Երեխաներին, հղի կանաց և թույլ նյարդեր ունեցող ցանկացած մարդու, խորհուրդ եմ տալիս Չկարդալ:
Խնուսի Չորս Մեղքերի Գավաթը
Ես երկրաբան եմ: Մեկ ամիս առաջ, տաս օրով մի հետազոտական խմբով ուղևորվեցինք Արևմտյան Հայաստան: Մեր նպատակն էր նկարահանել տեսանյութ պատմական հայրենիքի մասին և ինչքան հնարավոր է շատ պատմաբանական և երկրաբանական տեղեկություններ հավաքել տարածաշրջանի մասին: Բացի ինձնից խմբում ներառված էին երկու պատմաբան և մի օպերատոր` իր պրոֆեսիոնալ նկարահանման սարքավորումներով:
Ուղևորությունն անցավ ինչպես և պլանավորել էինք: Ես ձեզ չեմ ծանրաբեռնի շրջագայության մանրամասներով, միայն կանդրադառնամ մի փոքրիկ դրվագի, որը կապ ունի այս պատմության հետ:
Մենք կայանատեղի էինք գցել Խնուս բերդաքաղաքի Բալու Քիթ կոչվող թաղամասի ավերակների մոտակայքում: Հոյակապ տեասրան էր: Մեր առջև Բյուրակն լեռներն էին, նրա ստորոտում քչքչում էր Արածանիի վտակ Խնուս գետը: Ու հենց այդ գետի ձորահովտի լանջերին էլ մեր շինարար պապերի արդար ձեռքով բազմել էր Խնուս բերդաքաղաքը, որից ցավոք միայն ավերակներ էին մնացել: Պատմաբան Արտեմը տեսնելով մեզանից հյուսիս գտնվող բլրակի վրայի ավերակները` ասաց.
- Ահա և մեր հայտի Պահապանաց վանքի փլատակները:
- Իսկ ինչո՞վ է հայտնի այդ եկեղեցին, - հարցրեցի ես:
- Նրանով, որ այս վանքի հոգևոր հայրերը նաև ռազմիկներ են եղել և ներխուժողների դեմ բոլոր պատերազմներում նրանք են
զորահավաք հայտարարել ու գլխավորել ձևավորված բանակը: Բացի դրանից տասերեքերորդ դարի պարսիկ պատմաբան Շահբազիի ձեռագրերում նշվում է, որ այստեղ է պահպանվել Չորս մեղքերի Գավաթը:
- Դա ի՞նչ է:
- Ըստ Շահբազիի, դա մի գավաթ էր, որի մեջ ջրի տեսքով հավաքվում էին մարդկային մեղքերը:
- Ու ի՞նչ է նշանակում դա:
- Չգիտեմ: Երբևիցե Դրա մասին այլ տեղեկությունների չեմ հանդիպել:
Այս կարճ զրույցից հետո, գավաթի մասին պատմությունը տպվեց իմ ուղեղում: Ի?նչ իմանայի, որ այն պիտի իր դերակատրումն ունենար իմ կյանքում և Ինչու? միայն իմ...
Մենք վերադարձանք Հայաստան: Տեսանյութը պատրաստելու ժամանակ պարզվեց, որ բավական նյութեր կարող ենք հավաքել նաև Մատենադարանից:
Խնուսի Չորս Մեղքերի Գավաթի մասին տեղեկություններ ձեռք բերելու անբացատրելի ցանկության պատճառով, ես էլ միացա մեր պատմաբաններին և նրանց հետ գնացի Մատենադարան:
Անձնակազմի օգնությամբ, երկար փնտրտուքներից հետո գտանք միայն մի քանի տող, որտեղ հիշատակվում էր այդ մասին: Ամիրդովլաթ Ամասիացու “Ախտապատին” կոչվող ձեռագրի թույների բաժնում, նրա հայտնաբերած ամենաուժեղ թույնի նկարագրությունից առաջ, որպես նախաբան գրված էր մի կարճ պատմություն: Ըստ նրա տեղեկությունների,1272 թվականի գարնանը Պահապանաց վանքի վանահայր Ներսեսը գողանում է Չորս Մեղքերի Գավաթը ու անհետ կորում: Երկու հարյուր տարի անց, Ամասիացու մոտ է գալիս մի խենթ երիտասարդ և ասելով, որ ինքը Պահապանաց վանքի վանահաայր Ներսեսն է, ուժեղ թույն է խնդրում իր տառապանքներին վերջ դնելու համար` փոխարենը առաջարկելով հին հայկական դեղաբույսերի մասին եզակի ձեռագիր:
Այդ տողերը կարդալուց հետո ես ամբողջությամբ տարվեցի գավաթի մասին մտքերով: Դա նման էր մոլուցքի: Կյանքս դարձել էր մի տեսակ անհետաքրքիր ու անգույն: Հաճախ ես ինձ բռնացնում էի այն մտքի վրա, որ նույնիսկ ուտելիս եմ երազում այդ չարաբաստիկ գավաթի մասին:
Երկու շաբաթ շարունակ ես քրքրեցի Մատենադարանի արխիվը, բայց ոչինչ չգտա ու հույսս վերջնականորեն կորցնելով, որոշեցի այլևս դրա մասին չմտածել:
Մի քանի օր անց, հանկարծ հայտնվեց Արտեմը և ուրախությունից փայլող աչքերով ասաց, որ մեզ թույլ են տվել օգտվել նաև Պատմության թանգարանի պահոցներից: Շուտով պարզվեց, որ մեր պատմաբաններին հետաքրքրող նյութերը գտնվում էին նկուղային հարկում: Ներքին պահոցի վերջին սենյակ մեզ թույլ տվեցին մտնել մեծ դժվարությամբ, և միայն մեր պատմաբանների թախանձագին խնդրանքից հետո տնօրենը անձամբ համաձայնվեց ուղեկցել այնտեղ:
Կարծում եմ, այն սենյակը ուր մենք մտանք ամենավերջում, վաղուց չէր բացվել: Այնտեղ կախված բազմաթիվ էլեկտրական լամպերից միայն մեկն էր աշխատում և իր թույլ լույսով սենյակի իրերին ավելի խորհրադվոր տեսք էր տալիս:
Ես թափառում էի մեծ սենյակում և նայում պահարանների վրա անկանոն շարված իրերին: Պահարանների մեծ մասի ապակիները բացակայում էին կամ ջարդված էին, իսկ փոշին անխնա քողարկել էր իրերից շատերը: Հեռավոր անկյունում դրված էր մի հին արկղ` ծածկված բրեզենտե կտորով: Երբ անցնում էի դրա կողքով կտորը սահեց և ընկավ հատակին: Բարձրացած փոշու ամպը շուտով ցրվեց և արկղի մեջ երևաց մի ոչ մեծ առարկա: Ես կռացա և ձեռքս վերցրի այն: Մոտենալով միակ վառվող լամպին ես քար կտրեցի զարմանքից: Դա մի ըմպնակ էր, որի վրա քանդակված չորս դեմքերը դուրս էին ցցված բաժակի կողային մասերից ու սահմռկեցուցիչ հայացքով վախ էին սփռում իրենց շուրջը:
Տնօրենը տեսնելով դեմքիս արտահայտությունը` արագ մոտեցավ ինձ, քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով վերցրեց այն ու դնելով նույն արկղի մեջ, ծածկեց նույն փոշոտ կտորով: Մեր պատմաբանները գտնվում էին սրահի մյուս ծայրում և ինչ-որ գրառումներ էին անում: Նրանք չնկատեցին, թե ինչ կատարվեց իմ հետ: Վերջապես ես վերականգնեցի իմ խոսելու և շարժվելու ընդունակությունը: Մոտեցա դեռ արկղի մոտ գտնվող տնօրենին և հարցրեցի.
- Դա Չորս Մեղքերի Գավա՞թն է:
- Դու որտեղի՞ց գիտես, -զարմացած հարցրեց տնօրենը:
- Կարդացել եմ նրա մասին Ամասիացու ձեռագրերում: Այն ինչպե՞ս է հայտնվել այստեղ:
- Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո այն գտել էին Հիտլերի միստիկ իրերի անձնական պահոցում: Այդ առիթով բրիտանացի քիչ հայտնի միստիկ գրող Բրեյլը գրել է մի վարկած, ըստ որի գերմանացիները պատերազմը տանուլ տվեցին հենց այս գավաթի պատճառով: Ըստ նրա պատմության, 1942 թվականի ամռանը Հիտլերի ուղարկած արշավախումբը, իրենց զինակից Թուրքիայի տարածքում, հայաթափ եղած Խնուս քաղաքի մոտ գտնվող բլուրներից մեկի քարանձավում գտնում է այս ըմպանակն ու այն գաղտնի տեղափոխում Բեռլին: Հիտլերը սկսում է զորքի առաջ ի ցույց դնել գավաթը, ու իր հիստերիկ նոպաների ժամանակ խմել նրա մեջ կուտակված հեղուկը, որ ոչ այլ ինչ էր, քան նրանց մեղքերից ծնված ուժը: Զինվորները դրանից հետո, թուլանում էին ու կորցնում մարտունակությունը, ու թեև Հիտլերը գիտակցում էր, բայց շարունակում էր դա անել, որովհետև անկարող էր հրաժարվել տրվող գերբնական ուժից: Ըստ այդ գրողի գավաթը մի օր հագեցավ մարդկային մեղքերից և այնտեղ դադարեց հեղուկ կուտակվել, բայց գերմանական զինվորները շարունակում էին թուլանալ ու նրանց շարքերում վախ էր սողոսկում: Իրականում սա սովորական գավաթ է` պատված անճոռնի դեմքերով, -քմծիծաղ տվեց տարեց տնօրենն ու շարունակեց,- Վաթսունական թվականներին այն բերեցին Հայաստան, որպես հայկական ծագում ունեցող թանգարանային նմուշ: Ութսունականներին կատարված երկարատև ուսումնասիրությունները պարզեցին, որ այն առնվազն չորս հազար տարեկան է: Մենք փորձեցինք այս նմուշը դնել համընդհանուր ցուցադրության, բայց շուտով հրաժարվեցինք այդ մտքից, քանի որ այն այցելուների մոտ առաջացնում էր բացասական, նույնիսկ վախի զգացողություններ:
- Կարելի է ևս մեկ անգամ տեսնել այդ գավաթը, - հարցրեցի ես:
- Նայիր, բայց զգուշությամբ կդնես տեղը:
- Լավ, - ասացի ես ու արագ հետ քաշելով ծածկոցը Չորս Մեղքերի Գավաթը վերցրեցի ձեռքերից մեջ:
Տնօրենը գնաց ընկերներիս մոտ և զրույցի բռնվեց նրանց հետ:
Այդ ընթացքում ես սկսեցի մանրակրկիտ ուսումնասիրել այն, հետո նստելով արկղի մոտ, ձևացրեցի թե վերջին անգամ ձեռքիս մեջ պտտելուց հետո գավաթը վերադարձրի իր տեղը, բայց իրականում բրեզենտե կտորով խնամքով փակելով արկղը` գավաթը շտապ դրեցի պայուսակիս մեջ:
Իմ կատարած գողությունը աննկատ մնաց: Հաշվի առնելով, որ այդ պահոցի դուռը կարող էր բացվել մեկ էլ տաս տարի անց, ես ինձ հանգիստ էի զգում, բայց թանգարանի շենքից դուրս գալուց հետո, անմիջապես հրաժեշտ տվեցի ընկերներիս ու վերադարձա տուն, որ կարողանամ մենակ մնալ այդ խորհրդավոր իրի հետ և մանրամասն ուսումնասիրել այն:
Արդեն վեց օր է, որ այն դրված էի իմ տան գրասեղանի վրա: Ես չեմ կարողանում աչքս կտրել նրանից: նույնիսկ աշխատանքի չեմ գնում:
Նկարագրեմ նրա տեսքը... Կամ ավելի լավ է հիմա նկարահանեմ այն իմ համակարգչի վեբ-կամերայով և ցույց տամ ձեզ: ինքներդ տեսեք: Տեսանյութի վերջում ուշադրություն դարձրեք հայկական “Եթեր” շաբաթաթերթին: Այն այս շաբաթվա է, այսինքն ինքներդ կարող եք համոզվել, որ Խնուսի Չորս Մեղքերի Գավաթը այս պահին գտնվում է ինձ մոտ:
Շարունակելի...
Էջանիշներ