User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Աննե Մարի

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Մի
    անուշ գիշեր է հիմա,
    Արցունքս է մեղմորեն ծորում,
    Կրծքիս տակ ինչ-որ մի բան
    խլրտում
    ու հանդարտ լռում:
    Մի պայծառ գիշեր է հիմա:
    Դուրսը` ցուրտ:Ձմեռ է ու մահ:
    Հոգուս մեջ կրակված մի հուշ
    տանջում է,
    կեղեքում անահ…
    Մի լռիկ գիշեր է հիմա,
    ՈՒշաթափ հոգնություն
    կամ մահ,
    Ողջակեզ սիրտս հուսահատ
    Մխում է հավերժում ցմահ:
    Գրկիս մեջ գիշեր է հիմա,
    երկնքից աստղերը պայծառ
    Ժպտալով աչքքվ են անում,
    Հմայում սիրով անհատակ:
    Մի դաժան գիշերէ հիմա,
    Անառակ դևերով պատած.
    Կապկանում
    կան ու չկան,
    Ցավ տալիս,
    չքվում են հանկարծ:
    Գիշեր է.
    Ու մութ է,
    Ախ սուտ է,
    որ դրսում մի պարզկա գիշեր է,
    որ շունչ կա
    ու
    օդը
    գինով է...
    Գիշեր է,
    պարզապես
    գիշեր է:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (28.05.2011), Անի Ներկարար (28.05.2011)

  3. #62
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Դու քեզ ինձ նվեր տվիր,
    Հուշ դարձար
    ու
    մնացիր,
    Այս անտակ,
    անսեր
    երկրում,
    Ո՞ւմ թողիր
    ու
    գնացիր:

  4. #63
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Կյանքիս բոլոր էջերը
    դատարկ մնացին,
    Ձեռքս դիպավ թերթերին
    ու
    սառսռեցի:
    Արցունք հոսեց սրտիցս,
    Ու՞մ նզովեցի...
    Ինչո՞ւ հանկարծ ինձ լքյյալ
    մենակ զգացի:
    Ու՞մ փնտրեցի իմ ներսում,
    ու՞մ հավատացի:
    Ի՞նչ հույզերով խենթացա,
    ի՞նչ ամբարեցի...
    Ասես գտա՞ քեզ նորից,
    թ՝ե
    կորցրեցի:
    Կյանքիս բոլոր թերթերը
    քամին պոկեց
    ու
    տարավ,
    Եվ այս դատարկ աշխառհում
    Հոգիս մնաց միշտ ծարավ...

  5. #64
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Ես այլևս չեմ տալիս
    <<մի՞թե>> հարցը,
    Ու այլևս ակնկալում
    Արձագանքը:
    Ես,
    պարզապես
    սպասում եմ:
    Պարզից հեշտն ու
    մատչելին
    Ինձ հուզում են,
    Օրերից մելամաղձիկ
    ես հյուսում եմ
    արևոտ,
    լուսե
    երկիր,
    ինձ հուշում ես:
    Այդ օտար, անկեզ
    երկրում
    Դու հիշում ես
    ծիածան ու ծիրկաթին,
    Ծիրկաթին, կամ
    կաթն-ծիր
    Մեզ` նշանտուք:
    <<Մենք>>,
    այլևս `
    <<Դուք>>:
    Տե'ս ակնկոր,
    մինչ սրտում դող
    աղջկա,
    աղջնակի,
    Այն երկակի
    մի ընկալիր:
    Ես
    արբեցի:
    Կոմիտասն հնչեց շատ
    պարզ,
    Բեթհովեն,
    լուսնի սոնատ,
    Լուսընծա
    այս տառապանքը,
    Լուսցող
    ու լուսնկաթ:
    Ծիրկաթին
    կամ
    կաթն-ծիր
    Նշողել ու
    շաղել է:
    <<Մենք>>,
    այլևս,
    <<Դուք>>.
    Մեր նշանտուք,
    Մատնեմատ
    կամ
    հարսնեմատ,
    Հարսենի մի մատանի,
    Հարսնաղջիկ
    այլևս
    չիք:
    Չեմ տալիս ես « մի՞թե>> հարցը,
    այլ, և, իսկ,
    Բայց և այնպես,
    ապա,
    թե`
    ոչ…
    Խմորվել ու
    …օրել եմ,
    Ես ինձնից,
    Հիրավի...
    հեռացել եմ:
    Վերջին խմբագրող՝ Աշոտ Երկաթ: 30.05.2011, 20:56:

  6. #65
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Եթե հանկարծ խաչված լինեմ`
    անապատում լքյալ
    ու խեղճ,
    Լույսը հոգուս քեզ կթողնեմ
    առանց տրտունջ
    ու
    առանց հևք:
    Եթե անգամ թևաթափվեմ
    անպատասխան սիրո բովում,
    Դարձյալ երգն այս քեզ կձոնեմ
    կապուտակ այս
    երկնի մովում:
    Եթե անգամ դաջվածք առնի
    Սիրտս սիրո խառնարանում,
    Լույս
    աստղիկներ
    քեզ կընծայեմ
    Խառնաշփոթայս արանում:
    Եթե անգամ ոտքերիս տակ
    հողը փախչի,
    Շղթայակապ ինձ դեն նետեն,
    Հոգիս այնպես փխրուն
    ու հեզ
    Քեզ առհավետ
    նվեր կանեմ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kitty (03.06.2011)

  8. #66
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Ուզում եմ փախչել ամենքից հեռու,
    Ըմբոշխնել սիրո վայելքներն անուշ,
    Ու անտակ հույզի գգվանքների տակ
    Ուզում եմ ճչլ բերկրանքից անափ`
    Ամենայն ուրեք ես իմ տիրուհին,
    Չկա առավել ել երջանիկ պահ.
    Այս աստվածային վայելքից կամա
    Ու թե ակամա
    Աստղեր եմ սփռում սիրող զույգերին:
    Տե'ս,
    Ամենուրեք լույսով չեն շիկնել
    և'
    կան,
    և'
    չկան:
    Ո՞ւր ես իմ Աստված,
    Ի՞նչ ես ինձ տվե~լ...
    Ի՞նչ լույս ես շաղել իմ հոգուն մոլոր
    ու թափառական...
    Կացե'ք,
    դե, կացե'ք,
    Մի քիչ շունչ քաշեմ:
    Չլինի հանկարծ,
    թե
    խելագարվեմ
    այս սիրագորով երջանկությունից:
    Օ'հ, դու իմ օրհնյալ
    երկիր մոլորակ
    Իմն ես մշտապես:
    Հավերժանման դու մի կաթ ցողիկ,
    Ցողվել եմ արդեն քո շողերի տակ…
    Գարուն է հարկավ,
    աննման գարուն:
    Այս ճամփան իմն է,
    Ո՞ւր եք ինձ տանում:

  9. #67
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Այնպես անցար,
    Ասես ոչինչ
    Չէր խռովել քո հոգին,
    Պահը հավերժի մաս դարձրիր,
    Որ ամոքի
    իմ հոգին:
    Սակայն խոր էր ցավն առավել.
    մոլորվել եմ անմեկին…
    Գիշերն ո՞ւր կհանգրվանի
    վետվետուն
    ու խենթ
    հոգին…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (09.06.2011), Meme (06.06.2011)

  11. #68
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Այս աշխարհից հեռանալուց
    չեմ վախենում,
    Թե որ ճամփին սխալմունքից
    չեմ վարանում:
    Զուր եմ կարծես
    կյանքս վատնում
    Ու լուրջ ոչինչ
    չեմ ել անում.
    Ի՞նչ եմ լռել
    իմ վրանում…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (09.06.2011), Lusinamara (07.06.2011), Meme (11.06.2011)

  13. #69
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Լույսը բացվեց
    տառապանքիս հետ մեկտեղ,
    Արևն ասես ժպիտ բերեց
    իմ հոգուն:
    Որքան ցավեր մթագնեցին միտքս,
    տե’ս,
    Դարձյալ վերից հույսեր տվին
    այս հոգուն:
    Այդ երկինքն է իմ ապավեն,
    Դո'ւ վաղօրոք սպոփեիր
    խենթ
    հոգուն…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (11.06.2011)

  15. #70
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Ինչ որ բան կա,
    որը հաճախ,
    տե’ս, ծածկում եմ
    Ի սեր այն լուռ,
    թաքուն սիրո,
    Որ բռնկվեց ինչպես
    կայծ մի,
    Խամրեց հետո
    լուռ անուրջով:
    ինչ որ բան կա,
    որն այսքան շատ
    տանջում,
    Սակայն տալիս է մի
    անուշ բերկրանք,
    Որից ներքուստ շառագունում
    ու ժպտում եմ կարոտանքով:
    Ինչ որ բան կա,
    որ ճչում եմ ինձանից դուրս,
    փայփայելով մի նոր խաբկանք,
    ու խռոված մի կողմ թեքվում:
    Ինչ որ բան կա,
    որին այնպես ես հավատում,
    նոր աշխարհ եմ հայտնաբերում,
    սեղմում կրծքիս
    ու աղոթում:
    Ինչ որ բան կա,
    որ քաղցրիկ մանկան նման
    Իր առաջին քայլերն անում
    ու շվարած հարազատի քրքնջոցից
    տեղում նստում`
    գիտակցելով օրը լցրած
    ուրախության բերկրանքն անհուն:
    Ինչ որ բան կա,
    որ թողնում եմ
    ես անցյալին,
    Իսկ գալիքը
    հենց նոր կերտում`
    Այս չորս պատի
    անկյուններից մեկում չոքած
    Ու`
    դասալիք:
    Ինչ որ բան կա,
    որին դու Էլ չես հավատում:

  16. #71
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Կողքիս ես,
    և սակայն ուզում եմ հավատամ,
    ուզում եմ համոզես, ինձ համար
    այնքան թանկ
    Լինելդ:
    Մատներով սանրեմ մազերդ
    ու զգամ`
    աննյութ չես,
    որ
    Դու ես:
    Ուզում եմ Տեր զգաս
    վաղանցիկ այս պահին,
    Թող լինի ճշմարիտ ընկալում:
    Ո'չ,
    Ո'չ,
    Չէ~:
    Անցյալն ու ապագան
    Թող հիմա դադարեն
    գոյություն ուենալ…
    Ընկալում ներկայի:
    Ախ, գոհ եմ ես այնքան,
    որ չեմ ճչում ցավից
    երջանիկ այս պահի:
    Ուրախությունն այս հպանցիկ
    մթագնել է միտքս այնքան,
    որ չեմ ուզում
    Ո'չ առաջ գնալ,
    Ոչ`
    ետ:
    Խաչուղինորն են հատվելով
    խլվում,
    Ձոնելով իմստը այս
    կյանքի,
    Որը մեզ է
    կարծես թե
    պատկանում:
    Հաստատում ես,
    փորձում` համոզել
    լինելդ…
    Երազն է տերունի բոց առել,
    Ուրեմն
    դու,
    դո'ւ ես:
    Եվ չկա խռովքի
    գեթ նշույլ…
    Իմ հոգում
    ինչպես միշտ,
    Գարո~ւն է…
    Վերջին խմբագրող՝ Աշոտ Երկաթ: 12.06.2011, 20:21:

  17. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Ցավից մոլեգնում են
    լոկ կորստի դեպքում,
    Լոկ կորստի դեպքում
    զգում կյանքն ավելի
    Ցավով կուլ եմ տալիս
    բաժակ լցված ցասում,
    Ըմպում կարծես հողում թաղված
    գինի:
    Մրրկած սիրուց հարբած
    երբեք այնքան չեմ կարոտել
    Հեռվում կիզված իմ օրերն,
    որքան
    հիմի:
    Այդ ամբողջի բաղադրույթը`
    Տարի,
    Միահեծան մեկ կյանք,
    մեկ մարդու կյանք,
    Բարի:
    Ես դուրս եկել ժամ ու ժամանակից,
    կապել, կապկպել եմ
    ծիծաղն ու արցունքը,
    Թախիծն այս լուռ,
    բերկրանքը սին.
    Գրել ու ջնջել եմ…
    գրել,
    Հավատացել,
    Բոլոր սերերը
    թաքուն ամբարել եմ,
    Հետո
    երկար խոսել
    Ու խորհել եմ
    ինձ հետ,
    քեզ հետ,
    Ձեզ հետ:
    Չեմ սպասել քո գալուստին.
    Մտքում խեղդել
    զայրույթ
    ու
    խինդ,
    Իսկ քո կողքին
    ես չեմ եղել ինքս,
    Վախով սպասել եմ մի նոր
    ցավի,
    Կարծես
    հենց այդպես էլ
    պետք է լինի:
    Բյուր-բյուր անգամ
    պատուհանն է ձգել,
    Որի գոգին շողվել
    շաղախվել եմ հուշի հևքին…
    Չեմ շրջվել, ավա~ղ,
    Ավա~ղ հենց այդպես էլ պետք է
    լինի:
    Դողերոցքն է պատել
    ջղաձգված գոյիս:
    Սիրո,
    անջատումի
    Հաշվեկշիռն եմ բերել
    ի մի
    Հարկավ կյանքն է մեր,
    որ այդպես էլ
    պետք է լինի:
    Հեշտ է ասել հիմի,
    որ դու
    չգաս,
    ու` որ չկաս.
    Որ դու
    չկաս,
    Հենց այդպես էլ,
    թող որ
    լինի':


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (26.06.2011)

  19. #73
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Արշալուի հոգեթաթախ
    զեփյուռի տակ
    Ծաղկւնք է առել
    գարունքը իր մեջ,
    Բույրով է լցվել,
    անուշ հորդում է,
    Տե'ս, փթթել է
    արբունքից նա հեզ:
    Որքա~ն փառահեղ,
    վեհաշուք տեսք է.
    Ժպտում է մեղմիվ,
    գեղաթով դյութում:
    Հովում խշշում է
    ու խլրտալով
    ծիծաղ է սպռում
    ողջ այգեստանում,
    սրտերն էլցնում
    սիրով լիուլի
    գինով անելով:
    Ա~խ, խինդն է ծփում
    ու կակազավոր սիրտն իմ
    խենթ հուզում,
    իսկ երգը հոգուս,
    տե'ս,
    նազ է անում…
    Ու խորախորհուրդ
    այս կոպերի տակ
    Կյանքն է իմ սիրով
    կրկին մոլեգնում,
    Այս սոխակների գեղգեղանքն անուշ
    ինձ վերստին է
    խելքամաղ անում...

  20. #74
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որքա~ն հաճախ ես դու ինձ
    ցավ տվել,
    մեծամտացել,
    Որ սիրո տերը
    հենց ինքդ ես
    դարձել:
    Բայց պետք է որ քեզ
    ես ցավով
    ասեմ`
    նույնքան հաճախ էլ
    և կորցրել
    ես,
    Վերքն էլ առավել
    սպիացել է.
    Ջանքն անգամ զուր է…
    Հետքեր մաքրելու
    փորձը
    իզուր է…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (16.08.2011)

  22. #75
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Կյանքիս ապրած ամեն պահը
    խենթություն է,
    Սին հույսերի հսկայական
    ձգված պարան,
    Բութ սպասման մի
    խառնարան,
    Ասես սրտիս դաջված
    խարան:
    Սերս առան`
    թողնելով ինձ
    անօգնական,
    Ու դարին եմ գլուխ տալիս,
    Թեպետ մտքով`
    ցավս լալիս.
    Ինչ եմ ուզում
    ես ինձանից...
    Կյանքիս ապրած ամեն մի նոր
    ակնթարթը
    ցավ է տալիս.
    Ա~յ քեզ կրակ,
    տվայտելով էս ու~ր հասա,
    ո~ր հողմերի,
    քամու
    գիրկը,
    ու~մ խառնված`
    առա հասակ.
    Հույզի խորքում
    այս անհատակ
    ինչ թողեցի ինձանից`
    ասա:
    Գլխապատառ անցուդարձում
    շվարեցի,
    չհասկացա`
    ինչ
    ինձ հասավ.
    Արցունքակալ ես թեքվեցի,
    Սիրտս կարծես
    մի բուռ դարձավ:
    -էս աշխարհից ինչ կտանեմ,-
    Հարց եմ տալիս
    ինքս ինձ հաճախ,
    Սիրտս ցավով թող բաց անեմ,
    Խռովքով եմ,
    ես իմ
    Աստված...

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարի- Վոլտերա
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 04.02.2014, 23:33
  2. Պոեզիա. Մարի
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2010, 18:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •