***
Թե այրվել եմ բոլոր սերերի
հուզումների մեջ,
քամուց բռնկվել,բոց առել
տապից,
դարձել
ինքնիշխան,
ինքնազոհ,
բայց
Զոհ,
Դարձյալ չեմ ձգել հետընթաց հայացք,
չեմ եղել ժլատ`
ինձնով անելով
թե' սեր,
թե' խնդում…
Լինելով հաճախ քավության
նոխազ`
չեմ կողպել դռներ`
թափելով
ես
մաղձ:
Լուռ ամփոփվել եմ ինքս
իմ խցում`
Չխաթարելով ո'չ քո,
ո'չ նրա
անցյայն ու ներկան,
Չեմ խոցել սրտեր,
սփռել եմ շուրջս
սեր,
խնծիղ,
վարդեր,
փորձել արարել լույսի բարակ շիթ`
նազենի,
շողշող,
Վերստին զուգել ամեն մի տարի`
դժնդակ դարի խորքերից ելնող,
արևազարդվել
արևով
բարի:
Չեմ առել մարջան
կամ
ապարանջան,
Թևաբախել եմ
հույսի,
հավատի
սահմանագլխում,
հղացել մտքեր`
վերընձյուղվելով
մի նոր Զգացման
խրթին,
խճճված
ենթամտքերով`
ենթատեքստում թողնելով
հենց
ինձ:
Տարացքի-լույսի սահմանագծի
կեղտ ու փոշու
մեջ
գոտեմարտելով
ոգու անցավոր
այս գոյին
ընդդեմ`
Ես հյուր եմ վառել`
ևս մի անգամ
հավաստելով ինձ,
որ լույս էր իջել
մեր գլխի վրա:
Թող հոգվույս լինի այն սպեղանի…
Էջանիշներ