User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Աննե Մարի

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աննե Մարի

    Фото1052.jpg
    * * *
    Ես հեռանում եմ աշխարհից
    անդարձ`
    չտրտնջալով ինձ չընդունելու
    ձեր իրավունքից։

    Ես հեռանում եմ` արցունքն աչքերիս,
    սրտիս մեջ պահած ամեն մի կսկիծ.
    Ինձ հեռու-հեռվում
    մի լույս է ձգում,
    մի պայծառ արև
    այրում է հոգիս:

    Ես հեռանում եմ
    ամբոխից տկար`
    փոշոտ ճաղերից
    դուրս պրծնելով,
    չեմ էլ ափսոսում,
    որ ես էլ ձեզ պես
    և՛ տեր եմ եղել
    և՛ հաճախ`
    ծառա:
    Ես հեռանում եմ
    չգիտեմ թե ուր`
    որ հեռուներում ինձ կորցնելու.
    սրտումս, իրոք,
    էլ չկա ո՛չ հուր,
    ո՛չ էլ սիրո շող:
    Այս կյանքն ապրելու
    փափագս է զուր ...
    Ես արդեն վաղուց
    համակերպվել եմ իմ
    ցավերի հետ`
    դառնալով մի բուռ,
    հոգնաբեկ հոգիս
    հալվող մոմի պես հանգել է իսպառ,
    լռել անցյալի լուռ հուշերի մեջ։

    Ես հեռանում եմ`
    առանց հպվելու
    անգամ քո սավերին
    Այս պաղ ներկայում,
    վտիտ այս հոգին
    ցավ չի ցանկացել անգամ թշնամուն,
    ո՜ւր մնաց հանկարծ
    թե
    քեզ խռովեր,
    Երբ չկար հստակ ոչ մի պատասխան,
    բայց թաքուն
    որքա՜ն, որքա՜ն եմ ուզել
    լինել քո կողքին
    առանց այլևայլ
    ձևականության,
    այնպես,
    ինչպես կամ։
    Թե լույս եմ տվել
    ու աստղացել,
    Բայց և չեմ բացել
    դռները հոգուս.
    Դու հո լավ գիտես`
    ով ասես կանցներ այդ լույսի միջով
    ու կթալաներ`
    առանց խղճալու,
    Իսկ նվաղ հոգիս
    բարեհաճությամբ
    կբարձանա՞ ր վեր ...

    Մտքերից տկար,
    նաև ու հուսաբեկ`
    գլուխս ծանր կթեքվեր ուսիս,
    իսկ սառը քամին ժպիաս կառներ,
    կտաներ հեռու,
    Ցավը կցնցեր ուսերս տկար
    ու անկապ խոսքերն իրար հետևից
    կդարձնեին ինձ
    մի խենթ խելագար
    Եվ, անտարակույս,
    ես կդառնայի
    կեղծ սիրո գերին։

    Քավ լիցի,
    Տե՛ր իմ:
    Արդյոք որքանո՞վ կարդարացվեի
    բայց չէ,
    ես գիտեմ պաշտել
    լոկ մեկին:
    Եթե ուզում եք,
    փակեք դռները,
    Ես խելագար չեմ,
    այդ աշխարհն Է խուլ:

    Տեսնես այդ եր՞ բ էր
    իմ հույսը մարել,
    Թողել իևձ մենակ
    անտակ ցավի հետ։

    Տե՛ս, որ չեմ հպվում անգամ
    քո ստվերին.
    Ես հեռանում եմ
    աշխարհից անդարձ
    Ու չեմ բողոքում
    չապրածս կյանքի
    արժեքների դեմ,
    որոնք չունեցա
    իմ կամքից անկախ:

    Բայց կարծում էի
    միամտությամբ`
    ձուլվել կարող եմ հզոր գիշերին`
    շքեղ,
    բայց մոայլ
    այդ գերհսկային,
    Ու եթե անգամ լռեմ խռովքով,
    հոգին իմ անկյանք
    կսփոփեն նրանք:
    Ես կարոտ էի
    լուրջ ընկերակցի:
    Արդյոք իմ հոգու լո՞ւյսն էր պակասել.
    ի՞նչ իմանայի:
    Բայց, այնուհանդերձ, մի` փորձեք ժխտել
    ուժը խավարի։

    Ու թե կգռռամ
    ողջ աշխարհով մեկ,
    Թող ոչ մի գիտուն
    չփորձի պարզել
    ցավը մարդկային,
    Թողե՛ք, որ ապրեն
    նրանք յուրովի,
    սիրո-վշտերի անվերջ բախումով,
    իրենց իսկ ճշտի
    ճիշտ վերլուծությամբ։

    ... Ձեզ համար սխալ
    իմ հաստատությամբ,
    Ինձ համար գտած
    իմ փոքրիկ ճշտով
    ես հեռանում եմ,

    Ավա՜ղ,
    մեկ անգամ ևս
    ետ չդառնալու
    ակնկալիքով...
    Վերջին խմբագրող՝ Աշոտ Երկաթ: 22.04.2011, 17:25:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.04.2011), E-la Via (26.04.2011), Lusinamara (22.04.2011), Morg (22.04.2011), Nadine (23.04.2011), Sambitbaba (16.11.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *
    Ես քեզ լույս եմ բերում,
    ոչ թե
    խավար,
    Ես քեզ հույս եմ բերում,
    ոչ
    վհատում,
    Ես քեզ գորովանք եմ տալու,
    ոչ

    ափսոսանք:
    Ես քեզ մեծարում եմ
    կրկին,
    Դու`
    ինձ
    արհամարհում,

    Բայց ո՞վ ասաց,
    թե քեզ
    իրավունք եմ տալու…

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.04.2011), E-la Via (26.04.2011), Inna (22.04.2011), Lusinamara (22.04.2011), Renata (08.11.2011), Sambitbaba (16.11.2016), Արամ (22.04.2011), Արևածագ (22.04.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *
    Ուզես-չուզես,
    ես եմ,
    Ուզես-չուզես,
    դու ես,
    Ուզես-չուզես
    մենք
    ենք`
    Նույն խմորից շաղված
    ու
    շաղախված,
    ու դու
    Աստված չես,
    որ մեզ կիսես,
    ուզես
    կամ էլ
    չուզես...

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (22.04.2011), Lusinamara (22.04.2011), Renata (08.11.2011), Sambitbaba (16.11.2016)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *
    Օ՜հ, սե՛ր իմ
    հպարտ,
    ես չէի լինի,
    եթե չբախվեր
    իմ ճամփան քոնին,
    Չէին հորինվի երգեր
    Անհամար,
    Ոչ էլ մեղեդի`
    շուրջս տարածվող,
    Ես չէի տեսնի
    աշխարհն իր չքնաղ
    հմայքների մեջ,
    արևով լեցուն,
    Ծաղկունքով ծփան
    մի անմահություն
    չէր չոքի դեմս,
    Անգամ մեղմ
    քամին
    չէր հպվի
    այտիս...
    Չէր տա ինձ քնքշանք,
    չէր մաղվի անձրևն
    աչքերիս հոգնած,
    չէր լցվի սիրտu
    մի անուշ
    կարոտ,
    և չէի փորձի
    ինքս ինձ ճշտել,
    Թե իրակա՞ն
    է
    այս կյանքը, իրոք,
    թե՞ ճափիդ փռվող
    մի գժված
    ցնորք։
    Ափի մեջ հալվող
    ամպի մեկ ծվեն,
    Վարդագույն շիկնանք`
    հոգու մեջ այրվող։
    Օ՜, սե՛ր իմ
    չքնաղ,
    Ես ժամանակն եմ
    ինձանով դարձնում
    անվերջանալի
    սիրո պատմությամբ
    ու չեմ
    խենթանում...

    Օրհնված կյանքիս
    գերագույն նվեր
    Քամին է խշշում,
    սուրում սրտիս մեջ,
    Անձրևն է կաթում
    հենց իմ ափի մեջ,
    Զով հովն է
    իջնում դալուկ
    դաշտերին,
    Ծովից փչում է
    անուշ մեղեդին
    Ու կոհակները
    ալիք առ
    ալիք
    ափին են զարնվում
    և իրենց նազուն
    թևեր վրա
    Գիրկն իրենց առնում,
    օրորում են
    ինձ...

    Մինչ քուն կմտնեմ`
    ժպիտն
    աչքերիս...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (22.04.2011), Lusinamara (22.04.2011), Sambitbaba (16.11.2016)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Պատուհանիս տակով
    խենթ քամին է սուրում,
    Հրճվանքով թաքուն
    զարնվում հոգուս լարին,
    Թափառում եմ երկար
    անշուք փողոցներով,
    փորձում մարդկանց դեմքին
    գտնել ժպիտ
    բարի...
    Ես էլ քամու նման
    փոթորկում եմ մի պահ,
    Կարծում` այդ հուզմունքով
    ժամանակն եմ շրջում
    սխալների:
    Ա՜խ, այդ անգութ քամին
    ինձ մենակ է թողնում,
    Հետո` կորցնում հեռու
    ավազներում
    անապատի...

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.04.2011), E-la Via (26.04.2011), Inna (22.04.2011), Sambitbaba (16.11.2016)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող եմ ասել
    ոչ ճոռոմաբար,
    այլ վերից տրվող
    ինքնա-գնահատման
    այն
    իրավունքով,
    որով սխալվել
    հաստատ չեմ կարող.
    և հաստատաբար
    խոստովանում եմ`
    Ամպերից ճեղքող
    մի փոքրիկ շողքեմ,
    Քո իսկ հաստատմամբ
    ես եմ իրավամբ,
    թերևս հաճախ`
    թյուր-իմացաբար,
    որից հրճվում եմ
    ես անկեղծորեն.
    Գուցե այստե՞ղ է
    կյանքի
    հաճույքը:
    Կարող եմ ասել`
    խենթ մի անցորդ եմ,
    որն այնքա՜ն անկեղծ
    մնում է հաճախ
    կյանքին սիրահար,
    ու այդ ամենում
    ես-ն է ողողվում
    լույսի մեջ հսկա`
    տալով լուսափայլ
    այն աստվածային ոգուն,
    որով հագել ենք
    մարմինն այս տկար:
    Եվ, կհավատա՞ս,
    չեմ կարող չասել`
    Այդ ես եմ,
    ես եմ,
    Գուցե միակը հենց իմ
    կերպարի մեջ,
    Միևնույն պահին`
    շատ սովորական,
    ինչպես ամեն ոք
    այս երկրի վրա
    կարող է լինել:
    Եվ Աստվածն ինքը,
    տե՛ս, կգոհանա,
    որ անձնապաշտ
    չեմ,
    կարևորել եմ
    ոչ նյութը
    դատարկ,
    այլ ոգեղենը,
    և գիտե՞ս` ինչու.
    այնտեղ կա թռիչք
    և
    ազատություն,
    որում ժամանակ
    ու սահման չկա:
    Ծիծաղելի՞ է:
    Իսկ գուցե ասես`
    ով է սահմանել
    տվյալ շրջանին
    համապատասխան
    Զարգացման աստիճան,
    և որ
    կարող ես
    քայլել
    դարին համաքայլ:
    Ես նյութապաշտ չեմ
    Բարեբախտաբար,
    և ո՞վ է ասում,
    որ երջանիկ չեմ.
    ես երջանկության
    զուտ անհատական
    ու կանոնավոր
    սահմանումն ունեմ:
    Գուցե հավատաս,
    որ այն հաճո է
    բոլորիս Աստծուն,
    Քանզի վերից է տրվել
    քեզ
    և
    ինձ:

    –Կյանքի աստիճանները
    լպրծուն էին.
    Գերադասեցի ես կողքով
    անցնել
    այդ
    ներկայացման,
    որով զատվեցի
    բոլոր նրանցից
    ովքեր կառչեցին
    իրենց իսկ խղճից
    ծնված ճիվաղին,
    չգիտես ինչու
    դրանում տեսան
    ամենայն բերկրանք,
    կուրացած սրտով,
    կուրացած
    ոգով
    նրանք
    վեր ելան,
    որպեսզի նորից
    իրենց իսկ ձեռքով
    իրենց ստեղծած
    որոգայթն ընկնեն,
    Իսկ հենց այդ պահին
    կգտնվեր մեկը,
    որ անկեղծորեն,
    սրտանց աղոթեր,
    որ նրանք
    իրենց նամակներին
    չդառնան գերի,
    այլ վերածնվեն և ազնվորեն
    իրենց ճշգրիտ ծնունդը
    տոնեն
    հավիտենական,

    Մինչ անկեղծորեն
    կխոստովանեմ՝
    Ով եմ
    Աստծուց
    դուրս:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (23.04.2011), Sambitbaba (16.11.2016)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *
    Ի՞նչ ցանեցի մաքուր սրտով,
    Ի՞նչ եմ քաղում արցունքոտված.
    Սրտիս վերքին չկա դարման,
    Թե՞ հանգչում եմ
    կամաց-կամաց...

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.04.2011), Inna (22.04.2011), Lusinamara (22.04.2011), Meme (22.04.2011), Renata (08.11.2011), Sambitbaba (16.11.2016)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *
    Դու անվերջ կրկնում ես`
    Ե́ս եմ,
    Քեզ սիրողն ու պաշտողը
    Ես́ եմ,
    Հավատն է սուտ քո հանդեպ`
    Դու չես.
    Լեզեուն չէ,
    աչքերն են ասում`
    ես` եմ…

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (22.04.2011), Meme (22.04.2011), Renata (08.11.2011), Sambitbaba (16.11.2016)

  17. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *
    Ես արդեն վաղուց
    Էլ ես չեմ,
    Ծովի փրփուր եմ,
    էլ ալիք չեմ
    Առվակի ջուր եմ,
    էլ
    Հորդան չեմ,
    Աշնան քամի եմ,
    էլ ամպրոպ չեմ
    Աննշմար ժայռ եմ,
    էլ
    Հրաբուխ չեմ,
    Իզուր,
    ախ,
    իզուր,
    Որ ես,
    էլ ես չեմ:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.04.2011), Meme (22.04.2011), Sambitbaba (16.11.2016), Արևածագ (22.04.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Արթմնի այս հուշերից
    Հոգիս ցավով է տնքում,
    Էլ չեմ հուզվում
    խենթի պես,
    Չեմ սավառնում
    երկնքում,
    Կյանքը այնպիսի
    դաս տվեց,
    Որ
    Մեխվել եմ…
    իմ մեղքում:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (22.04.2011), Meme (22.04.2011), Nadine (23.04.2011), Renata (08.11.2011), Sambitbaba (16.11.2016), Արևածագ (22.04.2011)

  21. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Ես օրվա բաղադրույթը չէ,
    որ հունցում եմ`
    շաղախելով ձեռքերիս մեջ,
    և հետ ել
    որ չիմանամ,
    թե ի՞նչ անեմ:
    Ինձ պարզից էլ պարզ
    Մի միտք է անվերջ տանջում.
    Աշխարհ եկած հյուրընկալիս
    մասին,
    Թէ ի՞նչ անեմ:
    Իսկ հետ էլ
    «ինչո՞ւ»-ները.
    Ինչպեսն է ճիշտ…
    Ախ թեկուզ հյուր,
    այնպես անեմ,
    Երբ գնալու իմ հերն էլ գա`
    չվռնդեն:
    Ու որ,
    Իրոք,
    Պատահակն չեր
    Իմ այցը:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (22.04.2011), Meme (22.04.2011), Sambitbaba (16.11.2016)

  23. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Լույսն ու խավարը
    Հանգիստ չեն տալիս,
    Մարդկային կերպն են
    քարտեզագրում,
    Երանի կյանքը բավարար լինի`
    մաքրագործվելով
    Հրաժեշտ տալու…

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.04.2011), Inna (24.04.2011), Sambitbaba (16.11.2016)

  25. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Նորից կգա իրիկուն
    լուռ ու
    անխռով,
    Կդադարեն ձայները,
    մութ
    կթևածի,
    Լուսամփոփի լույսի տակ
    կլռենք երկար,
    Եվ աշխարհը մեր Հոգում
    Անուշ
    կլացի…

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (16.11.2016)

  27. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Կյանքիս բոլոր էջերը
    դատարկ մնացին
    Ձեռքս դիպավ Թերթերին
    ու
    սարսռեցի:
    Արցունք Հոսեց սրտիցս.
    Ո՟մ նզովեցի…
    Ինչո՟ւ Հանկարծ ինձ լքյալ
    մենակ զգացի:
    Ո՟ւմ փնտրեցի իմ ներսում,
    ո՟ւմ հավատացի:
    Ի՟նչ հույզերով խենթացա,
    ի՟նչ ամբարեցի…
    Ասես գտա՟ քեզ նորից,
    թե`
    թորցրեցի:
    Կյանքից բոլոր թերթերը
    Քամին պոկեց
    ու
    տարավ,
    Եվ այս դատարկ աշխարհում
    Հոգիս մնաց միշտ ծարավ…

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.04.2011), Renata (08.11.2011), Sambitbaba (16.11.2016)

  29. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *
    Օգնի́ր ինձ, Մայրա́մ,
    օգնի́ր, որ ապրեմ
    այս որը խրթին:

    Օգնի́ր ինձ, Մայրա́մ,
    ես շատ եմ ցավել:
    Շուրջս քահոս է,
    Ես` անզոր
    մի կին:

    Օգնի́ր ինձ, Մայրա́մ,
    Տե́ս, որ հիվանդ եմ,
    գոնե այս որը
    մնա́
    իմ կողքին:

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (16.11.2016)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարի- Վոլտերա
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 04.02.2014, 23:33
  2. Պոեզիա. Մարի
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2010, 18:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •