User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: JAZZ - Հայկական Ջազ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    JAZZ - Հայկական Ջազ

    Այս բաժնում կարող ենք խոսել ջազի մասին:

    Նորություն չի, բայց ասեմ, որ սովետական տարիներին խիստ արգելված էր ջազը, անգամ լսել չէր թույլատրվում, սակայն Հայաստանում այն (պետական մակարդակով) լայն տարածում ուներ: Բերեմ օրինակ Արտեմի Այվազյանի նվագախումբը և նրա ստեծագոծությունները:

    Խնդրում եմ արտահայտվեք նաև ձեր կարծիքները և գիտելիքները:
    Շնորհակալություն:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.04.2011), Mark Pauler (21.04.2011), Tig (21.04.2011), Yevuk (21.04.2011), ՆանՍ (21.04.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ թեմա է, սիրում եմ հայկական ջազ ու հատկապես սիրում եմ լսել Լևոն Մալխասյանի(Մալխաս) կատարումներըhttp://youtu.be/IGGT1pWY1RA
    Վերջին խմբագրող՝ ՆանՍ: 21.04.2011, 08:37:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.04.2011), Mark Pauler (21.04.2011), Tig (21.04.2011), Yevuk (21.04.2011), Ապե Ջան (21.04.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ թեմա է, սիրում եմ հայկական ջազ ու հատկապես սիրում եմ լսել Լևոն Մալխասյանի(Մալխաս) կատարումներըhttp://youtu.be/IGGT1pWY1RA
    Մենք շա՛տ լավ, շատ-շատ լա՛վ դեմքեր ունենք, ցավոք հովանավորողներ չունենք: Հայկական երժշտությունը (ոչ ռաբիզ) հարուստ էլեմենտներ ունի, որով կարող է զարմացննել և զարմացնում է երաժշտական աշխարհը:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (21.04.2011), Tig (21.04.2011), ՆանՍ (21.04.2011)

  7. #4
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որ էսպիսի թեմա եք բացել ուզում եմ մի տաղանդավոր մարդու մասին ասեմ, հայկական ջազի հիմնադիրներից, “հայրերից” մեկի` Ստեփան Շաքարյանի: Նա հանճարեղ կոմպոզիտոր է և դաշնակահար, բայց ավաղ քիչ հայտնի:
    Այս սիրողական տեսահոլովակում կարող եք լսեսլ նրա ջազային իմպրովիզներով հայկական երաժշտության կատարումներ`


    Շատ քչերին է հայտնի, որ Ճանաչված պինգվինի մուլտի երգը նույնպես ինքն է գրել`



    Շատ եմ սիրում Շաքարյանի կատարումները, ափսոս, որ ինտերնետում չկան նրա մենահամերգների նորմալ տեսանյութերը:

    Տեղեկություններ նրա մասին`
    Կոմպոզիտոր և դաշնակահար Ստեփան Շաքարյանը հայտնի է և հարգված ինչպես դասական, այնպես էլ` ջազային երաժշտության սիրահարների կողմից: Զուր չէ, որ նրա մասին ասում են, թե երկու սիրտ ունի. մեկը պատկանում է դասական երաժշտությանը, մյուսը` ջազային:

    Երևանի կոնսերվատորիա ընդունվելուց հետո, Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով Շաքարյանը տեղափոխվում է մոսկովյան Գնեսինների անվան ինստիտուտ: Լինելով հայկական երաժշտության դասականի միակ աշխակերտը Հայաստանից` Ստեփան Շաքարյանը կարճ ժամանակում ձեռք բերեց տաղանդավոր և հեռանկարային կոմպոզիտորի և կատարողի համբավ:

    Ավարտելով Լենինգրադի կոնսերվատորիան` արդեն ձևավորված կոմպոզիտոր և կատարող Շաքարյանը վերադառնում է Հայաստան, որտեղ սկսում է ակտիվորեն աշխատել` միանգամից լայն ճանաչման արժանանալով պրոֆեսիոնալների և լուրջ երաժշտության սիրահարների կողմից: Նա հեղինակ է բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային-գործիքային ստեղծագործությունների և բալետային երաժշտության: Շաքարյանի սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են և մինչ օրս կատարում են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ:

    Սակայն, դասական երաժշտությունը կազմում է նրա ստեղծագործական կյանքի մի մասը: Մյուսը մասը ջազն է: Նրա երաժշտության հարուստ, հարմոնիայի և ռիթմիկայի տեսանկյունից արտահայտիչ լեզուն կրում է ջազի ազդեցություն: Շաքարյանը, իրավամբ, կարող է համարվել հայկական ջազի հիմնադիրներից` “հայրերից” մեկը: Մշակույթի պալատին կից 60-ական թվականներին ստեղծելով իր առաջին խումբը` “Պատանեկություն” անունով` նա այլևս երբեք չբաժանվեց ջազից: Այսօրվա օրով կոմպոզիտորն իր հաշվին ունի հարյուրավոր ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում և հաճախ հնչում են եթերում: Նրա ստեղծագործությունները կատարում է Հայաստանի պետական ջազ-նվագախումբը, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-ջազային նվագախումբը և մի շարք այլ կոլեկտիվներ, իսկ ամենավառ ստեղծագործություններից մեկը` “Բինգյոլից մինչև Կանզաս սիթի” դարձել է հայկական ջազի ստանդարտ:
    Վերջին խմբագրող՝ Mark Pauler: 21.04.2011, 15:14:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.04.2011), E-la Via (21.04.2011), einnA (21.04.2011), Freeman (21.04.2011), Jarre (22.04.2011), Tig (21.04.2011), Yevuk (21.04.2011), հովարս (21.04.2011), ՆանՍ (21.04.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե որ էսպիսի թեմա եք բացել ուզում եմ մի տաղանդավոր մարդու մասին ասեմ, հայկական ջազի հիմնադիրներից, “հայրերից” մեկի` Ստեփան Շաքարյանի: Նա հանճարեղ կոմպոզիտոր է և դաշնակահար, բայց ավաղ քիչ հայտնի:
    ......
    Մի անգամ բախտ եմ ունեցել լսելու նրան՝ կենդանի կատարմամբ, Գաֆեսջյանի փոքրիկ համերգասրահում, կասկադի վերևը: Շատ հաճելի էր...
    Ափսոս նոր գլխի ընկա, որ դա ինքն էր: Պատճառը հենց քո ասած նրա հայտնի չլինելն էր...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.04.2011), Mark Pauler (21.04.2011), Yevuk (21.04.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավալի փաստ է, որ մեր տաղանդներ այդպես էլ ''անհայտ'' են մնում: Ես Գերշվինին որպես կոմպոզիտոր շատ եմ սիրում, բայց մեր շատ կոմպոզիտորներ ոչնչով չեն զիջում: նրան ամբողջ աշխարհը գիտի, իսկ մեր հայերին՝ ոչոք Սովետի ժամանակ հասկանալի էր, Մոսկվան չէր թողնում, բայց հիմա հո կարելի՞ է: Ինչու՞ լրատվական միջոցները չեն օգտագործում այդ հարստությունը, փոխարենը թուքա-արաբական(ռաբիզ) երաժշտությունն էն գովազդում, ազերի բերանն էլ լեզու են դնում:
    Ա. Այվազյան, Է. Հարությունյան, Գ. Գարանյան,Ա. Բաբաջանյան, Ռ. Ամիրխանյան, Ս. Շաքարյան, ... սրանք ''հիները'' բա ''նորերը՞''.....
    Վերջին խմբագրող՝ հովարս: 21.04.2011, 18:03:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (21.04.2011), Tig (21.04.2011), ՆանՍ (22.04.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապե՜ս մեկի մտքով անցավ ջազի մասին թեմա բացել:

    Հայկական ջազը մեր ունեցած հրաշքներից մեկն ա, որը, ցավոք, այդքան էլ չի պրոպագանդվում այսօր: Մեր երաժիշտները իսկապես շատ տաղանդավոր ու ուժեղ են ջազի ասպարեզում ու ամերիկյան ջազմեններին գրեթե չեն զիջում:

    Ստեփան Շաքարյանին ես էլ էի լսել Գաֆեսջյանի սրահում ու ցավալի էր, որ իր անունը համարյա ոչ ոք չգիտեր:

    Ավելի երիտասարդներից գիտեմ "Art voices" - ին, "Կատուներ" -ին ու "Crossroads" - ին: Ճիշտ ա, "Crossroads" - ը ավելի բլյուզ խումբ ա, բայց երբեմն ջազ էլ ա նվագում: Առաջին անգամ իրենց լսեցի էս ամառվա «Ոսկե ծիրանի» շրջանակներում ջազ համերգների ժամանակ ու բառիս բուն իմաստով բերանս բաց էր մնացել հատկապես իրենց դաշնակահար Կարեն Մամիկոնյանի նվագից: YouTube - ում խմբի վիդեո չգտա, բայց գտա Կարեն Մամիկոնյանի մասնակցությամբ մի վիդեո Մալխաս ջազ ակումբում:


  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.04.2011), einnA (22.04.2011), Jarre (22.04.2011), Mark Pauler (21.04.2011), Tig (22.04.2011), հովարս (22.04.2011), ՆանՍ (22.04.2011)

  15. #8
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երիտասարդ սերնդից ինձ Անիի կատարումն ա դուր գալիս` Արսենի ու իր խմբի նվագակցությամբ: Անին հրաշալի երգչուհի ա, իսկ երաժիշտները միանշանակ տաղանդավոր դեմքեր են:
    Նրանք հեռու են մնում մեր շոու-բիզնեսի փտած իրականությունից ու ելույթ են ունենում հիմնականում ակումբներում: Նրանց երգացանկում հայկական ջազը փոքր, բայց կարևոր տեղ ա զբաղեցնում: Արսենն ու Անին երեքշաբթի օրերին ելույթ են ունենում "Պոպլավոկում": Իմ պես ջազ սիրողի համար` երեկոյան, աշխատանքից հետո, մի բաժակ սուրճ խմելով հիանալի երաժշտություն վայելելը գերազանց հանգիստ ա:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  16. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Երիտասարդ սերնդից ինձ Անիի կատարումն ա դուր գալիս` Արսենի ու իր խմբի նվագակցությամբ: Անին հրաշալի երգչուհի ա, իսկ երաժիշտները միանշանակ տաղանդավոր դեմքեր են:
    Նրանք հեռու են մնում մեր շոու-բիզնեսի փտած իրականությունից ու ելույթ են ունենում հիմնականում ակումբներում: Նրանց երգացանկում հայկական ջազը փոքր, բայց կարևոր տեղ ա զբաղեցնում: Արսենն ու Անին երեքշաբթի օրերին ելույթ են ունենում "Պոպլավոկում": Իմ պես ջազ սիրողի համար` երեկոյան, աշխատանքից հետո, մի բաժակ սուրճ խմելով հիանալի երաժշտություն վայելելը գերազանց հանգիստ ա:
    Հետաքրքրեց, կարո՞ղ եք ներկայացնել Անիի կատարումներից որևե մի երգ :
    Վերջին խմբագրող՝ հովարս: 22.04.2011, 01:11:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (22.04.2011), ՆանՍ (22.04.2011)

  18. #10
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    .............. բայց գտա Կարեն Մամիկոնյանի մասնակցությամբ մի վիդեո Մալխաս ջազ ակումբում:
    Կարեն Մամիկոնյանի կատարումը ինձ էլ ա շատ դուր գալիս: Տաղանդավոր տղայա: Չնայած ես նրան ուրիշ տեղ եմ լսել: VOX խմբի հետ էլ է նվագում: Գայան մի քանի ջազային կատարում ունի ու Կարենն էլ իր նվագակցությամբ ավելի ա գեղեցկացնում էդ կատարումները: Չհաշված ռոքայինները
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (22.04.2011), Yevuk (22.04.2011)

  20. #11
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ սիրում հայկական ջազ ու ճիշտն ասած չեմ հասկացել` ինչով ա առանձնահատուկ հայկական ջազը:

  21. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում հայկական ջազ ու ճիշտն ասած չեմ հասկացել` ինչով ա առանձնահատուկ հայկական ջազը:
    Հայկական երանգներով, իսկ եթե չեք սիրում ջազը, ոչինչ, ժամանակի հարց է. գուցե...

  22. #13
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքրեց, կարո՞ղ եք ներկայացնել Անիի կատարումներից որևե մի երգ :
    Հայկականն ջազի տարբերակ չգտա:



    Այս տեսահոլովակում կատարումը դասական ամերիկյան ջազ ա, բայց եթե ուշադիր լինեք Արսենի դաշնամուրային կատարման մեջ հայկական կայծ կգտնեք:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.04.2011), Tig (22.04.2011), հովարս (22.04.2011), ՆանՍ (22.04.2011)

  24. #14
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե, եթե խոսում ենք հայկական ջազի, նրա ներկայացուցիչների մասին, չենք կարող չխոսել նաև Տիգրան Հայասյանի` հայկական ջազի իմ ամենասիրելի ներկայացուցչի մասին :

    Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին` Գյումրիում: Դեռ վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ: Մանուկ հասկաից սկսել էի լսել և երգել The Beatles, Led Zeppelin, Queen: Այնուհետև սկսում է ավելի շատ ուշադրությունն դարձնել ջազին:

    1997 թվականին տղայի ընտանիքը տեղափոխվում է Երևան և նա ջազով լրջորեն զբաղվելու հնարավորություն է ստանում: Հաճախում է Վահագն Հայրապետյանի մոտ դասընթացների:

    2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի ժամանակ Տիգրանի կատարումը լսում է ֆրանսիացի ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը: Տպավորվում է նրա կատարումից ու որ հաջորդ տարի նրան հրավիրում է Ֆրանսիա` մի քանի փառատոների մասնակցելու համար:

    Սկուսում է մասնակցել միջազգային մի շարք հեղինակավոր փառատոնների, տանում հաղթանակներ.

    2003 թվականին մասնակցում է Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում և գրավում երրորդ տեղը
    Jazz a Juan Revelations-2003 մրցույթում` առաջին մրցանակ,
    Montreux Jazz Solo Piano Competition-2003 մրցույթում` առաջին մրցանակ 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում` երրորդ մրցանակ
    Մոնակոյի ջազային դաշնակահարների մրցույթում ` առաջին մրցանակ :

    Առաջին ալբոմը ձայնագրվեց Լոս Անջելեսում, որը 2006 թ. գարնանը թողարկեց ֆրանսիական Nocturne Records ձայնագրման ընկերությունը:

    Այնուհետև Տիգրանը սովորելու է մեկնում Ամերիկա: Այնտեղ` ուսումնառության մի քանի տարիներից հետո նրան էր սպասում իր գլխավոր հաղթանակը` առաջին տեղը դաշնակահարների Թելոնիուս Մոնկի(Thelonious Monk) անվան մրցույթում: Դրան հետևեցին ընդունելությունն ու համերգը Սպիտակ տանը, որտեղ մրցույթի հաղթողին և մասնակիցներին պատվեցին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն ու նրա տիկինը:

    2009 թվականին Տիգրանը պաշտոնական համերգներով այցելեց նաև Երևան: Նա դուետով հանդես եկավ ուդահար և վոկալիստ Դաֆեր Յուսեֆի(Dhafer Youssef) հետ:

    Այսօր Տիգրանը նվագում է, ելույթներ ունենում իր խմբի և ջազի աստղերի հետ, ստեղծագործում է, ընդունելով հրավերներ` հանդես է գալիս մենահամերգներով և մասնակցում աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող փառատոներին:
    Տիգրան Համասյանն ունի թողարկված չորս ալբոմ`

    “World Passion” – 2006

    “New Era”- 2007

    “Red hail” – 2009

    “A Fable”- 2010

    Նրա պաշտոնական կայքն է www.tigranhamasyan.com


    Նրա հարցազրույցները կարող եք կարդալ այստեղ

    http://yerevan.ru/2011/01/12/tigran-hamasyan-interview/
    http://armenianjazz.ru/?p=1076&lang=hy

    Ինչպես նաև՝ նայել


    Իմ ամենասիրելի նրա ստեղծագործությունները ու կատարումները սրանք են:

    "Leaving Paris"



    Gypsyology



    Ահա և Տիգրանի ու Արենիի մի շատ գեղեցիկ կատարում:



    Հապա մի նայեք,թե պատանի Տիգրանը ինչպես է Պոպլովոկում նվագում: Հրաշք :



    Շատ-շատ սիրեցի ու հավանեցի նրա "A Fable" ալբոմը: Չէ, դուք ուղղակի լսեք :

    The Spinners





  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (22.04.2011), Mark Pauler (22.04.2011), Tig (22.04.2011), Դավիթ (23.04.2011), հովարս (22.04.2011)

  26. #15
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ սխալ է ասված, որ սովետական տարիներին ջազը արգելված էր: Ավելի ճիշտ կլինի նշել մինչև 1950-1960 ականները:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (22.04.2011), հովարս (22.04.2011)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ռեպ
    Հեղինակ՝ Imperator, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 95
    Վերջինը: 20.11.2017, 04:33
  2. Հայկական Ռոք
    Հեղինակ՝ ArmenianMetal, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2016, 12:30
  3. Smooth Jazz
    Հեղինակ՝ F.c.Liverpool, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.08.2011, 03:24
  4. Հայկական ՔԻԹ
    Հեղինակ՝ ներաԿ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.05.2009, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •