Նոր կարդացի բոլորը, վերջացրեցի, ու մի երկու բան էլ ես գրեմ)
1 տարբերակ - ընդհանրապես չհասկացա էս հեքիաթի իմաստը, որտեղի՞ց ա գալիս, ու՞ր ա գնում) է հա, ջրի պահով նեղված Նազարը հետո դառնում ա դեպուտատ ու ջուրը թանկով տալիս ա ազգին, հետ՞ո... վերնագրից էլ արդեն երևում ա էս ստեղծագործության ռաբիզությունը, ինչը ինձ դուր չեկավ... ռաբիզության հատկանիշ են հանդիսանում նաև ակումբում "Ինչպիսի՞ն կլինի քյառթուի համակարգիչը" թեմայի հիման վրա մտածված քյառթու կնոպկեքով հեռակառավարման վահանակի նկարը ու անգրագետ ոսկե ձկնիկի նկարը: Սա արձակ ստեղծագործությունների մրցույթ ա, հեղինակը պետք է կարողանա գրավել իր տեքստով, ոչ թե տեքստի "թևի տակ խփած" անկապ նկարներով... դուրս չեկավ:
2 տարբերակ - եղած ստեղծագործություններից ամենահաջողվածն էր: Հումորը տեղը, եզների անունների վրա էլ երկար ծիծաղել եմ) մենակ թե էդ եզների չափազանց մարդանման ապրելակերպի ու գործողությունների նկարագրման պահով, հեղինակը կարգին պերեբարշիտա արել)
3 տարբերակ - եղածներից երևի թե միակը, որտեղ հեղինակը փորձել է համադրել լուրջը կատակի հետ, զուգահեռներ անցկացնելով թումանյանական հեքիաթի հերոսների կյանքի, հայոց պատմության որոշ դրվագների ու ներկայիս հայաստանյան քաղաքական իրավիճակների միջև: Բայց հեղինակը կարող էր Ղարաբաղյան պատերազմից հետո մինչև Նազարի նախագահ դառնալը, այդ ժամանակահատվածում ընկած դեպքերը մի քիչ ավելի մանրամասն նկարագրել)
4 տարբերակ - եթե այս պատմության շարունակությունը հենց Թումանյանի հեքիաթն ա, ի՞նչ կապ ուներ այս պատմությունը առաջին պարբերությունում նկարագրված փռշտոցախառը սեռական ակտի (էն ժամանակներում սեքս չկար, մոռացել ե՞ք) ու 15 սուտկով պադվալում բանտարկվելու պահը... այս պատմության մեջ ճիշտը միայն վերնագիրն էր, - խրոնիկա))
5 տարբերակ - Թումանյանի հեքիաթի անհաջող քոփիփասթ, որի առանց էդ էլ չեղած տեսքը գցում են տեքստում առկա լիքը սմայլիկները (կարդա 1-ին տարբերակում առկա նկարների մասին գրածս))
6 տարբերակ - ինձ թվում ա, այս ստեղծագործությունն ու տարբերակ 4 - ը գրել ա նույն մարդը, սկզբում գրել ա մի ամբողջական պատմվածք, հետո բաժանել երկու մասի ու այդպես ներկայացրել մրցույթին: Տարբերակ 4-ում նկարագրվում է Թումանյանի հեքիաթից առաջ Փանոսի կյանքը, իսկ այստեղ արդեն Թումանյանի հեքիաթի գրեթե ավարտից հեղինակը սյուժեն զարգացրել է իր տարբերակով, բացի դրանից երկուսում էլ առկա է ընդհանրապես թե Նազարի, ու թե Փանոսի հետ կապ չունեցող Կիկոսը... որպես առանձին ստեղծագործություն, նշեմ, որ մենակ դուրս եկավ գուլպաների մեյդ ին թիֆլիս գրությունը
7 տարբերակ - լրիվ անիմաստ, արագ - արագ խզբզած տեքստ, էնքան որ այս ստեղծագործությունը հասցնի մասնակցել մրցույթին: Մի խումբ ներվ քայքայող տառասխալներ: Մի խոսքով մասնակիցներից ամենաանհաջող տարբերակը, ու ինձ համար զարմանալի է, թե ինչպես կարող է այս տարբերակը հավաքել 6 ձայն) երևի հեղինակի կողմից կիրառվել է "Ծանոթի ձայն" տարբերակը, ու հեղինակը անձնական հաղորդագրությունների միջոցով իրեն ծանոթ ակումբցիներին խնդրել է քվեարկել իր ստեղծագործության օգտին: Միայն այսպես, այլ կերպ ես չեմ կարող բացատրել այս անմտությանը տրված 6 ձայնը)
Քվեարկում եմ 2-րդի օգտին, որը, թեև էլի մի եսիմ ինչ չի, բայց եղածներից ամենահաջողվածն ա
Ներողություն)) Կիկոսն օգտագործվել ա, որպես պերսոնաժ ոչ թե 4-ում ու 6-ում, այլ 4-ում ու 5-ում, ինչը ինձ տեղիք ա տալիս մտածելու, որ արդեն այս երեք ստեղծագործություններն են գրված նույն մարդու կողմից))
Էջանիշներ