Ջեֆֆ Հիլի/ Jeff Healey1966 - 2008
Ջեֆֆ /Ջեֆֆրի/ Հիլի եթե չեմ սխալվում այսպես ա արտասանվում՝ կանադացի ջազզ, բլուզ-ռոկ վոկալիստ, գիթառիստ:
Ջեֆֆը 86-ին Ջո Ռոկմանի և Թոմ Սթիվենի հետ համատեղ հիմնադրում է Jeff Healey Band խումբը: Մինչև այդ Ջեֆֆը արդեն ուներ խմբում հանդես գալու փորձ: Տասնյոթ տարեկանում նա իր երեք ընկերների հետ միասին հիմնում է Blue Direction խումբը, որի գործունեությունը սահմանափակվում էր տեղի՝ Տորոնտոյի, որոշ ակումբներում և բարերում ունեցած ելույթներով:
88-ին թողարկվում է Jeff Healey Band-ի առաջին ալբոմը՝ "See the Light" , որի Hideaway երգը առաջադրվում է Գրեմմի Մրցանակաբաշխությանը, որպես Լավագույն Ռոք ինստրումենտալ կատարում:
Եվս մեկ հայտնի կատարում այդ ալբոմից՝ Angel Eyes
Angel Eyes-ը խմբի ամենահայտնի սինգլներից է
There's just one more thing that I need to know,
if this is love why does it scare me so?
It must be somethin only you can see,
'cause girl I feel it when you look at me
95-ին լույս է տեսնում խմբի Cover to Cover ալբոմը, որում ընգրկված Ջորջ Հորրիսոնի հայտնի սինգլի՝ While My Guitar Gently Weeps-ի, քավրը ուղղակի հիասքանչ է՝
տեղարդում եմ կենդանի կատարման վիդեոն, քանի որ սա ոչ միայն պետք է լսել, այլև տեսնել, այնպես ինչպես «տեսնում» էր Ջեֆֆը
Ջեֆֆի կյանքը իրականում բավականին բարդ /սակայն հուսով եմ երջանիկ/ է եղել: Մի քանի ամսեկան որբ Ջեֆֆին որդեգրում է հրշեջ հայրը: Դեռ վաղ տարիքից Ջեֆֆը տառապում է աչքերի հազվադեպ քաղցկեղից, որի պատճառով արդեն ութ տարեկանում կորցնում է տեսողությունը: Փոքրիկ Ջեֆֆը գիթառը ծնկներին դրած ինքնուրույն սովորում է նվագել, որից էլ առաջ է գալիս իր գիթառ նվագելու իր օրիգինալ ոճը՝ ծնկներին դրած:
2008 թվականի մարտի երկուսին Ջեֆֆը հրաժեշտ է տալիս կյանքին /ընդամենը 41 տարեկան հասակում/՝ մեզ թողնելով հրաշալի երաժշտական ժառանգություն: Իր մահից մեկ ամիս անց լույս է տեսնում Mess of Blues ալբոմը:
իմ կողմից էլ՝
It could all get blown away, եթե կբացի ձեզ մոտ՝
Yer Blues մոռռռթում ա
հ.գ. անձամբ ես համեմատաբար վերջերս եմ ծանոթացել Ջեֆֆի տաղանդին և արդեն կարող եմ պնդել, որ նա արժանի կերպով չգնահատնված տաղանդներին է պատկանում:
Էջանիշներ