***
Կյանքիս ապրած ամեն պահը
խենթություն է,
Սին հույսերի հսկայական
ձգված պարան,
Բութ սպասման մի
խառնարան,
Ասես սրտիս դաջված
խարան:
Սերս առան`
թողնելով ինձ
անօգնական,
Ու դարին եմ գլուխ տալիս,
Թեպետ մտքով`
ցավս լալիս.
Ինչ եմ ուզում
ես ինձանից...
Կյանքիս ապրած ամեն մի նոր
ակնթարթը
ցավ է տալիս.
Ա~յ քեզ կրակ,
տվայտելով էս ու~ր հասա,
ո~ր հողմերի,
քամու
գիրկը,
ու~մ խառնված`
առա հասակ.
Հույզի խորքում
այս անհատակ
ինչ թողեցի ինձանից`
ասա:
Գլխապատառ անցուդարձում
շվարեցի,
չհասկացա`
ինչ
ինձ հասավ.
Արցունքակալ ես թեքվեցի,
Սիրտս կարծես
մի բուռ դարձավ:
-էս աշխարհից ինչ կտանեմ,-
Հարց եմ տալիս
ինքս ինձ հաճախ,
Սիրտս ցավով թող բաց անեմ,
Խռովքով եմ,
ես իմ
Աստված...
Էջանիշներ