User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 167 հատից

Թեմա: Աուտիզմ և դրա դրսևորումները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արէա ջան, ես էլ մոտ երեք ամիս ա՝ էդ ախտորոշումը մարսելու պրոցեսում եմ։ Չնայած թեթևություն զգացել եմ, որ կարիք չկա ինքնամեղադրանքի ամեն չստացված բանի համար, բայց էդ հույսի կորցնելը, որ մի օր ես էլ մյուսների նման նորմալ կլինեմ, շատ ծանր ա։

    Հիմա սովորում եմ սեփական սահմաններս զգալ ու ինձ չափից ավելի չծանրաբեռնել, որ հիվանդանալուն չհասնի (ես սովոր եմ, որ երկու-երեք ամիսը մեկ մի շաբաթով հիվանդանում եմ, ոչ մի լուրջ բան, բայց տեղից վեր կենալ չեմ կարողանում, ու հիմա հասկանում եմ, որ էդ մարմնիս պաշտպանական ռեակցիան ա)։ Ամբողջ կյանքում մտածել եմ՝ ինտրովերտ եմ, բայց իրականում աուտիկի չափանիշներով լավ էլ էքստրավերտ եմ, ուղղակի էներգիաս ա շուտ սպառվում խոսելուց ու ֆոնային աղմուկից։ Առաջ դրա համար ուղղակի խուսափում էի հանդիպումներից, իսկ հիմա խնդրում եմ, որ ավելի լուռ տեղեր գնանք, եթե ինչ-որ մեկի տանն ենք՝ հեռուստացույցը/երաժշտությունն անջատեն, երբ խոսում ենք, պարբերաբար ասում եմ, որ ինձ հիմա մի քանի րոպե ընդմիջում ա պետք, կամ որ եթե աչքերին նայեմ՝ չեմ լսելու, նենց որ թող հաշտվեն էն մտքի հետ, որ լուրջ խոսակցության ժամանակ ես պատին եմ նայելու Եթե վստահ չեմ, որ դիմացինս ուղիղ ա խոսում, անպայման ճշտող հարցեր եմ տալիս, խնդրում եմ կրկնել, եթե ինչ-որ բան հստակ չի՝ խնդրում եմ ավելի պարզ բացատրել։ Եսիմ, հիմա ես ճանապարհի կեսից մի քիչ ավելի եմ գալիս, բայց ակնկալում եմ, որ մի քիչ էլ մյուս կողմը պիտի ջանք թափի։

    Հաստատ ժամանակի հետ կկարողանամ էնպիսի մեխանիզմներ մշակել, որ ապրելը մի քիչ ավելի հեշտանա, ու ես էդքան աշխարհին հարմարվելու կարիք չունենամ։

    Մեկ էլ սկսել եմ չամաչել էն բաներից, որ ինձ ուրախացնում են։ Եթե ինձ դուր ա գալիս փայլուն բաների նայելը, կկանգնեմ կնայեմ, եթե ես սիրում եմ ամուր գրկել ու նորմալ ձեռքսեղմումներ, մոտիկ մարդկանց ասում եմ էդ մասին, անծանոթներին/ոչ մոտիկներին էլ կեսկատակ տեղյակ եմ պահում, որ ձևական գրկել պետք չի, կամ ջիգյարով, կամ ուղղակի առանց կոնտակտի։

    Սենց պուճուր բաները որ սկսում ես նկատել ու կիրառել, ահագին կյանքը հեշտանում ա։

    Հա, ու ես սպակտրի էն մյուս ծայրում եմ, լրիվ քաոսի մեջ։ Եթե հստակ պլան կա, էնքան վախենալու ա, որ ես ամեն ինչ անում եմ քաոսը հետ բերելու համար։ Ու հավանաբար ADD կամ ADHD էլ ունեմ (ու էս երկուսի համադրումն ավելի վախենալու ա, կուզեի մենակ աուտիզմը լիներ), համենայն դեպս մեկին մեկ համապատասխանում եմ AuDHD ունեցող կնոջ կլինիկական բնութագրին ։

    Ինձ թվում ա՝ քեզ պետք են մի քիչ խնդրից հասկացող ու լսելու պատրաստ մարդիկ։ Էդ ժամանակ ավելի հեշտ ա էդ մտքի հետ ապրել սովորելը։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (13.12.2023), John (15.05.2023), Աթեիստ (15.05.2023), Արէա (12.05.2023), մարդ եղած վախտ (11.05.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 284
    Վերջինը: 08.06.2018, 01:22
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •