավ: Զարկեց, հա՛ զարկեց, մինչեւ ծառը շուռ եկավ ու...

    - Իյաաա՜...- գլուխը քորելով, տեղում շվարած մնաց Փանոսը՝ նայելով ջարդված սելին ու խեղճ եզներին, - սենց էլ բա՞ն կլնի, բա հիմա ես ի՞նչ անեմ:

    Ի՞նչ պիտի աներ, կացինը վերցնում է, գնում տուն: Ճանապարհին անցնում էր մի լճի կողքով, նայում է, տեսնում էդ լճում բադեր են լողում: Էստեղ Փանոսի ախորժակը բացվում է:

    - Լավ, գոնե մի բադ կուտենք էսօր,- ասում ա ու ձեռքի կացինը շպրտում բադերի կողմը: Բադերը ճղճղալով, ցրվում են շուրջ բոլորը, կացինն էլ... դե արի ու հանի ջրից: Փանոսը մտավ ջուրը, երկար ման եկավ կացինը, չէ՛, չկա ու չկա: Ճարն ի՞նչ, մրսած, սառած, դողդողալով դուրս եկավ ջրի միջից... ա՜յ քեզ բաան... ախր շորերը հենց էստեղ էր դրել, լճի ափին... բա էս ո՞նց կլնի:

    - Ի՞նչ պիտի անեմ, սպասեմ մութն ընկնի, գնամ Կիկոսից մի-քիչ շոր վերցնեմ,- մտածում ա Փանոսը: Էդպես էլ անում ա:

    Թարսի պես էդ օրը Կիկոսենց տանը քեֆ էր, ժողովուրդ էր հավաքվել, Փանոսը մի փոքր բացեց դուռը, ուզեց բոլորից աննկատ կանչի Կիկոսին, հյուրերից մեկը կարծեց Կիկոսենց շունն ա, ձեռի ոսկորը շպրտեց դռան կողմը, խփեց ուղիղ Փանոսի աչքին:

    - Վաա՜խ,- գոռում ա Փանոսն ու դուրս փախնում, շներն էլ էս ձենի վրա գալիս են, հո՜ չեն հարձակվել, հո՜ չեն կծում, հյուրերն էլ մյուս կողմից դուրս թափվեցին, հարայ են տալիս, գոռում, գոչում:

    - Սատանա աաա՜, բռնի՜ հա բռնի՜:

    Խեղճ Փանոսը մի կերպ դուրս պրծավ սրանց ձեռքից, փախավ անտառ ու էլ հետ չեկավ:
    Էդ օրից գյուղում էլ ոչ ոք Փանոսին չտեսավ, երկար փնտրեցին, Փանոսը չկա ու չկա: Մենակ շորերը գտան մի ավազակի մոտ, գնացին լիճը, ձեն են տալիս:

    - Փանոո՜ս, ա՜յ Փանոոս:

    Փանոսը չկա: Վճռեցին, որ խեղճ Փանոսը խեղդվել ա: Գյուղացիներով հավաքվեցին, Փանոսի քելեխը տվեցին, հիշեցին ու գովեցին: Կինն էլ մի ամսից Փանոսին մոռանում ա, ուրիշ մարդ ա ուզում, հետը պսակվում, գնում:

    Ճիշտ է թե սուտ, հեքիաթ է թե լուրջ, բայց պատմում են, որ ժամանակով մի բարի մարդ է եղել՝ Ձախորդ Փանոսը: Ժողովուրդը լսել է նրա մասին ու սիրել նրան:

    Իսկ թե հետո ինչ եղավ Կիկոսին, դա արդեն ուրիշ հեքիաթից է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.05.2011), Jarre (02.05.2011), Mark Pauler (03.05.2011)

  5. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 6
    Ձախորդ Փանոսը. մաս 2

    (սկիզբը` Հովհաննես Թումանյանի հեքիաթում)

    Մեր Փանոսը գնում է, գնում: Շատ է գնում թե քիչ` շատն ու քիչն էլ ինքը գիտի: Լույսը չբացված` մի աղբյուր է տեսնում: Բարձր, ամբողջությամբ մարմարից, իսկ վրան ոսկե տառերով ինչ-որ բաներ են գրված, որոնք շողշողում են մթնշաղում: Խմում է Փանոսը այդ անմահական ջուրը, մաքրում է մարմնի արյուն-քրտինքը և ամեն կերպ փորձում է վերծանել այդ պուլպուլակի գրությունը:

    -Թու՛, մեր հայոց լեզվի դասատուի ինչն եմ ասել…

    Նայում է, նայում, ու չի կշտանում: Եվ հանկարծ հիշում է, որ սոված է: Իսկ ձեռքի տակ ոչինչ չկար: Խեղճ Փանոս… Սոված, անօգնական, սկսում է օգնություն կանչել: Կանչում է կանչում, ինքն էլ գիտակցելով, որ այս կիսամթում ոչ ոք իրեն օգնության չի հասնի: Անցնում են ժամերը, և ոչ ոք չի երևում: Առավոտյան կողմ անտառը խորասուզված էր թռչունների ներդաշնակ երաժշտության մեջ, և ժամանակ առ ժամանակ լսվում էին Փանոսի հուսահատ նախամարդկային ճիչերն ու ոռնոցները, որոնց երբեմն արձագանքում էր նաև սոված փորը: Նույնիսկ աղվեսները, գայլերը, արջերը և մնացած վայրի գազաններն էին վախենում բներից դուրս գալ: Կամաց-կամաց այդ ճիչերը դադարում են, և Փանոսը, այլևս չդիմանալով, բերանքսիվայր ընկնում է հողի վրա ու քնում:

    Կեսօրին մի կուզիկ, անլվա, չեչոտ պառավ անցնում է այդ կողմերով` ձեռքին մի մեծ զամբյուղ: Տեսնում է մերկ Փանոսին ու խենթանում: Զամբյուղից վիրակապ է հանում, ներքնաշորեր, կապկպում է Փանոսի վերքերը, հագցնում նրան, փաթաթում ծածկոցով և տուն տանում: Ամբողջ օրը կերակրում է, լողացնում, հարդարում, իսկ երեկոյան կողմ պառկեցնում է ննջարանում…

    -Ես հիմա կգամ…-Էրոտիկ ձայնով փակում է սենյակի դուռը և չքվում: Փանոսը հասկանում է իր գլխի գալիքը: Փորձում է աննկատ փախչել: Սողոսկում է անկողնուց, հասնում դռանը, քաշում է բռնակից, իսկ դուռը չի բացվում: Խորամանկ պառավը կողպել էր այն: Մի քանի րոպե անց պառավը վերջապես բացում է դուռը և սարսափած ձայնով շշնջում.

    -Մարդս գալիս ա կամանդիրովկից, մտի անկողնու տակ, շու՛տ…

    Փանոսը սողալով մտնում է կիսափտած անկողնու տակ և շունչը պահած սպասում ճակատագրի հերթական դաժան քայլին: Ամուսինը մտնում է սենյակ, հոտոտում է շուրջը և գոհացած փռվում անկողնում: Այնքան գեր է լինում, որ ներքնակը ծանրության տակ իջնում է և կճխլեր Փանոսի երկար քիթը, եթե Փանոսը ժամանակին գլուխը չթեքեր: Թեքում է գլուխը և ինչ է տեսնում… Մի զույգ սապոգ, իսկ սապոգների կողքին` իր գուլպաները… Իր սիրելի գազարագույն գուլպաները… Իրենց հարազատ բույրով, կրունկների վրայի զույգ անցքերով, դուրս պրծած ռետինե թելերով և ծանոթ մակագրությամբ` “MADE IN TIFLIS”, որից իհարկե Փանոսը գլուխ չէր հանում: Պառավը անջատում է լույսը և մտահոգված հեռանում սենյակից: Իսկ ամուսինը քնում է և սկսում է ուժգին խռմփացնել: Շատ հոգնած էր:

    Շուտով մութն ընկնում է: Փանոսը վախենում է ինքն էլ քնի, քանի որ նա նույնպես խռմփացնում էր:

    ***

    -Մոսի՞, վե՛ր կաց, վե՛ր…
    -Սարո՛… Էս ո՞րտեղ ենք… Ժամը քանի՞սն ա…
    -Դատելով աստղերի դիրքից` դեռ լույսը չի բացվել:
    -Ինչ օրի ենք ընկել…
    -Էս ծառը քիչ էր մնում մեջքս ջարդեր…
    -Ես ողջ եմ, բայց երևի էլ երեխա չեմ ունենա…
    -Տո հիմա՛ր, քեզ 10 տարի առաջ են կռտել, մոռացել ե՞ս…
    -Հա էլի… Հիշողությունս կորցրել եմ…
    -Ես էլ: Երեկվա կերածս էլ չեմ հիշում…
    -Բա հիմա ի՞նչ ենք անելու…
    -Պարզից էլ պարզ… Մեջքդ բարձրացրու, ծառը շուռ տուր… Իմը վարի ա գնացել… Էս ինչ փորձանք էր…

    Մոսին տանջանքների գնով բարձրացնում է մեջքը, և ծառը տեղի է տալիս: Բայց ինչպես պետք է գտնեին տան ճամփան, եզները չգիտեին: Հիշողությունները կորցրել էին:

    -Ախպեր ջան, էս մութ գիշերով ո՞նց ենք տուն դառնալու… Որ Փանոսը հարցնի որտեղ էիք, ի՞նչ ենք պատասխանելու…
    -Կասենք կտրածդ ծառը խփել ա գլխներիս, հիշողություններս կորցրել ենք, ոչ մի բան չենք հիշում: Արի ավելի լավ ա տան ճամփեն գտնենք, գոնե մինչև առավոտ տեղ հասնենք:
    -Ես գտա… Փանոսի ծիծակների հետքերը տենում ե՞ս: Դրանց միջոցով հեշտ կլինի:

    Երկու եզները, սիամական երկվորյակների պես իրար միացված, քարշ տալով դատարկ սայլը, զննելով իրենց առջև ընկած հետքերը, քայլում են, քայլում: Հանկարծ տեսնում են, որ լճի մոտ ծիծակների հետքերը անհետանում են, առաջ են գալիս սապոգի հետքեր: Սարոյի միտքը փայլատակում է.

    -Հասկացա՛: Փանոսը լիճ ա մտել, լճում սապոգներ ա գտել, դրանցով ա տուն գնացել,-հիացմունքով բացականչում է նա:

    Քայլում են սապոգների հետքերով, իսկ հետքերը տանում են ու տանում… Լուսաբացին մի խրճիթ են տեսնում:

    -Մոսի, սա Նոյեմզարի տունն ա… Էս ինչ կայֆեր ա արել Փանոսը սաղ գիշեր… Դուռը չծեծես, արի պատուհանից նայենք:

    -Հա… Կամաց քայլի, ակները չճռռան…

    Նայում են պատուհանից, իսկ նրանց տեսադաշտը փակում է վարագույրը:

    -Մոսի, Նոյեմզարը ամուսնացած ա, Փանոսը մոտը երկար չէր մնա: Ուրեմն հետևի դռնից փախել ա:

    Սարոն չէր սխալվում: Իրոք, տան հակառակ կողմից, որտեղ մի ցածրիկ դուռ կար, սապոգի հետքերը նորից էին ի հայտ գալիս: Տանջահար եզները շատ էին հոգնել: Արածում են, քնում մինչև ուշ երեկո: Մութն ընկնելուն պես արթնանում են և շարունակում ճանապարհը:

    ***

    Կեսգիշերին ևս մեկ խրճիթ են տեսնում:

    -Յախք…
    -Ի՞նչ յախք…
    -Մոսի, սա էն ջադու Ծովխաթունի տունն ա: Թու՛…

    Պտտվում են տան շուրջը, իսկ հետքերը չեն շարունակվում: Վճռում են, որ Փանոսը տանից դուրս չի եկել:

    -Վայ Փանոս, Փանոս, թաղեմ ճաշակդ…
    -Ի՞նչ անենք…
    -Կանչենք… Ուրիշ ճար չկա… Ամոթ չի անում…
    -Փանո՛ս…-ձայնում է Մոսին:

    Տանտերը զարթնում է քնից: Փանոսը ճանաչում է իր եզների ձայները, որոնք գալիս էին պատուհանի տակից:

    -Փանո՛ս…-հնչում է ավելի ուժգին:

    Տանտերը վեր է թռչում տեղից: Փանոսը վերջապես ուղղում է ծռված գլուխը և գոհացած տնքոց հանում… Տանտերը լսում է, որ անկողնու տակ ինչ-որ մեկը կա: Քշտում է թևերը:

    -Պառավս ալաբուլա էր երևում... Դու՛րս արի տակից… Ճաշակդ քեզ ուտի…

    Փանոսը կծկվում է վախից…

    -Դուրս արի, թե չէ հրես կացինս սրած գնամ բերեմ… Կարդացել ե՞ս Հովհաննես Թումանյանի պատմությունը…

    Տեսնելով, որ բան դուրս չի գալիս, գնում է կացինը բերելու: Փանոսը առանց հապաղելու վերցնում է իր հարազատ գուլպաները, բացում է պատուհանը և ցատկում դուրս… Իր բախտից ընկնում է ուղիղ սայլի մեջ: Մինչ տանտերը կացինը սրած կմտներ ննջասենյակ և կմոտենար պատուհանին, եզները արդեն հեռացել էին: Սլանում են դեպի տուն: Ճանապարհին անցնում են այն աղբյուրի կողքով, որից Փանոսը ջուր էր խմել: Հազիվ կարող են շունչ քաշել: Փանոսը իջնում է, փաթաթվում է եզներին, լվացվում է աղբյուրից, մի քանի կում խմում և հարցնում.

    -Սարո, էս ի՞նչ ա գրված էս պուլպուլակին: Սա իմ կյանքը փրկել ա:

    Սարոն գիրկապ է անում արտահայտությունը.

    -Ան-հաղթ հե-րոս քա-ջըն Նա-զար, որ մին զար-կի ջար-դի հա-զար…

    Մեր հերոսը գլուխ է տալիս և ասում.

    -Փառք ու պարծանք քեզ դարեդար, Ո՜վ Քաջ Նազար…

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.05.2011), Jarre (02.05.2011), Mark Pauler (03.05.2011)

  7. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 7.
    Դև Զոհակի Վրեժը

    Լուրն լսելու պես դև Զոհակը բարձրացրեց սև գլուխը լուսնին ու երկար սահմռկեցուցիչ ոռնոց արձակեց: Վատ լուր բերողներին սպանում են: Եթե նա հետևեր ավանդույթին, յոթանասունյոթ տանջալի մահանալու միջոցները հերիք չէին լինի լուրը բերած ծառային: Բայց Զոհակի աչքերի առջևում սևացաց էր, և վախեցաց ծառան ժամանակ ունեցավ գլխիկորույս դուրս նետվել արքայական սենյակից:

    Դեռևս երեք տարի առաջ նա յոթ դև եղբայրների հպարտ հայրն էր, և իր տղաները ահուսարսափի մեջ էին պահում երկիրը: Բայց ժամանակները փոխվում են: Տղաների դիակները մեկը մյուսի վրա շարած են, գլուխները նիզակների վրա դիմավորում են հյուրերին, իսկ հպարտ հերոսը նստած է երբեմնի դևական ամրոցում:

    Նազար: Ով կմտածեր, որ կավից ստեղծած մարդու մեջ այդքան հուրուկրակ կլինի: Ով էր մտածում, որ կավից ստեղծածը կբոցավառի իր նմանների սրտերը, բանակ կհավաքի ու կջարդի դևերին, մեկին մյուսի հետևից: Ով կմտածեր, որ իր կրտսերի հասարակ ավազակագրոհը կբերի նման հետևանքների: Այսօր Նազարը սպանեց առաջնեկին: Հետո դուրս կտրեց դևական սիրտը ու կերավ արյունահարբ բանակի առջև: Նազարը լավ գիտեր, որ թշնամու սիրտը փոխանցում է պարտվածի ուժը հաղթողին:

    Ուստիան, անիծյալ լինի քո անունը: Հասարակ կին: Տեսնողները պատմում են` ոչնչով աչքի չընկնող, հասարակ գյուղացի կին: Ավազակագրոհի զոհ, դժբախտ պատահար: Երբ հեռու երկրներից վերադարձած Նազարը իմացավ կնոջ մահվան մասին, սգո մեջ հեռացավ սարերը: Պատմում են, խելքը կորցրած Նազարը խոսում էր արջերի, ծառերի, երկնքի հետ: Ինչ որ բաներ պատմում, հարցեր տալիս: Գյուղացիները խղճում էին, կերակրում: Իսկ հետո Գիժ Նազարը վերադարձավ մարդկանց մոտ: Հետն էլ փալասի կտոր իջացրեց: Գրագետներն կարդացին` վրան արյունով գրած էր` ''Անհաղթ երկնքի տակ'':

    Գնաց Կրտսերի ամրոցի մոտ, նստեց դարպասի առջև: Մոտեցած պահակների գլուխներն ջարդեց, ասում են սեփական անզեն ձեռքերով: Մեկին հետ ուղարկեց Կրտսերի մոտ` մարտահրավեր փոխանցելու: Կրտսերը երբեք մեծ խելքով աչքի չէր ընկնում, ու մարտահրավերն ընդունեց: Մարդ Նազարին դեռ հնարավոր էր թվաքանակով խեղդել, շրջապատել, նիզակների վրա հանել` որպես դաս մնացածին: Կրտսերի սիրտը կերած, մարդու տեսքը պահպանած, ներքուստ մասամբ դև դարձած Նազարին` անհնար:

    Կրտսերին սպանեց արագ, մեկ հարվածից: Մնացածի հետ այդքան գթասիրտ չէր: Առաջին հաղթանակից հետո Նազարը հրով ու սրով անցավ երկրով` մարդկանց հավաքելով, բանակ զինելով, ու հաղթելով: Մեկը մյուսի հետևից` յոթ սիրտ: Վերջինը` մի քանի օր առաջ: Առաջնեկի բանակից մեկ հոգու ուղարկեց Զոհակի մոտ, լուրը հասցնելու, իսկ մնացածին... Գերիներ Նազարին պետք չէին: Առաջնեկին երկար էր սպանում, շատ երկար: Սկզբից կտրեց լեզուն, ականջները, քիթը, հանեց ատամներն: Հետո ձեռքերն ու ոտքերը: Աչքերը հանեց վերջում, ուզում էր, որ իր զոհը ամեն ինչ տեսնի:

    Երբ սգո մշուշը հետ նահանջեց, Զոհակը սկսեց մտորել: Վաղ թե ուշ, Նազարը գալու է: Զոհակից ուժեղ, յոթ դևերի թունավոր արյամբ լի, գալու է սպանի, ու Առաջնեկի բախտը Զոհակին չափից թեթև կթվա: Պետք է փախնել, թագնվել երկրի տակ, Ահրիմանի ծոցում: Փախնել, թագնվել, սպասել: Սպասել երկար, պետք եղած դեպքում` հազարամյակներ: Ուղարկել սուրհանդակներ մնացած եղբայր դևերին, հասցնել լուրը, որ մարդիկ արդեն գիտեն, որ դևերն էլ են մահկանացու, որ դևերն էլ են ցավ զգում, որ դևերի արյունն էլ է կարմիր: Թագնվել պետք է բոլորով: Մարդկային հիշողությունը կարճ է, իսկ կյանքը` ավելի կարճ: Պետք է մոռանան դևերին:

    Նազարը անմահ չէ: Վաղ թե ուշ կմեռնի` կամ երբեմնի համախոհների ձեռքից, կամ ծերությունից: Կփոխվեն սերունդներ: Նազարի մասին հեքիաթներ կպատմեն` սկզբից ճշմարիտ, հերոսական, իսկ մի երկու-երեք հազար տարուց, աղավաղելով եղածը` երգիծական: Զոհակը անձամբ դիվական մոգությամբ կստեղծի այդ հեքիաթները: Դա կլինի նրա վերջին անեծքը Նազարին: Հերոսներին կհիշեն կամ կմոռանան: Նազարին ոչ հիշելու են, ոչ մոռանալու: Հորինելու են նոր Նազար` խղճուկ, մազալու, Ուստիանի ոտքի տակից չհելնող: Ու ամեն անգամ երբ Զոհակին հասնեն նոր հեքիաթների արձագանքները, Զոհակի սիրտը լցվելու է սկզբից սգով մեռած յոթ տղաների համար, իսկ հետո ուրախությամբ` ի կատար ածած դաժանագույն վրեժխնդրության մտքից:

    Առջևում դեռ մեկ ամբողջ գիշեր կար` հեքիաթների սերմերը դեպի հեռավոր ապագա ուղարկելու: Իսկ առավոտյան արևը կգտնի ընդամենը դատարկ ամրոց ու հիշողություններ երկրի երեսին ապրող դևերի մասին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (02.05.2011), Ariadna (03.05.2011), Barekendan (01.05.2011), CactuSoul (02.05.2011), E-la Via (02.05.2011), Freeman (03.05.2011), Jarre (02.05.2011), kyahi (01.05.2011), Mark Pauler (03.05.2011), Moonwalker (02.05.2011), Skeptic (02.05.2011), Արէա (04.05.2011), Հայկօ (05.05.2011), Նաիրուհի (03.05.2011)

  9. #20
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բարի ընթերցում, հետաքրքիր քննարկումներ ու լավ ժամանց եմ ցանկանում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.05.2011), impression (01.05.2011), Jarre (02.05.2011), Yellow Raven (02.05.2011), Նաիրուհի (03.05.2011)

  11. #21
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դեռ որ ինձ երկու գործ դուր եկան, որոնց շնորհակալություն եմ տվել
    աչքիս էս մի մրցույթն էն մեկի պես բոց չի լինելու...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    դեռ որ ինձ երկու գործ դուր եկան, որոնց շնորհակալություն եմ տվել
    աչքիս էս մի մրցույթն էն մեկի պես բոց չի լինելու...
    Իսկ լրի՞վ ես կարդացել, թե՞ դեռ մենակ էդ երկուսը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #23
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ լրի՞վ ես կարդացել, թե՞ դեռ մենակ էդ երկուսը
    Չուկ, սև փիառն էլ ա փիառ մի խանգարի
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. #24
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա` գիտեմ, թե վերջինի հեղինակը ով ա, բայց չեմ ասի:

  15. #25
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2-րդ եւ 4-րդ տարբերակներին եմ քվեարկել, Փանոսներին ավելի շատ հավանեցի Մերի Պոպինսը վերջն էր
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  16. #26
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսենք դատափետումը.

    1. Բախտիյար Նազարը
    Չեմ կարող ասել ինչքանով ա լավը կամ վատը, քանի դեռ մյուսները չեմ կարդացել: Հանուն արդարության նշեմ, որ մեջը լիքը հաջողված հումորներ կային, օրինակ «կռնատ աղջկա արձանը», հեռակառավարման վահանակը, ավտոյի թրիքի հոտն ու կախած յոլկաները և այլն: Մի խոսքով կախված մյուս պատմվածքների լավ կամ վատ լինելուց, հետո կորոշեմ, արժի՞ սրա օգտին քվեարկել: Բայց համոզված եմ, որ սրա հեղինակը կարար շատ ավելի լավ գրել
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.05.2011), Freeman (03.05.2011), Jarre (02.05.2011), Smokie (02.05.2011), Տրիբուն (08.05.2011)

  18. #27
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Ձախ Փանոսը

    Աաաա, ինչ լավն էր, շատ ընտիր հումորով, հավես պատմվածք էր, կարող ա սխալվեմ, բայց Այվիական համուհոտ առա Քվեարկելու եմ անպայման Հեղինակին՝ հարգանքներ
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (02.05.2011), E-la Via (02.05.2011), Jarre (02.05.2011), Smokie (02.05.2011), Էլիզե (02.05.2011)

  20. #28
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Քաջ Նազարը մեր օրերում

    Էս «կիսապատմական» գործը բնավ «կիսակատակերգական» չէր, դուրս չեկավ, ահավոր անկապ էր ու ծիծաղելի մասեր ընդհանրապես չկային: Ժամանակի մեքենայի պահով կարելի էր ավելի ծիծաղելի բան գրել, բայց ցավոք հեղինակի մոտ ոչ մի բան չէր ստացվել
    I may be paranoid but no android!

  21. #29
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարի մարդիկ, մեկն ինձ կբացատրի 5րդ տարբերակի իմաստը?
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (03.05.2011)

  23. #30
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Փանոս - Խրոնիկա

    Լավն էր, հատկապես փռշտոցները Երկրորդ տարբերակին ահագին զիջում է, բայց ընդհանուր առմամբ թեթև էր ու համով:
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (02.05.2011)

Էջ 2 12-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  4. Ստեղծագործական մրցույթ. Ակումբը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 214
    Վերջինը: 17.03.2012, 12:44
  5. Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 287
    Վերջինը: 06.12.2011, 18:27

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •