Ի՞նձ էլ կտաք, ես էլ նայեմ![]()
Ի՞նձ էլ կտաք, ես էլ նայեմ![]()
Գույները նայել եմ, դուր չեն եկել, ինձ փխել չկա
իսկ էն տասը ժամանոցը Նոր տարվա հանդիպմանը կբերեմ անպայման, էսա մատիս մի հատ խաչ անեմ...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Վերոնիկայի Երկակի Կյանքը / La Double vie de Véronique / Podwójne życie Weroniki
Լեհաստան, Ֆրանսիա, 1991
Ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի
Դերերում՝ Իրեն Ժակոբ, Ֆիլիպ Վոլտեր և ուրիշներ
Ժանրը՝ արտ-հաուս
Սցենարիստներ՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի, Քշիշտոֆ Պիեսիեվիչ
Կոմպոզիտոր՝ Զբիգնև Պրեյսներ
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.8/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 85%
Շահած մրցանակները 4 մրցանակ Կաննի կինոփառատոնում, այդ թվում՝ լավագույն դերասանուհու համար (Իրեն Ժակոբ)
Վերոնիկայի երկակի կյանքը Կիեսլովսկու առաջին միջազգային ֆիլմն է, որը նկարահանվել է ֆրանսիական ստուդիաների աջակցությամբ: Ֆիլմի հերոսուհիները երկու երիտասարդ աղջիկներ են (երկուսի դերն Իրեն Ժակոբն է կատարում), մեկը՝ կենսախինդ լեհ Վերոնիկան է, ով օժտված լինելով հրաշալի ձայնով, իր կյանքի բոլոր հաճույքները զոհաբերում է հանուն երգչուհու կարիերայի: Ֆիլմի առաջին կլիմաքսը Վերոնիկայի գալա համերգն է, որը շատ անսպասելի ավարտ է ունենում:
Ֆիլմի երկրորդ հերոսուհին փոքր ինչ մելամաղձոտ ֆրանսուհի Վերոնիկն է, ով սիրահարվում է մարիոնետների թատրոնի դերասան ու մանկական գրքերի հեղինակ Ալեքսանդրին: Սրանից հետո Վերոնիկի կյանքը կտրուկ փոխվում է, նա անհայտ մարդկանցից անընդհատ փոքրիկ հուշումներ է ստանում, որոնք վերլուծելով նա գտնում է Ալեքսանդրին:
Ֆիլմը արտակարգ լավն է, եթե դիտել եք Ամելին, անպայման նայեք սա, Ամելին այս ֆիլմից շատ բան է վերցրել:
Ի դեպ ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն այնքան էր հավանել այս ֆիլմը, որ ասել էր, թե այս ֆիլմը արժանի է Կաննի Ոսկե արմավենու ճյուղին: Ճակատագրի հեգնանքով Ոսկե արմավենու ճյուղը բաժին ընկավ ոչ թե Կիեսլովսկուն, այլ Տարանտինոյի Pulp Fiction ֆիլմին
Ըստ Կիեսլովսկու մեկնաբանության ֆիլմի Վերոնիկաները խորհրդանշում են Լեհաստանն ու Ֆրանսիան:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 18.04.2011, 17:42:
I may be paranoid but no android!
Claudia Mori (18.04.2011), E-la Via (26.09.2011), Jarre (29.06.2014), Mark Pauler (26.09.2011), Skeptic (18.04.2011), Ժունդիայի (26.09.2011)
Երեք գույն. Տրիլոգիա / Three Colors: Trilogy
Երեք գույն. Կապույտ / Three Colors: Blue
Լեհաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա 1993
Ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի
Դերերում՝ Ժուլիետ Բինոշ և ուրիշներ
Ժանրը՝ արտ-հաուս
Սցենարիստներ՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի, Քշիշտոֆ Պիեսիեվիչ
Կոմպոզիտոր՝ Զբիգնև Պրեյսներ
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.9/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 100%
Երեք գույն. Սպիտակ / Three Colors: White
Լեհաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա 1994
Ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի
Դերերում՝ Զբիգնև Զամախովսկի, Ժուլի Դելպի և ուրիշներ
Ժանրը՝ արտ-հաուս
Սցենարիստներ՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի, Քշիշտոֆ Պիեսիեվիչ
Կոմպոզիտոր՝ Զբիգնև Պրեյսներ
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.7/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 90%
Երեք գույն. Կարմիր / Three Colors: Red
Լեհաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա 1994
Ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի
Դերերում՝ Իրեն Ժակոբ, Ժան Լուի Տրենտենյան և ուրիշներ
Ժանրը՝ արտ-հաուս
Սցենարիստներ՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի, Քշիշտոֆ Պիեսիեվիչ
Կոմպոզիտոր՝ Զբիգնև Պրեյսներ
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.1/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 100%
Երեք գույն տրիլոգիան խորհրդանշում է Ֆրանսիայի դրոշի գույները՝ կապույտ, սպիտակ, կարմիր: Բացի դրանից յուրաքանչյուր ֆիլմում արծարծվում է Ֆրանսիայի նշանաբառի գաղափարները՝ liberté, egalité, fraternité (ազատություն, հավասարություն, եղբայրություն): Կապույտը ազատության մասին է (ֆիլմի գլխավոր հերոսուհին ամուսնու ու դստեր մահվանից հետո որոշում է ամբողջովին փոխել իր կյանքը, ձերբազատվել անցյալը հիշեցնող ամեն ինչից ու ստեղծել նոր ապագա), սպիտակը՝ հավասարության մասին (ավելի կոնկրետ գենդերային հավասարության մասին, ֆիլմի գլխավոր հերոսները ամուսնալուծվելուց և իրար փոխադարձաբար վատություններ անելուց հետո հասկանում են, որ իրենք պետք է միասին լինեն), իսկ կարմիրը՝ եղբայրության մասին (ավելի կոնկրետ ընկերության ու պլատոնական սիրո մասին, ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ երիտասարդ ուսանողուհին, ով ազատ ժամանակ որպես մոդել է աշխատում, ծանոթանում ու ընկերանում է հասուն տարիք ունեցող մի տղամարդու հետ):
Լինելով ոճական ռեժիսոր Կիեսլովսկին կարևոր նշանակություն է տվել նաև ֆիլմերի սիմվոլիզմին և գույներին: Եթե ուշադիր դիտեք, ապա կնկատեք, որ Կապույտի բոլոր դրվագներում կապույտ գույնի առնվազն մեկ առարկա կա, նույնը վերաբերվում է նաև Սպիտակին ու Կարմիրին:
Չնայած ֆիլմերի մեջ կապը այդքան էլ չի զգացվում, սակայն խորհուրդ կտամ ֆիլմերը դիտել ճիշտ հերթականությամբ: Բացի նրանից որ երեք ֆիլմերի գլխավոր հերոսները հայտնվում են նաև մյուս ֆիլմերում որպես պատահական անցորդներ, Կարմիրի ամենավերջին դրվագում կտեսնեք, թե բացի ընդհանուր գաղափարից, էլ ինչն էր միավորում երեք ֆիլմերի հերոսներին:
Ինքը Կիեսլովսկին Կապույտն անվանել է անտի-տրագեդիա, Սպիտակը՝ անտի-կոմեդիա, իսկ կարմիրը՝ անտի-ռոմանտիկա:
Ֆիլմերը չափից դուրս լավն են, RottenTomatoes-ի 90-100%-անոց ռեյտինգները և IMDB-ի խիստ բարձր ռեյտինգները արդեն իսկ խոսում են ֆիլմի բարձր որակի մասին, կինոքննադատները գովեստի խոսքեր են շռայլել տրիլոգիայի օգտին ու ներառել են բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկերում:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 23.06.2011, 10:18:
I may be paranoid but no android!
Claudia Mori (18.04.2011), E-la Via (06.10.2011), Mark Pauler (26.09.2011), Skeptic (18.04.2011), Yellow Raven (18.04.2011)
Վերջապես նայեցի… Ռուֆուս, շատ շնորհակալ եմ խորհդի համար:
Ֆիլմը շատ լավն ա , չէ, արտակարգ լավն ա: Կարծում եմ ևս մեկ անգամ, որ հաստատ կնայեմ: Իսկ ամբողջ ֆիլմի ընթացքում հնչող Պրեյսների երաժշտությունը սպանում թողում ա: Ահավոր ազդեցիկ ա:
Հաստատ Կիեսլովսկու մյուս ֆիլմերին էլ կծանոթանամ, էն էլ շուտով…
Jarre (29.06.2014), Mark Pauler (26.09.2011), Ռուֆուս (27.09.2011)
ՈՒզում եմ նայեմ, հեսա Տարկովսկուց պրծնեմ, էս բոլոր ֆիլմերը նայեմ:![]()
i wanted to destroy something beautiful
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ