User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ջեֆֆ Հիլի/ Jeff Healey

  1. #1
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջեֆֆ Հիլի/ Jeff Healey

    Ջեֆֆ Հիլի/ Jeff Healey
    1966 - 2008



    Ջեֆֆ /Ջեֆֆրի/ Հիլի եթե չեմ սխալվում այսպես ա արտասանվում՝ կանադացի ջազզ, բլուզ-ռոկ վոկալիստ, գիթառիստ:

    Ջեֆֆը 86-ին Ջո Ռոկմանի և Թոմ Սթիվենի հետ համատեղ հիմնադրում է Jeff Healey Band խումբը: Մինչև այդ Ջեֆֆը արդեն ուներ խմբում հանդես գալու փորձ: Տասնյոթ տարեկանում նա իր երեք ընկերների հետ միասին հիմնում է Blue Direction խումբը, որի գործունեությունը սահմանափակվում էր տեղի՝ Տորոնտոյի, որոշ ակումբներում և բարերում ունեցած ելույթներով:

    88-ին թողարկվում է Jeff Healey Band-ի առաջին ալբոմը՝ "See the Light" , որի Hideaway երգը առաջադրվում է Գրեմմի Մրցանակաբաշխությանը, որպես Լավագույն Ռոք ինստրումենտալ կատարում:


    Եվս մեկ հայտնի կատարում այդ ալբոմից՝ Angel Eyes


    Angel Eyes-ը խմբի ամենահայտնի սինգլներից է

    There's just one more thing that I need to know,
    if this is love why does it scare me so?
    It must be somethin only you can see,
    'cause girl I feel it when you look at me

    95-ին լույս է տեսնում խմբի Cover to Cover ալբոմը, որում ընգրկված Ջորջ Հորրիսոնի հայտնի սինգլի՝ While My Guitar Gently Weeps-ի, քավրը ուղղակի հիասքանչ է՝
    տեղարդում եմ կենդանի կատարման վիդեոն, քանի որ սա ոչ միայն պետք է լսել, այլև տեսնել, այնպես ինչպես «տեսնում» էր Ջեֆֆը



    Ջեֆֆի կյանքը իրականում բավականին բարդ /սակայն հուսով եմ երջանիկ/ է եղել: Մի քանի ամսեկան որբ Ջեֆֆին որդեգրում է հրշեջ հայրը: Դեռ վաղ տարիքից Ջեֆֆը տառապում է աչքերի հազվադեպ քաղցկեղից, որի պատճառով արդեն ութ տարեկանում կորցնում է տեսողությունը: Փոքրիկ Ջեֆֆը գիթառը ծնկներին դրած ինքնուրույն սովորում է նվագել, որից էլ առաջ է գալիս իր գիթառ նվագելու իր օրիգինալ ոճը՝ ծնկներին դրած:

    2008 թվականի մարտի երկուսին Ջեֆֆը հրաժեշտ է տալիս կյանքին /ընդամենը 41 տարեկան հասակում/՝ մեզ թողնելով հրաշալի երաժշտական ժառանգություն: Իր մահից մեկ ամիս անց լույս է տեսնում Mess of Blues ալբոմը:


    իմ կողմից էլ՝

    It could all get blown away, եթե կբացի ձեզ մոտ՝

    Yer Blues մոռռռթում ա

    հ.գ. անձամբ ես համեմատաբար վերջերս եմ ծանոթացել Ջեֆֆի տաղանդին և արդեն կարող եմ պնդել, որ նա արժանի կերպով չգնահատնված տաղանդներին է պատկանում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (04.08.2011), AniwaR (17.04.2011), Jarre (06.05.2011), Kita (17.04.2011), Ֆոտոն (04.08.2011)

  3. #2
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շաաատ լաաավն ա

    Jeff Healey- Lost in your eyes, եթե կարող եք, գտեք և լսեք, հրաշք ցավոք յութուբում չկարողացա գտնել

  4. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    շաաատ լաաավն ա

    Jeff Healey- Lost in your eyes, եթե կարող եք, գտեք և լսեք, հրաշք ցավոք յութուբում չկարողացա գտնել
    Ոնց որ թե սա է, չէ՞ Լավ գործ է։


  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (06.05.2011)

  6. #4
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մոտ չի բացում

    This video contains content from SME. It is not available in your country
    ախ ես էս անտեր երկրի ինչն եմ ասել, ոչ մի վիդեո չի բացում:

  7. #5
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ մի քիչ էլ հիանամ Ջեֆֆի արվեստով: Նոր լսում եմ և մտածում եմ, որ շատ հետաքրքիր, պարադոքոսալ բան է բլուզը, հատկապես բլուզ-ռոքը... նայեք...

    "I'm lonely, wanna die"- "Ես միայնակ եմ, ուզում եմ մեռնել", հետևյալ խոսքերով շատ հանգիստ կարող էր սկսվել ինչ-որ էմոյական դեպրեսիվ նվնվոց, կամ Akonյան ծվծվոց... բայց՝ չէ, սա ԲԼՈՒԶ-ՌՈՔ է, ամենաիսկական, ամենատղամարդկային, առանց զռզռոցի: Սա է Բլուզի հրաշքը՝ առանձին տրամադրություն է... այն տխուր չէ, ջղայն չէ, հուսահատ չէ, բողոք չէ, այն ուղղակի բլուզ է` միանգամայն առանձին հոգեվիճակ: Հարգանքներս Լենոնին, ով հանդիսանում է այս խոսքերի հեղինակը, բայց Ջեֆի կատարմամբ դրանք աստվածային են. չնայած արդեն տեղադրել եմ, բայց ևս մեկ անգամ չի խանգարի:

    one, two, threeeeeee...



    2.03 even hate my rock and roll!!!! բա ստեղից սկսած ինչ ա կատարվում


    Եվս մի հատ հզոր բլուզ... ինչպես գրված է Յութուբի կոմենթներից մեկում՝ this is freakin' unreal.


  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (04.08.2011)

  9. #6
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գարի Մուրին քիչ է զիջում, եթե նույնիսկ չի գերազանցում: Իսկապես զարմանալիորեն անհայտ կատարող է: Ինձ որ դուր եկավ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  10. #7
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Գարի Մուրին քիչ է զիջում, եթե նույնիսկ չի գերազանցում: Իսկապես զարմանալիորեն անհայտ կատարող է: Ինձ որ դուր եկավ:
    Գարին էլ իմ ամենասիրած տաղանդներից է՝ Արքա, ուստի օբյեկտիվորեն չեմ կարող համեմատել իրանց, մենակ մի բանում եմ վստահ՝ Դրախտում հիմա լավագույն բլուզն են լսում

  11. #8
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիլանը Ջեֆֆի հետ Ջեֆֆի մասին՝


  12. #9
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ կիթառիստա բայց ինձ համար մի անհասկանալի բան կա, որ իրա մի քանի վիդեոներում նկատել եմ, ասենք հենց էս վիդեոի մեջ: Ինչքան գիտեմ կիթառը շնուրով պետքա միանա էֆեկտներ, դինամիկ կամ դիստանցիոն բլոկով բայց անպայման կիթառից շնուրա դուրս գալիս: Էս վիդեոյում մի քանի անգամ ֆիքսումա կիթառի շնուրը չկա, նեուժելի ֆանագռամայա:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԷԼՕ և Ջեֆ Լին/ELO & Jeff Lynne
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 21.09.2014, 22:31
  2. Ջեֆֆ Բաքլի/Jeff Buckley
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 19.09.2009, 23:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •