User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Արմեն Այվազյան & Հայկ Դեմոյան

  1. #16
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    ԴԱՏԱՐԱՆ

    Տեղադրվել է` 2011-11-19 00:13:43 (GMT +04:00)

    ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ ԴԵՄ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

    ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

    Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Ռուբեն Ներսիսյան) շարունակվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինսիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի դեմ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցով դատաքննությունը: Հիշեցնենք, որ Այվազյանը Դեմոյանին մեղադրում է իր հասցեին վիրավորանքներ ու զրպարտություններ տարածելու համար եւ դատարանին է դիմել պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության հայցով:

    Նախորդ երկու նիստերում հնարավոր չէր եղել դիտել տեսանյութերը. առաջին դեպքում` տեսագրության խտասալիկի խոտանի, երկրորդում` դատարանի շենքի հոսանքազրկված լինելու պատճառով:

    Երեկվա նիստում շարունակվեց նյութերի դատական հետազոտությունը: Սկզբում դիտվեց ԱՄՆ-ի «Վերադարձ» հեռուստածրագրով ս. թ. մարտի 30-ի հարցազրույցը Հ. Դեմոյանի հետ: Պատասխանելով մի հեռուստադիտողի հարցումին, Դեմոյանը Այվազյանին որակում է «խառնակիչ», որն «ստեղծել է մի գիշատիչ խումբ», «տառապում է սնափառության մոլուցքով», «գլխավորում է ոհմակ», «պետական հանցագործություն է իրականացրել», «կուտակել է թույն եւ մաղձ», «կուլ տվել թուրքական խայծը» եւ այլն: Այնուհետեւ դատարանում դիտվեց «Երկիր-Մեդիա» հեռուսատեսությամբ Արմեն Այվազյանի հարցազրույցը 2008 թ. աշնանը, որի սկզբում կար հեռուստաընկերության օպերատորների տեսագրած նյութը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան այցի երեկոյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսավորությունը անջատված լինելու մասին: Հարցազրույցում Այվազյանը հայտնում է, թե այդքան էլ կարեւորություն պետք չէ տալ այդ փաստին, այլ հարկավոր է հակահարված հասցնել ՀՀ եւ հայության նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը հետեւողականորեն շարունակող Թուրքիան դրական երանգներով ներկայացնող ՀՀ իշխանական քարոզչամեքենային, քանի որ այդպիսով բթացվում է հայության զգոնությունը: Տեսանյութի ավարտին, հեռուստաընկերության հարցավարը մեջբերում է ՀՑԹԻ ղեկավարության սպառնալիքը` զրպարտանք տարածելու համար «Երկիր-Մեդիային» դատարան կանչելու մասին, ու հավելում, թե հեռուստաընկերությունը պատրաստ է դատարանի դահլիճում ներկայացնել ողջ ճշմարտությունը: Հիշեցնենք, որ ՀՑԹԻ-ի տնօրեն Դեմոյանը չի իրականացրել իր սպառնալիքը:

    Այնուհետեւ դատավոր Ներսիսյանը դիմեց կողմերին` հարցնելով լրացուցիչ նյութեր դատարանին տրամադրելու մասին: Հայցորդի շահերի պաշտպան փաստաբան Արթուր Գրիգորյանը միջնորդեց հետազոտելու նաեւ Դեմոյանի` Համացանցում տեղադրած «Գիտության սանիտարները...» գրությունը` ի պատասխան «Ազգ» թերթի ս. թ. ապրիլի 9-ի համարի հավելվածում Գեւորգ Յազըճյանի գրախոսության: Հ. Դեմոյանը, իր հերթին, դատարանին դիմեց հետազոտելու հուշահամալիրի լուսավորությունը հիշյալ օրվա գիշերը անջատված չլինելու մասին իր ղեկավարած կառույցի` ժամանակին տարածած հաղորդագրությունը` «սադրանքներին չտրվելու» հորդորով...

    Դատավոր Ներսիսյանը հաջորդ նիստը նշանակեց դեկտեմբերի 2-ի ժ. 17-ին, նույն վայրում, հայտնելով, թե այդ նիստին հրապարակվելու է դատավճիռը:

    Խմբ. կողմից- Կրկնելով նախապես կողմերին արած մեր հորդորըՙ մինչեւ նախատեսված նիստի կայանալը հասկացողության գալ միմյանց հետ եւ արտադատական լուծում գտնել, այսինքնՙ հաշտվել:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #17
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գործ ԵԿԴ 1051(02)11
    2011թվ.

    Վ Ճ Ի Ռ
    ՀԱՆՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

    Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
    ընդհանուրիրավասության դատարանը
    հետևյալ կազմով

    Նախագահությամբ
    դատավոր` Ռ. Ներսիսյանի
    քարտուղարությամբ` Ս. Կիրակոսյանի
    Կ. Մանուկյանի
    մասնակցությամբ`
    հայցվորի ներկայացուցիչ` Ա. Գրիգորյանի
    պատասխանող` Հ. Դեմոյանի
    պատասխանողի ներկայացուցիչ` Լ. Գրիգորյանի

    Դատաքննությունը ավարտվել է 18.11.2011թ.։

    2011թ. դեկտեմբերի 02-ին, դռնբաց դատական նիստում, դատարանում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Այվազյանի ընդդեմ Հայկ Դեմոյանի` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին...

    http://www.datalex.am/dl_case_view_p...55223812277162

    ... Դատարանի պատճառաբանություններն ու հետևությունները.

    Ուսումնասիրելով հայցադիումը, հետազոտելով ներկայացված բոլոր ապացույցները և դրանցից յուրաքանչյուրը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
    Հայցվոր Արմեն Այվազյանը քաղաքագիտության դոկտոր է Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա ավագ գիտաշխատող «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն։
    Պատասխանող Հայկ Դեմոյանը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն է։
    Ինչպես հայցվորը այնպես էլ պատասխանողը մտավորականներ են, Հայաստանում և Սփյուռքում ճանաչված ու հարգանք վայելող գիտնականներ են։
    Հայցվորի և պատասխանողի միջև տևական ժամանակ ընթացել են միմյանց գործունեության վերաբերյալ հրապարակային վեճեր, հեռուստատեսությամբ և լրատվական միջոցներով կատարել են միմիանց գիտական գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտություններ, մեկնաբանություններ, դրանցում ներկայացնելով իրենց կարծիք-դժգոհությունները, բողոքները։
    Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին կետի «Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հաuցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։»
    Համաձայն նույն հոդվածի 3-րդ կետի «Uույն oրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատաuխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:
    Համաձայն նույն հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի «Uույն հոդվածի 3-րդ մասով նախատեuված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե` այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատաuխանից կամ նրանցից ելնող փաuտաթղթից»:
    Տվյալ դեպքում դատարանը, գտնում է, որ հայցվորի կողմից միմյանց մեջ տևական ժամանակ ընթացող հրապարակային վեճերի առանձին դրվագը չի կարող ընդհանուր համատեքստից դուրս գնահատվել, որպես հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող վիրավորանք կամ զրպարտություն։
    Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով դատարանը

    Վ Ճ Ռ Ե Ց


    Արմեն Այվազյանի հայցը ընդդեմ Հայկ Դեմոյանի` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին` մերժել։
    Արմեն Այվազյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ որպես չվճարված պետական տուրք։
    Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված։
    Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանին հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում և օրինական ուժի մեջ է մտնում հրապրակման պահից մեկ ամիս հետո։

    Դատավոր՝ Ռ. Ներսիսյան


    Հ.Գ. 04.01.2012 թ-ի վիճակով վճիռը չի ստացել օրինական ուժ:
    Վերջին խմբագրող՝ Lion: 04.01.2012, 01:30:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #18
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ե՞վ Լիոն, քո դիրքորոշո՞ւմը....

  4. #19
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    My World My Space ջան, դիրքորոշումս արդեն իսկ արտահայտել եմ այս թեմայում - կուզենայի, որ այս կռիվը չլիներ և այս երկու մասնագետներն էլ իրենց ջանքերն ուղղեին ոչ թե միմյանց դեմ պայքարելու, այլ մեր ազգի առաջ ծառացած բազում խնդիրների` իրենց մասով լուծմանը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկ Սայադյան
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 19.10.2013, 18:21
  2. Հայկ ջան շնորհավոր ... :)
    Հեղինակ՝ einnA, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 03.11.2011, 18:24
  3. Հայկ(Օ) շնորհավորրրրրրր...
    Հեղինակ՝ Kita, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 09.05.2010, 18:18
  4. Հայկ Ադամյան
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 20.12.2009, 03:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •