User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3

    Վերջերս սկսել եմ հեքիաթներ գրել, ու ինձ լրիվ տարել ա էտ ուղղությամբ ձեզանից ոմանք ճանաչում են Աննետին այլ սոցիալական ցանցերից կամ իմ բլոգից: Բայց որոշեցի հատուկ ակումբցիների համար այստեղ էլ դնել: Ուրախ եմ լսել ամեն տեսակի քննադատություն
    mananart.blogspot.com

  2. #2
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3
    Աննետ Նուարի, Ժորժի ու թարս տանիքի մասին

    Չգիտեմ, գիշերով տանիք բարձրացել եք երբևէ, թե ոչ: Բարձրացել եք? Ավելի լավ, ուրեմն դուք կհասկանաք այն, ինչ հիմա կպատմեմ: Գիշերը ցերեկի հակառակ կողմն է` հայտնի ճշմարտություն: Դե եթե գիշերը տանիքում եղել եք, գիտեք, որ տանիքն էլ գիշերը ներքևում է: Ինչ է, չգիտեիք? Տանիքը ներքևում է, հարկերև` վերևում, շենքը թարս է չէ? Լավ, դա հեչ: Կարևորն այն է, որ Լուսնոտների 20/3 շենքի տանիքում ապրում էր նա: Նրա անունը Աննետ էր, ազգանունն էլ Նուար` Աննետ Նուար: Աննետը մի առանձնահատկություն ուներ` նա ցերեկը քնած էր, իսկ գիշերները` արթուն: Եվ նրա մոտ, գիշերվա նման, ամեն ինչ հակառակն էր: Նա երկար մազեր ուներ, որոնք փոխանակ ներքև ձգվեին, վերև էին ձգվում, բայց ոտքերն ու ձեռքերն իրենք տեղում էին: Ընդհանրապես, նա գեղեցիկ Աննետ էր: Այդ շենքի No. 54 բնակարանում ապրում էր մի տղա` Ժորժը: Նա շատ խելոք տղա էր` ամեն օր պատրաստում էր դասերը, լվանում ատամներn ու մինչև մութն ընկնելը պառկում էր քնելու: Դրա համար էլ երբեք գիշեր չէր տեսել: Անկեղծ ասած` դա շատ էր նրան տանջում. պատկերացնում եք ինչ տխուր է` երբեք գիշեր չտեսնել: Այդպես` նա մի օր որոշեց չքնել:

    Եվ ահա մութն ընկավ: Աստղ, մի հատ էլ աստղ, Լուսին, աստղ: Գրքերում տեսել էր, բայց իրականում... Մմմմ, բա տանիքից ինչ տեսարան է: Ախ, պետք է շտապ բարձրանալ տանիք:

    Ճռռ... " Հիշեմ, առավոտյան յուղ բերեմ տանիքի դռան համար" ,- մտածեց Ժորժը: Ախ, Ժորժ, դու քո ճռռոցով արթնացրեցիր Աննետին: Չնայած արդեն ժամանակն է` ինչքան կարելի է քնել: Ժորժն Աննետին տեսավ ու տեղնուտեղը քարացավ। ամեն քայլափոխին չես տեսնի մազերը վեր ձգված աղջիկ: Իսկ Աննետի հեչ պետքն էլ չէր: "Քո մազերը",- ասաց Ժորժը: "Քոնն էլ",- պատասխանեց Աննետը: Ժորժը ձեռք տվեց մազերին ու զգաց, որ իրենն էլ է վեր ձգված: Ժորժի աչքերը մեծացել ու կլորացել էին` այստեղ ամեն ինչ թարս է ախր:
    Աննետը շատ լուրջ դեմքով ասաց. "Ցտեսություն" ու տանիքի անցքից դուրս եկավ, երևի շտապ գործեր ուներ: "Հեյ, սպասիր, դու կընկնես, բարձր է ախր",- բղավեց Ժորժը ու վազեց նրա հետևից: "Վայ, այս ուր ենք մենք?" հարցրեց նա: "Տանիքի վրա",- պատասխանեց Աննետը: "Բայց ախր տանիքը վերևում է լինում",- զարմացավ Ժորժը: "Լսիր, դու Լուսնից ես իջել? Ամեն ինչ իր հակառակ կողմն ունի, դուրդ չի գալիս, գնա քնիր",- պատասխանեց Աննետը: Բայց Ժորժն, իհարկե, չգնաց, թե չէ Աննետը կմտածեր, թե նա վախենում է: Ու խելոք հետևեց նրան:
    "Ա, դու դեռ այստեղ ես? Ուրեմն կօգնես ինձ",- ասաց Աննետը: Նա "Երկնքի մաքրության բյուրո"-ում էր աշխատում, ամեն գիշեր աստղերի փոշիներն էր հավաքում: Ու քանի որ բոլոր աստղերը չէր հասցնում մի գիշերում մաքրել, ամեն գիշեր տարբեր աստղեր էին փայլում երկնքում: Առաջինը Բևեռային աստղն էր մաքրում, դա մոտ էր իր տանիքին, դրա համար էլ այս աստղը ամենավառն է փայլում:
    "Ահա քեզ սպունգ,- ասաց նա Ժորժին,- ու արի հետևիցս, որ աստղն ասեմ, կմաքրես, տես հա~, լավ կմաքրես": Ժորժն արդեն սովորել էր , որ երկինքը ներքևում է, աստղերն էլ մոտ են: Ու Ժորժն ու Աննետը սկսեցին մաքրել աստղերը` 1, 2, 3, ... 167, 168...

    Ահա և վերջ: Բոլոր աստղերը մաքրված են: Նրանք հոգնած նստեցին Աննետի տանիքի վրա: "Հաց ու ջեմ կուտես?",- հարցրեց Աննետը: Ժորժը գլխով արեց. աստղ մաքրելուց հետո սիրտդ միշտ հաց ու ջեմ է ուզում: "Զգույշ բռնիր, ջեմը հացի տակից է քսած",- ասաց Աննետը: Նա հարցրեց Ժորժին` որտեղից է նա եկել: "5-րդ հարկից: Լսիր, գիշեր ինչու է ամեն ինչ թարս?",- հարցրեց Ժորժը: "Թարս? Թարս չէ: Ինձ համար ցերեկն է թարս, իսկ գիշերն ամեն ինչ օրինաչափ է",- պատասխանեց Աննետը: "Ա~, հասկացա",- ասաց Ժորժը, բայց ոչինչ էլ չհասկացավ: "Լսիր, բա մազերդ ինչու են վերև?",- նորից հարցրեց նա: "Չէ, սա անօգուտ է,- վրդովվեց Աննետը,- արդեն 5-րդ մարդն ես, որ գիշերով բարձրացել է տանիք, ու ոչ մեկդ չեք հասկանում: Է~, ես գնացի քնելու": "Ախր, նոր է լուսանում, ինչ քնել?"- բացականչեց Ժորժը: Բայց Աննետը չպատասխանեց, ուղղակի գնաց:

    "Ինչ պիտի հասկանամ, տեսնես,- մտածեց Ժորժը,- լավ, է~, գնամ քնեմ, առավոտյան կմտածեմ":
    mananart.blogspot.com

  3. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (19.04.2011), E-la Via (20.04.2011), impression (19.04.2011), Kita (19.04.2011), Lem (11.07.2011), Mark Pauler (19.04.2011), Sambitbaba (11.07.2011), Yellow Raven (19.04.2011), Անի Ներկարար (11.07.2011), Արէա (19.04.2011), Ինչուիկ (23.07.2011), Միքո (19.04.2011), Նաիրուհի (21.07.2011), Ռուֆուս (19.04.2011)

  4. #3
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասկանալու և մե~ծ ակնոցների մասին
    Հաջորդ առավոտյան Ժորժը շատ դժվար արթնացավ. չէ որ գիշերը քիչ էր քնել: Այդպես քնաթաթախ էլ գնաց դպրոց: Ողջ օրը նա շատ անհանգիստ էր, նրան տանջում էր այն հարցը, թե ինչ պիտի հասկանա: Անգամ ցերեկը չճաշեց` այդքան շատ էր տանջում նրան այդ հարցը: Բայց տնայիններն արեց, դա պարտադիր էր, և տետրերի բոլոր չգրած տեղերում թարս տանիքներն ու Աննետին էր նկարել:
    Կրկին գիշեր: ժամը 10 է, քնել է պետք: Ախր ինչ է պետք հասկանալ, քունն էլ տանում է, ու~ֆ: «Չէ, չեմ քնելու, ես միշտ ամեն ինչ հասկանում եմ, ու սա էլ կհասկանամ»,- մտածեց Ժորժը: Հիշում եք չէ, որ նա խելոք Ժորժ էր?
    Մմմ, տանի~ք...թարս շուռ տված տանի~ք: 12-անց էր, Աննետը արդեն արթուն պետք է լինի: Ժորժը փնտրեց նրան տանիքում, սակայն նա այնտեղ չէր: «Երևի արդեն դուրս է գնացել»,- մտածեց Ժորժը և դուրս եկավ տանիքի անցքից:
    -Ախ,- բացականչեց Ժորժը, քիչ էր մնում սայթաքեր ու ընկներ վերև,- Աննե~տ, Աննե~տ, որտեղ ես?
    -Ա~, նորից դու,- կրկին ինչ-որ բանով զբաղված` հարցրեց Աննետը,- վերցրու սպունգն ու օգնիր ինձ մաքրել:
    -Բայց ես չեմ ուզում մաքրել,- որոշեց Ժորժը:
    -Ուրմեն գնա քնիր:
    - Չեմ ուզում քնել:
    -Ուրեմն մաքրիր:
    -Չեմ ուզում մաքրել:
    -Ուրեմն, է~...ինչ ես ուզում?- նյարդայնացավ Աննետը:
    -Ուզում եմ հասկանալ:
    -Ինչը?
    -Չգիտեմ,- ասաց Ժորժը
    -Ես էլ չգիտեմ, այնպես որ կամ օգնիր ինձ մաքրել, կամ էլ գնա քնիր...
    -Ախր, չեմ ուզում քնել, ոչ էլ մաքրել եմ ուզում, չես հասկանում?
    -Էյ, մի մոռացիր, այդ դու չես հասկանում,- ուղղեց Աննետը:
    -Է~~~,- Ժորժը նեղվեց ու նստեց Աննետւ աստիճանների վրա:
    -Լա~վ, լսիր, շատ մի նեղվիր, կարող ես գնալ Հասկացողների բյուրո: Կարծում եմ քեզ այնտեղ կօգնեն, ասաց Աննետը:
    -Հը? Հասկացողների բյուրո? Դու այդ բյուրոից ես?,- հարցրեց Ժորժը:
    -Չէ, ես Աստղերի մաքրության բյուրոից եմ: Վերցրու հասցեն և ինձ հանգիստ թող հա?
    Ժորժը վերցրեց Աննետի տված թուղթը: Վայ, այս ինչերեն է, բան չի հասկանում: Ա~~, հասկացա, ախր ամեն ինչ թարս է, մմմ, հայելի է պետք...կամ էլ շենքի պատուհան:
    «Հասկացողների 13/518, բն. ըստ ցանկության»
    Ըստ ցանկության բնակարան? Դա որն է??? «Էլի բան չհասկացա» ,- կրկին նեղվեց Ժորժը: Բայց որոշեց գնալ, ինչ-որ բան նրան հուշում էր, որ պետք է ուղիղ գնալ: Գնաց-գնաց, ու հասավ ինչ-որ տեղ: «Մմմ, ճիշտ եմ եկել?»,- մտածեց Ժորժը: «Ճիշտ ես եկել»` գրված էր պատի վրա: Տակն էլ գրված էր «Ինչ ես զարմացած կանգնել? Ասում եմ ճիշտ ես եկել, դուռը բաց ու արի ներս» : «Ինչ գիտի այս պատը, թե ես ուր էի ուզում հասնել?»,- զարմացավ Ժորժը: Այս ինչ էլ մութ է ներսը:
    -Հեյ~, էստեղ մարդ կա?
    -Մարդ? Կա,- լսվեց ձայնը:
    -Բա ուր է?
    -Սեղանի տակ?
    -Սեղանի տակ?- զարմացավ Ժորժը,- ինչ ես անում սեղանի տակ?
    -Հասկանում եմ,- ասաց ձայնը:
    -Ինչ ես հասկանում?
    -Դե որ հասկանայի թե ինչ եմ հասկանում, չէի մտնի սեղանի տակ,- ասաց ձայնը:
    -Ինչ, հիմա որ ես էլ մտնեմ սեղանի տակ, կհասկանամ?-կասկածանքով հարցրեց Ժորժը:
    -Հապա փորձիր:
    Ժորժը մութ սենյակում մի կերպ շոշափեց սեղանը ր մտավ դրա տակ: Ձայնը մի լուցկի վառեց, և Ժորժը տեսավ, որ դա գիտնականի սպիտակ խալաթով, մե~ծ ու քաչալ գլխով ու մե~~~~ծ ակնոցներով մարդ է:
    -Բայց ես բան չեմ հասկանում,- ասաց Ժորժը:
    -Իսկ ես հասկանում եմ,-ասաց ակնոցներովը:
    -Ինչ եք հասկանում?
    -Որ չեմ հասկանում,- ասաց ակնոցավորն ու դուրս եկավ սեղանի տակից:
    -Այդ ուր?- բացականչեց Ժորժը,- չէ որ մենք փորձում էինք հասկանալ:
    -Սեղանի տակ?- զարմացավ մարդը,- սեղանի տակ ուզում էիր բան հասկանալ? այդպես չես կարող, սեղանները վնասակար են հասկանալու համար:
    -Է~, ես եկել եմ այստեղ, որ հասկանամ, իսկ դուք... Լսեք, ինչ մեծ ակնոցներ ունեք, դա մոտիկը տեսնելու համար է , թե հեռուն?- այդ հարցը մայրիկից էր սովորել:
    -Ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Սա մանրուքները հասկանալու համար է:
    -Ակնոցներով եք հասկանում?- զարմացավ Ժորժը:
    -Բա իհարկե, ակնոցներով եմ չէ տեսնում, իսկ եթե տեսնում եմ, ուրեմն հասկանում եմ, հասկացար???
    -Հա~, հասկացա,- ասաց Ժորժը, բայց նորից բան չհասկացավ:
    -Հասկացար? Այդքան շուտ? Դա լավ է, դե ուրեմն ազատ ես, կարող ես գնալ:
    Ժորժն, իհարկե ամաչեց ասել, որ ոչինչ չի հասկացել և ուզում է մնալ, ու ներսից իրեն ուտելով շրջվեց, որ գնա: «Գոնե այդ ակնոցներից ունենայի, երևի կհասկանայի այդ ժամանակ» ,- մտածեց Ժորժը: Այդ ընթացքում ակնոցավորը հանել էր ակնոցները և դրել սեղանին, Ժորժը թաքուն վերցրեց դրանք սեղանի վրայից, ասաց. «ցտեսություն» ու արագ դուրս եկավ ,քանի դեռ չէին նկատել իրեն: Դուրս եկավ ու անհամբերությունից անմիջապես ակնոցները դրել: Լըըըըղղղղ.....աշխարհը կարծես լղոզվեց, գլուխն էլ սկսեց պտտվել, վաայ...Հանեց ակնոցները: «Ես սրանով բան չեմ տեսնում, ավելի լավ է, հետ տանեմ»,- նույն կերպ` թաքուն, որ մարդ չտեսնի, ակնոցները տեղը դրեց ու դուրս թռչեց սենյակից:
    -Աննե~տ, Աննե~տ,- բացականչեց նա:
    -Ինչ ես գոռում? Մարդիկ քնած են, ի տարբերություն քեզ,- ասաց Աննետը:
    -Աննետ, լսիր, սպունգը տուր, ես էլ օգնեմ, հա?
    mananart.blogspot.com

  5. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.04.2011), Kita (19.04.2011), Lem (11.07.2011), Mark Pauler (19.04.2011), Quyr Qery (19.04.2011), Sambitbaba (11.07.2011), Yellow Raven (19.04.2011), Անի Ներկարար (11.07.2011), Արէա (19.04.2011), Ինչուիկ (23.07.2011), Միքո (23.07.2011), Նաիրուհի (21.07.2011), Ռուֆուս (19.04.2011)

  6. #4
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հեքիարը շարունակական է, դեռ չեմ ավարտել, հերթով մասերը կտեղադրեմ, կան նաև նկարներ, բայց բլոգումս են, սա էլ հղումը
    http://mananart.blogspot.com/search/...82%D5%A1%D6%80
    mananart.blogspot.com

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ինչուիկ (23.07.2011), Լուսաբեր (19.04.2011)

  8. #5
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաման շատ հավեսն էին: Պարզ ու լուսավոր
    Չգիտեմ հատուկ ես անունը տենց դրել, Թե չէ, բայց դե նկարների վրա Annet Noir էր, այսինքն սև Էտ պահն էլ հավես էր
    Լռիվ նկարներիտ աշխարհի մասն է
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանանա (19.04.2011), Ռուֆուս (19.04.2011)

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանանա, շատ լավն էր Թեթև, հավես ու բարի Կիտայի էս ասածի հետ չեմ կարող չհամաձայնվել

    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Լռիվ նկարներիտ աշխարհի մասն է
    Դավայ նկարազարդումներն էլ դիր, լա՞վ
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանանա (19.04.2011)

  12. #7
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաման շատ հավեսն էին: Պարզ ու լուսավոր
    Չգիտեմ հատուկ ես անունը տենց դրել, Թե չէ, բայց դե նկարների վրա Annet Noir էր, այսինքն սև Էտ պահն էլ հավես էր
    Լռիվ նկարներիտ աշխարհի մասն է
    Մերսի,Կiտ ջան Նուարը հատուկ եմ դրել, հա, բայց ֆրանսերենով դա նաև գիշեր ա նշանակում, դրա համար
    mananart.blogspot.com

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (19.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •