Quyr Qery (21.11.2016)
Էդքան տհաճ չէր, ոնց որ տեղադրված մնացածը գործերը, բայց որ հաճելի էր չէր, հաստատ ա։
Կեսից անջատել եմ, ու 2-րդ անգամ միացնելու ցանկություն դժվար երբևէ առաջանա։
Ծանոթ ստեղծագործության ջազային տարբերակի վատն էն ա, որ դու արդեն գիտես, ակնկալում ես հաջորդ նոտան, բայց մինչև դրան հասնելը մի քանի հատ լրիվ ուրիշ նոտաներ են լսում։ Չի դզում։
Ես օրինակ շատ եմ սիրում դասական ստեղծագործությունների տեխնո միքսերը, որտև նրանք օրիգինալը հերն էս աստիճանի չեն անիծում, ոնց որ ջազն ա անում։
Օրինակ, նույն երգն ա, բայց կոնկրետ երգին բան չեն արել։ Լրիվ այլ ոճի բան ա դառել, բայց դա չի խանգարում, որ երգին ծանոթ մարդը մտքով հետը երգի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ինձ թվում ա, որ եթե ջազ նվագողին մի քանի անգամ նույն բան նվագել տան, ամեն անգամ տարբեր բան ստացվի, որտև էն արանքի «ավելորդ» նոտաները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում, էդ պահին ոնց ուզում ավելացնում են։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ ջան, մարդ չկ կարա լսի ջազը, կլասիկը, ժողովրդականը կամ ռոքը նույն ձևի... այսինքն մարդու վերաբերմունքը էդ ժանրերի նկատմամբ եթե նույնը եղավ, չի սիրի... եթե դու ջազից սպասես էն ինչ սպասում ես ռոքից, չի լինի, չես սիրի որտև չես հասկանա...
էսի բնական ա ու մարդկանց մեջ էլ կա տենց բան..֏ մարդուց եթե սպասում ես ավելին քան էդ մարդը կարա տա, կամ ընդունակ չի մի բանի, հիասթափվում ես... սխեման պարզ ա, բայց բարդ ակառուցվածք ունի...
ամեն ժանր իրա մոտեցումն ունի...
ջազի մեջ ոչ թե երգը կամ երաժշտությունն են վերցնում ու նվագում, այլ թեման... այսինքն կարա բեսա մե մուչոն որպես թեմա վերցնի ու զարգացնի, շուրջն իմպրովիզացիաներ անի ու տանի դարձնի լրիվ ուրիշ բան... էդ ա դրա կայֆը, ճամփորդության պես բան ա... գեղեցկությունը հենց դրա մեջ ա... ես տենց ոմ ջազին մոտենում... ու էն վախտ նոտաները պատահական չեն թվա, գուցե անսպասելի....
մի տեսակ չեմ հասկանում հասկանալով երաժշտություն լսելը: Ինձ թվում է կամ չես զգում կամ զգում ես: Եթե ինչ-որ բան ներսում շարժեց, էլ ի՞նչ կարևոր ա՝ որ նոտան որտեղ ինչ եղավ: Եսիմ: Իհարկե, ջազ շատ երաժիշտների ես սովորեցի լսել, որովհետև ականջիս համար խորթ էր, օրինակ մինչ հիմա էլ շատ դժվար եմ լսում Դյուք Էլինգթոնին, Դիզզի ջիլեսպին, բայց էլի զգալու վրա շեշտադրում դնելով:
Quyr Qery (21.11.2016)
Իսկ ես էս պահին երջանիկ եմ: Երբ որ արթնանում եմ սենյակումս դրսի մեքենաների ձայնից, երբ որ տեսնում եմ արևի կորելն ամպերի հետևում ու աչքերիս ոչ մի լույս չի ընկնում, երբ որ կարող եմ առանց ավելորդ շորեր հագնելու գնալ ու սուրճս դնել, վառել նախավերջին ծխախոտս ու վայելել մենակությունս Չետի հետ:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Mephistopheles (21.11.2016)
Աթեիստ, մի խնդրանք ունեմ։
Երբ ժամանակ ունենաս, խնդրում եմ, լսիր հերթով այս վիդեոները։ Սկզբից առաջին երկուսը, հետո առանձին երրորդն ու չորրորդը։
1) TIME AFTER TIME
Cyndi Lauper
Miles Davis
Ուշադրություն դարձրու.
ա. Մայլսի տեխնիկային
բ. թե ինչ ճաշակով, նուրբ ու գեղեցիկ է զարգացնում ստեղծագործության հիմնական թեման։ Կյանքի պես՝ տեղերով շատ նուրբ, զգացմունքային, հետո ինչ որ տեղ նրբությունը միանգամից ընդհատելով անսպասելի ուժեղ ու չսպասված տրուբայի ճիչով, իսկ վերջում գեղեցիկ, բայց զուսպ վերջաբանով։
Բայց սա ընկալելու համար, հավանաբար քեզ պետք կլինի երաժշտական նոր ընկալում ))
Սկզբի համար ուղղակի անջատի ուղեղդ, բանականությունդ, ու մենակ լսի, առանց ինչ որ բան սպասելու կամ մտածելու։
Ընդհանրապես Մայլսի պես մարդիկ ահավոր քիչ են։ Իր պես ճաշակով ու սեփական ոճով մարդիկ։ Հիմա նույնիսկ ջազում շատ են վուլգար, անճաշակ ու անտաղանդ թափթփուկները, որոնք մաքսիմում պիտի դարբին լինեին, թեև դա էլ ճաշակ և ուղեղ պահանջող աշխատանք է։ Ինչևէ, միտքս հասկացար ՝ իրանք պիտի չուգուինի ու երկաթի հետ աշխատել, ոչ թե ձայների ու նոտաների։
2) HUMAN NATURE
Michael Jackson
Miles Davis
Ստեղ էլ նույն կետերին ուշադրություն դարձրու, պլյուս մի կետ ավել։ Այստեղ կարաս տեսնես տղամարդու և կնոջ փոխհարաբերություններին վերաբերող ամենակարևոր բանը ընդամենը մի քանի րոպեների ընթացքում։ Ահավոր գեղեցիկ գործ է իմ կարծիքով, իմ ճաշակով։
Աթեիստ (05.12.2016)
Ինչ խաղեր ա տալիս Chaka Khan-ի հետ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ