Մեղմ ասած, պարզեցված ա․․․ այսինքն բեսամթ մոլորեցնող ա (misleading)։ Մարդ էդ վիդեոն նայում ա ու կոմպլեքսավորվում ա, որ աուտիկ չի․․․
Քանի որ ինքդ ասեցիր, որ այդ վիդեոն ասում ա այն ինչ դու էիր այսքան ժամանակ փորձում բացատրել, ես էլ փորձեմ կարճ ասել էդ վիդեոի խնդիրն ինչն ա, որ էլի չկարծես թե անկապ հակառակվում եմ
քո ասածներին։ Նայի, հա ԼԳԲՏ ես մեյդան բերում որպես բազմազանություն․․․ դու պատկերացնո՞ւմ ես ԼԳԲՏ-ի բազմազանության մասին վիդեո, որտեղ ասվում ա, որ ԼԳԲՏ մարդիկ պիտի իրենց նիշան գտնեն։ Որ մի քիչ էլ պարզեցվի ասածս․ դու պատկերացնո՞ւմ ես ռասայի կամ սեռական (բինար իմաստով) բազմազանության մասին վիդեո, որտեղ խոսվում ա նիշա գտնելու մասին։ Տո կոկորդներս շեփոր սարքած երկուսս էլ կպոռայինք, որ սեքսիզմ, ռասիսմ ու հոմո/տրանսֆոբիա ա։ Իսկ ստեղ օքեյ ա, բազմազանություն ա, բայց դե թող գնան իրենց նիշան գտնեն։ Սրան էի փորձում տանել քո «ունեն առավելություններ, որ ակադեմիայում իրենց օգնում ա» շուրջ քննարկումներում։ Սա նույնն ա, ոնցոր ասես «կանայք ունեն առավելություններ, որոնք օգնում են իրենց բուժքույր, սոց աշխատող ու ուսուցիչ լինելում՝ էմպաթիկ են»։ Ու սա սահմանափակող ա նույն իմաստով/ձևով։ Եթե քո ասած չպիտի դիագնոզ լինի, ու լրիվ բազմազանության հարց ա, իրենք էլ «ուղղակի էդպիսին են», ուրեմն նիշայի մասին խոսք բացարձակ չի կարա գնա (Մեֆը փորձում էր բանակի օրինակով էս նույնը ասել)։ Ու եթե նիշա ես մեյդան խառնում, ուրեմն՝ պրծ, դու ինքդ բազմազանության գաղափարի մեջ ցեխ լցրեցիր։
Իսկ ԼԳԲՏ-ի խանգարում չլինելու պահով․․․ նայի, այդ նույն DSM-5-ում gender identity disorder-ը «փոխարինվել էր» dysphoria-յով։ APA (American psychiatric association)-ը ս
ենց ա ասում․
Ու մեկն իմ ամբողջ ասածը հենց սա է, որ դիագնոզը պետք ա իրենց հատուկ կարիքները հոգալու համար, այսինքն իմ տեսանկյունից ոչ թե աուտիզմն է բժշկական խանգարում, այլ աուտիզմի հետևանքով (երեխաների) զարգացման խնդիրների առկայությունն է
խանգարում աուտիկներին։ Ու DSM-5-ի աուտիզմի դասակարգումը ըստ պահանջվող սըփորթի մակարդակների էս առումով լրիվ սրտովս ա։ Ու հա, թող sub-Level 1 աուտիզմը, որը չի պահանջում ոչ մի սըփորթ, չդիագնոզվի, սրա հետ բացարձակ ոչ մի խնդիր չունեմ։ Բայց եթե կա clinically significant distress, որն օրինակ պահանջում է թերապիա, կամ կան զարգացման խնդիրներ, որոնք պահանջում են հատուկ մասնագետների հետ աշխատանք, որ աուտիկը հասնի իր ամբողջ պոտենցիալին, ապա նաև բացարձակ խնդիր չունեմ դիագնոզի հետ, որը դռներ կբացի այդ սըփորթները ստանալու։ Ու էլի թող դիտվի որպես նեյրոբազմազանություն, ինչպես օրինակ դիսֆորիա ունեցող տրանսը չի դիտվի որպես բազմազանությունից դուրս հիվանդ։
Էջանիշներ