Nimra (01.10.2012)
էդ դեպքում չհասկացա, թե ինչի էիա գրել, թե վնաս են:
ԼԱվ, իսկ արյունն ինչից կլինի, որովհետև մի քանիսի մոտ ևս նկատում եմ արյան գծիկներ , շատ պասիվ են, կերին դժվարությամբ են մոտենում ու լողակներն ու պոչերը, ոնց որ քայքայված լինեն, հա, վրաներն էլ ոնց էր թաղանթ քաշված լինի, բայց ջրի մաքրությունն արված է, թթվածինը լավ է:
Թաղանթը մարդուն հասկանալի լեզվով կոչեմ գրիբոկ, Ձեր ձկներին միայն դեզամիջոցը կօգնի, չգիտեմ կոնկրետ, որ երկրում եք և ինչ դեղամիջոցներ կան այդտեղ, բայց դրան բուժում է պետք, եթե չեմ սխալվում Ձեր ակվարիումը 70լ է, ուրեմն 5-6 հյութի բաժակ աղ լուծեք հենց ակվարիումից հանած ջրի մեջ և հետ լցրեք ակվարիումը հետևեք, որ ազը լավ լուծվի, ջրի ջերմաստիճանը 1-3 օրվա ընթացքում հասցրեք 28 աստիճանի և պահեք 3-5 օր, հւոյս ունեմ դեռ հնարավոր կլինի փրկել ձեր ձկներին: Հիվանդությունը դանդաղ է տարածվում և բուժվում է, եթե ժամանակին կանխում են:
Ոչ մի ակվարիումային ձուկ, խոսքը ամազոնյան քաղցրահամ ջրերի ձկների մասին է, իրենից թույն չի արտադրում և թույնով մնացած ձկներին չի սպանում: Կան կռվարար, գիշատիչ ձկներ, որոնք կարող են բերանի հարվածով վնասել, անգամ սատկացնել մյուս ձկներին, բայց թույնով չեն սպանում:
Կան մասնագետներ, որոնք պնդում են, որ ակվարիումային ձկներին կերակրելը կարելի է կազմակերպել 3-7 օրը մեկ անգամ, հիմնավորելով, որ լողալու տարածությունը քիչ է և ձկները "յուղակալում" են դառնում են քիչ ժարժվող և այդ ամենը հիմնավորում են նրանով, որ բնության մեջ, ոչ ամեն օր է հնարավոր որս գտնել և կուշտ սնվել, ասում են, որ այդպիսի ձկները ավելի դիմացկուն են և ճարպիկ:
Սեփական փորձից ասեմ, նրանք միանգամային ճիշտ են![]()
Nimra (01.10.2012)
ընկերս ձկներին չէր կերակրում, մի տարուց ավել, ամիսը մի կամ երկու անգամ չոր կեր էր տալիս: Հենց մի օր թարմ ճիճու տվեց՝ սատկեցին![]()
keyboard (01.10.2012)
Varzor (02.10.2012)
Նախ, դարձյալ մերսիներ, հիմա կփորձեմ աղն ավելացնել:
Բայց ձկնիկներս սկսեցին պասիվանալ, երբ սկսեցի օրական մեկ անգամ կերակրել ու շատ քիչ քանակությամբ: ու դրանից հետո նկատեցի միայն արյան գծիկները :
Ձկներս սառը ջրի են, 28º ը տաք չի իրենց համար?
Ես էլ ապրում եմ Բելգիայում:ձկներիս հետ կապ չունի գիտեմ
28-ի պետք է հասցնեք 3 օրում, այսինքն այսօր եթե 21 է, վաղը դարձնեք 23,հետո 25,հետո 28 և պահեք մի քանի օր մինչև, որ սկսեն լավանա, պասիվությունը քիչ կերակրելու հետ չէ կապված, նկարեք ձկներին և տարեք խանութ, թող աշխատողը նայի և համապատասխան դեղամիջոց տա ձեզ,այլապես կասկածում եմ, որ կփրկվեն:
Պասիվացումը վկայում է հիվանդության սրության վերաբերյալ:
Կարծում եմ, ջերմաչափ և կարգավորվող տաքացուցիչ ունեք չէ՞
Nimra (01.10.2012)
Չգիտեմ, որքանովա դա ճիշտ, անձամբ ինձ համար սխալ է ակվարիումում գոնե ջերմաչափ չունենալը:
Հաշվի առեք մի հանգամանք, որ բնության մեջ ջրի ծավալը մեծ է և ձուկն ինքը կարող է ընտրել օրվա ժամից կախված ջրի տաքւթյան իր մակարդակը, բայց ակվարիումում դա անել չի կարող իսկ ցերեկվա ու գիշերվա մեջ տատանումների ինտերվալը կարող է ազդել ձկների առողջության ու ապրելակերպի վրա, դրա համար ջերմաչափի առկայությաւնը ըստ իս պարտադիր է, այ տաքացուցիչը պետք կլինի ձմռանը երևի, որ գոնե կայուն ջերմաստիճան ապահովելու խնդիրը լուծվի:
Ընտրությունը ձերն է:
ակվարիումս 20 լիտր է ինչքան ձուկ կարող եմ քցել
Nimra (02.10.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ