***
Տիրոջը
Լույսն է խեղվել հոգուս
Կորուսյալ իմ ճամփին,
Տե՛ր իմ,
Քո երկյուղն է պատել
Մոլորյալ այս անձին:
***
Տիրոջը
Լույսն է խեղվել հոգուս
Կորուսյալ իմ ճամփին,
Տե՛ր իմ,
Քո երկյուղն է պատել
Մոլորյալ այս անձին:
Lusinamara (04.05.2011)
* * *
Հոգուց պոկված կարոտ
առնեմ,
Գարունքի մեջ՝
սիրո կրակ:
Կյանքս անդարձ քեզ նվիրեմ,
որ անհունում
հավերժանաս…
* * *
Ինչ՞ու հանկարծ դատարկվել եմ,
ինձնից ոչինչ չի մնացել,
Սրտիս դռները կողպել եմ,
քեզնից ոչինչ չի մնացել,
Լուսե օրս
մթագնել է,
Սիրուց ոչինչ չի մնացել,
Հույսը կքել,
արցունք դարձել,
Ձեռքիս
ոչինչ չի մնացել:
***
Իսկ ինչո՞ւ ոչ ՝
Արցունքն էլ
իր
կենսաձևն ունի,
Սիրո,
մերժումի
Իր
վարքագիծը:
Երանի նրան
ով մաքրել գիտի
Հոգին կեղտոտող
մեղքերի բիծը:
***
Ո՛չ աշխարհը ինձ հասկացավ,
Ո՛չ ես՝
նրան,
Ո՛չ իմ սերը ինձ հույս տվեց,
ո՛չ ես՝
նրան,
Ո՛չ իմ օրը ինձ կարոտեց,
ոչ ես՝
նրան:
Ո՞վ մեզ այսպես օտար
դարձրեց,
Էլ ու՞ր մնամ...
Իսկ միգուցե խոստովանե՞մ,
Որ մենակ եմ
առանց
նրանց...
՛
Meme (06.05.2011)
***
Քո ժպիտն է սառել
իմ հայացքում,
Քո կարոտն է մարել
ու քեզնից է
վանում:
Օրը երազ դարձած,
ու՞ր է փախչում,
Եվ ինչի՞ց է հոգիս
դեռ
գոհանում...
* * *…
Թե այրվել եմ բոլոր սերերի
հուզումների մեջ,
քամուց բռնկվել, բոց առել
տապից,
դարձել
ինքնիշխան,
ինքնազոհ,
բայց
Զոհ,
դարձյալ չեմ ձգել հետընթաց հայացք,
չեմ եղել ժլատ՝
ինձնով անելով
թե՛ սեր,
թե՛ խնդում…
Լինելով հաճախ քավության
նոխազ՝
Չեմ կողպել դռներ՝
թափելով
ես
մաղձ:
Լուռ ամփոփվել եմ ինքս
իմ խցում՝
Չխաթարելով ո՛չ ոք,
ո՛չ նրա
անցյալն ու ներկան,
Չեմ խոցել սրտեր,
սփռել եմ շուրջս
սեր,
խնծիղ
վարդեր,
փորձել արարել լույսի բարակ շիթ`
նազենի,
շողշող,
Վերստին զուգել ամեն մի տարի`
դժնդակ դարի խորքերից ելնող,
արևազարդվել
արևով
բարի;
Չեմ առել մարջան
կամ
ապարանջան,
Թևաբախել եմ
հույսի,
հավատի
սահմանագլխում,
հղացել մտքեր`
վերընձյուղվելով
մի նոր Զգացման
խրթին,
խճճված
ենթամտքերով`
ենթատեքստում թողնելով
հենց
ինձ;
Տարածքի-լույսի սահմանագծի
կեղտ ու փոշու
մեջ
գոտեմարտելով
ոգու անցավոր
այս գոյին
ընդդեմ`
Ես հուր եմ վառել`
ևս մի անգամ
հավաստելով ինձ,
որ լույս էր իջել
մեր գլխի վրա:
Թող հոգվույս լինի այն սպեղանի
***
Հոգուց
պոկված կարոտ առնեմ,
Գարունքի մեջ՝
սիրո կրակ:
Կյանքս անդարձ քեզ նվիրեմ,
որ անհունում
հավերժանաս...
E-la Via (07.05.2011), Lusinamara (07.05.2011), Meme (06.05.2011)
* * *
Թիթեռների մի խումբ, ասես
Հոգուս խորքում խլրտալով,
Վրձնախաղով գույներ ներկում,
թռվռում է
ու
թռվռում:
Լուսե անուշ երազներն են
թևեր առել,
սավառնելով
քնքուշ հուր են
վառում
սիրո.
Ես երազն եմ քո
պատկերում՝
դարձնելով այն
կտավ մի նոր,
Որ աշխարհին աղաղակեմ.
-Իմ
Երազն ես
Դու
թևավոր:
***
Լույսը բացվեց
տառապանքիս հետ մեկտեղ,
Արևն ասես ժպիտ բերեց
իմ հոգուն:
Որքան ցավեր մտագնեցին միտքս ,
տե՛ս,
Դարձյալ վերից հույսեր տվին
այս հոգուն:
Այդ երկինքն ի իմ ապավեն,
Դո՛ւ վաղօրոք սփոփեիր
խենթ
հոգուն...
***
Դու քեզ ինձ նվեր տվիր,
Հուշ դարձար
ու
մնացիր,
Այս անտակ,
անսեր
երկրում,
Ու՞մ թողիր
ու
գնացիր:
E-la Via (08.05.2011), Lusinamara (08.05.2011), Meme (08.05.2011), Renata (08.11.2011)
***
Օրս այնքան
հոգսով լեցուն
Քո պակասը
չզգացի.
Սիրտս այնքան
վերքով հեծուն,
Դարդ արեցի
ու
լացի:
Կյանքս անցած՝
թշվառ երազ.
Ի՞նչ հուշերով սգացի.
ասես
կաղնի
հողմից ընկած
Ես
անտունի
մնացի:
Meme (08.05.2011)
***:
Ես լույսի գերին եմ,
դու՝ իմ,
Աւևի շողիկն եմ,
դու՝ իմ,
Մի կին եմ ցողոտ
ու
շաղոտ,
Քեզ համար՝
Սիրո մի բագին
***
Հոգիս բեկված է այնպես.
դարդերս խորն են,
Սիրտս լցված է այնքան,
վերքերս բաց են,
Ո՞մ հավատամ կուրորեն,
Երբ սիրտս
թաց է:
Meme (10.05.2011)
* * *
Ես արդեն եկել եմ,
Ես արդեն քեզ հեգել եմ,
Նազանքով լուռ հեծել եմ,
Տե՛ս, վաղուց տվայտել եմ,
Այսքանով ինձ փետտել եմ,
Եկել եմ,
Լռությամբ քեզ գգվել եմ,
Մտքերս ծամծմել եմ,
Եվ արդեն վերծանել եմ,
Ու ինձ,
տե՛ս, ծնել եմ,
Հավատով քեզ գրկել եմ,
Ու կրկին ընկրկել եմ,
Օրիցս լուռ փախել եմ,
Շրջանցել,
ինձ խաչել եմ:
Այս սիրով ինձ տանջել եմ:
Քեզ անվերջ երկնել եմ,
Ի վերջո…
երկնչել եմ:
Սպառել, սպառվել եմ,
Արցունքով լուռ հեղվել եմ
ու կարծես
սուս մարել եմ…
Էս ինչքա՛ն
ես
ապրել եմ:
Meme (10.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ