Նինա Սիմոն (իսկական անունը՝ Յունիս Կետլին Ուեյմոն) - ամերիկացի երգչուհի, դաշնակահար և կոմպոզիտոր: Ստեղծագործել է հիմնականում ջազային ժանրում, սակայն օգտագործել է նաև սոուլ, փոփ-երաժշտություն, գոսփել և բլյուզ:
Ծնվել է 1933թ. ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում: 1953թ. - ին սկսելով դաշնակարուհու կարիերան՝ 1950-ականների վերջում արդեն ձայնագրել էր 10 ձայնասկավառակ: 1965թ. լույս է տեսնում Սիմոնի ամենահաջողված ձայնասկավառակը՝ "I Put A Spell On You", որը ներառում է իր հանրաճանաչ հիթերը՝ "Feeling Good", "I Put A Spell On You", "Ne Me Quitte Pas": Իր կատարած երգերը հետագայում կատարել են ուրիշ շատ խմբեր, օրնակ՝ "Don't Be Misunderstood" - ը և "House Of The Rising Sun"-ը, որը կատարել է "The Animals" ռոք խումբը: 1970թ. Սիմոնը հայտարարում է, որ շատ հիասթափված է ամերիկյան շոու-բիզնեսից և տեղափոխվում է Բարբադոս: Կյանքի մնացած մասը անց է կանցնումլ Ֆրանսիայում: 1970 - 1978թթ. Սիմոնը պատրսատում է 7 ձայնասկավառակ, իսկ 1993թ. - ին լույս է տեսնում վերջինը՝ "A Single Woman": Կյանքի վերջին տարիներին Նինա Սիմոնը տառապում էր կրծքագեղձի քաղցկեղով, որն էլ 2003թ. - ին իր մահվան պատճառն է հանդիսանում: Իր կյանքի ընթացքում Նինա Սիմոնը թողարկել է 170 ձայնասկավառակ և սինգլ, կատարել է ավելի քան 320 երգ:
Էջանիշներ